ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 նոյեմբերի 2022 թ. |
N 46-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների «Երաժշտություն» առարկայի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:
|
Վ. Դումանյան |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 46-Ն հրամանի |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2-ՐԴ, 5-ՐԴ, 7-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ
Երկրորդ դասարան
Թեմա 1 |
Երաժշտության պարզ ու մատչելի ժանրերը | ||
Նպատակներ 1. Ձևավորել գիտելիքներ երաժշտության ամենապարզ ժանրերի (տեսակների) մասին: 2. Ձևավորել կարողություններ դրանք ունկնդրելու, ընկալելու, կատարելու և ներկայացնելու համար: 3. Զարգացնել ճիշտ երգեցողության կանոններով երգելու կարողություններ: 4. Ձևավորել և զարգացնել ստեղծագործական կարողություններ: |
Ուղղորդող հարցեր 1. Երաժշտության ի՞նչ տեսակներ գիտես: 2. Ո՞րն է դրանցից քեզ համար ավելի սիրելի: | ||
Վերջնարդյունքներ 1. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող նյութի միջոցով: 2. Ճանաչի երաժշտության պարզ ժանրերը (տեսակները): 3. Երգի (մենակ կամ խմբով) հայ ազգային և այլ ազգերի պարզ մանկական երգեր, քայլերգեր ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, հստակ առոգանությամբ, արտահայտիչ: 4. Բացատրի ստեղծագործության բովանդակությունը, բնույթը, տեմպը, դինամիկան, իր տպավորություններն ու զգացողությունները ներկայացնի գույներով կամ նկարելով: 5. Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» նվագարաններով՝ ձեռքերով, ոտքերով: 6. Ստեղծի երաժշտական կերպար արտահայտիչ երգեցողության և համապատասխան դիմախաղի միջոցով: 7. Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ, հաճախի համերգասրահներ, թանգարաններ։ | |||
Թեմայի բովանդակությունը |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ | |
1. Տարբեր բնույթի երգեր, պարեր, քայլերգեր: 2. Դրանց տեսակները: |
1. Սովորել և երգել բազմաբնույթ մանկական երգեր, պարեր, քայլերգեր: 2. Ունկնդրել տարբեր տեսակի երգեր, պարեր, քայլերգեր, բնութագրել և ներկայացնել: 3. Կատարել երաժշտառիթմական կամ պարային շարժումներ: 4. Կատարման ընթացքում ստեղծել երաժշտական կերպար: |
Օրինաչափություն Երաժշտության պարզ տեսակների միջև կապերի, օրինաչափության դիտարկում: |
Միջառարկայական կապեր 1. Մայրենի - գրական հայերենով, ճիշտ ներկայացնել երաժշտության պարզ տեսակները և համեմատել գրականության հետ: 2. Պար - կատարել պարզ պարային շարժումներ: 3. Ֆիզկուլտուրա - Քայլերգերի ուղեկցությամբ քայլել հավասար և համաչափ քայլքով: | ||
Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ Տ1, Տ10, Տ27, Տ28, Տ30, Տ32 | ||
Ենթաթեմա 1 |
Ուր են տանում մեզ այդ ժանրերը | |
Նպատակներ 1. Ձևավորել երգի, պարի, քայլերգի զարգացման վերաբերյալ պատկերացումներ 2. Ձևավորել օպերայի, բալետի և սիմֆոնիայի մասին պատկերացումներ և գիտելիքներ: 3. Ձևավորել մանկական օպերաներից, բալետներից փոքրիկ հատվածներ ունկնդրելու, ընկալելու և կատարելու հմտություններ: 4. Ձևավորել և զարգացնել օպերայի, բալետի և սիմֆոնիկ երաժշտության մեջ երգային, պարային, քայլերգային երաժշտությունը ճանաչելու կարողություններ և հմտություններ: 5. Ձևավորել օպերայի, բալետի և սիմֆոնիայի նկատմամբ հատուկ վերաբերմունք՝ հետաքրքրություն: |
Ուղղորդող հարցեր 1. Ի՞նչ գիտես օպերայի, բալետի, սիմֆոնիայի մասին: 2. Երևանում որտե՞ղ է գտնվում օպերայի և բալետի թատրոնի շենքը: 3. Տեղյա՞կ ես, թե ինչ է ներկայացվում այնտեղ: | |
Վերջնարդյունքներ 1. Նկարագրի երգի, պարի, քայլերգի զարգացումը, օպերա, բալետ, սիմֆոնիա ժանրերը: 2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող նյութի միջոցով, կատարի կերպարին համապատասխան նմանողական շարժումներ: 3. Ճանաչի օպերայի, բալետի և սիմֆոնիկ երաժշտության մեջ երգային, պարային, քայլերգային երաժշտությունը: 4. Ընկալի և ներկայացնի մեղեդու տրամադրությունը, բնույթն արտահայտի հույզերով, երգելով, պարելով, կամ սեփական զգացողություններն արտահայտի գույների միջոցով, նկարելով: 5. Ստեղծի երաժշտական նյութին համապատասխան ռիթմական նվագակցություն «բնական» և ռիթմական նվագարաններով: 6. Հայկական և այլ մանկական օպերաներից հատվածներ կատարելու ընթացքում, արտահայտիչ երգեցողության և համապատասխան դիմախաղի միջոցով ստեղծի երաժշտական կերպարներ: 7. Բացատրի, թե համացանցն ինչպես է օգնում իրեն հաղորդակցվելու մանկական երաժշտական ստեղծագործություններին: | ||
Թեմայի բովանդակությունը |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
Հատվածներ մանկական օպերաներից, բալետներից, սիմֆոնիաներից (որտեղ առկա են երգի, պարի, քայլերգի տեսակները): |
1. Ունկնդրել մանկական օպերաներից, բալետներից, սիմֆոնիաներից փոքրիկ հատվածներ և ներկայացնել երգի, պարի և քայլերգի զարգացումը, ձևափոխությունները: 2. Կատարել օպերաներից փոքրիկ հատվածներ: 3. Կատարել մանկական օպերայի հերոսների երգերը դերային խաղերով: 4. Նկարել երաժշտությունից ստացած տպավորությունները: |
Օրինաչափություն Օպերայի, բալետի, սիմֆոնիայի միջև կապերի օրինաչափության դիտարկում: Անհատական և մշակութային արժեհամակարգ Հաղորդակցվելով բարձրարժեք երաժշտական ստեղծագործություններին ձևավորվում է սովորողի երաժշտական ճաշակը, նա դառնում է ստեղծարար և մշակույթն արժևորող անհատ: |
Միջառարկայական կապեր 1. Մայրենի - գրական հայերենով, ճիշտ ներկայացնել սեփական մտքերը ուսումնասիրվող ստեղծագործության վերաբերյալ: 2. Կերպարվեստ - ստեղծել օպերային հերոսների նկարները կամ նկարչական ձևավորում: 3. Տեխնոլոգիա - պատրաստել թեմատիկ հերոսների տիկնիկներ: 4. Թատրոն – դերային խաղերով բեմադրել հատվածներ մանկական օպերաներից: | ||
Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ Տ1, Տ10, Տ16, Տ27, Տ28, Տ30, Տ32 | ||
Թեմա 2 |
Ինչպես է ստեղծվում երաժշտությունը (երաժշտական այբուբեն) | |
1. Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ երաժշտական հնչյունների և հնչյունաշարի մասին: 2. Ձևավորել և զարգացնել ձեռքի նշաններով հնչյունաշարի ձայնաստիճանները երգելու կարողություններ: 3. Ձևավորել պատկերացումներ «Մեղեդու»՝ որպես երաժշտական ստեղծագործության իմաստն արտահայտող հասկացության մասին: 4. Ձևավորել և զարգացնել մեղեդու տրամադրությունը, բնույթը ռիթմական կամ պարային շարժումներով ներկայացնելու կարողություն և հմտություն: 5. Ձևավորել և զարգացնել ստեղծագործական կարողություններ: |
Ուղղորդող հարցեր 1. Ինչպե՞ս է ստեղծվում երաժշտությունը: 2. Ո՞րն է երաժշտության այբուբենը: 3. Ինչպե՞ս են երաժշտական հնչյունները վերածվում երաժշտության: 4. Ի՞նչ է նշանակում մեղեդի: 5. Ո՞րտեղից է այն հայտնվում: 6. Իսկ դու կարո՞ղ ես հորինել մեղեդի: | |
Վերջնարդյունքներ 1. Թվարկի երաժշտական հնչյունների անունները, և ձեռքի նշաններով երգի հնչյունաշարի ձայնաստիճանները: 2. Ընկալի մեղեդին և երգի որպես երաժշտական ստեղծագործության իմաստն արտահայտող հասկացություն: 3. Ներկայացնի երաժշտական նյութի բովանդակությունը կարճ համառոտ նախադասություններով, 4. Կատարի համապատասխան ռիթմական նվագակցություն կամ պարային շարժումներ: 5. Տրված քառատողով հորինի ռիթմական պատկեր և մեղեդի: | ||
Թեմայի բովանդակությունը |
Առաջարկվող գործունեության ձևեր |
Խաչվող հասկացություններ |
1. Երաժշտական այբուբեն. երաժշտական հնչյուններ, նոտաներ, 2. Երկար և կարճ, բարձր և ցածր, ուժեղ և մեղմ հնչյուններ: 3. Ձեռքի նշաններ: 4. Տարբեր բնույթի և բովանդակության երաժշտական ստեղծագործություններ ունկնդրման և կատարման համար: |
1. Գործնական աշխատանքի միջոցով ներկայացնել երաժշտական հնչյունները, դրանց տևողությունը, բարձրությունը, ուժգնությունը: 2. Ծանոթացնել ձեռքի նշաններին: 3. Ձեռքի նշաններով երգել հնչյունաշարի ձայնաստիճանները: 4. Ունկնդրվող և կատարվող ստեղծագործությունների միջոցով բացատրել մեղեդի և նվագակցություն հասկացությունները, դրանց բնույթը, բովանդակությունը, տեմբրը, ռեգիստրը: |
Համակարգեր և մոդելներ Երաժշտական հնչյունները, ըստ իրենց բարձրության, միմյանց հետ որոշակի հարաբերակցության մեջ են, այսինքն՝ միասին վերցրած՝ կազմում են համակարգ: Երաժշտական համակարգի հնչյունները, ըստ բարձրության հաջորդականորեն դասավորված, կոչվում են հնչյունաշար, որի աստիճանները յոթն են և ունեն անուններ՝ դո, ռե, մի, ֆա… |
Միջառարկայական կապեր 1. Մայրենի - գրական հայերենով, ճիշտ ներկայացնել հայոց այբուբենի, հնչյունների, տառերի մասին գիտելիքները և համեմատել երաժշտական հնչյունների հետ: 2. Կերպարվեստ - ներկայացնել կերպարվեստի տարրերը՝ գույնը, գիծը, նյութը և համեմատել նոտաների հետ: 3. Մաթեմատիկա-ներկայացնել թվերի համակարգը և համեմատել նոտաների հետ: | ||
Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ Տ1, Տ10, Տ27, Տ28, Տ30, Տ32 | ||
Ենթաթեմա 1 |
Երաժշտական արտահայտչամիջոցներ | |
Նպատակներ 1. Ձևավորել երաժշտական արտահայտչամիջոցների մասին պատկերացումներ և գիտելիքներ: 2. Ձևավորել դրանք ճանաչելու, տարբերելու և մեկնաբանելու կարողություններ: 3. Ձևավորել և զարգացնել երաժշտական ստեղծագործության մեջ արտահայտչամիջոցները զգալու, ընկալելու և ներկայացնելու հմտություններ: 4. Զարգացնել ստեղծագործական կարողություններ: 5. Արժևորել ստեղծագործության մեջ արտահայտչամիջոցների դերը: |
Հիմնական հարցեր 1. Ինչպե՞ս է կոմպոզիտորը ստեղծում որևէ երաժշտական ստեղծագործություն: 2. Կարո՞ղ ես մի քանի արտահայտչամիջոցներով ստեղծել փոքրիկ երգ կամ մեղեդի: | |
Վերջնարդյունքներ 1. Թվարկի, ճանաչի և ներկայացնի երաժշտական արտահայտչամիջոցները: 2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի ունկնդրվող նյութի միջոցով, կատարի համապատասխան նմանողական շարժումներ, ներկայացնի արտահայտչամիջոցները: 3. Ստեղծի փոքրիկ մեղեդի տրված ռիթմով և արտահայտչամիջոցներով: 4. Երգի (մենակ կամ խմբով) ճիշտ կեցվածքով, շնչառությամբ, մաքուր ինտոնացիայով, հստակ առոգանությամբ, արտահայտիչ 5. Բնութագրի ստեղծագործության բովանդակությունը կարճ համառոտ նախադասություններով, նշի բնույթը և արտահայտչամիջոցները՝ տեմպը, դինամիկան, տեմբրը, ռեգիստրը: 6. Համեմատի երաժշտության և գրականության, կերպարվեստի արտահայտչամիջոցները 7. Արժևորի ստեղծագործության մեջ արտահայտչամիջոցների դերը: | ||
Թեմայի բովանդակություն Տարբեր բնույթի, տեսակի ստեղծագործություններ և դրանցում կիրառված արտահայտչամիջոցները: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Ունկնդրել տարբեր բնույթի երաժշտական ստեղծագործություններ և որոշել արտահայտչամիջոցները: 2. Կատարել տարբեր երգեր՝ գիտակցաբար փոփոխելով արտահայտչամիջոցները: 3. Հուզականորեն արձագանքել երաժշտական ստեղծագործությանը և կատարել ռիթմական կամ պարային շարժումներ: 4. Տրված արտահայտչամիջոցներով ստեղծել փոքրիկ ռիթմական պատկեր և մեղեդի: |
Խաչվող հասկացություններ Պատճառ և հետևանք Երաժշտական ստեղծագործությունների բովանդակության և երաժշտական արտահայտչամիջոցների պատճառահետևանքային կապի դիտարկում: |
Միջառարկայական կապեր՝ Մայրենի - գրական հայերենով ներկայացնել երաժշտական արտահայտչամիջոցները: Կերպարվեստ – ներկայացնել կերպարվեստի արտահայտչամիջոցները՝ գունապնակ, գծի տեսակներ, նյութերի տեսակներ և այլն: Թատրոն - ներկայացնել թատերական արվեստի արտահայտչամիջոցները՝ դիմախաղ, մարմնի շարժումներ, ձայնի երանգներ և այլն: | ||
Կապը Հանրակրթության Պետական Չափորոշչի վերջնարդյունքների հետ Տ1, Տ10, Տ16, Տ27, Տ28, Տ30, Տ32 |
Հինգերորդ դասարան
Թեմա 1. Երաժշտության և արվեստի մյուս տեսակների փոխառնչությունները, գեղարվեստական կերպար |
Ենթաթեմա 1. Երաժշտություն և գրականություն, երաժշտական ժանրեր՝ խմբերգ, ռոմանս, կանտատ և այլն, երաժշտական և գրական կերպարներ | |
Նպատակներ 1. Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ երաժշտության և արվեստի մյուս տեսակների փոխառնչությունների մասին: 2. Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ արվեստի տարբեր տեսակների գեղարվեստական կերպարների մասին: 3. Զարգացնել գեղարվեստական կերպարներին հուզական արձագանք և ապրումակցում դրսևորելու հմտություն: 4. Ձևավորել երաժշտության և գրականության կապից առաջացած ժանրերը կատարելու, ներկայացնելու և վերլուծելու հմտություններ: 5. Արժևորել ազգային և համաշխարհային երաժշտական արվեստի ստեղծագործությունների բարձրարվեստ կատարումները: |
Ուղղորդող հարցեր 1. Ի՞նչ է արվեստը: 2. Արվեստի ո՞ր տեսակներին ես ծանոթ և ո՞րն է քեզ ավելի հետաքրքրում: 3. Ի՞նչ է նշանակում գեղարվեստական կերպար: 4. Ո՞ր առարկայի համատեքստում ես հանդիպել կերպարներին: 5. Հաճախո՞ւմ ես արվեստի որևէ խմբակ: 6. Հաճախե՞լ ես որևէ համերգասրահ: | |
Վերջնարդյունքներ 1. Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ արվեստի տարբեր տեսակների և դրանց փոխառնչությունների մասին:2. Դրսևորի երաժշտական գիտելիքներ և հմտություններ՝ գեղարվեստական կերպարները զգալու, հասկանալու, ճանաչելու և երաժշտական կերպարների հետ համեմատելու համար: 3. Դրսևորի հուզական արձագանք և ապրումակցում գեղարվեստական կերպարների նկատմամբ: 4. Ուսումնասիրի երաժշտության և գրականության կապից առաջացած տարբեր ժանրերի ստեղծագործություններ և ներկայացնի գրավոր նյութ, օրինակ՝ էսսե դրանց ունկնդրումից ստացած իր տպավորությունների, հեղինակների, կատարողների մասին: 5. Երգի (մենակ կամ խմբով) երգեր, ռոմանսներ և խմբերգեր մաքուր ինտոնացիայով (նաև երկձայն), հստակ ռիթմով, նրբերանգներով, զարգացնելով մեղեդային գիծը:6. Վերլուծի երաժշտական նյութը, որոշի, թե որ արտահայտչամիջոցների կիրառման շնորհիվ է հեղինակը ներկայացրել իր մտահղացումը: Գնահատի ըստ նշված չափանիշների: 7. Արժևորի արվեստի կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա: 8. Արժևորի ազգային և համաշխարհային հայտնի կատարողների և նվագախմբերի արվեստը: 9. Ազգային երաժշտության իմացությունն օգտագործի իր երկրի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները ներկայացնելու և մեկնաբանելու համար: | ||
Թեմայի բովանդակություն 1. Արվեստը և նրա տեսակները: 2. Երաժշտության և գրականության կապը: 3. Այդ կապից առաջացած երաժշտական ժանրերը: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Ուսումնասիրել արվեստի տեսակների փոխառնչությունը: 2. Ունկնդրել և կատարել տարբեր բնույթի և տեսակի երաժշտական ստեղծագործություններ և ներկայացնել երաժշտական կերպարները: 3. Վերլուծել և մեկնաբանել գեղարվեստական կերպարները: 4. Ներկայացնել շրջակա միջավայրում որևէ պատմական հուշարձանին համապատասխան երաժշտական ստեղծագործություն և վերլուծել կերպարը: 5. Ներկայացնել երաժշտության և գրականության կապից առաջացած երաժշտական ժանրերը, վերլուծել բովանդակության ընդհանրությունները և արտահայտչամիջոցների առանձնահատկությունները: |
Խաչվող հասկացություններ Օրինաչափություն Արվեստի տարբեր տեսակների գեղարվեստական կերպարների օրինաչափության դիտարկում: |
Միջառարկայական կապեր 1. Հայոց լեզու և գրականություն - կառուցի հայերեն գրագետ բանավոր և գրավոր խոսք, համեմատի գրական և երաժշտական կերպարները, ընդգծի առանձնահատկությունները և ընդհանրությունները:2. Իմ հայրենիք - Ներկայացնի երաժշտության անդրադարձը պատմական հայտնի կերպարներին: 3. Կերպարվեստ - Շրջակա միջավայրում որևէ մշակութային հուշարձանին կամ արձանին համապատասխան երաժշտական ստեղծագործության ներկայացում և կերպարի վերլուծություն: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46 | ||
Ենթաթեմա 2 |
Երաժշտություն և կերպարվեստ, երաժշտական և կերպարվեստի կերպարներ | |
Նպատակներ 1. Ձևավորել պատկերացումներ երաժշտության և կերպարվեստի փոխառնչության մասին («պատկերավոր» երաժշտություն և «հնչող» նկարներ): 2. Ձևավորել երաժշտության և կերպարվեստի փոխառնչությունն ուսումնասիրելու և մեկնաբանելու հմտություններ: 3. Ձևավորել երաժշտության և կերպարվեստի համանուն կամ նույն բնույթի, բովանդակության ստեղծագործությունները և դրանց արտահայտչամիջոցները համեմատելու, ընդհանրությունները և առանձնահատկություններն ընդգծելու հմտություններ: 4. Երաժշտության և կերպարվեստի փոխառնչության արժևորում: |
Ուղղորդող հարցեր 1. Ի՞նչ կապ կարող է լինել երաժշտության և կերպարվեստի միջև: 2. Կարո՞ղ ես համեմատել երաժշտության նրբերանգները կերպարվեստի գույների երանգների հետ: | |
Վերջնարդյունքներ 1. Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ երաժշտության և կերպարվեստի փոխառնչության, միևնույն բովանդակության ստեղծագործությունների արտահայտչամիջոցների ընդհանրությունների և առանձնահատկությունների մասին: 2. Դրսևորի երաժշտական գիտելիքներ և հմտություններ՝ գեղարվեստական կերպարները զգալու, հասկանալու, ճանաչելու և երաժշտական կերպարների հետ համեմատելու համար: 3. Վերլուծի և մեկնաբանի «պատկերավոր» երաժշտություն և «հնչող» նկարներ հասկացությունները, ցուցաբերի հուզական արձագանք, իր տպավորությունները ներկայացնի փոքրիկ էսսեով: 4. Վերլուծի և համեմատի, թե երաժշտության և կերպարվեստի ո՞ր արտահայտչամիջոցների կիրառման շնորհիվ են հեղինակները ներկայացրել իրենց մտահղացումները: Գնահատի ըստ նշված չափանիշների: 5. Մեկնաբանի մարդկության զարգացման փուլերի ազդեցությունը նոր ժանրերի, ոճերի առաջացման վրա: 6. Ազգային երաժշտության և կերպարվեստի իմացությունն օգտագործի իր երկրի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները ներկայացնելու և մեկնաբանելու համար: | ||
Թեմայի բովանդակությունը 1. Երաժշտություն և կերպարվեստ: 2. Դրանց ընդհանրությունները և առանձնահատկությունները: 3. Դրանցում առկա գեղարվեստական կերպարները և նրանց զարգացումը: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Համեմատել երաժշտության և կերպար 2. վեստի արտահայտչամիջոցները: 3. Ունկնդրել տարբեր ստեղծագործություններ և դիտել դրանց համապատասխան կերպարվեստի ստեղծագործություններ: 4. Վերլուծել և մեկնաբանել արվեստի այս երկու տեսակների փոխկապվածությունը: 5. Տրված երաժշտական կերպարին համապատասխան ստեղծել նկարչական կերպար: 6. Շրջակա միջավայրում որևէ պատմական հուշարձանին համապատասխան երաժշտական ստեղծագործության ներկայացում և կերպարի վերլուծություն: |
Խաչվող հասկացություններ Օրինաչափություն Երաժշտության և կերպարվեստի գեղարվեստական կերպարների օրինաչափության դիտարկում: Կառուցվածք և գործառույթ Գործառույթը կառուցվածքից բխող գործունեություն է: Փոխվում է կառուցվածքը, փոխվում են նաև դրանից բխող գործառույթները, կառուցվածքով և արտահայտչամիջոցներով են պայմանավորված արվեստի ստեղծագործությունների շատ գործառույթներ: |
Միջառարկայական կապեր Գրականություն - Ներկայացնել երաժշտության և կերպարվեստի կապը գրագետ կապակցված խոսքով: Կերպարվեստ - Նկարել երաժշտական ստեղծագործությունից ստացած տպավորությունները և զգացողությունները: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46 | ||
Ենթաթեմա 3 |
Երաժշտություն և պարարվեստ. ժողովրդական, դասական, ժամանակակից պարեր, երաժշտական և պարային կերպարներ | |
Նպատակները 1. Ձևավորել երաժշտության և պարարվեստի փոխառնչության մասին պատկերացումներ: 2. Ձևավորել և զարգացնել երաժշտության և պարարվեստի փոխկապվածությունը ուսումնասիրելու և մեկնաբանելու հմտություններ: 3. Ձևավորել պարային երաժշտություն և տարբեր ժանրերի պարային շարժումներ կատարելու, ներկայացնելու, համեմատելու և դրանց համապատասխանությունը մեկնաբանելու հմտություններ: 4. Արժևորել պարարվեստի ազգային և համաշխարհային հայտնի կատարողների արվեստը: |
Ուղղորդող հարցեր 1. Ի՞նչ տեղ ունի պարը քո կյանքում:2. Երաժշտություն ունկնդրելիս հաճա՞խ ես պարում: 3. Կարո՞ղ ես պարել առանց երաժշտության: | |
Վերջնարդյունքներ 1. Ինքնուրույն կամ խմբով ստեղծի փոքրիկ տեսանյութ կամ սահիկահանդես երաժշտության և պարարվեստի կապի մասին:2. Դրսևորի երաժշտական գիտելիքներ և հմտություններ՝ գեղարվեստական կերպարները զգալու, հասկանալու, ճանաչելու և երաժշտական կերպարների հետ համեմատելու համար: 3. Ներկայացնի և հիմնավորի տարբեր ժանրերի պարային և երաժշտական կերպարների առանձնահատկությունները, ցուցաբերի հուզական արձագանք, իր տպավորությունները ներկայացնի փոքրիկ էսսեով: 4. Վերլուծի, թե երաժշտության և պարարվեստի արտահայտչամիջոցներից ո՞րի կիրառման շնորհիվ են հեղինակները ներկայացրել իրենց մտահղացումները, երաժշտության բնույթի և պարային շարժումների համապատասխանությունը: 5. Ազգային երաժշտության և պարարվեստի իմացությունն օգտագործի իր երկրի պատմությունը, մշակույթը, ազգային արժեքները ներկայացնելու և մեկնաբանելու համար: 6. Արժևորի բարձրարվեստ պարային կատարումները: | ||
Թեմայի բովանդակությունը 1. Երաժշտության և պարարվեստի կապը: 2. Դրանց ընդհանրությունները և առանձնահատկությունները: 3. Ժողովրդական, դասական և ժամանակակից պարեր: 4. Երաժշտական և պարային կերպարներ: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Ունկնդրել և դիտել պարային երաժշտություն: 2. Կատարել պարային շարժումներ կամ ամբողջական պարեր: 3. Դիտել տեսաերիզներ պարային խմբերի ելույթներից: 4. Վերլուծել և մեկնաբանել երաժշտության և պարարվեստի կապը: |
Խաչվող հասկացություններ Օրինաչափություններ Երաժշտության և պարարվեստի գեղարվեստական կերպարների օրինաչափության դիտարկում: Կառուցվածք և գործառույթ Գործառույթը կառուցվածքից բխող գործունեություն է: Կառուցվածքով և արտահայտչամիջոցներով են պայմանավորված արվեստի ստեղծագործությունների շատ գործառույթներ: |
Միջառարկայական կապեր 1. Հայոց լեզու և գրականություն - Կազմի գրագետ բանավոր և գրավոր խոսք ներկայացնելու համար պարարվեստի և երաժշտության փոխառնչությունները: 2. Պարարվեստ - Համեմատի ժողովրդական, դասական և ժամանակակից պարային շարժումները և երաժշտությունը: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46 |
Թեմա 2 |
Կինոյի և թատրոնի երաժշտություն, երաժշտությունը լրատվամիջոցներում՝ գովազդներում, հեռուստահաղորդումներում, երաժշտությունը և համակարգիչը | |
1. Նպատակներ 2. Ձևավորել և զարգացնել գիտելիքներ թատրոնի և կինոյի երաժշտության մասին: 3. Ձևավորել և զարգացնել գիտելիքներ հեռուստահաղորդումների և գովազդների երաժշտության մասին: 4. Ձևավորել գիտելիքներ դրանց նպատակի, միջոցների, բնույթի, կառուցվածքի մասին: 5. Ձևավորել դրանք կատարելու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ: 6. Ձևավորել ու զարգացնել քննադատական մտածողություն և գնահատող վերաբերմունք դրանց նկատմամբ: 7. Կարևորել նոր տեխնոլոգիաների դերը երաժշտության կատարման և տարածման գործում: 8. Արժևորել թատրոնի, կինոյի, հեռուստահաղորդումների և գովազդների բարձրորակ երաժշտական ձևավորումները: |
Ուղղորդող հարցեր 1. Ի՞նչ նշանակություն ունի երաժշտությունը թատրոնի, կինոյի, հեռուստահաղորդումների և գովազդների համար: 2. Հրապուրվու՞մ ես հեռուստահաղորդումների և գովազդների երաժշտությամբ: 3. Կա՞ թատրոնի կամ կինոյի երաժշտություն, որը հաճախ կատարվում է համերգասրահներում: 4. Ունե՞ս նախընտրած սաունդթրեքներ: | |
Վերջնարդյունքներ 1. Երգի (մենակ կամ խմբով) երգեր և խմբերգեր կինոերաժշտությունից կամ թատրոնի երաժշտությունից մաքուր ինտոնացիայով (նաև երկձայն), հստակ ռիթմով, նրբերանգներով, զարգացնելով մեղեդային գիծը, հետևելով նվագակցությանը և խմբավարի շարժումներին: 2. Վերլուծի թատրոնի և կինոյի երաժշտությունը, որոշի, թե ինչպես է երաժշտությունը նպաստում դրանց հիմնական գաղափարի բացահայտմանը և որ արտահայտչամիջոցների կիրառման շնորհիվ է հեղինակը ներկայացրել իր մտահղացումը: 3. Մեկնաբանի ունկնդրվող ստեղծագործության երաժշտական կերպարը՝ որպես մարդկային զգացմունքների, մտքերի, երևակայության, բնության երևույթների, իրադարձությունների նկարագրություն: 4. Ներկայացնի նոր տեխնոլոգիաների դերը երաժշտական արվեստի նոր ուղղությունների առաջացման և զարգացման գործընթացում, և արժևորի դրանց միջոցով ստեղծված երաժշտական կերպարի ներգործության ուժը մարդու զգացմունքների և գիտակցության վրա: 5. Մեկնաբանի մարդկության զարգացման փուլերի ազդեցությունը երաժշտական նոր ժանրերի, ոճերի, ուղղությունների առաջացման վրա: 6. Արժևորի երաժշտության դերը կինոյի, թատրոնի, հեռուստահաղորդումների և գովազդների մեջ: | ||
Թեմայի բովանդակություն 1. Թատրոնի, կինոյի, հեռուստահաղորդումների, գովազդների երաժշտություն: 2. Դրանց տեսաերիզների դիտում: 3. Դրանց համերգային կատարումներ: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Ունկնդրել կամ դիտել տեսանյութեր թատրոնի, կինոյի, հեռուստահաղորդումների և գովազդների երաժշտություն: 2. Կատարել, վերլուծել և մեկնաբանել դրանք: 3. Կազմակերպել քննարկումներ, ցուցաբերել քննադատական վերաբերմունք: 4. Արժևորել դրանց կարևորությունն արվեստի այդ տեսակների իմաստը, հիմնական գաղափարն ավելի տպավորիչ դարձնելու համար: |
Խաչվող հասկացություններ Անհատական և մշակութային արժեհամակարգ Մշակույթի բարձրարժեք ստեղծագործությունների հետ հաղորդակցվելու միջոցով գաղափարների, համոզմունքների, արժեքների զգացողությունների, մշակութային դրսևորումների արժևորում: |
Միջառարկայական կապեր 1. Գրականություն – Գեղեցիկ, գրական հայերենով վերլուծել ուսուցանվող ստեղծագործությունների սցենարները և սյուժեները: 2. Թատրոն - Վերլուծել թատերական երաժշտության դերն ու նշանակությունը, ընդգծել և ներկայացնել արվեստի տարբեր ճյուղերի նպատակների, սկզբնաղբյուրների ընդհանրությունը և արտահայտչամիջոցների առանձնահատկությունները: 3. Կինո- Վերլուծել երաժշտության՝ սաունդթրեքի համապատասխանությունը կինոյի սցենարին: 4. Մեդիաարտ – Վերլուծել և մեկնաբանել հեռուստածրագրերի, հաղորդումների, գովազդների երաժշտության գաղափարը, համապատասխանությունը հաղորդման թեմային, դրսևորել գնահատող վերաբերմունք: 5. Կերպարվեստ - Մեկնաբանել բեմական ձևավորումների դերն ու նշանակությունն արվեստի տվյալ ստեղծագործության մեջ: |
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ: Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46 |
7-րդ դասարան
Թեմա 1. Հանրամատչելի երաժշտություն Հայ ազգային երգեր և պարեր | |
Նպատակներ 1. Ձևավորել հանրամատչելի երաժշտության վերաբերյալ պատկերացումներ 2. Ձևավորել և զարգացնել գիտելիքներ ազգային պարերի և պարերգերի ծագումնաբանության և զարգացման մասին 3. Կարևորել ազգային երգ ու պարի ուսուցման միջոցով սովորողների հայեցի դաստիարակության, ազգային ինքնության գիտակցության, ինքնաճանաչողության և հայ քաղաքացի դաստիարակելու գործում: 4. Ձևավորել թատերականացված գործողություններում ազգային ավանդական մշակույթի տեսակների շաղկապվածությունն ու ներդաշնակությունը հասկանալու հմտություններ: 5. Արժևորել հայ ազգային արվեստի ավանդույթները: |
Ուղղորդող հարցեր 1. Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար ազգային երգ ու պարը: 2. Ծանո՞թ ես դրանց ծագումնաբանությանը, զարգացմանը: 3. Ձեր ընտանեկան տոնախմբությունների ժամանակ կատարու՞մ եք ազգային երգ ու պար: |
Վերջնարդյունքներ 1. Մեկնաբանի հանրամատչելի երաժշտության առանձնահատկությունները: 2. Ներկայացնի ազգային երգ ու պարի ծագումնաբանությունը և զարգացումը հետազոտական կամ նախագծային աշխատանքներով: 3. Ընտրի ազգային ռիթմական նվագարաններ և ստեղծի համապատասխան ռիթմական նվագակցություն: 4. Իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը ներկայացնի բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: Ներկայացման ընթացքում օգտագործի արվեստի մյուս ճյուղերի հնարավորությունները: 5. Բացատրի երաժշտական արվեստի դերը գեղարվեստական մշակույթի մեջ և ներկայացնի իր երաժշտական նախասիրությունները: 6. Արժևորի երաժշտությունը՝ որպես կյանքի և շրջակա միջավայրի գեղարվեստական արտացոլման միջոց, կարևորի ազգային ավանդույթները: |
Վերջնարդյունքներ 1. Մեկնաբանի հանրամատչելի երաժշտության առանձնահատկությունները: 2. Ներկայացնի ազգային երգ ու պարի ծագումնաբանությունը և զարգացումը հետազոտական կամ նախագծային աշխատանքներով: 3. Ընտրի ազգային ռիթմական նվագարաններ և ստեղծի համապատասխան ռիթմական նվագակցություն: 4. Իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը ներկայացնի բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: Ներկայացման ընթացքում օգտագործի արվեստի մյուս ճյուղերի հնարավորությունները: 5. Բացատրի երաժշտական արվեստի դերը գեղարվեստական մշակույթի մեջ և ներկայացնի իր երաժշտական նախասիրությունները: 6. Արժևորի երաժշտությունը՝ որպես կյանքի և շրջակա միջավայրի գեղարվեստական արտացոլման միջոց, կարևորի ազգային ավանդույթները: |
Թեմայի բովանդակությունը 1. Դիդակտիկ նյութեր: 2. Պարերի, երգերի, երաժշտության գրառումներ: 3. Տեսահոլովակներ ազգային երգ ու պարի կատարումներով: |
Առաջարկվող գործունեության ձևերը 1. Ուսումնասիրել ազգային երգ ու պարի ծագումնաբանությունը և զարգացումը: 2. Դիտել համապատասխան տեսահոլովակներ: 3. Սովորեցնել ազգային պարային տարրեր, ամբողջական պարեր և պարերգեր: 4. Բեմադրել ժողովրդական ավանդույթներ և ծեսեր: |
Խաչվող հասկացություններ Անհատներ և հարաբերություններ Ազգային արժեքների պահպանման գործում արժևորել անհատի գործոնը, անհատը պետք է դառնա դրանց կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը: |
Միջառարկայական կապեր 1. Հայ գրականություն - Գեղեցիկ և գրագետ հայերենով ներկայացնել այն գրական ստեղծագործությունները, որոնցում առկա են ժողովրդական ծեսեր, ազգային ավանդույթներ: 2. Հայոց պատմություն - Մեկնաբանել ժողովրդական ավանդույթները ազգային երգ ու պարի համատեքստում: 3. Պարարվեստ - Ուսումնասիրել ազգային երգերի ու պարերի փոխկապակցվածությունը: 4. Թատրոն - Բեմադրել ազգային ավանդույթներից, ծեսերից հատվածներ, կազմակերպել տվյալ թեմայով դասարանական, դպրոցական կամ համայնքային միջոցառում: 5. Կերպարվեստ - Ներկայացնել ազգային զարդանախշերը: 6. Տեխնոլոգիա - Ներկայացնել տվյալ ժամանակաշրջանի ազգային տարազները, խոհանոցը: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ: Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46 |
Թեմա 2. Հայ աշուղական արվեստ | ||
Նպատակներ |
Ուղղորդող հարցեր | |
1. Ընդլայնել գիտելիքները հայ ազգային երաժշտության ճյուղերից մեկի՝ գուսանա-աշուղական երգարվեստի մասին: 2. Խորացնել գիտելիքները միջնադարյան գուսանների և աշուղական արվեստի նշանավոր ներկայացուցիչների մասին: 3. Զարգացնել հմտություններ աշուղական երգերն ունկնդրելու, ճանաչելու, գնահատելու և պատշաճ կատարելու համար: 4. Արժևորել հայ աշուղական արվեստը: |
1. Ի՞նչ է հայ գուսանա-աշուղական երգարվեստը: 2. Սիրո՞ւմ ես այս ժանրը, հաճա՞խ ես ունկնդրում, կամ կատարում: 3. Կա՞ն աշուղներ, որոնց արվեստը սիրում և գնահատում են ձեր ընտանիքում: 4. Աշուղներից ո՞ւմ ես նախընտրում: | |
Վերջնարդյունքներ 1. Ունկնդրի և կատարի հայ աշուղական արվեստի նմուշները: 2. Ներկայացնի հետազոտական կամ նախագծային աշխատանք «Հայ աշուղական արվեստ» թեմայով: 3. Վերլուծի երաժշտական ստեղծագործությունը, արտահայտի սեփական տեսակետը հեղինակի գաղափարի վերաբերյալ, ակտիվորեն ներգրավվի քննարկումների, բանավեճերի մեջ: 4. Արժևորի հայ աշուղական արվեստը և ցուցաբերի պատշաճ վերաբերմունք՝ սեր և հետաքրքրություն: | ||
Թեմայի բովանդակությունը 1. Հայկական գուսանա-աշուղական արվեստ: 2. Հայտնի աշուղների կյանքը և ստեղծագործական գործունեությունը: 3. Աշուղական երգեր: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Ուսումնասիրել հայկական գուսանա-աշուղական արվեստը: 2. Ունկնդրել, վերլուծել, գնահատել աշուղական արվեստը: 3. Կատարել աշուղական հայտնի երգերը և մեկնաբանել իրենց կատարումները: |
Խաչվող հասկացություններ Անհատներ և հարաբերություններ Ազգային արժեքների պահպանման գործում արժևորել անհատի գործոնը, անհատը պետք է դառնա դրանց կրողը, պահպանողը, զարգացնողը և սերունդներին փոխանցողը: |
Միջառարկայական կապեր 1. Հայ ժողովրդի պատմություն –ներկայացնել աշուղական արվեստի ծագումը և զարգացումը հայ միջնադարյան արվեստի պատմության համատեքստում: 2. Գրականություն - Գեղեցիկ բանավոր կամ գրավոր խոսքով ներկայացնել Սայաթ-Նովայի գրական ստեղծագործությունները և համեմատել նրա երգերի հետ: 3. Կինո - Դիտել «Սայաթ-Նովա» և «Նռան գույնը» ֆիլմերը, քննարկել և դրսևորել գնահատող վերաբերմունք: 4. Օպերա - Դիտել հատվածներ Ալ. Հարությունյանի «Սայաթ Նովա» օպերայից: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46 |
Թեմա 3. Ժամանակակից հայ կոմպոզիտորների երգարվեստը | ||
Նպատակներ 1. Ընդլայնել գիտելիքները հայ ժամանակակից կոմպոզիտորների կյանքի ու ստեղծագործական գործունեության, նրանց երգարվեստի մասին: 2. Զարգացնել կարողություններ և հմտություններ հայ ժամանակակից երգարվեստի նմուշների կատարման և մեկնաբանման համար: 3. Արժևորել հայ ժամանակակից երգարվեստը: |
Ուղղորդող հարցեր 1. Ի՞նչ գիտես հայ ժամանակակից երգարվեստի մասին: 2. Ճանաչո՞ւմ ես ժամանակակից կոմպոզիտորներին: 3. Սիրո՞ւմ ես նրանց երգերը: 4. Ձեր ընտանիքում հաճա՞խ եք ունկնդրում այդ երգերը: 5. Ո՞ւմ երգերն եք նախընտրում: | |
Վերջնարդյունքները 1. Կատարի ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: 2. Մեկնաբանի հանրամատչելի երաժշտության առանձնահատկությունները: 3. Ներկայացնի իր անհատական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը բանավոր ելույթների, իսկ կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությունը՝ էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: Ներկայացման ընթացքում օգտագործի արվեստի մյուս ճյուղերի հնարավորությունները: 4. Վերլուծի և մեկնաբանի ժամանակակից հայ կոմպոզիտորների կողմից որևէ ժողովրդական երգի մշակում: 5. Արժևորի երաժշտությունը՝ որպես կյանքի և շրջակա միջավայրի գեղարվեստական արտացոլման միջոց, արժևորի ազգային արվեստը: | ||
Թեմայի բովանդակություն 1. Ժամանակակից հայ կոմպոզիտորների կյանքն ու ստեղծագործական գործունեությունը: 2. Ժամանակակից հայ երգարվեստ: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Ուսումնասիրել ժամանակակից հայ կոմպոզիտորների կյանքն ու ստեղծագործական գործունեությունը: 2. Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել կոմպոզիտորների երգերը: 3. Կատարել և գնահատել ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերը: |
Խաչվող հասկացություններ Անհատներ և հարաբերություններ Ազգային արժեքների պահպանման գործում արժևորել անհատի գործոնը, անհատը պետք է դառնա դրանց կրողը, պահպանողը, զարգացնողը և սերունդներին փոխանցողը: |
Միջառարկայական կապեր 1. Գրականություն – Ներկայացնել գեղեցիկ հայերենով ժամանակակից հայ բանաստեղծների (երգերի բառերի հեղինակներին) պոեզիան: 2. Մշակույթ - Ուսումնասիրել հայ ժամանակակից երգարվեստը ժամանակակից ազգային արվեստի համատեքստում: 3. Կերպարվեստ – Ներկայացնել և համեմատել հայ ժամանակակից կերպարվեստի ստեղծագործությունները ժամանակակից երգարվեստի հետ: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46 | ||
Թեմա 4. Դասական հանրամատչելի երաժշտություն | ||
Նպատակներ 1. Ձևավորել դասական հանրամատչելի երաժշտության մասին պատկերացումներ և գիտելիքներ: 2. Ձևավորել և զարգացնել դասական հանրամատչելի ստեղծագործություններն ընկալելու, բնութագրելու, մեկնաբանելու և իր նախասիրությունները ներկայացնելու հմտություններ 3. Ձևավորել գեղագիտական ճաշակ, սեփական կարծիք արտահայտելու հմտություն և այլ կարծիքների վերաբերյալ հարգանքի դրսևորում: 4. Արժևորել դասական հանրամատչելի երաժշտությունը: |
Ուղղորդող հարցեր 1. Քո կարծիքով կարո՞ղ է դասական երաժշտությունը հանրամատչելի լինել: 2. Կա՞ն դասական ստեղծագործություններ, որոնք կարող ես անընդհատ ունկնդրել կամ կատարել: 3. Ի՞նչ նախասիրություններ ունես, հիմնավորի: | |
Վերջնարդյունքներ 1. Ներկայացնի դասական հանրամատչելի երաժշտության առանձնահատկությունները: 2. Ներկայացնի իր անձնական երաժշտական տպավորությունները, հուզական արձագանքը բանավոր ելույթների, էսսեների կամ շնորհանդեսների միջոցով: 3. Վերլուծի երաժշտական ստեղծագործությունը, արտահայտի սեփական տեսակետը հեղինակի գաղափարի վերաբերյալ, ակտիվորեն ներգրավվի քննարկումներում, բանավեճերում, հարգի ուրիշների կարծիքը, հիմնավորի սեփական կարծիքը: 4. Բացատրի երաժշտական արվեստի դերը գեղարվեստական մշակույթի մեջ և ներկայացնի իր երաժշտական նախասիրությունները: 5. Փոքրիկ շնորհանդեսով ներկայացնի տարվա ընթացքում համերգասրահների և թանգարանների այցելություններից ստացած տպավորությունները: | ||
Թեմայի բովանդակություն Դասական հանրամատչելի երաժշտություն: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Ունկնդրել, կատարել, վերլուծել, մեկնաբանել դասական հանրամատչելի երաժշտության նմուշները: 2. Մեկնաբանել սեփական երաժշտական ճաշակը, ներկայացնել նախընտրած ստեղծագործությունների մասին շնորհանդեսներ: 3. Մասնակցել տվյալ թեմայի մասին քննարկումներին, բանավեճերին, հարգել ուրիշների կարծիքը, հիմնավորել սեփական կարծիքը: |
Խաչվող հասկացություններ Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ Սովորողները, ծանոթանալով դասական հանրամատչելի երաժշտության նմուշներին, բացահայտում են դրանց ստեղծման ժամանակաշրջանը, արժեքները, մշակույթը, հասկանում են, որ բարձրարժեք ստեղծագործությունները դիմանում են ժամանակի քննությանը և նրանցում արտացոլված գաղափարները արդիական են բոլոր ժամանակներում: |
Միջառարկայական կապեր 1. Մայրենի – Գեղեցիկ և գրագետ հայերենով ներկայացնել դասական հանրամատչելի գրական ստեղծագործությունները և նշել դրանց հիման վրա ստեղծված երաժշտական ստեղծագործությունները: 2. Օտար լեզուներ - Ներկայացնել դասական հանրամատչելի օտարալեզու գրական ստեղծագործությունները, որոնք հետագայում երաժշտական մեծ կտավի ստեղծագործությունների հիմք են դարձել: 3. Մշակույթ – Ներկայացնել դասական հանրամատչելի արվեստի նմուշներ: 4. Կերպարվեստ – Ներկայացնել դասական կերպարվեստի ստեղծագործություններ, որոնք մատչելի և հասկանալի են բոլորի համար: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Հ2, Հ26 , Հ29, Հ30, Հ31, Հ32, Հ35, Հ42, Հ43, Հ44, Հ45, Հ46 |
Միջնակարգ ծրագիր
10-րդ դասարան
Թեմա 1. Հայ հոգևոր երաժշտության ծնունդն ու զարգացումը: Շարականներ, տաղեր, գանձեր: | ||
Նպատակներ 1. Ձևավորել հայ հոգևոր երաժշտության պատմությունը հետազոտելու հմտություններ: 2. Ընդլայնել հոգևոր երաժշտության վերաբերյալ գիտելիքները: 3. Զարգացնել հայ հոգևոր երաժշտության և նրա երախտավորների մասին հետազոտական կամ նախագծային աշխատանքներ ներկայացնելու հմտություններ: 4. Զարգացնել հայ հոգևոր երաժշտությունն ընկալելու, վերլուծելու, կատարելու և մեկնաբանելու հմտություններ: 5. Արժևորել հայ հոգևոր երաժշտությունը: |
Ուղղորդող հարցեր 1. Ի՞նչ ես հասկանում՝ հոգևոր երաժշտություն ասելով: 2. Ծանո՞թ ես այդ ժանրին: 3. Երբևէ ներկա եղե՞լ ես Պատարագի արարողությանը: | |
Վերջնարդյունքներ 1. Ստեղծի (մենակ կամ խմբով) հայ հոգևոր երաժշտությանը նվիրված ուսումնասիրություն կամ հետազոտական աշխատանք: 2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի հայ հոգևոր երաժշտության միջոցով՝ երգի (մենակ կամ խմբով) հայ հոգևոր երաժշտության նմուշներ, նաև երկձայն, հստակ առոգանությամբ, ներշնչանքով, արտահայտիչ, զարգացնելով մեղեդային գիծը: 3. Ընկալի և մեկնաբանի հոգևոր և աշխարհիկ երաժշտության առանձնահատկությունները, իր տպավորություններն ու զգացողությունները ներկայացնի՝ օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ: 4. Գիտակցի, որ ուսումնասիրելով հայ ազգային երաժշտությունը՝ դառնում է նրա կրողը, պահպանողը և սերունդներին փոխանցողը: | ||
Թեմայի բովանդակությունը 1. Հայ հոգևոր երաժշտության ձևավորումը և զարգացումը 2. Հայ հոգևոր երաժշտություն՝ շարականներ, տաղեր, գանձեր: 3. Հայ հոգևոր երաժշտությունը մեր օրերում. |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Ուսումնասիրել հայ հոգևոր երաժշտության պատմությունը: 2. Ունկնդրել, կատարել, մեկնաբանել հայ հոգևոր երգարվեստի նմուշները և հատվածներ Սուրբ Պատարագից: 3. Ներկայացնել թեմատիկ զեկույցներ, անհատական կամ խմբային հետազոտություններ, նախագծեր և այլն: |
Խաչվող հասկացություններ Անհատներ և հարաբերություններ Ազգային արժեքների պահպանման գործում արժևորել անհատի գործոնը, անհատը պետք է դառնա դրանց կրողը, պահպանողը, զարգացնողը և սերունդներին փոխանցողը: |
Միջառարկայական կապեր 1. Գրականություն – Գեղեցիկ և գրագետ հայերենով մեկնաբանել հայ հոգևոր երգերի գրական հիմքերը և նրանց գաղափարը: 2. Կերպարվեստ -Ուսումնասիրել հայ հոգևոր մանրանկարչությունը, զարդարվեստը, ճարտարապետությունը և համեմատել հայ հոգևոր երգերի հետ: 3. Հայոց պատմություն - Ուսումնասիրել և մեկնաբանել վերոնշյալ ժամանակաշրջանի հայոց պատմության կարևոր իրադարձությունները: 4. Մշակույթ – Ուսումնասիրել հայ միջնադարյան հոգևոր արվեստը: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Մ1, Մ17, Մ24, Մ25, Մ26, Մ40, Մ41, Մ42: |
Թեմա 2. XVII-XVIII դդ. եվրոպական արվեստը՝ բարոկկո | ||
Նպատակները 1. Ձևավորել պատկերացումներ և գիտելիքներ XVII-XVIII դդ. եվրոպական արվեստի մասին 2. Ձևավորել գիտելիքներ XVII-XVIII դդ. ստեղծագործած հայտնի կոմպոզիտորների և նրանց ստեղծագործությունների մասին: 3. Զարգացնել տվյալ թեմայով հետազոտական կամ նախագծային աշխատանքներ ներկայացնելու հմտություններ: 4. Արժևորել XVII-XVIII դդ. եվրոպական արվեստը: |
Ուղղորդող հարցեր 1. Ի՞նչ է նշանակում «եվրոպական արվեստ»: 2. Ծանո՞թ ես «բարոկկո» ուղղությանը: 3. Ունկնդրե՞լ ես այդ ուղղության որևէ ստեղծագործություն: | |
Վերջնարդյունքներ 1. Ստեղծի (մենակ կամ խմբով) տվյալ ժամանակաշրջանի եվրոպական երաժշտությանը նվիրված հետազոտություն կամ նախագիծ: 2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի տարբեր ազգերի բարոկկո ոճի երաժշտության միջոցով՝ համադրելով երաժշտական կերպարների յուրահատկությունները: 3. Ընկալի և մեկնաբանի հոգևոր և աշխարհիկ երաժշտության առանձնահատկությունները, իր տպավորություններն ու զգացողությունները ներկայացնի՝ օգտագործելով երաժշտական մասնագիտական եզրույթներ: 4. Հասկանա, ընկալի և գնահատի անցյալի երաժշտական ժառանգությունը և համեմատի ժամանակակից երաժշտական արվեստի հետ: 5. Արժևորի երաժշտության դերն ու նշանակությունն իր կյանքում: | ||
Թեմայի բովանդակությունը XVII-XVIII դդ. եվրոպական արվեստ և հանրահայտ ստեղծագործություններ: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Ծանոթանալ XVII-XVIII դդ. եվրոպական արվեստին և հանրահայտ ստեղծագործություններին: 2. Ունկնդրել, քննարկել, վերլուծել դրանք: 3. Կատարել ուսումնասիրություններ տվյալ ժամանակաշրջանի երաժշտական ավանդույթների վերաբերյալ: |
Խաչվող հասկացություններ Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ Սովորողներն ուսումնասիրում են տվյալ ժամանակաշրջանում ստեղծագործած հանրահայտ կոմպոզիտորների կյանքը, նրանց ստեղծագործական գործունեությունը, մարդկության պատմության շրջադարձային փուլերը, հայտնագործությունները, ինչպես նաև անհատների և հասարակության հարաբերությունները: Արժևորում են նրանց ավանդը տվյալ հասարակության զարգացման գործում: |
Միջառարկայական կապեր 1. Կերպարվեստ - Ուսումնասիրել XVII-XVIII դդ. եվրոպական կերպարվեստի բարոկկո ոճի նկարիչների ստեղծագործությունները և համեմատել երաժշտության հետ: 2. Գրականություն – Ուսումնասիրել XVII-XVIII դդ. եվրոպական գրականությունը: 3. Համաշխարհային պատմություն – Մեկնաբանել XVII-XVIII դդ. եվրոպական պատմության կարևոր իրադարձությունները, որոնք ազդեցություն են ունեցել արվեստի զարգացման վրա: 4. Թատրոն - Ուսումնասիրել XVII-XVIII դդ. եվրոպական թատերական արվեստը: 5. Մշակույթ – Ուսումնասիրել XVII-XVIII դդ. բարոկկո ոճի եվրոպական ճարտարապետական հուշարձանները: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ40, Մ41, Մ42: | ||
Թեմա 4. Վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչներ | ||
Նպատակներ 1. Խորացնել գիտելիքները վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչների, նրանց կյանքի և ստեղծագործական գործունեության մասին: 2. Զարգացնել նրանց հայտնի ստեղծագործությունները ուսումնասիրելու, վերլուծելու, սեփական նախասիրությունները ներկայացնելու հմտություններ: 3. Զարգացնել տվյալ թեմայով նախագծային կամ հետազոտական աշխատանքներ կատարելու հմտություններ: 4. Արժևորել նրանց դերը երաժշտության պատմության զարգացման գործում: |
Ուղղորդող հարցեր 1. Լսե՞լ ես վիեննական դասական դպրոցի մասին: 2. Ինչու՞ էր կոչվում Վիեննական դպրոց: 3. Վիեննական դասական դպրոցի կոմպոզիտորներից որի՞ մասին գիտես: 4. Ու՞մ ստեղծագործությունն ես ավելի շատ սիրում: 5. Ներկա եղե՞լ ես երբևէ նրանց ստեղծագործությունների կատարմանը, եթե այո, ի՞նչ տպավորություն ես ստացել: | |
Վերջնարդյունքներ 1. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի տարբեր ազգերի դասական երաժշտության միջոցով՝ մեկնաբանելով երաժշտական կերպարների յուրահատկությունները: 2. Ստեղծի տվյալ թեմայով նախագծային կամ հետազոտական աշխատանք: 3. Վերլուծի և մեկնաբանի տվյալ ժամանակաշրջանի տարբեր ժանրերի ստեղծագործությունները և դրանցում առկա արտահայտչամիջոցների բազմազանությունը: 4. Հասկանա, ընկալի և գնահատի անցյալի երաժշտական ժառանգությունը և համեմատի ժամանակակից երաժշտական արվեստի հետ: 5. Բացատրի, թե ինչ դեր ունի երաժշտությունն իր կյանքում, և արժևորի սեփական միջավայրի մշակութային օջախների գործունեությունը՝ որպես իր կյանքի անքակտելի մաս: 6. Արժևորի բարձրորակ կենդանի կատարումները և հաճախակի այցելի համերգասրահներ և թատրոններ: | ||
Թեմայի բովանդակությունը XVIII - XIX դդ. առաջին քառորդի եվրոպական արվեստ: Վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործական գործունեությունը: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Կատարել ուսումնասիրություններ, դիտել համերգներից հատվածներ: 2. Այցելել կոմպոզիտորների թանգարանները (առցանց): 3. Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել դասական ստեղծագործությունները: 4. Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, ներկայացնել շնորհանդեսներ, նախագծեր: |
Խաչվող հասկացություններ Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ Սովորողները, ուսումնասիրելով Վիեննական դասական դպրոցի ներկայացուցիչների կյանքը և ստեղծագործական գործունեությունը, ծանոթանում են տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղին, նրանց պատմություններին, համերգային շրջագայություններին, մարդկության պատմության շրջադարձային ժամանակահատվածներին, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերություններին, արժևորում են նրանց արվեստը և ավանդը երաժշտության պատմության զարգացման մեջ: |
Միջառարկայական կապեր 1. Կերպարվեստ - Ուսումնասիրել XVIII - XIX դդ. առաջին կեսի եվրոպական կերպարվեստի նմուշները և համեմատել երաժշտության հետ: 2. Համաշխարհային պատմություն - Ուսումնասիրել XVIII -XIX դդ. առաջին կեսին Եվրոպայում կատարվող պատմական իրադարձությունները, որոնք ազդեցություն են ունեցել երաժշտության զարգացման վրա: 3. Թատրոն - Ուսումնասիրել XVIII - XIX դդ. առաջին կեսի եվրոպական թատերական արվեստը: 4. Մշակույթ - Ուսումնասիրել XVIII -XIX դ. առաջին կեսի եվրոպական ճարտարապետությունը: | ||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ40, Մ41, Մ42: |
Թեմա 5. XIX դարի եվրոպական երաժշտության հիմնական ուղղությունները. ռոմանտիզմ | |||
Նպատակները Ձևավորել գիտելիքներ XIX դարի եվրոպական երաժշտության հիմնական ուղղություններից մեկի՝ ռոմանտիզմի մասին: 1. Ձևավորել ռոմանտիզմի ներկայացուցիչների կյանքը և ստեղծագործական գործունեությունն ուսումնասիրելու հմտություններ: 2. Զարգացնել տվյալ թեմայով հետազոտական կամ նախագծային աշխատանքներ կատարելու հմտություններ: 3. Արժևորել ռոմանտիկ կոմպոզիտորների ավանդը համաշխարհային երաժշտության պատմության զարգացման գործում: |
Ուղղորդող հարցեր Ծանո՞թ եք արվեստի հիմնական ուղղություններին: 1. Ի՞նչ գիտեք ռոմանտիզմի մասին: 2. Որևէ տեղեկություն ունե՞ք ռոմանտիկ կոմպոզիտորների մասին: 3. Ներկա գտնվե՞լ եք նրանց ստեղծագործությունների համերգային կատարումներին: | ||
Վերջնարդյունքներ 1. Ստեղծի (մենակ կամ խմբով) ռոմանտիզմի ժամանակաշրջանի եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործական գործունեությանը նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար: 2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի համաշխարհային երաժշտական արվեստի գոհարներով: Երաժշտական անհատական կամ խմբային ստեղծագործական գործունեության ընթացքում կիրառի գիտելիքներ և հմտություններ՝ օգտագործելով ինքնարտահայտման զանազան երաժշտական միջոցներ և տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները: 3. Նպաստի խմբի ստեղծագործական և հետազոտական առաջադրանքների ընդհանուր արդյունքի ձեռքբերմանը: 4. Նկարագրի ստեղծագործություններից ստացած իր տպավորությունները գրագետ կապակցված խոսքով: Հասկանա երաժշտական տերմինաբանության իմաստը և գործնականում օգտագործի այն: 5. Ընկալի և վերլուծի ստեղծագործությունը, մեկնաբանի իր հույզերն ու ապրումները, հիմնավորի դրանք, ցուցաբերի վերլուծելու, համադրելու և համեմատելու հմտություններ: 6. Ընդլայնի ազգային և եվրոպական մշակութային ժառանգության նվաճումների մասին գիտելիքները նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ուսումնական վիրտուալ այցերի (համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ) միջոցով: 7. Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ: | |||
Թեմայի բովանդակությունը 1. XIX դարի եվրոպական երաժշտության հիմնական ուղղությունները՝ ռոմանտիզմ: 2. Ռոմանտիզմի ուղղության հանրահայտ կոմպոզիտորները և նրանց ստեղծագործությունները: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Կատարել ուսումնասիրություններ, դիտել համերգներից հատվածներ: 2. Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները: 3. Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ և այլն: |
Խաչվող հասկացություններ Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ Սովորողները, ուսումնասիրելով ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչների կյանքը և ստեղծագործությունը, ծանոթանում են տվյալ ժամանակաշրջանի պատմական իրադարձություններին, մարդկանց կենցաղին, մարդկության պատմության շրջադարձային փուլերին, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերություններին, արժևորում են նրանց արվեստը և ավանդը երաժշտության զարգացման մեջ: | |
Միջառարկայական կապեր 1. Գրականություն - Ուսումնասիրել եվրոպացի ռոմանտիկ գրողների ստեղծագործությունները, որոնք հիմք են դարձել երաժշտական ստեղծագործությունների համար:2. Կերպարվեստ - Ուսումնասիրել եվրոպացի ռոմանտիկ ուղղության նկարիչների գործերը: 3. Մշակույթ - Ուսումնասիրել եվրոպական ռոմանտիկ արվեստի տարբեր տեսակների նմուշները:: | |||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ40, Մ41, Մ42: |
Թեմա 6. XIX դարի օպերային արվեստ | |||
Նպատակներ 1. Ձևավորել գիտելիքներ XIX դարի օպերային արվեստի մասին:2. Ձևավորել XIX դարի կոմպոզիտորների հանրահայտ օպերաներն ուսումնասիրելու, դրանց մասին հետազոտություններ և նախագծեր ստեղծելու հմտություններ: 3. Կազմակերպել այցելություն օպերային թատրոն և նշված օպերաների դիտում: 4. Արժևորել համաշխարհային օպերային արվեստը: |
Ուղղորդող հարցեր 1. Սիրո՞ւմ եք օպերային արվեստը: | ||
Վերջնարդյունքներ 1. Ստեղծի (մենակ կամ խմբով) XIX դարի իր նախընտրած ժամանակաշրջանի կոմպոզիտորների օպերային արվեստին նվիրված նախագիծ կամ երաժշտական նյութ դպրոցական միջոցառման համար:2. Հաղորդակցվի և ինքնարտահայտվի համաշխարհային երաժշտական արվեստի գոհարներով: Երաժշտական անհատական կամ խմբային ստեղծագործական գործունեության ընթացքում ցուցաբերի երաժշտական գիտելիքներ և հմտություններ: 3. Երգի (մենակ կամ խմբով) օպերաներից հատվածներ՝ արիաներ, խմբերգեր արտահայտիչ, անսամբլային զգացողությամբ, հետևելով խմբավարի շարժումներին: 4. Իրականացնի ստեղծագործական գաղափարներ անհատապես և խմբով: Մասնակցի դպրոցական երգչախմբի կամ այլ երաժշտական խմբի աշխատանքներին: 5. Ընկալի և բացատրի ստեղծագործության գաղափարը, կառուցվածքը, ձևը՝ դրսևորելով ստեղծագործական և անկախ մտածողություն:6. Համեմատի և մեկնաբանի հակադիր կամ նման երաժշտական կերպարները: 7. Զարգացնի երաժշտական ճաշակը, ընդլայնի եվրոպական մշակութային ժառանգության նվաճումների մասին գիտելիքները, նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ ուսումնական վիրտուալ այցերի (համերգասրահներ, թատրոններ, թանգարաններ) միջոցով: 8. Դրսևորի հետաքրքրություն կենդանի կատարումների նկատմամբ և հաճախակի այցելի համերգասրահներ: | |||
Թեմայի բովանդակությունը 1. XIX դարի օպերային արվեստ: 2. Իտալիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նշանավոր կոմպոզիտորներ՝ օպերաների հեղինակներ: 3. Հանրահայտ օպերաների հատվածներ և օպերային ներկայացումներ: |
Առաջարկվող գործունեության ձևեր 1. Կատարել ուսումնասիրություններ, դիտել համերգներից հատվածներ: 2. Ունկնդրել, վերլուծել, մեկնաբանել, կատարել օպերաների հատվածներ: 3. Կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, շնորհանդեսներ: |
Խաչվող հասկացություններ Կողմնորոշում ժամանակի և տարածության մեջ Սովորողները, ուսումնասիրելով XIX դարի օպերային արվեստը, ծանոթանում են տվյալ ժամանակաշրջանի մարդկանց կենցաղին, նրանց պատմություններին, մարդկության պատմության շրջադարձային փուլերին, ինչպես նաև անհատների և քաղաքակրթության հարաբերություններին, արժևորում են հեղինակների արվեստը և ավանդը օպերային երաժշտության զարգացման մեջ: | |
Միջառարկայական կապեր 1. Գրականություն - Ուսումնասիրել այն գրական ստեղծագործությունները, որոնք դարձել են օպերային լիբրետտոներ:2. Կերպարվեստ - Ուսումնասիրել օպերային ներկայացումների բեմական ձևավորումները՝ դեկորները, հագուստները և դրանց համապատասխանությունը երաժշտությանը: 3. Պատմություն - Ուսումնասիրել այն պատմական կարևոր իրադարձությունները, որոնք հիմք են դարձել պատմական օպերային լիբրետտոների համար: 4. Թատրոն - Ուսումնասիրել և մեկնաբանել օպերային ներկայացումներում երգիչների դերասանական վարպետությունը, որը նպաստում է երաժշտական կերպարի ավելի խոր բացահայտմանը: | |||
Կապը Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների հետ Մ1, Մ24, Մ25, Մ26, Մ40, Մ41, Մ42: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|