«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2004 թվականի N 1914-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՈՒ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի N 314-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 413540.347 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 6402.994 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 1 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
2. «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 93991.048 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող ոռոգման համակարգերը և 3902.81 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն N 2 հավելվածի, և, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխան չափով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով նվազեցնելով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
բ) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը.
գ) մեկամսյա ժամկետում` սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերը և գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերությանը.
դ) ապահովել «Լոռու ջրանցք» ջրօգտագործողների ընկերությանը փոխանցված պետական ոռոգման համակարգերի և գույքի տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի օգտագործման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ոռոգման համակարգերի և դրանց օգտագործման համար անհրաժեշտ տարածքների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունվարի 14 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները Հաշվեկշռային արժեքը 1 2 3 I. Ոռոգման համակարգեր «ԱԼԱՎԵՐԴԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ 1. Լոռու ջրանցք (ՊԿ 283+00 մինչև ՊԿ 373+00) 62005457 2. Մղարթի պոմպակայան 8515699 «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ 3. Վարչական տարածք 1208661 4. Լոռու ջրանցք (ՊԿ 00+00 մինչև ՊԿ 283+00) 252940215 5. Կիրովի (Ամրակցի) ջրանցք 64308016 6. Կուրթանի ջրանցք 4590840 7. Կիրովի պոմպակայան 4207709 8. Յաղդանի դոտացիոն պոմպակայան 3807719 9. Ջրարբիացման համակարգ 11956031 ընդամենը 413540347 II. Գույք «ԱԼԱՎԵՐԴԻ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ 1. Ավտոմեքենա «ՄՄԶ-3507» (ինքնաթափ) 232820 2. Ավտոմեքենա «ՄՄԶ-45021» (ինքնաթափ) 348685 3. Տրակտոր «Տ-25-Ա» 296000 4. Տրակտոր «ՄՏԶ-82» 214432 5. Էքսկավատոր «ԷՕ-2621» 487135 «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ 6. Ավտոկռունկ «ԿՍ-3575» 0 7. Ավտոկռունկ «ԿՍ-2571-Ա» 505353 8. Ավտոմեքենա «ՍԱԶ-3507» 425980 9. Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» 0 10. Ավտոմեքենա «Մոսկվիչ-412» 183229 11. Ավտոմեքենա «ԳԱԶ-53/2» 138452 12. Ավտոմեքենա «39011» (հատուկ) 0 13. Ավտոբուս «ԳԱԶ-66» 321991 14. Տրակտոր «Տ-82» 0 15. Էքսկավատոր «ԷՕ-2621» 335728 16. Տրակատոր «Տ-16» 0 17. Համակարգիչ «Պենտիում-600» 0 18. Տպիչ սարք «EP-5700L» 0 19. Բետոնի պատրաստման հանգույց (2 հատ) 0 20. Ռեզերվուար (3 տոննա) 0 21. Ռեզերվուար (5 տոննա) 0 22. Պեմզաբլոկի պատրաստման հանգույց 0 23. Էլեկտրական եռակցման տրանսֆորմատոր «ՏԴ-3064» 3300 24. Տարա` 10 տոննա (2 հատ) 20480 25. Տարա` 5 տոննա (2 հատ) 10240 26. Տարա` 6 տոննա (2 հատ) 12290 27. Լիցքավորման կայան (3 հատ) 0 28. Ջրաչափական գործիք (4 հատ) 0 29. Պոմպ «Ի-245» 22667 30. Մոտոպոմպ 0 31. Կաթսա 0 32. Տպագրական մեքենա «Վինտմետալ» 0 33. Տպագրական մեքենա «Յանտար» 0 34. Գնացուցակային գիրք 0 35. Դրամարկղ (2 հատ) 0 36. Երկաթե պահարան (7 հատ) 0 37. Տպագրական մեքենա «Մոսկվա» 0 38. Երկաթե պահարան 0 39. Սեղան` 2 պահարանիկով 0 40. Բազմոց 0 41. Տրանսֆորմատոր 100/10 90162 42. Էլեկտրաէներգիայի հաշվիչ MTM-100A (2 հատ) 145216 43. Գերկարճալիք ռադիոկայան «RM ստանդարտ» (7 հատ) 346842 44. Անտենա «ՍՏԱ» (7 հատ) 61800 45. Մարտկոց (7 հատ) 139047 46. Լիցքավորող սարք «RWC-272» (7 հատ) 52532 47. Ավտոմեքենայի մարտկոցի լիցքավորման սարք (7 հատ) 30908 48. Գերկարճալիք ռադիոկայան «Conic-78» 1274175 49. Անտենա` բազային «AN-710» 112565 50. Մալուխ (կաբել) 60մ 56278 51. Սնուցող և լիցքավորող սարք «RM-35 Մ-BB» 187608 52. Գերկարճալիք սարք «1608 V» 257963 53. Անտենա` բազային «ARX-2B» 23451 54. Սնուցող և լիցքավորող սարք «RS-20A» 65663 ընդամենը 6402994 Ընդամենը 419943340
ը/կ
(դրամ)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ «ԼՈՌՈՒ ՋՐԱՆՑՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ
NN |
Ոռոգման համակարգերի և գույքի անվանումները |
Հաշվեկշռային արժեքը |
I. Ոռոգման համակարգեր | ||
1. |
Վարչական տարածք |
22015382 |
2. |
Լոռու ջրանցքի պատվար մինչև ստորգետնյա անցումը |
1720567 |
3. |
Ծառայողական տնակ |
0 |
4. |
Դոտացիոն ճյուղ Միսխանկա |
2156990 |
5. |
Դոտացիոն ճյուղ Ագարակ |
193810 |
6. |
Դոտացիոն ճյուղ Հովանդար |
7461238 |
7. |
Տաշիրի դոտացիոն ջրանցք |
57188571 |
8. |
Կուրթանի ջրանցքի գլխամաս |
0 |
9. |
Ջրաչափական կառուցվածքներ (5 հատ) |
3254490 |
|
ընդամենը |
93991048 |
II. Գույք | ||
1. |
Ավտոմեքենա «ԳԱԶ-5312» |
359179 |
2. |
Ավտոմեքենա «Մ-39011 ԳԱԶ-52» (հատուկ) |
293412 |
3. |
Ավտոմեքենա «ՍԱԶ-3502» |
576907 |
4. |
Ավտոկռունկ «ՄԱԶ-5334» |
1575718 |
5. |
Տրակտոր «Տ-25Ա» |
312857 |
6. |
Էլեկտրաեռակցման ագրեգատ |
37500 |
7. |
Շարժական էլեկտրակայան «ԱԴ-60» |
747237 |
|
ընդամենը |
3902810 |
|
Ընդամենը |
97893858 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |