ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հոկտեմբերի 2010 թվականի N 840-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 782-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 28-ի «Ա. Սամուելյանին Մակեդոնիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 782-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում «ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՐԱՎՍԼԱՎԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերով.
2) որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «Մակեդոնիայի Հանրապետություն» բառերը փոխարինել «Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|