«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2004 թվականի N 1399-Ն
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի հոկտեմբերի 18-ի «2004 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» N ՆՀ-180-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տեղական) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
ա) 2004 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
բ) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզումը.
բ) համագործակցելով ԱՊՀ անդամ պետությունների իրավապահ մարմինների հետ` իրականացնել զորակոչից խուսափող և Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և վերադարձը` 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել նրանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
բ) իրենց իրավասությունների սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) 2004 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմերով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքային միավորի սահմաններում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
ա) հաստատել Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված զորակոչային բժշկական հանձնաժողովների անհատական կազմերը` անհրաժեշտության դեպքում դրանք համալրելով համապատասխան բժիշկ-մասնագետներով.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութերը և ֆլյուորո (ռենտգեն) ժապավենները:
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում.
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել զորակոչիկների փոխադրումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների ներկայացրած հայտերի:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Սարգսյան | - | ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Մ. Հարությունյան | - | ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Հարությունյան | - | ՀՀ զինվորական կոմիսար |
Հ. Հարությունյան | - | ՀՀ ոստիկանության պետ |
Կ. Պետրոսյան | - | ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Ա. Հովսեփյան | - | ՀՀ գլխավոր դատախազ |
Ն. Դավիդյան | - | ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Մանուկյան | - | ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Ս. Երիցյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարար |
Է. Բարսեղյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ |
Մ. Շահգելդյան | - | ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Խառատյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ |
Բ. Ոսկանյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ՏԵՂԱԿԱՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Մարզերի և զինկոմիսարիատների անվանումները | Հանձնաժողովների անդամները | ||||||||||||||||||||||||
1 | 2 | ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան | - | ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Ղասաբյան | - | ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ |
Գ. Աղայան | - | ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ |
Լ. Նանիջանյան | - | թերապևտ |
Վ. Տեր-Գրիգորյան | - | թերապևտ-սրտաբան |
Ս. Թադևոսյան | - | հոգեբույժ |
Վ. Դարբինյան | - | նյարդաբան |
Ա. Մուրադյան | - | քիթ-կոկորդ-ականջի մասնագետ |
Ա. Ուզանկիչյան | - | վիրաբույժ |
Ա. Շաքարյան | - | ակնաբույժ |
Կ. Բաբայան | - | մաշկավեներոլոգ |
Վ. Այվազյան | - | վնասվածքաբան |
Հ. Հովսեփյան | - | հանձնաժողովի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |