ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի հոկտեմբերի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 15.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15.5. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար՝ - անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
- անհատ ձեռնարկատերերի կողմից մեկից ավելի ավտոմոբիլներով և կազմակերպությունների կողմից (անկախ ավտոմոբիլների քանակից) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար` տարեկան |
բազային տուրքի 200-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 17 Երևան ՀՕ-178-Ն |