Գլխավոր տեղեկություն
Համար
N 316-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«25» հոկտեմբեր 2024 թ.

N 316-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.

 

 Հրամայում եմ

 

1. Հաստատել կապույտ հազի հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

25.10.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

  

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հոկտեմբեր «25»-ի

N 316-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

A37.0

Կապույտ հազ՝ հարուցված Բորդետելլա Պերտուսիսով

2)

A37.00

Կապույտ հազ՝ հարուցված Բորդետելլա Պերտուսիսով, առանց թոքաբորբ

3)

A37.01

Կապույտ հազ՝ հարուցված Բորդետելլա Պերտուսիսով, թոքաբորբով

4)

A37.1

Կապույտ հազ՝ հարուցված Բորդետելլա Պարապերտուսիսով/հարկապույտ հազ

5)

A37.10

Կապույտ հազ՝ հարուցված Բորդետելլա Պարապերտուսիսով/հարկապույտ հազ, առանց թոքաբորբ

6)

A37.11

Կապույտ հազ՝ հարուցված Բորդետելլա Պարապերտուսիսով/հարկապույտ հազ, թոքաբորբով

7)

A37.8

Կապույտ հազ՝ հարուցված այլ Բորդետելլաներով

8)

A37.80

Կապույտ հազ՝ հարուցված այլ Բորդետելլաներով, առանց թոքաբորբ

9)

A37.81

Կապույտ հազ՝ հարուցված այլ Բորդետելլաներով, թոքաբորբով

10)

A37.9

Կապույտ հազ՝ անհայտ ծագման

11)

A37.90

Կապույտ հազ՝ անհայտ ծագման, առանց թոքաբորբ

12)

A37.91

Կապույտ հազ՝ անհայտ ծագման, թոքաբորբով

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Երեխաներ

2)

Սեռ

արական, իգական

3)

Բարդություններ

առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը

Կատառալ, Նոպայաձև

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվադանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/

Արտահիվանդանոցային, հիվանդանոցային

6)

Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/

Անհետաձգելի

7)

 Կիրառման շրջանակը

Մանկաբույժ, մանկական վարակաբան, ռեանիմատոլոգ

8)

Գանգատներ

Հազ,

Շնչարգելություն,

Փսխումներ հազից հետո,

Կապտություն հազի ժամանակ,

Գիշերային հազի նոպաներ:

9)

Անամնեզ

Գանգատների վաղեմություն,

Պատվաստումային ստատուս,

Կոնտակտ հաստատաված կապույտ հազով հիվանդի հետ:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Նոպայաձև հազ,

Ապնոէի դրվագներ,

Ռեպրիզներ:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

   

ԱԲ

Բ

1)

մանկաբույժ

1

 

2)

Մանկական վարակաբան

 

1

3)

ռեանիմատոլոգ

 

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր քննություն

1

2-3

 լեյկոցիտոզ

2)

Առկա չէ

Քթըմպանից քսուքում հարուցչի հայտնաբերում՝ ՊՇՌ մեթոդով

1

 1

Դրական/բացասական

3)

Առկա չէ

Շճաբանական հետազոտություններ

 

1

Դրական/բացասական/տիտրի աճ

Գործիքային հետազոտություններ

4)

Առկա չէ

Կրծքավանդակի ՌԳ

 

1-2

Թոքաբորբ +/-

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 

Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը

Անվանումը (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին դիհիդրատ) 100մգ/5մլ, 200մգ/5մլ,

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին դիհիդրատ) 100մգ/5մլ, 200մգ/5մլ,

դեղափոշի ներքին ընդունման դեղակա-խույթի

1

10մգ/կգ

-

5

2)

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին դիհիդրատ) 250, 500

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին դիհիդրատ) 250, 500

դեղահատեր

1

10մգ/կգ

-

5

3)

Էրիթրոմիցին 200մգ,400մգ

Էրիթրոմիցին 200մգ,400մգ

դեղահատեր

4

40-50 մգ/կգ

-

14

4)

Կլարիթրոմիցին 250մգ, 500մգ

Կլարիթրոմիցին 125մգ/5մլ, 250մգ/5մլ

գրանուլներ ներքին ընդունման դեղա-կախույթ

2

15 մգ/կգ

-

7

5)

Կլարիթրոմիցին 250մգ, 500մգ

Կլարիթրոմիցին 250մգ, 500մգ

դեղահատեր

2

15 մգ/կգ

-

7

6)

Տրիմետոպրիմ սուլֆամե-տոքսազոլ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մ,

