«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հոկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2006 թվականի N 1413-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություն կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 2 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «Արմավիրի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի`
ա) 36-րդ կետում «Ձերժինսկու Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց» բառերով,
բ) 39-րդ կետում «Հոկտեմբերի միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Սարդարապատի միջնակարգ դպրոց» բառերով,
գ) 45-րդ կետում «Սովետականի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց» բառերով,
դ) 73-րդ կետում «Սամաղարի միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Գեղակերտի միջնակարգ դպրոց» բառերով,
ե) 79-րդ կետում «Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» բառերը փոխարինել «Ջրարբիի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` մեկամսյա ժամկետում հաստատել «Այգեվանի Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոց», «Սարդարապատի միջնակարգ դպրոց», «Գեղակերտի միջնակարգ դպրոց» և «Ջրարբիի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|