Գլխավոր տեղեկություն
Համար
N 54-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 02.12.2022
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
24.11.2022
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 նոյեմբերի 2022 թ.

N 54-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Տեխնոլոգիա» առարկայի 2-րդ և 5-րդ դասարանների ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

 

 

Վ. Դումանյան

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2022 թվականի նոյեմբերի 24-ի

N 54-Ն հրամանի

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 2-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐ

 

2-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

1. Նյութեր և ռեսուրսներ

2. Նյութերի մշակում

3. Գործիքներ և սարքավորումներ

4. Ձեռնարկատիրություն

5. Առողջ սնունդ, սննդի պատրաստում

6. Կենցաղ և ընտանիք

7. Դիզայն և կիրառական արհեստներ

8. Ընտրովի դասեր

 

Թեմա 1

Նյութեր և ռեսուրսներ

Հիմնական նպատակը

Ընդլայնել գիտելիքները մեզ շրջապատող նյութերի, դրանց հատկությունների, կիրառության մասին: Ձևավորել նյութերն ըստ տեսակների տարբերակելու և շինվածքին համապատասխան նյութ ընտրելու կարողություն:

Վերջնարդյունքներ

1 Տարբերի բնական և արհեստական նյութերի, թղթի տեսակները, հատկությունները, թվարկի կիրառության բնագավառները:

2 Նկարագրի բնական և արհեստական նյութերի, թղթի նախապատրաստումն աշխատանքի համար. հավաքում, ընտրում, որակավորում, մաքրում, չորացում:

3 Որոշի ապլիկացիայի, խճանկարի, օրիգամիի տեխնիկայով պատրաստվող առարկաների համար համապատասխան նյութի ընտրությունը:

Բովանդակություն

1. Բնական (կոներ, ծղոտ, փայտ, մամուռ, ծառի կեղև, ճյուղեր և այլն) և արհեստական (փայլաթիթեղ, բարակ մետաղալար, թիթեղ, փրփրապլաստ և այլն) նյութերի հատկությունները, կիրառությունը:

2. Բնական և արհեստական նյութերի նախապատրաստումն աշխատանքի համար. հավաքում, ընտրում, տեսակավորում, որակավորում, մաքրում, չորացում:

3. Գրանյութեր՝ ըստ տարածքների և ժամանակագրության (քար, կավ, փայտ, մետաղ, մետաքս և այլ գրելանյութեր, կավե սալիկներից մինչև թուղթ):

4. Թղթի տեսակները, հատկությունները, կիրառության բնագավառները:

5. Օրիգամիի ստեղծման պատմությունը: Օրիգամիի համար թղթի ընտրություն և նախապատրաստում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1.Կատարել էքսկուրսիա մոտակա պուրակում սովորողների պատկերացումները զարգացնելու նպատակով: Բնական նյութերի հավաքում, տեսակավորում, մաքրում, չորացում:

 2.Կատարել պարզագույն դիտումներ, փորձեր:

Զննել բնական և արհեստական նյութերը, շոշափել, ուսումնասիրել:

 3. Թղթի հյուսվածքի ուղղության որոշում, թղթի տարբեր տեսակների դիտում մանրադիտակով:

 4. Որոշել թղթի հատկությունների տարբերությունը տարբեր ուղղություններով՝ երկարությամբ ու լայնությամբ: Բացատրել տարբերության պատճառը:

Օրինաչափություն

Սովորողներն ուսումնասիրության արդյունքում դասակարգում են նյութերը, հետազոտում նյութերի փոփոխության օրինաչափությունները տարբեր պայմաններում:

Էներգիա, նյութ

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շրջապատում, նյութ է՝ կենդանի կամ անկենդան։

Ժամանակ և տարածություն

Ուսումնասիրում են տարբեր ժողովուրդների կենցաղը, գյուտերը (տարբեր դարաշրջաններում, տարբեր երկրներում գրանյութերի ստեղծում, թղթի գյուտը՝ որպես չին ժողովրդի մեծագույն ներդրում համաշխարհային քաղաքակրթության մեջ), նշանավոր օրիգամիստների կյանքը, նրանց կյանքի հիշարժան պատմությունները որոշակի ժամանակաշրջանում ու վայրում:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Գրագետ նկարագրել մեր շրջապատի նյութերը, թվարկել դրանց տեսակները, կիրառության բնագավառները՝ ճիշտ եզրույթներ օգտագործելով, մեկնաբանելով:

Մաթեմատիկա - Նկարագրել բնական, արհեստական նյութերի ձևերը՝ դրանք նմանեցնելով իրենց հայտնի երկրաչափական պատկերներին (քառակուսի, շրջանագիծ, եռանկյուն, բազմանկյուն այլն):

Կերպարվեստ - Ձևավորել պատրաստված իրը՝ օգտագործելով կերպարվեստի հնարքները, միջոցները:

Ֆիզկուլտուրա - Ակտիվ աշխատանքային վիճակում լինել՝ զարգացնելով ձեռքի մանր մկանները, ճկունությունը, կատարման ճշտությունը, դիտողականությունը, աչքաչափը, կատարելագործելով շարժումների կոորդինացումը:

