040.0634.16.10.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հոկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 1998 թվականի N 634
քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ելնելով հայկական երկաթուղու համակարգի կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ հայկական երկաթուղու համակարգի կառուցվածքային և տնտեսական բարեփոխումների 1998-2001 թվականների ծրագրին (կցվում է):
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտ` գերատեսչության կարգավիճակով:
(2-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 և 22 հոդվածներին համապատասխան բաժանման միջոցով վերակազմավորել «ՀՀ երկաթուղի» պետական փակ բաժնետիրական ընկերությունն ու դրա դուստր ձեռնարկությունները` ստեղծելով «ՀՀ երկաթուղու փոխադրումներ», «ՀՀ երկաթուղու շարժակազմ» և «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» պետական փակ բաժնետիրական ընկերություններ:
4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` 1999 թվականի առաջին եռամսյակում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու համակարգի սոցիալական ենթակառուցվածքի «Գյումրիի երկաթուղային հիվանդանոց», «Արզնու երկաթուղային հիվանդանոց-վերականգնողական կենտրոն» և «Երևանի երկաթուղային պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունների հետագա կարգավիճակի վերաբերյալ:
(5-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:
(6-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
7. Հայկական երկաթուղու համակարգի Գյումրիի երկաթուղային տեխնիկումը և «Գուգարք» ճամբարը հանձնել Հայաստանի Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայությանը, դրանք 1999 թվականի ընթացքում համապատասխան նախարարություններին հանձնելու նպատակով:
(7-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
8. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` հայկական երկաթուղու համակարգի ձեռնարկությունները («Երևանի քաղաքացիական կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, Երևանի բեռնման և բեռնաթափման պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Գյումրիի քաղաքացիական կառույցներ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, Այրումի «Լեռնագործ» պետական փակ բաժնետիրական ընկերություն, «Երևանի երկաթուղու ջրամատակարարում» պետական փակ բաժնետիրական ընկերություն և «Հայերկաթուղիմատ» պետական փակ բաժնետիրական ընկերություն) մասնավորեցնել 1999 թվականի ընթացքում:
9. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու համակարգի Գյումրիի շինմոնտաժային պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Վանաձորի թունելակամրջային պետական փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցման ենթակա պետական ձեռնարկությունների ցանկում ընդգրկելու նպատակով «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ:
(9-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
10. Սահմանել, որ`
ա) 1999-2001 թվականների ընթացքում երկաթուղային տրանսպորտի բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագները հաստատում է հայկական երկաթուղու դեպարտամենտը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
բ) հայկական երկաթուղու համակարգի բարեփոխումների ավարտից հետո բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սակագները հաստատում է այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը:
(10-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
11. Թույլատրել «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը 1999-2001 թվականների ընթացքում ուղևորափոխադրումներից առաջացած վնասը փոխհատուցել բեռնափոխադրումներից ստացված շահույթի հաշվին:
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2001 թվականին մասնավորեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման հետագա ծրագրում նախատեսելու համար:
(12-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը`
ա) 1999 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայկական երկաթուղու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
բ) 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը, կենտրոնական ապարատի աշխատողների, դեպարտամենտի խորհրդի անդամների և պետի տեղակալների թիվը.
գ) 2-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ծրագրի իրականացումն ապահովող օրենսդրական ակտերի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:
(13-րդ կետը փոփ. 31.03.00 N 139)
14. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հայկական երկաթուղու դեպարտամենտի 1998 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:
15. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի զարգացման 1999-2001 թվականների ռազմավարական ծրագրին (Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառությունը և ուղևորաշրջանառությունը (1999-2001 թթ.), հայկական երկաթուղու ծրագրային եկամուտները (1999-2001 թթ.), հայկական երկաթուղու վերականգնման և զարգացման 1998-2001 թվականների ծրագիրը) (կցվում է):
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հոկտեմբերի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Ռ Ա Զ Մ Ա Վ Ա Ր Ա Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի զարգացման 1999-2001 թվականների ՀՀ երկաթուղային տրանսպորտի բեռնաշրջանառությունը եվ ուղեվորաշրջանառությունը (1999-2001 թթ.)
Տարիները |
Բեռնաշրջանառությունը |
Ուղևորաշրջանառությունը | ||
ծավալը |
աճը նախորդ |
ծավալը |
աճը նախորդ | |
1990 |
4883,5 |
|
315,0 |
|
Հայկական երկաթուղու ծրագրային եկամուտները (1998-2001 թթ.)
Տարիները |
Եկամուտներ |
Եկամուտներ |
Օժանդակ |
Ընդամենը | ||||
եկամուտը |
աճը նախորդ |
եկամուտը |
աճը նախորդ |
եկամուտը |
աճը նախորդ |
եկամուտը |
աճը նախորդ | |
1998 |
4242,4 |
110,2 |
122,0 |
107,1 |
61,0 |
17,4 |
4425,4 |
115,5 |
* Հաշվարկը կատարված է դիֆերենցված սակագներով:
Հայկական երկաթուղու վերականգնման եվ զարգացման 1998-2001 թթ. ծրագիրը
(հազ. ԱՄՆ-ի դոլար)
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Կատարողը | Կատարման ժամկետները |
Ընդհանուր արժեքը |
այդ թվում` | Ընդամենը 1999-2001 թթ. | |||
1998 |
1999 |
2000 |
2001 | ||||||
(ծրագիր) |
(նախագիծ) | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
Գյումրի կայարանում լոկոմոտիվային դեպոյի շինարարության ավարտումը(ջերմաքարշային արտադրամաս) |
ՇՏԳ-773 |
1998-2001 |
2850 |
150 |
150 |
1350 |
1200 |
2700 |
2. |
Գյումրի կայարանում վագոնային դեպոյի շինարարության ավարտը |
ՇՏԳ-773 |
1998-2001 |
1000 |
|
100 |
500 |
400 |
1000 |
ընդամենը |
2850 |
150 |
250 |
1850 |
1600 |
3700 | |||
փոխհատուցման ժամկետը 8-9 տարի | |||||||||
շահագործման ծախսերի նվազեցումը 435300 դոլար | |||||||||
Լոկոմոտիվային տնտեսություն |
|||||||||
3. |
Էլեկտրաքարշերի հիմնական վերանորոգում |
Հայկական |
1998-2001 |
5000 |
200 |
500 |
1000 |
1100 |
2600 |
4. |
Գյումրիի դեպոյի ջերմաքարշերի հիմնական վերանորոգում |
Հայկական |
1998-2001 |
4000 |
|
600 |
1000 |
400 |
2000 |
5. | Գյումրիի դեպոյի էլեկտրաքարշերի էլեկտրասարքավորումների հիմնական վերանորոգման կազմակերպում |
Հայկական |
1999-2001 |
125 |
|
25 |
25 |
25 |
75 |
6 | Էլեկտրաքարշերի շարժիչների հիմնական վերանորոգում, (ՆԲ-406, ՏԼ-27 շարժիչ-կոմպրեսորների, շարժիչ- օդափոխիչների) |
«Հայէլեկտրա- |
1999-2001 |
200 |
|
50 |
100 |
70 |
220 |
7 | Անվազույգերի սանդերքի ձուլում |
Փոշեմետա- |
1998-2001 |
85 |
10 |
20 |
45 |
10 |
75 |
ընդամենը |
9830 |
210 |
1295 |
2370 |
1705 |
5370 | |||
փոխհատուցման ժամկետը 8-9 տարի | |||||||||
շահագործման ծախսերի նվազեցումը 631700 դոլար | |||||||||
8 | Երևանի, Գյումրիի դեպոներում բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական վերանորոգման կազմակերպում |
Հայկական |
1999-2001 |
8500 |
|
2000 |
3000 |
3500 |
8500 |
ընդամենը |
8770 |
|
2090 |
3150 |
3530 |
8770 | |||
փոխհատուցման ժամկետը 4-5 տարի | |||||||||
շահագործման ծախսերի նվազեցումը 1948800 դոլար | |||||||||
Գծային տնտեսություն |
|||||||||
9 | Գլխավոր գծի հիմնական վերանորոգում |
Հայկական |
1998-2001 |
20000 |
2000 |
4000 |
5000 |
3000 |
12000 |
10 | Փոխադրիչ փայտե կոճղերի փոխարինումը երկաթբետոնով |
Հայկական |
1999-2001 |
3000 |
|
1000 |
1500 |
500 |
3000 |
11 | Երկաթբետոնե կոճերի ձեռքբերում |
Չարենցավանի |
1999-2001 |
3000 |
|
500 |
1500 |
1000 |
3000 |
12 | Գծերի վերին կառույցների պատրաստում (Ռ-65 ռելսերի համար տակդիր, մակարդակ և այլն) |
Չարենցավանի |
1999-2001 |
1000 |
100 |
300 |
300 |
300 |
900 |
13 | Ֆրանսիայի «Ջեյսմար» ֆիրմայի մեքենաների և մեխանիզմների օգտագործում |
Հայկական |
1998-2001 |
300 |
50 |
100 |
100 |
50 |
250 |
14 | Գծային մեքենայական կայանի վերակառուցում |
Հայկական |
1999-2001 |
|
|
200 |
100 |
|
300 |
ընդամենը |
27300 |
2150 |
6100 |
8500 |
4850 |
19450 | |||
փոխհատուցման ժամկետը 7-8 տարի | |||||||||
շահագործման ծախսերի նվազեցումը 2593000 դոլար | |||||||||
Էներգատնտեսություն |
|||||||||
15 | Քարշային ենթակայաններում փոխակերպող ագրեգատների վերականգնում |
«Տրանզիս- |
1999-2001 |
300 |
|
100 |
150 |
50 |
300 |
16 | Կոռոզիայի ենթարկված հենարանների փոխարինում |
Հայկական |
1999-2001 |
150 |
|
50 |
100 |
|
150 |
17 | Կոնտակտային հաղորդալարերի փոխարինում |
Հայկական |
1998-2001 |
650 |
90 |
160 |
300 |
100 |
560 |
18. |
Քարշային ենթակայանների ֆիդերների ուժեղացում |
Հայկական |
1999-2000 |
200 |
|
50 |
150 |
|
200 |
ընդամենը |
1300 |
90 |
360 |
700 |
150 |
1210 | |||
փոխհատուցման ժամկետը 2-3 տարի | |||||||||
շահագործման ծախսերի նվազեցումը 484000 դոլար | |||||||||
Ավտոմատիկա, |
|||||||||
19. |
Էներգադիսպետչերական կապի վերակառուցում |
Հայկական |
1999-2000 |
|
|
80 |
120 |
|
200 |
20. |
Գնացքադիսպետչերական կապի վերակառուցում |
Հայկական |
1999-2000 |
200 |
|
100 |
100 |
|
200 |
21. |
Փաստաթղթերի մշակման համակարգչային համակարգի ներդրում |
Հայկական |
1999-2000 |
500 |
|
200 |
200 |
100 |
500 |
ընդամենը |
900 |
380 |
420 |
100 |
900 | ||||
փոխհատուցման ժամկետը 2 տարի | |||||||||
շահագործման ծախսերի նվազեցումը 450000 դոլար | |||||||||
Ընդամենը |
52100 |
10475 |
16990 |
11935 |
39400 | ||||
փոխհատուցման ժամկետը 10 տարի | |||||||||
շահագործման ծախսերի նվազեցումը 3940000 դոլար |