040.0496.07.11.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
7 նոյեմբերի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 նոյեմբերի 1997 թ. N 496
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԱՌԱՎԵԼ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄԱՑՈՒՈՎ ՕԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) բնական աղետներից առավել տուժած Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին օգնելու նպատակով աշնանացան ցորենի սերմացու ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերությանը մինչև 1999 թվականի նոյեմբերի 15-ը` մարման ժամկետով հատկացնել 320 մլն դրամի վարկ` ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը 1997 թվականին տրամադրված պարենային ցորենի իրացումից գոյացած միջոցների հաշվին.
բ) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության հետ կնքել վարկային պայմանագիր` տարեկան 1,2 տոկոսադրույքով, հաշվի առնելով դրամի սղաճի միջին տարեկան տեմպը:
(1-ին կետը փոփ. 10.06.99 N 420)
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) կազմակերպել Ռուսաստանի Դաշնությունից անհրաժեշտ քանակությամբ աշնանացան ցորենի սերմացուի ներկրումը և հատկացումը սույն որոշման 1-ին կետում նշված` բնական աղետներից առավել տուժած մարզերին.
բ) երկշաբաթյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայհացահատիկ» գործակալություն» պետական բաժնետիրական ընկերության և Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետների միջև վարկային պայմանագրի կնքումը:
3. Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետներին` որպես ապրանքային վարկ հատկացվող աշնանացան ցորենի սերմացուն բնական աղետներից առավել տուժած համայնքների գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին տրամադրել պայմանագրային հիմունքներով ու միջոցներ ձեռնարկել նշված սերմացուի նպատակային օգտագործման և սահմանված ժամկետում ապրանքային վարկի վերադարձման ուղղությամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի նոյեմբերի 7-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |