Գլխավոր տեղեկություն
Համար
N 559-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2006 թվականի N 559-Ա

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինության` Երևանի Մովսես Խորենացու փողոցի N 22 հասցեում գտնվող շենքը և շինությունը` 446.7 քառ. մետր ըմդհանուր մակերեսով, ինչպես նաև դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` 0,10456 հեկտար մակերեսով (այսուհետ` գույք), ուղղակի վաճառքի ձևով օտարել Հայ օգնության ‎ֆոնդին (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել`

ա) գույքի վաճառքի գինը` 288 մլն 235 հազ. դրամ, որից` 225 մլն 500 հազ. դրամը (որը համարժեք է 500 հազ. ԱՄՆ-ի դոլարին) կազմում է շենքի և շինության արժեքը, իսկ 62 մլն 735 հազ. դրամը շենքով և շինությամբ զբաղեցված ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը.

(ա ենթակետը լրաց. 16.06.06 N 877-Ա)

բ) որ գնորդը պարտավոր է երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը վճարել սույն կետի «ա» ենթակետով սահմանված գումարը, ինչպես նաև իր միջոցների հաշվին իրականացնել գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարի վճարումն իրականացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել շենքով և շինությամբ զբաղեցված ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. մայիսի 6
Երևան