Տրիմետոպրիմ սուլֆամե-տոքսազոլ ներքին ընդունման 200մգ/5մլ+40մգ/5մ,

դեղա-կախույթ ներքին ընդունման,

2

TMP 8 մգ/կգ, SMX 40 մգ/կգ

-

14

7)

Տրիմետոպրիմ սուլֆամե-տոքսազոլ 100մգ+20մգ, 400մգ+80մգ

Տրիմետոպրիմ սուլֆամե-տոքսազոլ 100մգ+20մգ, 400մգ+80մգ

դեղահատեր

2

TMP 8 մգ/կգ, SMX 40 մգ/կգ

-

14

 

8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

 Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

   

ԱԲ

Բ

1)

Թոքերի արհեստական շնչառություն

 

1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

Բորդետելա պերտուսիս

(Կապույտ հազ)

 

 

11. Կապույտ հազը(Bordetella pertussis), հայտնի նաև որպես «100-օրյա հազ» խիստ վարակիչ շնչական վարակ է, որը առաջանում է գրամ-բացասական Բորդետելա պերտուսիս բացիլով:

12. Բորդետելայի այլ տեսակները (B. parapertussis, B. bronchiseptica, B. holmesii) առաջացնում են սպորադիկ երկարաձգված հազով հիվանդություներ:

 

13. Ե՞րբ կասկածել կապույտ հազ

Եթե կա սուր հազ 14 օր և ավել, առանց ակնհայտ պատճառի և հետևյալներից մեկը կամ մի քանիսը.

ա. Հազի նոպաներ,

բ. Հազից հետո փսխումներ,

գ. Ներշնչական ռեպրիզ ԿԱՄ,

դ. Փոքր երեխաների մոտ ապնոէների չախտորոշված նոպաներ (հատկապես, եթե մայրը հղիության ընթացքում չի պատվաստվել) ԿԱՄ

ե. Կապույտ հազին բնորոշ նշաններ և ախտանշաններ ունեցող անձ, որը նախորդ 21 օրվա ընթացքում շփվել է կապույտ հազի հաստատված դեպքի հետ ԿԱՄ

զ. Անհատ, ով ընդգրկված է որևէ շարունակվող բռնկման հատուկ խմբի մեջ (օր. նույն դպրոց/մանկապարտեզ հաճախող երեխաներ):

 

Պետք է նաև ուշադրություն դարձնել այն երեխաներին, ովքեր մասնակի են պատվաստված կամ պատվաստված չեն, ովքեր սերտ կապի մեջ են եղել չախտորոշված մշտական հազով անձի հետ (հատկապես տնային շփումներ):

Կապույտ հազի կլինիկական

փուլերը

Կատառալ փուլ.

Սկսվում է վարակվելուց 1-2 շաբաթ անց (կարող է տևել 21 օր):

Նորածինների մոտ սովորաբար կարճ է:

Վերին շնչուղիների վարակի ոչ սպեցիֆիկ ախտանիշներ

(հազ, քթահոսություն, սուբֆեբրիլ ջերմություն):

 
Նոպայաձև փուլ. Տիպիկ ներշնչական ռեպրիզների փուլն է, կլինիկական նշաններն են՝ կրկնվող հազի պարոքսիզմները, որոնք ավարտվում են ներշնչական աղմկոտ ռեպրիզով, ցիանոզը (առավել՝ պերիօռալ ցիանոզ), ապնոէ, հազից հետո դիտվող փսխումը: Երեխաները սովորաբար գանգատ չեն ունենում հազային նոպայից դուրս: Տևողությունը մոտ 1 ամիս է, բայց կարող է վերադառնալ լավացումից հետո՝ նոր վիրուսով վարակվելու դեպքում: Տենդը բնորոշ չէ, այն պետք է հուշի երկրոդային բակտերիալ վարակի միացման մասին:

 

Ներմուծեք նկարագրությունը_23756 

Լավացման փուլ.

Պարոքսիզմների հաճախության և տևողության մարումն է:

 

Կարող է տևել շաբաթներից ամիսներ (հատկապես կրծքահասակ երեխաների մոտ նոր վիրուսի գումարվելու դեպքում):

Հաճախ հանդիպող բարդություններ

Այլ բարդություններ

Երկրորդային բակտերիալ թոքաբորբ,

Ապնոէ,

Բրադիկարդիա,

Թոքային հիպերտենզիա,

Ցնցումներ,

Էնցեֆալոպաթիա:

Միջին ականջի բորբոքում,

Ջրազրկում,

Կոնյուկտիվայի/Սկլերաների հեմոռագիաներ,

Պետեխիաներ,

Կողերի կոտրվածք,

Պնևմոթորաքս,

Ենթամաշկային էմֆիզեմա:

Մինչև 6 ամսական երեխաները բարդությունների ռիսկի խումբ են և ունեն ավելի բարձր հիվանդացություն և մահացություն։

Հոսպիտալացման ցուցումներ

Ցանկացած 6 ամսականից փոքր երեխա, ում մոտ հավանական է կապույտ հազ ախտորոշումը, պետք է հոսպիտալացվի՝ դինամիկ հսկողության և նոպաների ծանրության գնահատման նպատակով, մինչև որ ընտանիքը կծանոթանա հիվանդությանը:

Նոպայաձև հազի ծանր դրվագներ, պարոքսիզմներ,

Կերակրման դժվարություններ,

Բրադիկարդիայի կամ ապնոէի առկայություն,

Դժվարաշնչություն,

Ցիանոզ,

Այլ բարդությունների առկայություն,

Հիվանդ տեսքով երեխա:

Ինտենսիվ թերապիայի բաժանմունք հոսպիտալացման ցուցումները՝

Ապնոէի էպիզոդներ, որ կարող են բերել մեխանիկական վենտիլացիայի անհրաժեշտության,

Շնչական անբավարարություն/հաճախակի ապնոէներ,

Կրծքահասակ երեխաներ ≤ 3 ամսական՝ կլինիկական կամ լաբորատոր վատացում,

Լեյկոցիտներ ≥ 30000 ընդունման պահին կամ կտրուկ աճ,

Թոքաբորբին բնորոշ ռենտգեն պատկեր,

Կայուն տախիկարդիա/սիրտանոթային անկայուն վիճակ,

Հիվանդության ծանր ընթացքի դեպքում, կրծքահասակ երեխաների մոտ առկա է թոքային հիպերտենզիայի ռիսկ:

 

Տարբերակիչ ախտորոշում. ծանր և երկարատև հազով, պարոքսիզմներով ուղեկցվող այլ ինֆեկցիաներ (Ադենովիրուս, Միկոպլազմա, Խլամիդիա, Ռեսպիրատոր Սինցիտիալ Վարակ և այլն): Կապույտ հազին բնորոշ չեն՝ տենդ, ֆարինգիտ, կոնյուկտիվիտ, խզզոցներ, ռադիոլոգիական փոփոխություններ, ինչն էլ օգնում է տարբերակմանը

 

Ախտորոշիչ թեստեր

Թեստ

Երբ ստուգել

Մեկնաբանություններ

Պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ)

Հիվանդության առաջին 3-4 շաբաթների ընթացքում

Ոսկե ստանդարտ է համարվում

Շճաբանական հետազոտություններ

Գանգատներից 2 շաբաթ անց

Կլինիկական նշանակություն չունի, չի կիրրառվում ախտորոշիչ նպատակով: Կիրառվում է էպիդեմիոլոգիական նպատակով:

Դժվար է արդյունքների մեկնաբանումը պատվաստում ստացած անձանց մոտ

Ցուցված է կապույտ հազի դեմ վերջին պատվաստումից մեկ տարի անց

Կարող է օգնել ախտորոշմանը, հիվանդության ուշ փուլերում, եթե առկա լինի սերոկոնվերսիա

Հարուցչի անջատում

Հիվանդության առաջին 2 շաբաթում

Նմուշառումը և մանրէի աճը բարդ է, հատկապես բուժում ստացած կամ պատվաստված անձանց մոտ, պատասխանը երկար է տևում (1 շաբաթ)

Թույլ է տալիս սերոտիպավորում՝ առողջապահության կազմակերպման նպատակով

Լեյկոցիտոզը, առավելապես բացարձակ լիմֆոցիտոզի հաշվին բնորոշ է կապույտ հազին: Լիմֆոցիտոզի աստիճանը կորելացվում է հիվանդության ծանրության հետ:

 

Բուժում՝ Մինչև 1 տարեկան բոլոր երեխաները պետք է ստանան հակաբակտերիալ (հ/բ) բուժում կլինիկական նշանների առաջին 6 շաբաթների ընթացքում, մեկ տարեկանից մեծերը՝ առաջին 3շաբաթների ընթացքում, եթե կա կապույտ հազի կասկած: Հակաբակտերիալ բուժումը ցուցված է վարակի տարածումը կանխելու նպատակով, այն չի ազդում կլինիկական ընթացքի վրա; կարող է որոշակիորեն կրճատել նշանների տևողությունը և ծանրությունը, եթե բուժումը սկսվի նախքան նոպայաձև շրջանը: Վաղ ախտորոշումը և ճիշտ հ/բ բուժումը կարևոր է կապույտ հազով պայմանավորված մահացությունը կանխելու համար:

 

Հակաբակտերիալ բուժում և կանխարգելում

Դեղորայք

<1 ամս.

1–5 ամս.

> 6 ամս.

Մեծահասակ

Մեկնաբա-նություն

Առաջին ընտրություն

Ազիթրոմիցին

10 մգ/կգ/օրը, մեկ ընդունումով, 5 օր

10 մգ/կգ/օրը, մեկ ընդունումով, 5 օր

Օր 1՝ 10 մգ/կգ/օրը, մեկ ընդունումով (առավելագույնը՝ 500 մգ);

Օր 2–5՝ 5 մգ/կգ/օրը, մեկ ընդունումով (առավելագույնը՝ 250 մգ)

Օր 1՝ 500 մգ, օրը մեկ անգամ

Օր 2–5: 250 մգ, օրը մեկ անգամ

Առաջին ընտրության պրեպարատն է:

Կիրառել զգուշությամբ սրտի ախտահարում ունեցող հիվանդների համար (կարող է երկարացնել QTc ինտերվալը)

Էրիթրոմիցին

Ցուցված չէ

40–50 մգ/կգ/օրը՝ 4 ընդունումով (առավելագույնը՝ 2 գ/օրը), 14օր

40–50 մգ/կգ/օրը՝ 4 ընդունումով (առավելագույնը՝ 2 գ/օրը), 14օր

2 գ/օրը 4 ընդունումով, 14 օր

Ստամոքս-աղիքային կողմնակի երևույթներ

Կլարիթրոմիցին

Ցուցված չէ

15 մգ/կգ/օրը՝ բաժանած 2 ընդունման (առավելագույնը՝ 1 գ/օրը), 7օր

15 մգ/կգ/օրը՝ բաժանած 2 ընդունման (առավելագույնը՝ 1 գ/օրը), 7օր

1 գ/օրը, բաժանած 2 ընդունման, 7օր

Տհաճ համ

Այլընտրանքային միջոցներ (հազվադեպ կլինիկական իրավիճակներում)

Տրիմետոպրիմ Սուլֆո-մետաքսոզոլ (TMP-SMX)

Հակացուցված է մինչև 2 ամսա-կաններին

TMP 8 մգ/կգ/օրը (առավելագույնը՝ 320 մգ/օրը); SMX 40 մգ/կգ/օրը բաժանած 2 ընդունման, 14 օր

Հակացուցված է մինչև 2 ամս.

TMP 8 մգ/կգ/օրը (առավելագույնը՝ 320 մգ/օրը); SMX 40 մգ/կգ/օրը բաժանած 2 ընդունման, 14 օր

TMP 320 մգ/օրը; SMX 1,600 մգ/օրը, բաժանած 2 ընդունման, 14օր

Հակացուցված է մինչև 2 ամսական-ներին:

Եթե առկա է հայտնի ծանր ալերգիա մակրոլիդներից:

Մակրոլիդների նկատմամբ կայուն շտամների դեպքում:

Կանխարգելիչ միջոցառումներ/Պրոֆիլակտիկա

Մինչև 6 ամսական երեխաները հիմնականում վարակվում են ընտանիքի անդամներից: Տան անդամները հաճախ նշում են հազի առկայություն (տան անդամների 70-80% նույնպես վարակված է լինում):

 

Ե՛վ պատվաստումը, և՛ հիվանդանալը առաջացնում են երկարատև, բայց ոչ կայուն (ամբողջ կյանքի համար) իմունիտետ:

 

Հիվանդների և կոնտակտավորների մեկուսացում, և հետազդակային հակաբակտերիալ կանխարգելման ցուցումները

Վարկվածների մեկուսացում մինչև բուժման 5րդ օրը կամ 21 օր հազի սկսվելուց, եթե չի ստացել համապատասխան հ/բ բուժում

 

Սերտ կոնտակտավորները պետք է հսկվեն 21 օր

 

Բոլոր հազ ունեցող կոնտակտավորներին պետք է ստուգել կապույտ հազի վերաբերյալ

 

Ընտանիքի բոլոր անդամները պետք է ստանան հետազդակային հ/բ պրոֆիլակտիկա (բուժման սխեմային համապատասխան): Ըստ որոշ ուղեցույցերի հ/բ պրոֆիլակտիկան ցուցված է միայն բարձր ռիսկի խմբի* կամ բարձր ռիսկի խումբ համարվող անձի հետ սերտ կոնտակտ ունեցող անձանց**:

 

Կոնտակտավորները, ովքեր ընտանիքի անդամ չեն, պետք է ստանան հետազդակային հ/բ պրոֆիլակտիկա, եթե ծանր ընթացք ունենալու բարձր ռիսկի խմբում են կամ ապրում են բարձր ռիսկի խմբի անդամի հետ (կրծքահասակ երեխաներ, հղիներ, անձիք ովքեր ունեն կոնտակտ կրծքահասակ երեխայի հետ)

 

Հետազդակային հ/բ կանխարգելում ցուցված է քանի դեռ կոնտակտից չի անցել 21 օր: Բարձր ռիսկի խմբերում կարող է կիրառվել նաև 21 օր անց, սակայն արդյունավետությունը բարձր չէ:

 

Հարկապույտ հազի (B. parapertussis) համար հետազդակային հ/բ պրոֆիլակտիկա ցուցված չէ:

Հավելյալ պատվաստման ցուցումները

Պատվաստում կապույտ հազի դեմ ցուցված է (DTaP or Tdap) բոլոր կոնտակտավորներին, ովքեր չունեն տարիքին համապատասխան ամբողջական պատվաստման պատմություն

Հղիության 27-36 շաբաթներում ցուցված է պատվաստում Tdap պատվաստանյութով (հղիների պատվաստման Հայաստանի ազգային օրացույցում ընգրկված չէ)

*Ռիսկի խմբեր

Մինչև 2 ամսական չպատվաստված երեխաներ (ծնված 32 շաբաթականից հետո), ում մայրը չի ստացել պատվաստում հղիության 16 շաբաթից հետո կամ ծննդաբերությունից գոնե 2 շաբաթ առաջ

Մինչև 2 ամսական չպատվաստված երեխաներ (ծնված մինչև 32 շաբաթականը)՝ անկախ մոր պատվաստման վաղեմությունից:

2 ամսականից մեծ չպատվաստված կամ թերի պատվաստված կրծքահասակ երեխաներ (3 դեղաչափից պակաս)՝ անկախ մոր պատվաստման վաղեմությունից

** Անհատներ, ովքեր համարվում են ռիսկային՝ վարակը ռիսկի խմբի անձանց փոխանցելու համար

Հղիներ (>32 շաբաթ գհ),

Երեխաների կամ հղիների հետ աշխատող բուժաշխատողներ,

Մարդիկ, ում աշխատանքը ներառում է կանոնավոր, սերտ կամ երկարատև շփում երեխաների հետ, ովքեր փոքր են ամբողջական պատվաստում ստացած լինելու համար,

Այն երեխաների ընտանիքի անդամները, ովքեր փոքր են ամբողջական պատվաստում ստացած լինելու համար:

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Daniels HL, Sabella C. Bordetella pertussis (Pertussis). Pediatr Rev. 2018;39(5):247-257. doi:10.1542/PIR.2017-0229, Դանիելս ՀԼ, Սաբելլա Կ․ Բորդետելլա պերտուսիս․ 2018;39(5):247-257. doi:10.1542/PIR.2017-0229,

2. WHO. Pocket Book of Hospital Care for Children: Guidelines for the Management of Common Childhood Illnesses. Vol 348. Second. (World Health Organization (WHO), ed.). World Health Organization; 2013. Accessed August 21, 2023. http://www.who.int/maternal_child_adolescent/documents/9241546700/en/, ԱՀԿ․ Հիվանդանոցային երեխաների խնամքի ձեռնարկ։Առաջարկություններ մանկական ընդհանուր հիվանդությունների բուժման համար։ հատոր 348․ ԱՀԿ

3. Clinical Practice Guidelines : Whooping cough (pertussis). Accessed September 18, 2023. https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/whooping_cough_pertussis/#this-guideline-has-been-adapted-for-statewide-use-with-the-suppo, Կլինիկական ուղեցույցներ։ : Կապույտ հազ (պերտուսիս)․ Թույատրված է սեպտեմբեր 18, 2023թ․ https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/whooping_cough_pertussis/#this-guideline-has-been-adapted-for-statewide-use-with-the-suppo,

4. Pertussis: guidelines for public health management - GOV.UK . Accessed September 18, 2023. https://www.gov.uk/government/publications/pertussis-guidelines-for-public-health-management: Կապույտ հազ։ Հանրային առողջության կառավարման ուղեցույցներ- GOV.UK․ Թույատրված է սեպտեմբեր 18, 2023թ․ .https://www.gov.uk/government/publications/pertussis-guidelines-for-public-health-management։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան