ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Ուժը կորցրած ճանաչել 1981 թվականի դեկտեմբերի 4-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայկական ՍՍՀ օրենքը:
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների հարցերի մշտական հանձնաժողովին.
սույն օրենքի հրապարակման պահից չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենքներում «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող փոփոխություններ և լրացումներ մտցնելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն օրենքի հրապարակման պահից չորսամսյա ժամկետում.
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին,
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմատիվային ակտերի վերանայումն ու վերացումը,
գ) իրականացնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկմանը նպատակաուղղված միջոցառումների համալիր ծրագիր:
5. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի բնության պահպանության և բնական պաշարների հարցերի ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովներին` ապահովել սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի վերահսկողությունը:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|