«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 2051-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում առկա՝ պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և քաղաքացիական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման հետ կապված հիմնախնդիրները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ամենամյա պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված՝ տարեկան ծրագրերում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների կառուցման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման հնարավորության հարցը:
3. Սահմանել, որ՝
ա) ավարտման ենթակա՝ պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների կառուցումն իրականացվում է համապատասխան իրավասու մարմինների առաջարկությունների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տարեկան ծրագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, արտաքին վարկերի, դրամաշնորհների, բարեգործական նվիրատվությունների և այլ ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին.
բ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների կառուցման տարեկան ծրագրերում ընդգրկվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ հաստատված կարգի համաձայն մշակված (վերամշակված) նախագծանախահաշվային փաստաթղթեր ունեցող օբյեկտները.
գ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման (վերամշակման) համար պարտադիր է համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից տրված օբյեկտի տեխնիկական վիճակի զննման մասին եզրակացությունը՝ օբյեկտի վերականգնման ու սեյսմակայունության բարձրացման վերաբերյալ առաջարկությունների հետ միասին.
դ) պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտները մասնավորեցվում (օտարվում) են օրենքով սահմանված կարգով՝ սահմանելով դրանց հետագա նպատակային նշանակության պահպանման և օգտագործման վերաբերյալ պայմանները:
Այն դեպքերում, երբ մասնավորեցվող (օտարվող)՝ պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հետագա օգտագործումը նախագծային նպատակային նշանակությամբ հեռանկարային չէ, մասնավորեցման (օտարման) ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, ըստ անհրաժեշտության, կարող է փոխվել օբյեկտի նպատակային նշանակությունը՝ տվյալ բնակավայրի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան.
ե) մասնավորեցվող (օտարվող)՝ պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների գնորդները պարտավոր են սահմանված պայմաններով ու ժամկետներում մշակել (վերամշակել) նշված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը և իրականացնել շինարարական աշխատանքները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Կատարողները |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հաշվառումը և դասակարգումն ըստ խմբերի՝ |
ՀՀ նախարարություններ |
2003 թ. |
2. |
Պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հաշվառման արդյունքների հիման վրա «Մասնավորեցման (օտարման) ենթակա պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների ցանկը և ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
2003 թ. |
3. |
«Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտները սեփականության իրավունքով համայնքներին անհատույց փոխանցելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ նախարարություններ |
2003 թ. |
4. |
«Պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների շինարարության տարեկան ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն իրավասու պետական կառավարման մարմինների հետ համատեղ ՝ |
տարեկան՝ |
5. |
Պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների հետագա օգտագործման հետ կապված հիմնախնդիրները համակարգելու և գործընթացը խթանելու ուղղությամբ անհրաժեշտ նոր իրավական ակտերի կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակում |
ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն |
2003 թ. հոկտեմբեր |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Ա Ռ Ա Ջ Ի Ն Փ ՈՒ Լ
ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների (այսուհետ՝ անավարտ օբյեկտներ) հետագա օգտագործման միջոցառումների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 173 որոշմամբ հաստատված ցանկի 208-րդ և 217-րդ կետերի համաձայն:
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված տվյալները և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության մասնագիտական խմբերի կողմից տեղերում կատարված ուսումնասիրությունները:
II. ԾՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Ծրագիրը կազմված է 2 մասից՝ տեքստային և աղյուսակային:
Տեքստային մասում ընդգրկված են հետևյալ բաժինները՝
I. Ներածություն
II. Ծրագրի կառուցվածքը
III. Հիմնախնդրի նկարագրությունը
IV. Հիմնախնդրի առկա վիճակը
V. Ծրագրի հիմնական նպատակը և խնդիրները
VI. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները
Ծրագրի աղյուսակային մասն ընդգրկում է հետևյալ աղյուսակները`
Աղյուսակ N 1/1. Ամփոփ տվյալներ անավարտ օբյեկտների թվի մասին.
Աղյուսակ N 1/2. Ամփոփ տվյալներ անավարտ օբյեկտների պատրաստվածության չափի մասին.
Աղյուսակ N 2. Ավարտման ենթակա անավարտ օբյեկտների ցանկ:
III. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հանրապետությունում առկա անավարտ օբյեկտների շինարարությունն ըստ ժամանակահատվածների՝ պայմանականորեն կարելի է դասակարգել 2 հիմնական խմբի՝
1. Օբյեկտներ, որոնց շինարարությունն սկսվել է մինչև 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը.
2. Օբյեկտներ, որոնց շինարարությունն իրականացվել է 1989-1993 թվականների ընթացքում:
Նշված 2 խմբի օբյեկտների կարևոր առանձնահատկություններն են՝
ա) առաջին խմբում ընդգրկված անավարտ օբյեկտների նախագծերը չեն համապատասխանում սեյսմակայուն շինարարության՝ ներկայումս գործող նորմերին.
բ) երկրորդ խմբում ընդգրկված անավարտ օբյեկտների նախագծերում կատարվել են շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված որոշակի փոփոխություններ, որոնք նույնպես չեն ապահովում սեյսմակայուն շինարարության՝ ներկայումս գործող նորմերի պահանջները.
գ) անավարտ օբյեկտների գերակշռող մասը շինարարության դադարեցումից հետո չի ենթարկվել սահմանված կարգով կոնսերվացման, և վերջին 10-15 տարվա ընթացքում արտաքին միջավայրի մշտական ազդեցության հետևանքով դրանց կոնստրուկտիվ տարրերը մեծ մասամբ ենթարկվել են քայքայման և ակնհայտորեն կորցրել նախագծային ամրությունն ու հուսալիությունը:
Այդ ուղղությամբ անավարտ օբյեկտների ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են հետևյալ հիմնական երևույթները՝
երկաթբետոնյա հավաքովի և միաձույլ կոնստրուկցիաների բաց ամրանների, մետաղական ներդիր տարրերի զգալի կոռոզիա, երկաթբետոնյա կոնստրուկցիաների միացման հանգույցների միաձույլ բետոնե հատվածների քայքայում, քարե շարվածքի, հատկապես վերին շարքերի շերտավորում, շաղախի և երկաթբետոնյա միջուկների քայքայում, մթնոլորտային տեղումների մշտական ազդեցության հետևանքով միջհարկային ծածկերի (հատկապես առանց տանիքի շենքերում) և հիմքերի ու հիմնատակերի քայքայում և այլն.
անավարտ օբյեկտների կոնստրուկցիաների և շինարարական տեխնիկայի անվերահսկելի ապամոնտաժում, սարքավորումների ու շինանյութերի անօրինական օգտագործում:
Նշված երևույթների առկայությունն զգալիորեն նվազեցնում է անավարտ օբյեկտների նախագծային սեյսմակայունությունը, բարձրացնում վթարավտանգությունը. դրանց որոշ մասն արդեն իսկ գտնվում է վթարային վիճակում: Հանրապետության տարածքի բարձր սեյսմաակտիվության և կտրուկ ցամաքային կլիմայական պայմանների ազդեցության հետևանքով կարող են տեղի ունենալ անցանկալի երևույթներ, մասնավորապես, անավարտ օբյեկտների փլուզում՝ անկանխատեսելի հետևանքներով:
Անավարտ օբյեկտների շինարարական հրապարակներում առկա վերամբարձ կռունկների զգալի մասը գտնվում է անսարք, ապակոմպլեկտավորված, վթարային վիճակում, ինչը խիստ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար:
Անավարտ օբյեկտների որոշ մասը քաղաքաշինության և բնապահպանության ոլորտներում առաջացնում է նաև հիմնախնդիրներ. տարիների ընթացքում բազմաթիվ օբյեկտների շինհրապարակները վերածվում են աղբանոցների:
Նշված պայմաններում անավարտ օբյեկտների հետագա օգտագործման խնդիրների լուծումը պահանջում է առաջնահերթ և առանձնակի ուշադրություն:
IV. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ
Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ներկայացված տվյալների և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա սույն ծրագրում ընդգրկվել է 2038 անավարտ օբյեկտ, այդ թվում՝ բնակելի շենքեր՝ 1871, հասարակական օբյեկտներ՝ 167:
Սույն ծրագրում չեն ընդգրկվել կոոպերատիվ բնակելի շենքերը, որոնց հետ կապված խնդիրները կարգավորվել են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով, մասնավոր սեփականության օբյեկտները և պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունների քաղաքաշինական նշանակություն չունեցող անավարտ օբյեկտները, որոնց խնդիրները կարգավորվում են մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Ծրագրում ընդգրկված անավարտ օբյեկտների որոշ մասի հաշվեկշռային պատկանելությունն անորոշ է՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով:
Ուսումնասիրությունների արդյունքում ճշտվել է անավարտ օբյեկտների շինարարական պատրաստվածության աստիճանը՝ նախագծային ցուցանիշների համեմատ (տոկոսներով)՝ մինչև 30 տոկոս՝ 1790 օբյեկտ, 31-50 տոկոս՝ 112 օբյեկտ և 51 տոկոսից բարձր՝ 96 օբյեկտ:
V. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ծրագրի հիմնական նպատակն անավարտ օբյեկտների հետագա օգտագործման ուղղությամբ պետական քաղաքականության մշակումը, այդ հիմնախնդրի լուծմանը պետական աջակցության և դրա նկատմամբ վերահսկողության շրջանակների հստակեցումը, ընտրված ուղիների իրականացման միջոցառումների ծրագրի մշակումն ու իրագործումն է:
Ծրագրի հիմնական խնդիրներն են՝
հանրապետությունում առկա անավարտ օբյեկտների հաշվառումը և տեղեկատվական-համակարգչային բազայի ստեղծումը, դրանց առկա վիճակի արձանագրումը, դասակարգումն ըստ սեփականության ձևերի ու նպատակային նշանակության.
անավարտ օբյեկտների հետագա օգտագործման չափորոշիչների սահմանումը և դրանց հիման վրա օբյեկտների դասակարգումն ըստ առանձին խմբերի.
ավարտման ենթակա օբյեկտների առանձին խմբերի վերաբերյալ ծրագրի մշակումը:
Սույն ծրագրի շրջանակներում անավարտ օբյեկտները դասակարգվել են՝
ա) ըստ նպատակային նշանակության՝
բնակելի,
հասարակական.
բ) ըստ սեփականության ձևերի՝
պետական,
համայնքային.
գ) ըստ հետագա օգտագործման՝
շինարարությունը շարունակելու և ավարտելու ենթակա,
մասնավորեցման (օտարման) ենթակա,
դուրսգրման ենթակա:
Ըստ հետագա օգտագործման դասակարգելու համար ընդունվել են հետևյալ չափորոշիչները՝
շարունակվող և ավարտման ենթակա անավարտ օբյեկտների խմբում ընդգրկվել են՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն անավարտ օբյեկտները, որոնք ունեն պետական, սոցիալական ու քաղաքաշինական նշանակություն, և դրանց շինարարությունը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և այլ ֆինանսական աղբյուրների հաշվին:
Այս խմբում ընդգրկված բոլոր անավարտ օբյեկտները, անկախ սեփականության ձևից, պարտադիր պետք է հետազննվեն համապատասխան մասնագիտացված կազմակերպության կողմից, և վերականգնման կամ սեյսմակայունության բարձրացման նպատակով պետք է տրվեն հանձնարարականներ, որոնց հիման վրա պետք է մշակվեն (վերամշակվեն) օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը.
բ) առաջարկվում է մասնավորեցման (օտարման) ենթակա օբյեկտների խմբում ընդգրկել՝
պետական սեփականություն հանդիսացող՝ 50 տոկոսից բարձր պատրաստվածություն ունեցող անավարտ օբյեկտները, որոնք ընդգրկված չեն այլ խմբերում.
համայնքային սեփականություն հանդիսացող՝ 30 տոկոսից բարձր պատրաստվածություն ունեցող օբյեկտները:
Այս խմբում ընդգրկված անավարտ օբյեկտների համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան իրավական և տնտեսական պայմաններ, որոնք սեփականատիրոջ և ներդրողի համար կապահովեն անավարտ օբյեկտների մասնավորեցման համար առավել շահավետ պայմաններ (գնահատման ճկուն քաղաքականություն, ինչը անավարտ օբյեկտների շինարարությունն ավարտելու համար կապահովի գերադասելի պայմաններ, նոր շինարարության նկատմամբ օբյեկտների նպատակային նշանակության փոփոխություն և այլն).
գ) առաջարկվում է դուրսգրման ենթակա անավարտ օբյեկտների խմբում ընդգրկել՝
պետական սեփականություն հանդիսացող՝ 50 տոկոսից ցածր պատրաստվածություն ունեցող անավարտ օբյեկտները, որոնք օրենքով սահմանված կարգով՝ սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում են համայնքներին.
համայնքային սեփականություն հանդիսացող՝ մինչև 30 տոկոս պատրաստվածություն ունեցող անավարտ օբյեկտները, որոնք մասնավորեցման (օտարման) տեսանկյունից հետաքրքրություն չեն ներկայացնում հնարավոր ներդրողների համար: Այդ օբյեկտները սահմանված կարգով հաշվեկշիռներից դուրս գրվելուց հետո, հողամասերը տնօրինվում են օրենքով սահմանված կարգով։
VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացումից ակնկալվում են՝
ա) շարունակվող անավարտ օբյեկտների շինարարության արդյունքում կլուծվեն կարևոր՝ սոցիալական, քաղաքաշինական ու բնապահպանական խնդիրներ, կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր.
բ) կարագացվի անավարտ օբյեկտների մասնավորեցման (օտարման) գործընթացը, նպաստավոր պայմաններ և շահագրգռվածություն կստեղծվեն մասնավոր ներդրողների համար, կավելանա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքային մասը.
գ) հաշվեկշիռներից դուրսգրման ենթակա անավարտ օբյեկտների թվից, անհրաժեշտության դեպքում, որոշ օբյեկտների՝ սահմանված կարգով քանդման արդյունքում կապահովվի բնակչության անվտանգությունը, կազատվեն զգալի հողատարածքներ և հնարավորություն կստեղծվի այդ տարածքների նպատակային օգտագործման համար՝ բնակավայրերի քաղաքաշինական նոր պահանջներին համապատասխան.
դ) շինարարության համար ժամանակավոր հատկացված հողամասերը կազատվեն աղբից, վթարային վիճակում գտնվող վերամբարձ կռունկներից և կբարեկարգվեն.
ե) հանրապետությունում կստեղծվեն քաղաքաշինության տեսանկյունից «ավարտված բնակավայրեր»:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Աղյուսակ N 1/1
ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՆԱՎԱՐՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ
NN |
Օբյեկտները |
Ընդամենը |
Օբյեկտները՝ ըստ նշանակության | |
բնակելի տներ |
հասարակական | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Ընդամենը |
2038 |
1871 |
167 |
|
այդ թվում |
|
|
|
|
Պետական |
1587 |
1496 |
91 |
|
Համայնքային |
444 |
373 |
71 |
1. |
Արմավիր |
|
|
|
|
Ընդամենը |
76 |
74 |
2 |
|
Պետական |
2 |
|
2 |
|
Համայնքային |
74 |
74 |
|
2. |
Արագածոտն |
|
|
|
|
Ընդամենը |
44 |
33 |
11 |
|
Պետական |
2 |
1 |
1 |
|
Համայնքային |
40 |
31 |
9 |
3. |
Արարատ |
|
|
|
|
Ընդամենը |
18 |
13 |
5 |
|
Պետական |
7 |
5 |
2 |
|
Համայնքային |
11 |
8 |
3 |
4. |
Գեղարքունիք |
|
|
|
|
Ընդամենը |
28 |
20 |
8 |
|
Պետական |
7 |
|
7 |
|
Համայնքային |
21 |
20 |
1 |
5. |
Կոտայք |
|
|
|
|
Ընդամենը |
67 |
55 |
12 |
|
Պետական |
5 |
4 |
1 |
|
Համայնքային |
62 |
51 |
11 |
6. |
Շիրակ |
|
|
|
|
Ընդամենը |
847 |
818 |
29 |
|
Պետական |
830 |
816 |
14 |
|
Համայնքային |
17 |
2 |
15 |
7. |
Լոռի |
|
|
|
|
Ընդամենը |
731 |
691 |
40 |
|
Պետական |
674 |
634 |
40 |
|
Համայնքային |
57 |
57 |
|
8. |
Սյունիք |
|
|
|
|
Ընդամենը |
46 |
35 |
11 |
|
Պետական |
|
|
|
|
Համայնքային |
45 |
35 |
10 |
9. |
Տավուշ |
|
|
|
|
Ընդամենը |
45 |
30 |
15 |
|
Պետական |
1 |
1 |
|
|
Համայնքային |
44 |
29 |
15 |
10. |
Վայոց ձոր |
|
|
|
|
Ընդամենը |
22 |
8 |
14 |
|
Պետական |
9 |
|
9 |
|
Համայնքային |
13 |
8 |
5 |
11. |
Երևան |
|
|
|
|
Ընդամենը |
106 |
90 |
16 |
|
Պետական |
51 |
35 |
16 |
|
Համայնքային |
54 |
54 |
|
Աղյուսակ N 1/2
ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ ԱՆԱՎԱՐՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ
NN |
Օբյեկտները |
Ընդամենը |
Մինչև 30% |
30-50% |
50%-ից բարձր |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Ընդամենը |
2038 |
1790 |
112 |
96 |
|
այդ թվում |
|
|
|
|
|
Բնակելի շենքեր |
1871 |
1697 |
97 |
76 |
|
Հասարակական օբյեկտներ |
164 |
91 |
15 |
19 |
1. |
Արմավիր |
|
|
|
|
|
Ընդամենը |
76 |
57 |
12 |
7 |
|
Բնակելի շենքեր |
74 |
56 |
11 |
7 |
|
Հասարակական օբյեկտներ |
2 |
1 |
1 |
|
2. |
Արագածոտն |
|
|
|
|
|
Ընդամենը |
44 |
32 |
5 |
6 |
|
Բնակելի շենքեր |
33 |
27 |
3 |
2 |
|
Հասարակական օբյեկտներ |
11 |
5 |
2 |
4 |
3. |
Արարատ |
|
|
|
|
|
Ընդամենը |
18 |
14 |
2 |
2 |
|
Բնակելի շենքեր |
13 |
11 |
|
2 |
|
Հասարակական օբյեկտներ |
5 |
3 |
2 |
|
4. |
Գեղարքունիք |
|
|
|
|
|
Ընդամենը |
28 |
18 |
7 |
3 |
|
Բնակելի շենքեր |
20 |
13 |
4 |
3 |
|
Հասարակական օբյեկտներ |
8 |
5 |
3 |
|
5. |
Կոտայք |
|
|
|
|
|
Ընդամենը |
67 |
61 |
3 |
3 |
|
Բնակելի շենքեր |
55 |
50 |
3 |
2 |
|
Հասարակական օբյեկտներ |
12 |
11 |
|
1 |
6. |
Շիրակ |
|
|
|
|
|
Ընդամենը |
847 |
721 |
74 |
52 |
|
Բնակելի շենքեր |
818 |
697 |
71 |
50 |
|
Հասարակական օբյեկտներ |
28 |
23 |
3 |
2 |
7. |
Լոռի |
|
|
|
|
|
Ընդամենը |
731 |
691 |
1 |
|
|
Բնակելի շենքեր |
691 |
690 |
1 |
|
|
Հասարակական օբյեկտներ |
40 |
1 |
|
|
8. |
Սյունիք |
|
|
|
|
|
Ընդամենը |
46 |
40 |
1 |
5 |
|
Բնակելի շենքեր |
35 |
30 |
1 |
4 |
|
Հասարակական օբյեկտներ |
11 |
10 |
|
1 |
9. |
Տավուշ |
|
|
|
|
|
Ընդամենը |
45 |
35 |
3 |
7 |
|
Բնակելի շենքեր |
30 |
27 |
1 |
2 |
|
Հասարակական օբյեկտներ |
15 |
8 |
2 |
5 |
10. |
Վայոց ձոր |
|
|
|
|
|
Ընդամենը |
22 |
18 |
2 |
2 |
|
Բնակելի շենքեր |
8 |
8 |
|
|
|
Հասարակական օբյեկտներ |
12 |
9 |
2 |
1 |
11. |
Երևան |
|
|
|
|
|
Ընդամենը |
106 |
98 |
2 |
6 |
|
Բնակելի շենքեր |
90 |
85 |
2 |
3 |
|
Հասարակական օբյեկտներ |
16 |
13 |
|
3 |
Աղյուսակ N 2
Ց Ա Ն Կ
ԱՎԱՐՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆԱՎԱՐՏ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
NN ը/կ |
Մարզը, բնակավայրը, օբյեկտի |
Ներդրումների հաշվարկային ծավալը |
|
Ընդամենը |
2452,0 |
|
այդ թվում՝ |
|
|
Երևան |
|
1. |
Մշակույթի տուն՝ Նուբարաշենի 9-րդ փողոցում |
150,0 |
2. |
ՀՀ պաշտպանության նախարարության առողջապահական համալիր՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում |
1200,0 |
|
Արագածոտնի մարզ |
|
3. |
Թալինի մարզադպրոց՝ Խանջյան փողոցում |
80,0 |
4. |
Ապարանի մշակույթի պալատ |
250,0 |
|
Արարատի մարզ |
|
5. |
Վեդու մշակույթի պալատ |
164,0 |
|
Գեղարքունիքի մարզ |
|
6. |
Գավառ քաղաքի մարզահամալիր |
150,0 |
|
Կոտայքի մարզ |
|
7. |
Չարենցավանի մշակույթի տուն |
120,0 |
|
Սյունիքի մարզ |
|
8. |
Կապանի թատրոնի շենք |
257,0 |
|
Տավուշի մարզ |
|
9. |
Իջևանի պատկերասրահ |
81,0 |