«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 փետրվարի 2007 թվականի N 94-Ա
«ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթեցման միջոցները`
կրակատար լար (ОША |
900 (ինը հարյուր) հազ. գծմ, |
դետոնացիոն քուղ (ДШЭ) | 750 (յոթ հարյուր հիսուն) հազ. գծմ, |
ճայթիչ-պայթիչ (КД-8С |
450 (չորս հարյուր հիսուն) հազ. հատ, |
էլեկտրադետոնատոր (ЭДКЗ) 25 փ 250 մլ/վրկ | 30 (երեսուն) հազ. հատ, |
էլեկտրադետոնատոր (ЭДКЗ) 500 փ 1000 մլ/վրկ | 15 (տասնհինգ) հազ. հատ: |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2007 թ. փետրվարի 3 |