ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2010 թվականի N 599-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման 1-ին կետով հաստատված ներքին կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«39. Կալանավորներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը պայմանագիր է կնքում առևտրային կազմակերպությունների հետ (այսուհետ՝ մատակարար), կալանավորված անձանց և դատապարտյալների համար անկանխիկ ձևով լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության և այլ առարկաներ մատակարարելու վերաբերյալ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 39.1-ին, 39.2-րդ և 39.3-րդ կետերով.
«39.1. Հիմնարկի կրպակն սպասարկող աշխատողը (այսուհետ՝ կրպակավար) հիմնարկի ֆինանսական ստորաբաժանումից տեղեկանում է կալանավորված անձի կամ դատապարտյալի անձնական հաշվում առկա գումարի մասին` ստանալով հայտի ձևաթուղթ (ձև N 2.1) (այսուհետ՝ հայտ), որտեղ լրացված են հայտի 1-ին մասում պահանջվող տվյալները:
39.2. Կրպակավարը`
1) մատակարարի կողմից ներկայացված գնացուցակը ծանոթացնում է անձնական հաշվում գումար ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին և նրան տրամադրում հայտը՝ 2-րդ մասի 2-րդ և 3-րդ սյունակներն անձամբ լրացնելու համար.
2) ամփոփում է հայտերն ըստ ապրանքատեսակների քանակի և գումարի ու հանձնում հիմնարկի ֆինանսական ստորաբաժանմանը՝ գումարը մատակարարին փոխանցելու համար.
3) մատակարարից ամփոփ ցուցակի համաձայն ստացված ապրանքները համապատասխանաբար անձամբ հանձնում է հայտեր ներկայացրած կալանավորված անձանց և դատապարտյալներին.
4) հայտերի հավաքումը, ամփոփումը և ապրանքների տրամադրումը կախված անհրաժեշտությունից կատարվում է հնարավորինս կարճ ժամկետում՝ շաբաթական պարբերությամբ:
39.3. Հայտ ներկայացրած կալանավորված անձը կամ դատապարտյալը`
1) անձամբ լրացնում է իր հայտի 3-րդ մասի պահանջվող տվյալները և ստորագրում՝ դրանով հավաստելով ապրանքների ստացումը.
2) ստորագրելով քրեակատարողական հիմնարկի ֆինանսական ծառայությունում պահվող իր անձնական քարտում՝ տեղեկանում է տվյալ ամսվա ընթացքում իր անձնական հաշվին մուտք եղած աշխատավարձի, կենսաթոշակի կամ այլ գումարների և ըստ հայտերով ելքագրված գումարների մասին:».
3) լրացնել դատապարտյալների անձնական հաշվում առկա գումարի մասին տեղեկացման հայտի N 2.1-ին ձևով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մայիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 20-ի N 599-Ն որոշման |
Ձև N 2.1
Հ Ա Յ Տ
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կալանավորված անձը, դատապարտյալը լրացնում է միայն երկրորդ և երրորդ սյունակները Կալանավորված անձի, դատապարտյալի ստորագրությունը ________________
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
__________________________ (կրպակավարի ստորագրությունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |