Գլխավոր տեղեկություն
Համար
N 1583-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2002-16.09.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.23/45(220) Հոդ.1051
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.09.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հոկտեմբերի 2002 թվականի N 1583-Ն

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հարկային ծառայության պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հարկային ծառայության մեջ գտնվող և զենք կրող հարկային ծառայողների վրա տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշմամբ հաստատված ցանկում նշված հիվանդությունները և ֆիզիկական թերությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 12-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 5
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 3-ի N 1583-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Բոլոր տեսակի պսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ

2. Ոչ պսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով

3. Մտավոր զարգացման խանգարումներ

4. Թմրամոլություն, թունամոլություն (այդ թվում` ալկոհոլիզմ) անձի դեգրադացիայի երևույթներով

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան