«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2005 թվականի N 335-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ, ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների համազգեստի, դասային աստիճանների տարբերանշանների նկարագիրը և նմուշները, դրանք հատկացնելու կարգը` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, դատարանների, պետական նոտարիատի աշխատողների ծառայողական համազգեստի ու դասային կոչումների տարբերանշանների նկարագրության և ձևերի հաստատման մասին» N 53 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
Գլխարկը
Ամառային գլխարկը սպիտակ կտորե ծածկույթով է: Կանանց տրվում են ամառային կլորավուն և կիսասեզոնային գլխարկներ:
1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների, արդարադատության 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող աշխատողներին տրվում են սև կարակուլե ականջակալներով գլխարկներ, որոնց վերևի մասը սև կաշվից է, իսկ արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողներին` մոխրագույն գլխարկ, որի վերևի մասը սև կաշվից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողներին տրվում է մոխրագույն գլխարկ, որի վերևի մասը կանաչ կտորից է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող կանանց տրվում է գորշ կարակուլե ականջակալներով գլխարկ:
Բաճկոնը` 3-րդ դասի իրավաբանից մինչև 1-ին դասի իրավաբանի դասային աստիճան ունեցող աշխատողների համար, միակոճկուն է` չորս ոսկեզօծ կոճակներով, մարմինը կիսագրկող մակերեսով, հաստ փողքերով, կարանովի թիկնամասով և փողքերի կտրվածքով, հետծալված օձիքով և սովորական երկկարանի թևքերով:
Բարձրագույն և արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող աշխատողների բաճկոնները երկկոճկուն (երկփեղկ) են, թիկնամասի ներքևում` առանց կտրվածքի:
Բաճկոնը կողքերից ունենում է կափույրով ծածկվող կտրվածքով գրպաններ:
Բարձրագույն և արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողների համազգեստը մուգ կապտագույն գաբարդինից է, իսկ 2-րդ դասի իրավաբանից մինչև արդարադատության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողներինը` մուգ կապտագույն կոստյումի կտորից, օձիքը և թևքածալերը` մուգ կանաչավուն եզրաշերտով, որոնց լայնությունը 2,5 մմ է, իսկ թևքածալերի վրա կա նաև 2 փոքր կոճակ:
Տաբատը մուգ կապույտ կտորից է, ուղիղ, առանց ծալքերի, 3-րդ դասի իրավաբանից մինչև արդարադատության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան ունեցող աշխատողների համար` 2,5 մմ լայնությամբ մուգ կանաչավուն եզրակարով:
Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողների համար տաբատի վրա, եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ, ձգվում է մուգ կանաչավուն վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով:
Կոշիկները (կիսակոշիկները) սև են, բարձրագույն և արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցող աշխատողների համար` այծակաշվե (շևրոյե), կաշվե ներբաններով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների դասային աստիճան ունեցող աշխատողների համար` քրոմակաշվե, ռետինե ներբաններով:
Կանանց համար բաճկոնի ձևը նույնն է, կոճկվում է դեպի ձախ, տրվում են կիսաշրջազգեստ և կոշիկներ (կիսակոշիկներ):
Վերնաշապիկը սպիտակ է, փափուկ և կոշտ օձիքով, երկար թևքերով: Վրադիր վերնաշապիկը գոտիով է, կարճ թևքերով:
Փողկապը սև է:
Վերարկուն ունենում է 6 ոսկեզօծ կոճակ գրատախլակի վրա: Կոճակների միջև տարածությունը 16-17 սմ է: Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողների համար վերարկուն գորշ գույնի դրապից է, 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների ու արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճաններ ունեցողների համար` կապտագույն դրապից:
Բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողներին տրվում է մուգ կապտագույն թիկնոց:
Բաճկոնի, վերարկուի, թիկնոցի և վրադիր վերնաշապիկի վրա տեղադրվում են դատախազության աշխատողի ուսանշաններ և դասային աստիճանի տարբերանշաններ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒՍԱՆՇԱՆՆԵՐԸ
Ուսանշանը ձգված վեցանկյուն է, երկարավուն զուգահեռ կողմերով, որի ներքևի վերջնամասն ուղղանկյուն է, իսկ վերևինը վերջանում է ստորին եզրին զուգահեռ բութանկյուն կտրվածքով:
Ուսանշանները պատրաստվում են մուգ կապույտ թելից, մահուդե աստառի վրա` երիզված ոսկեգույն թելերի հյուսվածքով: Վրադիր վերնաշապիկի ուսանշանները պատրաստվում են արծաթյա թելից:
Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի համազգեստի ուսանշանների վերին հատվածում ոսկեթելերով գործվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, ներքևի հատվածում` 3 լայն ժապավենատիպ հյուսվածք:
Արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի պետական խորհրդականների համազգեստի ուսանշանների վերին հատվածում ոսկեթելերով գործվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, ներքևի հատվածում` 2 լայն և միջանկյալ նեղ ժապավենատիպ հյուսվածք:
Արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների համազգեստի ուսանշանների վերին հատվածում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, ներքևի հատվածում ոսկեգույն թելերով գործվում է մեկ լայն և մեկ նեղ ժապավենատիպ հյուսվածք:
1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների համազգեստի ուսանշանների վերին հատվածում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, ներքևի հատվածում ոսկեգույն թելերով գործվում է մեկ լայն ժապավենատիպ հյուսվածք:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԸ
Դասային աստիճանների տարբերանշաններ են օձիքի մակակարերը:
Մակակարերը պատրաստվում են մուգ կապույտ թելից, մահուդե աստառի վրա` երիզված ոսկեգույն հյուսվածքով: Վրադիր վերնաշապիկի մակակարերը պատրաստվում են արծաթյա թելից:
Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի մակակարի մակերեսին գործվում է մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 24 մմ տրամագծով:
Արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին ամրացվում է 3 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին` 2 ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` յուրաքանչյուրը 22 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի մակակարի մակերեսին` մեկ ուռուցիկ ոսկեզօծ հնգաթև աստղ` 22 մմ տրամագծով:
Արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների մակակարի մակերեսն ունի 2 մուգ դեղնավուն լուսաշերտ: Արդարադատության 1-ին դասի խորհրդականի մակակարի մակերեսին ամրացվում է 3 ոսկեզօծ հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 2-րդ դասի խորհրդականի մակակարի մակերեսին` 2 ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով, արդարադատության 3-րդ դասի խորհրդականի մակակարի մակերեսին` մեկ ոսկեգույն հնգաթև աստղ` 20 մմ տրամագծով:
1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների մակակարի մակերեսն ունի մեկ մուգ դեղնավուն լուսաշերտ: 1-ին դասի իրավաբանի մակակարի մակերեսին ամրացվում է 4 ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, 2-րդ դասի իրավաբանի մակակարի մակերեսին` 3 ոսկեգույն հնգաթև աստղ` 13 մմ տրամագծով, 3-րդ դասի իրավաբանի մակակարի մակերեսին` 2 ոսկեգույն աստղ` 13 մմ տրամագծով:
Աստղերը մակակարի մակերեսին դասավորվում են մեկ գծով` վերևից ներքև, բարձրագույն դասային աստիճան ունեցող աշխատողների մակակարի մակերեսին` միջնամասում, արդարադատության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների մակակարի մակերեսին` 2 լուսաշերտի արանքում, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի իրավաբանների մակակարի մակերեսին` լուսաշերտի վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
Իրերի անվանումները |
Թիվը (մեկ աշխատողի համար) |
Կրելու ժամկետը |
Գլխարկ |
1 հատ |
5 տարի |
Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշը, գլխարկանշանը, աստղերը` մեծ և փոքր, կոճակները` մեծ և փոքր, երկշերտ հյուսված կապը (քուղը) տրվում են համազգեստի առարկաների թվին համապատասխան` հաշվի առնելով դրանք կրելու ժամկետները:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |