«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2002 թվականի N 1738-Ն
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի ավագանու համաձայնությունը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող «Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը նվիրատվության ձևով ընդունել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն` բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մեկամսյա ժամկետում Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
(3-րդ կետը փոփ. 01.03.07 N 233-Ն)
4. «Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
«Հույս» մանկատուն» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:
(4-րդ կետը փոփ. 01.03.07 N 233-Ն)
5. Սահմանել, որ`
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամքի ապահովումն է:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող` մինչև 18 տարեկան երեխաների խնամքի և դաստիարակության ապահովումն է, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը, սոցիալ-հոգեբանական, բժշկական վերականգնման աշխատանքների իրականացումը, սննդով, հագուստով և կենցաղային այլ անհրաժեշտ իրերով ապահովումը, ուսուցման ու բժշկական օգնության կազմակերպումը.
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական և իրավաբանական խորհրդատվության տրամադրում, երեխաների խնամքի ու դաստիարակության վճարովի ծառայությունների մատուցում:
(5-րդ կետը փոփ. 01.03.07 N 233-Ն)
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
(6-րդ կետը փոփ. 01.03.07 N 233-Ն)
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել`
ա) «Հույս» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.
բ) «Հույս» մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
(7-րդ կետը փոփ. 01.03.07 N 233-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2002 թ. նոյեմբերի 12 Երևան |