«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2005 թվականի N 388-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1ա հավելվածների.
բ) Արարատի մարզի Արարատի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 2ա հավելվածների:
2. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերին համապատասխան Արարատի մարզի Արարատի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերից 154 հեկտարը, որից` 23 հեկտար գյուղատնտեսական նշանակության, այդ թվում` 23 հեկտար արոտ, 44 հեկտար բնակավայրերի, 68 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 19 հեկտար հատուկ նշանակության հողերն ընդգրկել Արարատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`
ա) Արարատի մարզի Արարատի քաղաքային և Արարատի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռների և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված նկարագրերին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Արարատի մարզի Արարատի քաղաքային և Արարատի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 | |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
Արարատ քաղաքը գտնվում է մարզի հարավային մասում: Հեռավորությունը մարզկենտրոն Արտաշատից 27 կմ է: Արարատ քաղաքը «Ա»-«Բ» հատվածով հյուսիս-արևելքից սահմանակից է համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, իսկ «Բ»-«Ա» հատվածով հարավ-արևելքից և հարավ-արևմուտքից սահմանակից է Արարատ գյուղական համայնքին: ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ» Արարատ գյուղական, Արարատ քաղաքային և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը շրջանցելով գերեզմանատունը և ջրմուղ-կոյուղու ցանկապատը, հասնում է բնակավայրի եզրը և կառուցապատ տարածքի հյուսիս-արևելյան սահմանագծով շարունակվում մինչև գազի գրասենյակի ցանկապատի մոտ գտնվող թիվ 1 կետը, որից ուղիղ գծով թեքվում է արևելք` հասնելով դաշտային ճանապարհին, ուղիղ գծով թեքվում հարավ-արևելք, հասնում երկաթգծի հատման մոտ թիվ 2 կետը, ուղիղ գծով շարունակվում արևելք հասնելով այգեգործական հողերի հյուսի-արևելյան մասում գտնվող թիվ 3 կետը, կտրուկ թեքվում դեպի հարավ` երկաթգծի եզրի թիվ 4 կետը, երկաթգծով անցնում արևելք 95.0 մ հասնում թիվ 5 կետը և հատելով երկաթգիծը կտրուկ թեքվելով դեպի հարավ հասնելով է ճանապարհի եզրի «Բ» հանգուցային կետին: ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ-ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Ա» «Ա» հանգուցային կետից սահմանագիծը թեքվելով հարավ-արևմուտք, հեղեղատարով անցնում է մինչև ոռոգման առվի եզրի թիվ 1 կետը, հասնում երկաթգծի հետ հատման թիվ 2 կետը, երկաթգծով իջնում հարավ-արևելք, հասնում է խմելու ջրի օրական կարգավորման ջրամբարի դիմաց գտնվող թիվ 3 կետը, որից թեքվում դեպի հարավ, հատելով խճուղային ճանապարհը, հասնում թիվ 4 կետը, նորից կտրուկ թեքվում է արևելք, անցնում ավտոտնակների արևմտյան մասով` թիվ 5, 6 կետերով և զինվորական մասի ցանկապատի մոտով թիվ 7, 8, 9 կետերով ու հասնելով թիվ 10 կետին` դաշտային ճանապարհով կտրուկ թեքվում է հարավ-արևելք մինչև թիվ 11 կետը, որտեղից թեքվում է հարավ-արևելք` հասնելով Երևան-Երասխ մայրուղու եզրին գտնվող թիվ 12, 13 կետերին, որտեղից թեքվում է հյուսիս-արևմուտք բնակավայրի եզրով հասնում թիվ 14 կետին, նորից բնակավայրի եզրով շարունակվում և հասնում է հին խճուղու եզրի թիվ 15 կետին: Թիվ 15 կետից խճուղով շարունակվում է հյուսիս-արևմուտք, հասնում խաչմերուկի թիվ 16 կետը, որից ճանապարհով հատելով երկաթգիծը հասնում է թիվ 17 կետը, ու թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք ճանապարհով հասնում թիվ 18 կետը, հետո հատում երկաթգիծը և ճանապարհով ու երկաթգծի եզրով անցնելով` թիվ 19, 20 կետերով հասնում «Բ» հանգուցային կետը: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
| |
Արարատ համայնքը գտնվում է մարզի հարավային մասում: Հեռավորությունը մարզկենտրոն Արտաշատ քաղաքից 30 կմ է: II հատվածի հեռավորությունը բնակավայրից 35 կմ է: Արարատ համայնքի II հատվածն արևելքից «Ա»-«Բ» հատվածով ամբողջ երկարությամբ սահմանակից է մարզի պահուստային հողերին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Վանաշեն համայնքի II հատվածին, հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով` Ոսկետափ համայնքի II հատվածին, արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Նոյակերտ համայնքի II հատվածին և հյուսիսից «Ե»-«Ա» հատվածով` Վեդի համայնքի II հատվածին: ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ» «Ա» հանգուցային կետից սահմանագիծն Արարատի ոռոգման առվով հոսանքի ուղղությամբ իջնում է հարավ, անցնում է 857.4 մ, 846.6 մ և 850.7 մ նիշերով, հասնում առվի ու ճամապարհի հատման մոտ գտնվող «Բ» հանգուցային կետը, որը գտնվում է առվի եզրին` փլվածքների մոտ: ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ» «Բ» հանգուցային կետից սահմանագիծը թեքվելով հարավ-արևմուտք, հեղեղատարով անցնում է մինչև ոռոգման առվի եզրի թիվ 1 կետը հասնում երկաթգծի հետ հատման թիվ 2 կետը, երկաթգծով իջնում հարավ-արևելք, հասնում է խմելու ջրի օրական կարգավորման ջրամբարի դիմաց գտնվող թիվ 3 կետը, որից թեքվում դեպի հարավ, հատելով խճուղային ճանապարհը, հասնում թիվ 4 կետը, նորից կտրուկ թեքվում արևմուտք, անցնում ավտոտնակների արևմտյան մասով թիվ 5, 6 կետերով և զինվորական մասի ցանկապատի մոտով թիվ 7, 8, 9 կետերով ու հասնելով թիվ 10 կետին, դաշտային ճանապարհով կտրուկ թեքվում է հարավ-արևելք մինչև թիվ 11 կետը, որտեղից թեքվում է հարավ-արևելք, անցնելով Երևան-Երասխ մայրուղու եզրին գտնվող թիվ 12 և 13 կետերին, թեքվում հյուսիս-արևմուտք բնակավայրի եզրով, հասնում թիվ 14 կետին, նորից բնակավայրի եզրով շարունակվում և հասնում հին խճուղու եզրի թիվ 15 կետին: Թիվ 15 կետից խճուղով շարունակվում է հյուսիս-արևմուտք, հասնում խաչմերուկի թիվ 16 կետը, որից, ճանապարհով հատելով երկաթգիծը հասնում թիվ 17 կետը, ու թեքվելով դեպի հյուսիս-արևմուտք, ճանապարհով հասնում թիվ 18 կետին, հետո ճանապարհով անցնելով թիվ 19 և 20 կետերով հասնում է «Գ» հանգուցային կետը: ԱՐԱՐԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ» «Գ» հանգուցային կետից սահմանագիծն իջնում է հարավ-արևելք անցնելով աղբյուրի հյուսիսային մասով շարունակվում գերեզմանի հարավով հասնում ձորակի եզրին տեղադրված թիվ 1 կետին, որից հատելով ճանապարհը հասնելով ձորակի եզրին տեղադրված թիվ 2 կետը, շարունակվում դեպի հարավ-արևելք հասնելով ձորը, ուր տեղադրված է թիվ 3 կետը և ուղիղ գծով բարձրանում 856.8 մ նիշ ունեցող բլրի գագաթին տեղադրված «Դ» հանգուցային կետը: ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ-ՍՈՒՐԵՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե» «Դ» հանգուցային կետից սահմանագիծն իջնում է հարավ-արևմուտք, անցնում ցամաքուրդի եզրի 810.8 մ նիշով հասնում թիվ 1 կետը, որից թեքվում է հարավ-արևելք, առվով անցնում և կտրուկ թեքվում հարավ-արևմուտք, հատում Արարատ-Սուրենավան խճուղային ճանապարհը, հասնում 806.4 մ նիշով թմբի մոտ տեղադրված թիվ 2 կետը, որտեղից առվով իջնում է հարավ-արևմուտք հատելով երկաթգիծը հասնում Կախանովի ջրանցքի եզրի թիվ 3 կետը, այնուհետև թեքվում է հյուսիս-արևմուտք, ջրանցքով բարձրանում մինչև թիվ 4 կետը, որը տեղադրված է հողաթմբերի հատման տեղում, որից ուղիղ գծով հողաթմբին զուգահեռ շարունակվում է դեպի հարավ-արևելք, անցնելով 803.1 մ և հետո 803.4 մ նիշերով կետերը, հասնում թիվ 5 կետը, այնուհետև նույն ուղղությամբ հասնում 803.0 մ նիշով թմբի մոտ տեղադրված «Ե» հանգուցային կետը, որը հանդիսանում է Արարատ, Սուրենավան և Ձկնաբուծական տնտեսության հանգուցային կետ: ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «Ե» հանգուցային կետից սահմանագիծը ցամաքուրդով իջնում է հարավ, հետո հյուսիս-արևմուտք հասնում թիվ 1 կետը, որից թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք հասնում թիվ 2 կետը, որից թեքվում է հարավ-արևմուտք հասնելով դաշտային ճանապարհի և առվի հատման տեղում գտնվող թիվ 3 կետը, որից դաշտային ճանապարհով դեպի հարավ-արևելք ուղիղ գծով հասնում երկու դաշտային ճանապարհների հատման տեղում գտնվող թիվ 4 կետը, նորից նույն ուղղությամբ շարունակվում մինչև հողաթմբի մոտ գտնվող թիվ 5 կետը, որից թեքվում դեպի հարավ-արևելք հասնում «Զ» հանգուցային կետը, որը տեղադրված է դաշտային ճանապարհի և հողաթմբի հատման հարավային մասում հանդիսանալով Արարատ, Սուրենավանի II հատվածի և Ձկնաբուծական տնտեսության համար հանգուցային կետ: ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՍՈՒՐԵՆԱՎԱՆ II ՀԱՏՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է» «Է» հանգուցային կետից, որը գտնվում է Արաքս գետի ձախ ափին գտնվող հողաթմբի վրա, սահմանագիծն ուղիղ գծով ցամաքուրդին հակառակ 1502.5 մ ձգվում է դեպի հյուսիս-արևելք «Զ» կետը, որը տեղադրված է դաշտային ճանապարհի և հողաթմբի հատման հարավային մասում հանդիսանալով Արարատ, Սուրենավանի II հատված և Ձկնաբուծական տնտեսության համար հանգուցային կետ: ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ-ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը» «Ը» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է Արաքս գետով մինչև «Է» հանգուցային կետը, որոնք տեղադրված են Արաքս գետի ձախ եզրին: ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ-ՆՈՅԱԿԵՐՏ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Թ» «Թ» հանգուցային կետից սահմանագիծը ոռոգման առվով իջնում է մինչև Կախանովի ջրանցքի եզրի 813.4 մ նիշով թիվ 1 կետը, որտեղից թեքվելով դեպի հարավ-արևմուտք դաշտային ճանապարհով հասնում է Արաքս գետի եզրին տեղադրված «Ը» հանգուցային կետը, որը գտնվում է հողապաշտպան թմբի 808.9 մ նիշով կետից հարավ-արևմուտք: ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ-ԱՎՇԱՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Թ»-«Ա» «Ա» հանգուցային կետից, որը գտնվում է Ավշար և Արարատ ջրանցքների բաժանման կետում, սահմանագիծն այդ կետից սկիզբ առնող ոռոգման առվով իջնում է հարավ, անցնում է Ավշար բնակավայրի արևելյան սահմանով, հասնում մինչև ոռոգման առուների հատման «Թ» կետը, որը հանդիսանում է Ավշար, Նոյակերտ համայնքների տարածքների բաժանման հանգուցային կետ: II ՀԱՏՎԱԾ «Ա» հանգուցային կետից, որը գտնվում է 2568.0 մ նիշով եռանկյունաչափական կետից հարավ-արևելք 425 մ հեռավորության վրա ձորակի եզրին, սահմանագիծը իջնում է դեպի հարավ, անցնում փլված ամառանոցների մոտով /թիվ 1/, հասնում մինչև ջրհավաք ձորակի թիվ 5 կետը: Թիվ 5 կետից սահմանագիծը թեքվում է հարավ-արևմուտք, թեք լանջի եզրով հորիզոնականով անցնում, հասնում մինչև թիվ 10 կետը, թեքվում հարավ-արևելք, հասնում մինչև 2615.6 մ նիշով բարձունքի թիվ 13 կետը, հետո թեքվում հարավ-արևմուտք, իջնում 252 մ մինչև «Բ» հանգուցային կետը: ԱՐԱՐԱՏ-ՎԱՆԱՇԵՆ II ՀԱՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ» «Գ» հանգուցային կետից, որը գտնվում է Վեդի գետի ձախակողմյան վտակի եզրին, սահմանագիծը բարձրանում է հյուսիս-արևելք 90 մ վրա, հատում դաշտային ճանապարհը, թեքվում արևելք, բարձրանում մինչև թիվ 1 կետը, հետո թեքվում հարավ-արևելք, բարձրանում 2354.0 մ նիշով գագաթի թիվ 2 կետը, հեռավորությունը 238 մ, այնուհետև հորիզոնականով անցնում, հասնում մինչև «Բ» կետը, որը գտնվում է աղբյուրից դեպի հյուսիս-արևելք 115 մ հեռավորության վրա և հանդիսանում է Արարատ, Վանաշեն համայնքների II հատվածների և մարզի պահուստային հողերի տարածքի բաժանման «Բ» հանգուցային կետ: ԱՐԱՐԱՏ-ՈՍԿԵՏԱՓ II ՀԱՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ» Արարատ և Ոսկետափ համայնքների II հատվածների մինչև սահմանագիծը «Գ» հանգուցային կետից բարձրանում է Վեդի գետի ձախակողմյան վտակով, անցնում 1842.1 մ նիշով, հասնում «Դ» հանգուցային կետը: ԱՐԱՐԱՏ-ՆՈՅԱԿԵՐՏ II ՀԱՏՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե» «Ե» հանգուցային կետից սահմանագիծը իջնում է Քելանլու բնակավայրի միջով անցնող առվով մինչև բնակավայրի հարավային մասում առվակների հատման «Դ» հանգուցային կետը: ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա» Արարատ համայնքի II հատվածի և մարզի պահուստային հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծը ձորակի առվով իջնում է հարավ-արևմուտք մինչև դաշտային ճանապարհի և ձորակի հատման կետը, հետո թեքվում հյուսիս-արևմուտք, ձորակով անցնում մինչև հաջորդ ձորակի հատման կետը և իջնում ձորակով հարավ-արևմուտք, հասնում մինչև Քելանլու բնակավայրի հյուսիսային սահմանի «Ե» հանգուցային կետը: | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |