Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2006-21.02.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.02.09/4(67) Հոդ.11
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.11.2005
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.02.2024

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60305484


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

18 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 24-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 207-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի «Ամփոփ հաշվետվություն բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ձև թիվ 1-բավ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 207-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. որոշման հավելված 1-ով հաստատված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ձև թիվ 1-բավ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևում` «Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև մայիսի 5-ը» բառերը փոխարինել «Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը» բառերով.

2. որոշման հավելված 1-ով հաստատված «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ձև թիվ 1-բավ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի կետ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունիսի 1-ը»:
 
Նախագահ Ս. Մնացականյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան