«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814128
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
15 հունվարի 2014 թ. |
թիվ 45-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ 143-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 934-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 143-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումները.
1) Հրամանի 1-ին կետից հետո լրացնել 1.1, 1.2 և 1.3 կետերը` հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Սույն հրամանի հավելվածի 21-67-րդ, 71-րդ և 92-րդ գլուխների պահանջները կատարել Ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով, բացառությամբ այն աշխատանքների, որոնք պարունակում են օրենքով սահմանված պետական գաղտնիք պարունակող գաղտնի տեղեկատվություն:
1.2. Ներքին աուդիտի որակի երաշխավորման և բարելավման ծրագրի կատարման նպատակով ներքին աուդիտի աշխատանքների գնահատումների համար հիմք ընդունել միայն Ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով իրականացված աշխատանքները, բացառությամբ օրենքով սահմանված պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների աուդիտի աշխատանքների:
1.3. Ներքին աուդիտի միասնական կառավարման տեղեկատվական համակարգի օգտագործողի ուղեցույցը, ինչպես նաև դրանում փոփոխությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:»։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|