Ես և շրջակա աշխարհը - Բնական ու արհեստական նյութերից, թղթից ապլիկացիայի, խճանկարի, օրիգամիի տեխնիկայով պատրաստել ծանոթ կենդանիներ, թռչուններ, առարկաներ:

Թատրոն – Պատրաստած թռչուններ, կենդանիներ պատկերող և այլ առարկաներով բեմադրել հեքիաթներ, պատմվածքներ, տարբեր խաղեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ-3, Տ-7, Տ-10, Տ-23, Տ-32, Տ-35


Թեմա 2

Նյութերի մշակում

Հիմնական նպատակը

Ձևավորել թղթի, բնական և արհեստական նյութերի մշակման եղանակներին տիրապետելու և գեղարվեստական շինվածքներ պատրաստելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

1 Ցուցադրի բնական, արհեստական նյութերի, թղթի մշակման գործընթացը՝ պահպանելով անվտանգության կանոնները:

2 Նկարագրի ըստ մոդելի կամ գծագրի օրիգամի, ապլիկացիա, խճանկար պատրաստելու քայլերի հաջորդականությունը:

3 Բացատրի օրիգամիի պայմանական նշանների իմաստը, կարդա պարզ գծագրեր:

Բովանդակություն

1․ Բնական և արհեստական նյութերի մշակման եղանակներ:

2․ Թղթի մշակում՝ ծալում, հարթեցում, կտրում, գծանշում, ներկում, սոսնձում:

3. Ապլիկացիայի տեսակներ:

4. Ապլիկացիա երկրաչափական պատկերներով (չինական գլուխկոտրուկ):

5. Կոնստրուկտավորում՝ ըստ մոդելի կամ գծագրի:

6. Օրիգամիի պատրաստման ընթացքը, պայմանական նշաններ:

7. Անվտանգության կանոնների պահպանում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Գործնական առաջադրանքներ

 1. Պատրաստել (երկկողմանի հաստ գունավոր թղթից կտրահանել) ինքնաշեն խաղեր՝

- «Չինական գլուխկոտրուկ»,

- «Խճանկար շրջանի և էլիպսի մասերից», դրանց տարրերից մոդելավորել թռչունների, կենդանիների պատկերներ, տարբեր կենցաղային առարկաներ:

 2. Առաջադրանք՝ «Ո՞ր ճնճղուկն է թռել»:

 3. Հանձնարարել նմանատիպ մոդելավորման առաջադրանքներ, որոնք կզարգացնեն պատկերացումները, տրամաբանական մտածողությունը պրակտիկ -առարկայական գործողություններ՝ ուղղված կոնստրուկտորական գաղափարների մարմնավորմանը, գործիքների, նյութերի մշակման եղանակների հնարների տիրապետմանը):

4. Պատրաստել կոմպոզիցիա բնական նյութերով:

5. Պատրաստել ապլիկացիա սիրած մուլտֆիլմի մոտիվներով:

Համակարգ և մոդել

Մոդելավորել նմուշը որոշակի մոտավորությամբ: Կարող են նաև մտքերն արտահայտել գծագրի, նկարների, դիագրամների տեսքով:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Նյութերի ուսումնասիրության և մշակման շնորհիվ սովորողներն իրենց գաղափարներով ու եզրահանգումներով կարողանում են ստեղծել կենցաղային իրեր, սարքեր, խաղեր, հասկանում են դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, դրանցով զարդարում ու հարստացնում են շրջապատը, իրենց կյանքը:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Նկարագրել նյութերի մշակման գոնե մեկ եղանակ՝ օգտագործելով համապատասխան մասնագիտական եզրույթներ, արտահայտություններ, մեկնաբանել դրանք:

Մաթեմատիկա - Բացատրել մաթեմատիկական որոշ պարզագույն եզրույթներ՝ քառակուսի, կենտրոն, անկյուն, անկյունագիծ, կես, վերև-ներքև, աջ-ձախ և այլն: Նկարագրել ապլիկացիաների, խճանկարի, օրիգամիի պատրաստման ընթացքը, մոդելների կառուցատարրերը՝ նմանեցնելով ծանոթ երկրաչափական պատկերներին (քառակուսի, շրջանագիծ, եռանկյուն, բազմանկյուն այլն): Կարդալ օրիգամիի պարզ գծագրեր:

Կերպարվեստ - Ձևավորել պատրաստած իրը՝ օգտագործելով կերպարվեստի հնարքներ, միջոցներ:

Ֆիզկուլտուրա - Ակտիվ աշխատանքային վիճակում լինել՝ զարգացնելով ձեռքի մանր մկանները, ճկունությունը, կատարման ճշտությունը, դիտողականությունը, աչքաչափը, կատարելագործելով շարժումների կոորդինացումը:

Ես և շրջակա աշխարհը - Բնական ու արհեստական նյութերից, թղթից ապլիկացիայի, խճանկարի, օրիգամիի տեխնիկայով պատրաստել իրենց ծանոթ կենդանիներ, թռչուններ, կենցաղային պարզ առարկաներ:

Թատրոն - Պատրաստած թռչուններ, կենդանիներ պատկերող և այլ առարկաներով բեմադրել հեքիաթներ, պատմվածքներ, տարբեր խաղեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ-4, Տ-7, Տ-9, Տ12, Տ15, Տ-23, Տ-32, Տ-35


Թեմա 3

Գործիքներ և սարքավորումներ

Հիմնական նպատակը

Տիրապետել նյութերի մշակման համար նախատեսված պարզ գործիքներով ու սարքավորումներով աշխատելու եղանակներին, հնարներին՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Վերջնարդյունքներ

1 Ցուցադրի ապլիկացիայի, խճանկարի, օրիգամիի պատրաստման համար նախատեսված գործիքներով, միջոցներով ու սարքավորումներով անվտանգ աշխատելու ձևերը:

2 Բացատրի թղթի, բնական և արհեստական նյութերի մշակման համար նախատեսված գործիքների, միջոցների ու սարքավորումների ընտրությունը:

Բովանդակություն

1․ Բնական և արհեստական նյութերի մշակման համար նախատեսված աշխատանքային գործիքներ, միջոցներ, սարքավորումներ և դրանցով անվտանգ աշխատելու կանոններ:

2․ Թղթի մշակման համար նախատեսված աշխատանքային գործիքներ, միջոցներ և դրանցով անվտանգ աշխատելու հնարներ:

3․ Խոհանոցային սարքերից անվտանգ օգտվելու կանոններ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Բնական և արհեստական նյութերը մշակել՝ կտրել դանակով, մկրատով, քանոնով:

2. Ծալել թուղթը քանոնով, հարթիչով:

3. Սոսնձում. սոսինձն իբրև տարբեր դետալները միացնելու միջոց:

ԶԱՐԳԱՑՆԵԼ մկրատը ճիշտ փոխանցելու հմտություններ (բութ կողմով):

Համակարգ և մոդել

Գործիքները, սարքավորումները պարզագույն մեխանիկական համակարգեր են: Սովորողները նկարագրում են համակարգի բաղադրատարրերի դերը համակարգի գործարկման տեսանկյունից

Կառուցվածք և գործառույթ

Բացատրել կառուցվածքը՝ ելնելով գործառույթից: Օրինակ՝ մկրատի կառուցվածքը կարելի է հասկանալ՝ ելնելով նրա գործառույթից, կամ կարի մեքենայի կառուցվածքը կարելի է հասկանալ՝ ուսումնասիրելով նրա անիվը, ոտնակը և այլն:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Նկարագրել աշխատանքային գործիքների աշխատանքը՝ օգտագործելով համապատասխան մասնագիտական եզրույթներ: Ներկայացնել այդ գործիքների ստեղծման պատմությունը (մկրատ, հարթիչ ևն):

Ֆիզկուլտուրա - Ակտիվ աշխատանքային վիճակում լինել՝ զարգացնելով ձեռքի մանր մկանները, ճկունությունը, կատարման ճշտությունը, դիտողականությունը, աչքաչափը՝ կատարելագործելով շարժումների կոորդինացումը: Լինել ուշադիր, գործիքներով աշխատել զգույշ, պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ-9, Տ-32, Տ-35


Թեմա 4

Ձեռնարկատիրություն

Հիմնական նպատակը

Իմանա ձեռնարկատիրական գործունեության էությունը, ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու կարևորությունը, կարողանա ձևակերպել պարզագույն միտք, գաղափար:

Վերջնարդյունքներ

1 Նկարագրի ձեռնարկատիրական գործունեությունը, հիմնավորի և կարևորի այն:

2 Ներկայացնի նոր միտք, մտահղացում, նորարարություն և զարգացնի այն:

3 Նկարագրի ռեսուրսների արդյունավետ օգտագործման ձևերը:

4 Հիմնավորի տվյալ իրը պատրաստելու անհրաժեշտությունը:

Բովանդակություն

1. Ձեռնարկատեր և ձեռնարկատիրություն:

2. Ձեռներեցությունը՝ որպես վարձու աշխատանքի գրավիչ և օրինական այլընտրանք:

3. Բարիք, ապրանք, ծառայություն:

4. Ռեսուրսների արդյունավետ օգտագործում:

5. Միտք/մտահղացում, նորարարություն:

6. Ինչպե՞ս պարզել նախընտրելի իրը պատրաստելու անհրաժեշտությունը:

7. Նշանավոր ձեռնարկատերեր:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Խաղ՝ «Սովորում ենք ձեռներեցություն բանաստեղծությունների միջոցով»:

 Ձեռներեցության թեմայի քննարկում. սովորողները պատկերազարդում են «Ով աշխատի, նա կուտի» բանաստեղծության պաստառը: Պաստառագրումից հետո կազմակերպվում է քննարկում՝ ըստ ուսուցչի և սովորողների հարցերի:

2. Բերել ռեսուրսների արդյունավետ կառավարման օրինակներ:

3. Կոնկրետ օրինակներով ցույց տալ բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի օրինակներ:

Համառոտ շարադրություն:

4. Արդեն մոդելավորել ենք «Չինական գլուխկոտրուկ» խաղը: Սովորողները պարզում են, թե իրենց շրջապատի մարդկանց, իրենց ընկերներին հետաքրքրում է արդյոք այդ խաղը:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Սովորողները փորձում են պատասխանել այն հարցին, թե ինչ է ստեղծարարությունը, որն է նրա դերը, նպատակը, կամ ինչ հիմնախնդիրների լուծումներ է առաջարկում: Արտահայտած գաղափարներով, եզրահանգումներով կարողանում են ստեղծել կենցաղային իրեր, սարքեր, խաղեր:

 Անհատներ և հարաբերություններ

Նշանավոր ձեռնարկատերերի (իրենց կողքին ապրող, նաև՝ այլազգի) կյանքը, համագործակցելու կարողությունները, ուշադրության արժանի դրվագները՝ որպես անհատի և շրջապատի հարաբերությունների օրինակներ:

Համաշխարհայնացում

Ուսումնասիրվում է մարդկանց ճիշտ կամ սխալ որոշումների ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Նկարագրել ձեռնարկատիրոջ, թվարկել նրան բնութագրող հատկանիշները՝ դրանք դասավորելով ըստ առաջնահերթության, օգտագործելով մասնագիտական համապատասխան եզրույթներ: Կարելի է հորինել պատմություն իր պատկերացրած ձեռնարկատիրոջ մասին: Վերհիշել բանաստեղծություններ ձեռներեցության մասին: Հորինել հեքիաթ ռեսուրսների սխալ կառավարման մասին և վերնագրել: Գրել համառոտ շարադրություն «Ինչպես եմ պահպանում բնությունը» թեմայով:

 Կերպարվեստ - Ձևավորել պաստառը՝ օգտագործելով կերպարվեստի հնարները, միջոցները: Նկարել/պատկերել ձեռնարկատիրոջ՝ ըստ սեփական պատկերացումների:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ-7, Տ-8, Տ9, Տ12, Տ20, Տ-32, Տ-35


Թեմա 5

Առողջ սնունդ, սննդի պատրաստում

Հիմնական նպատակը

Բացատրել մարդու կյանքում սննդամթերքի նշանակությունը, հասկանալ առողջ սնվելու կանոնները

Վերջնարդյունքներ

1 Բացատրի մարդու կյանքում սննդամթերքի նշանակությունը:

2 Կարևորի առողջ և սնունդը, մեկնաբանի մակնշման կարևորությունը:

Բովանդակություն

1. Սննդամթերքի նշանակությունը մարդու կյանքում:

2. Առողջ, ռացիոնալ և անառողջ (վնասակար) սնունդ, մակնշում:

3. Ծանոթացնել սննդի ոլորտի մասնագիտություններին:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Սննդամթերքի որակի ստուգում:

2. Թվարկել սննդամթերքին ներկայացվող ընդհանուր պահանջները:

3. Մշակել առողջ սնունդ պատրաստելու կանոններ:

4. Տարբերել առողջ և անառողջ սնունդը:

Բերել օրինակներ:

Օրինաչափություն

Սնունդը դասակարգում են ըստ նմանությունների և տարբերությունների, հետազոտում են սննդի բնութագրիչները, ըստ որոնց կատարվել է դասակարգումը:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Գրագետ ներկայացնել և հիմնավորել մարդու կյանքում սնվելու անհրաժեշտությունը, մշակել առողջ սնունդ պատրաստելու կանոններ, քննարկել այդ կանոնները դասընկերների, ուսուցչի հետ:

Ես և շրջակա աշխարհը - Ձևավորել ճիշտ սնունդ ընտրելու, առողջ սնվելու կարողություններ: Ծանոթանալ «մակնշում» եզրույթին:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ12, Տ15, Տ-23, Տ-32, Տ34, Տ-35


Թեմա 6

Կենցաղ և ընտանիք

Հիմնական նպատակը

Ընդլայնել պատկերացումները հագուստի, կոշիկի խնամքի և պահպանման մասին:

Վերջնարդյունքներ

1 Նկարագրի հագուստի և կոշիկի խնամքի կանոնները:

2 Հիմնավորի հագուստը, կոշիկները մաքրելու անհրաժեշտությունը:

Բովանդակություն

1. Հագուստի և կոշիկների խնամք:

2. Հագուստի և կոշիկների պահպանման կանոններ:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Հագուստի և կոշիկների խնամքի անհրաժեշտության հիմնավորում, հիգիենայի կանոնների թվարկում:

Օրինաչափություն

Դրսևորվում են հագուստի և կոշիկների խնամքի կանոններին ենթարկվելով:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Ներկայացնել հագուստը և կոշիկները խնամելու, պահպանելու, անձնական հիգիենայի կանոնները, հիմնավորել խնամքի կարևորությունը՝ հարստացնելով բառապաշարը, զարգացնելով գրագետ, անկաշկանդ խոսքը, ընդհանրացումներ անելու կարողությունը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ-31, Տ-32, Տ34, Տ-35


Թեմա 7

Դիզայն և կիրառական արհեստներ

Հիմնական նպատակը

Ձևավորել/զարգացնել հագուստը, կենցաղային առարկաները ձևավորելու կարողությունները:

Վերջնարդյունքներ

Նկարագրի հագուստի, կենցաղային առարկաների ձևավորման քայլաշարը՝ պահպանելով դիզայնի սկզբունքները:

Բովանդակություն

1.Դիզայն և կիրառական արհեստներ:

2. Հագուստի ձևավորում:

3. Կենցաղային առարկաների ձևավորում:

4. Դիզայնի ստեղծման պատմությունը:

5. Դիզայնի սկզբունքները:

6. Ծանոթացնել դիզայների մասնագիտությանը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Կենցաղային որևէ առարկայի ձևավորում (սեփական ընտրությամբ):

Ցուցադրումներ

Ձևավորված նմուշի ցուցադրություն:

Գնահատում: Թերությունների շտկում:

2.Գործվածքից պատրաստված ամառային կոշիկների, հողաթափերի ձևավորման օրինակներ:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Շրջապատող կենցաղային իրերի ուսումնասիրության շնորհիվ սովորողներն իրենց գաղափարներով, եզրահանգումներով կարողանում են գեղեցկացնել դրանք, հասկանում են դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, դրանցով զարդարում ու հարստացնում են շրջապատը, կենցաղը, կյանքը:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Նկարագրել հագուստը, կենցաղային առարկաները ձևավորելու գործընթացը՝ օգտագործելով համապատասխան մասնագիտական եզրույթներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Տ-4, Տ-7, Տ-9, Տ12, Տ15, Տ-23, Տ-32, Տ-35

 

«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾՐԱԳԻՐ

5-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

1. Սննդի պատրաստման տեխնոլոգիա

2. Գրաֆիկա

3. Փայտանյութի մշակման տեխնոլոգիա

4. Հագուստի պատրաստման տեխնոլոգիա

5. Ձեռնարկատիրական գործունեություն

6. Կենցաղային էլեկտրական սարքեր

7. Նյութերի գեղարվեստական մշակում

8. Ստեղծագործական նախագիծ

9. Ընտրովի դասեր

 

Թեմա 1

Սննդի պատրաստման տեխնոլոգիա

Հիմնական նպատակը

Ընդլայնել պատկերացումները առողջ սննդի վերաբերյալ, ձևավորել պարզ կերակրատեսակներ պատրաստելու նախնական կարողություններ:

Վերջնարդյունքներ

1. Թվարկի, թե որոնք են ածխաջրերի, սպիտակուցների, ճարպերի, վիտամինների, բջջանյութի, հանքանյութերի և ջրի հիմնական գործառույթները օրգանիզմի համար։ Իմանա, թե որ սննդախմբերից կարելի է դրանք ստանալ:

2. Բացատրի օրգանիզմի՝ սննդարար նյութերի պահանջները՝ կախված տարիքից, քաշից և ֆիզիկական ակտիվությունից:

3. Նկարագրի, թե ինչպես են որոշ սննդատեսակներ արտադրական վերամշակումից հետո ամբողջովին փոխվում և՛ բաղադրությամբ, և՛ տեսքով:

4. Կարդա գնված սննդի վրա սննդարարության մասին տեղեկատվությունը, վերլուծի և հասկանա օգտակար և վտանգավոր նյութերի առկայությունը/բացակայությունը։ Առաջնորդվելով մակնանշմամբ՝ կարողանա ընտրել ավելի առողջ տեսակներ։

5. Ճանաչի դրսում վաճառվող սննդի խնդիրները, հասկանա, թե ինչ հնարավոր վտանգներ կան և ինչ պետք է անել խուսափելու համար։

6․ Նկարագրի տարբեր նպատակների համար սեղանի սպասքադրման կանոնները։

7․ Պատրաստի աղցաններ և ձևավորի

Բովանդակություն

1. Խոհանոցի կահավորանքը և խնամքը:

2. Սեղանի սպասքադրում:

3. Սեղանի շուրջ վարքի կանոնները:

4. Սննդամթերքների վրայի մակնշումը:

5. Սննդի անվտանգությունը խանութում և փողոցում:

6. Սննդամթերքի մշակում, դրա կապը սննդարարության հետ:

7. Աղցանների պատրաստում։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

1. Դասարանում կազմակերպել քննարկում կապված սննդային մակնիշումների հետ։

Գործնական աշխատանքներ

2. Սեղանի սպասքադրում:

3. Աղցանի պատրաստում և ձևավորում:

Օրինաչափություն

Սեղանից օգտվելու կանոնները:

Մասշտաբ, համամասնություն, քանակ

Սննդային չափաբաժիններ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Առողջ ապրելակերպ – Տարբերակել ընդհանուր և սեփական առողջ և անառողջ սննդային սովորությունները։ Ճանաչել անառողջ սննդային սովորությունների հետևանքները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ2, Հ29, Հ30, Հ46, Հ51


Թեմա 2

Գրաֆիկա

Հիմնական նպատակը

Ձևավորել գրաֆիկական աշխատանքներ կատարելու հմտություններ, զարգացնել տարածական պատկերացում, նախագծային և ճարտարագիտական մտածելակերպ:

Վերջնարդյունքներ

1. Օգտվի գծագրական գործիքներից և պիտույքներից,

2. Տարբերի գրաֆիկական պատկերները՝ էսքիզ, գծագիր, տեխնիկական նկար, հատակագիծ, սխեմա։

3. Կատարի էսքիզ,

4. Տարբերի ստանդարտ ձևաչափերը, գծերի տեսակները,

5. Կիրառի մասշտաբ,

6. Գծի երկրաչափական պատկերներ:

7. Կատարի պարզագույն երկրաչափական կառուցումներ:

Բովանդակություն

1․ Գծագրական ստանդարտներ, գործիքներ և պիտույքներ։

2․ Գրաֆիկական պատկերների տեսակները՝ էսքիզ, գծագիր, տեխնիկական նկար, հատակագիծ, սխեմա։

3․ Գծերի տեսակները, մասշտաբ, տառատեսակները:

4․ Երկրաչափական կառուցումներ: Հատվածի և շրջանի բաժանումը հավասար մասերի:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Գործնական աշխատանքներ

1. Աշխատատեղի նախապատրաստում։ Ծանոթանալ գծագրական գործիքներին և պիտույքներին: Գծել զուգահեռ և փոխուղղահայաց գծեր:

2. A4 ձևաչափի թղթի վրա գծել շրջանակ և հիմնական մակագրությունների աղյուսակը: Սովորել տարբեր գծերի տեսակները, ծանոթանալ գրատեսակներին:

3. Կատարել երկրաչափական կառուցումներ՝ հատվածը և շրջանագիծը բաժանել հավասար մասերի:

4․ Կատարել պարզ էսքիզ (օրինակ՝ գրչամանի, նկարի շրջանակի, հագուստի, կենցաղային առարկաների և այլն)

Օրինաչափություն

Գծերը կարող են լինել զուգահեռ և ուղղահայաց: Պատկերը բաժանվում է հավասար մասերի օրինաչափությունների կիրառմամբ

Մասշտաբ, համամասնություն, քանակ

Իրական չափերը գծագրի վրա պատկերվում են մասշտաբի օգնությամբ:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ: Ծանոթ լինել երկրաչափական պատկերներին։ Կարողանալ հատվածը կամ շրջանագիծը բաժանել հավասար մասերի։

Կերպարվեստ - Ճիշտ օգտվել գծագրական պիտույքներից և գործիքներից։ Մատիտով գծել զուգահեռ գծեր։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ4, Հ5, Հ8


Թեմա 3

Փայտանյութի մշակման տեխնոլոգիա

Հիմնական նպատակը

Ձևավորել փայտանյութի տեսակները տարբերակելու և գործնականում ճիշտ կիրառելու, փայտանյութից իրի պատրաստման տեխնոլոգիական քարտ կազմելու հմտություններ։

Ընդլայնել գիտելիքները որոշ ձեռքի գործիքների և հարմարանքների մասին, ձևավորել դրանցով անվտանգ աշխատելու կարողություններ:

Վերջնարդյունքներ

Տարբերի փայտանյութի տեսակները և ներկայացնի, թե ինչպես կարելի է դրանք գործածել առօրյա կյանքում:

Դասակարգի փայտանյութերն ըստ իրենց հատկությունների և ծագման:

Հետազոտի և թվարկի փայտանյութերի արատները, ֆիզիկական, մեխանիկական և տեխնոլոգիական հատկությունները:

Կազմի փայտանյութից իրի պատրաստման տեխնոլոգիական քարտ։

Ներկայացնի գործիքներով անվտանգ աշխատելու կանոնները:

Բացատրի փայտամշակման ձեռքի գործիքների նշանակությունը և օգտագործման ձևերը:

Ընտրի համապատասխան գործիքներ և սարքավորումներ փայտանյութով աշխատելու համար, կատարի փայտամշակման պարզ աշխատանքներ

Բովանդակություն

1․ Փայտանյութի տեսակները և հատկությունները, փայտանյութի արատները

2․ Սղոցանյութեր, դրանց տեսակները, ստացման եղանակները

3. Փայտանյութից իրի պատրաստման տեխնոլոգիական քարտի կազմում

4․ Աշխատատեղի կազմակերպում, ծանոթացում աշխատանքի անվտանգության կանոններին,

5․ Փայտանյութի մշակումը ձեռքի գործիքներով

6. Դետալների հավաքում և վերջնամշակում:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Գործնական աշխատանքներ

1. Փայտանյութի տեսակները և հատկությունները: Փայտանյութի արատների որոշումը։

2․ Սղոցանյութեր, դրանց տեսակները

3. Փայտանյութից իրի պատրաստման տեխնոլոգիական քարտի կազմում,

4․ Աշխատատեղի կազմակերպում, ծանոթացում աշխատանքի անվտանգության կանոններին,

5․ Փայտանյութի մշակումը ձեռքի գործիքներով

Օրինաչափություն

Սովորողները կարողանում են դասակարգել նյութերը՝ հաշվի առնելով օրինաչափությունները:

Մասշտաբ, համամասնություն, քանակ

Նյութերի հատկություններն ուսումնասիրելիս սովորողները կատարում են չափումներ, օգտվում սանդղակներից:

Պատճառ և հետևանք

Նյութի հատկությունները կախված են նրա կառուցվածքից:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Բնագիտություն – Իմանալ ծառերի տեսակները և բնափայտի կառուցվածքն ու հատկությունները։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ4, Հ5, Հ10, Հ32, Հ46


Թեմա 4

Հագուստի պատրաստման տեխնոլոգիա

Հիմնական նպատակը

Ընդլայնել գիտելիքները բնական և արհեստական գործվածքների մասին, ձևավորել պարզագույն կար ու ձևի հմտություններ:

Վերջնարդյունքներ

1. Տարբերակի մանրաթելերի տեսակները և դրանց ստացման տեխնոլոգիաները։

2․ Դասակարգի գործվածքները, ներկայացնի դրանց հատկությունները։

3․ օգտվի կարելու համար նախատեսված գործիքներից և հարմարանքներից։

4. Ներկայացնի ձեռքի կարատեսակների կատարման տեխնիկան

5. Ներկայացնի հագուստի համար անհրաժեշտ չափսերի որոշման ընթացքը։

6․ Նախագծի և պատրաստի ձևաններ՝ հագուստի պարզ տեսակների համար։

7․ Կարի հագուստի պարզ տեսակներ:

Բովանդակություն

1․ Մանրաթել, գործվածք, տեսակները և դասակարգումը:

2․ Ձեռքի կարատեսակները, դրանց կատարման տեխնիկան

3․ Հագուստի պատրաստման հաջորդական քայլերը՝ կարևոր չափսերի վերցնելը, գծագրի կառուցումը, ձևանի պատրաստումը, գործվածքի ընտրությունը, ձևելը և կարելը:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Գործնական աշխատանքներ․

1. Գործվածքների տեսակների և հատկությունների ուսումնասիրում

2․ Ձեռքի կարերի կատարում նմուշների վրա:

3. Ուղղանկյունաձև կարվածքների գծագրի կառուցում:

3. Հագուստի պարզ տեսակների կարում (գլխաշոր, գոգնոց, սրբիչ և այլն):

Մասշտաբ, համամասնություն, քանակ

Հագուստի գծագրի կառուցումը կատարվում է մասշտաբի կիրառմամբ։

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Հագուստի պատրաստման գործընթացն առնչվում է ստեղծարարությանը և մշակույթին

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Կերպարվեստ – կատարել էսքիզ, գծել հագուստի գծագիրը, ընտրել կտորի գույնը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ4, Հ8, Հ28, Հ30, Հ32, Հ45, Հ46, Հ51


Թեմա 5

Ձեռնարկատիրական գործունեություն

Հիմնական նպատակը

Ձևավորել ձեռնարկատիրական գործունեության մասին գիտելիքներ, արտադրության գործոնները տարբերակելու հմտություններ։

Վերջնարդյունքներ

1. Հասկանա, թե ինչ է ձեռնարկատիրական գործունեությունը:

2. Կարողանա բերել գաղափարների օրինակներ, որոնք կարող են եկամտի աղբյուր դառնալ:

3. Հասկանա արտադրության գործոնները:

4. Գիտակցի և գնահատի աշխատանքային ռեսուրսների դերը:

5. Գիտակցի և գնահատի կապիտալ ռեսուրսների դերը երկրի բարեկեցության համար:

6. Գիտակցի և գնահատի բնական ռեսուրսների դերը:

Բովանդակություն

Ձեռնարկատիրական գործունեություն:

Արտադրության գործոններ:

Աշխատանքը՝ որպես արտադրության առաջին գործոն:

Կապիտալը՝ որպես արտադրության երկրորդ գործոն:

Բնական ռեսուրսները՝ որպես արտադրության երրորդ գործոն:

Ձեռնարկատերը՝ որպես արտադրության չորրորդ գործոն:

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող կամ ընդհանրական հասկացություններ

Կազմակերպել էքսկուրսիա դեպի տվյալ տարածաշրջանի առավել հայտնի առևտրային կազմակերպություններ և հարցերի միջոցով պարզել՝ որ տեսակին են դրանք պատկանում:

Անհատ և հարաբերություններ

Ձեռնարկատերն ինքնուրույն, կատարելության հասած մարդն է, որը ակտիվորեն ճանաչում և վերափոխում է իրականությունը, իր ուրույն ներդրումն ունի հասարակության զարգացման առաջընթացում, հաջողությամբ դրսևորվում է գործունեության տարբեր ոլորտներում:

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ21, Հ28, Հ29, Հ30


Թեմա 6

Կենցաղային էլեկտրական սարքեր

Հիմնական նպատակը

Զարգացնել կենցաղային էլեկտրական սարքերը ճիշտ շահագործելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

1․ Թվարկի էլեկտրական էներգիայի ստացման հիմնական աղբյուրները։

2․ Ներկայացնի կենցաղում օգտագործվող սարքերը։

3․ Տեղյակ լինի տեխնոլոգիայի կիրառմամբ տան խնդիրների լուծման մասին:

4․ Թվարկի էլեկտրական շղթայի տարրերը, տարբերի դրանց պայմանական նշանները սխեմայի վրա:

5․ Հավաքի պարզագույն էլեկտրական շղթա։

Բովանդակություն

1․ Էլեկտրական էներգիա, ստացման աղբյուրները:

2․ Էլեկտրական շղթա, բաղկացուցիչ մասերը, տարրերը:

3․ Կենցաղային էլեկտրական սարքեր։

4․ Էլեկտրական սարքերի շահագործման անվտանգության կանոնները։

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Գործնական աշխատանքներ

 

1. Կարդալ և բացատրել կենցաղային սարքերի տեխնիկական փաստաթղթերը։

2․ Հավաքել պարզագույն էլեկտրական շղթա։

Էներգիա, նյութ

Էներգիան նյութի հիմնական հատկություններից մեկն է, նրա շարժման չափը, շարժման հզորությունը` ուժը (ջերմության, լույսի, էլեկտրականության, մեխանիկական շարժման ձևով):

Պատճառ և հետևանք

Կենցաղային էլեկտրական սարքերն աշխատում են էլեկտրական էներգիայի շնորհիվ։

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Օտար լեզու – Կարդալ և հասկանալ կենցաղային սարքերի փաստաթղթերում գրված կարևոր ցուցումները։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Բնագիտություն – Հասկանալ էլեկտրական հոսանքի բնութագրերը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ3, Հ4, Հ10, Հ28, Հ30, Հ46


Թեմա 7

Նյութերի գեղարվեստական մշակում

Հիմնական նպատակը

Ձևավորել գեղագիտական ճաշակ և ստեղծարարություն, զարգացնել փայտի և գործվածքի օգնությամբ գեղարվեստական իրեր պատրաստելու հմտություններ։

Վերջնարդյունքներ

1․ Ներկայացնի Հայաստանում գեղարվեստական արհեստների զարգացման պատմությունը։

2․ Տարբերի դեկորատիվ ներկերի տեսակները։

3․ Փայտի վրա կատարի գեղարվեստական նախշազարդում՝ դեկորատիվ ներկերի կամ խարափորագրիչի օգնությամբ։

4․ Գործվածքից պատրաստի փափուկ խաղալիք կամ որևէ օգտակար իր։

Բովանդակություն

1․ Գեղարվեստական արհեստները պատմական Հայաստանում։

2․ Դեկորատիվ կիրառական արվեստ։

3․ Դեկորատիվ ներկում։

4․ Փայտի խարափորագրում

5․ Գործվածքի գեղարվեստական մշակում

6․ Փափուկ խաղալիքներ

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Գործնական աշխատանքներ

 

1․ Փայտի գեղարվեստական նկարազարդում և խարափորագրում։

2․ Գործվածքից օգտակար իրի պատրաստում։

3․ Փափուկ խաղալիքի պատրաստում։

Անհատական և մշակութային արժեհամակարգ

 

Նյութերի գեղարվեստական մշակումն իրենից ներկայացնում է ստեղծարարություն

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Կերպարվեստ – կատարել էսքիզ, գծել ձևանի գծագիրը, ընտրել կտորի գույնը։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ4, Հ5, Հ28, Հ42, Հ43, Հ45, Հ46, Հ51


Թեմա 8

Ստեղծագործական նախագիծ

Հիմնական նպատակը

Ձևավորել նախագծային և հետազոտական գործունեության մշակույթ, զարգացնել ինքնուրույն որոշումներ կայացնելու պատրաստակամությունը։

Վերջնարդյունքներ

Կատարի ստեղծագործական նախագիծ՝ խմբային կամ անհատական։

Բովանդակություն

1. Նախագծային մտածելակերպը

2. Նախագծի հիմնական փուլերը

Առաջարկվող գործունեության ձևեր

Խաչվող հասկացություններ

Ստեղծագործական նախագծի կատարում և պաշտպանություն։

Պատճառ և հետևանք

յուրաքանչյուր իրի ստեղծմանը նախորդել է որոշակի իրավիճակ, որն առաջացրել է դրա նախագծման և պատրաստման անհրաժեշտությունը։

Միջառարկայական կապեր

Հայոց լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

ԹԳևՀԳ- Համացանցում փնտրել և գտնել անհրաժեշտ տեղեկատվություն։

Օտար լեզու - Կարդալ և հասկանալ կարդացածը։

Մաթեմատիկա - Կատարել թվաբանական գործողություններ:

Կերպարվեստ – կատարել էսքիզ, գծագիր։

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական ծրագրի վերջնարդյունքների հետ

Հ1, Հ4, Հ7, Հ10, Հ12, Հ28, Հ31, Հ32, Հ34

9. Ընտրովի դասեր

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան