ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 29-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`
«է) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը:»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`
1) 1-ին կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ամսական հարկվող |
Հարկի գումարը |
Մինչև 80.000 դրամ |
հարկվող եկամտի 10 տոկոսը |
80.000-ից մինչև 2.000.000 դրամ |
8.000 դրամին գումարած 80.000 դրամը գերազանցող |
2.000.000 դրամից ավելի |
392.000 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը»: |
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով`
«Սույն մասով սահմանված դրույքաչափը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտների նկատմամբ: Այդ եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձևով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարված եկամուտների մասով:
Այս դեպքում հարկային գործակալը սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ կետում նշված ժամկետում հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի սահմանած ձևով եկամտահարկի անվանական հաշվարկ:»:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի «և «ժգ»» բառերը փոխարինել ««ժգ» և «ժթ»» բառերով:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 2-րդ և 5-րդ կետերի «մեկ վեցերորդի» բառերը փոխարինել «18.75 տոկոսի» բառերով.
2) 5-րդ կետի «երկու երրորդից» բառերը փոխարինել «75 տոկոսից» բառերով:
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով`
«զ) ֆիզիկական անձինք, որոնց փոխարեն եկամտահարկի հաշվարկը սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում են հարկային գործակալները:»:
Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետը «հարկատուն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան հարկային գործակալ ճանաչված անձը» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված չափով եկամտահարկի կանխավճարները առաջին անգամ կատարվում են 2012 թվականի առաջին եռամսյակի համար` հիմք ընդունելով 2011 թվականի եկամտահարկի փաստացի գումարը և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծությունը, եթե հարկ վճարողները 2011 թվականի տարեկան եկամուտների հաշվարկը հարկային մարմին ներկայացրել են մինչև 2012 թվականի մարտի 15-ը ներառյալ:
2011 թվականի տարեկան եկամուտների վերաբերյալ հաշվարկը 2012 թվականի մարտի 15-ից հետո ներկայացվելու դեպքում 2012 թվականի 1-ին եռամսյակի համար եկամտահարկի կանխավճարի մեծությունը որոշվում է Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 21 |