«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 օգոստոսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 60303246
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
22 հուլիսի 2003 թ. |
N 09-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ԸՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ», «ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ», «ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» ԲԱԺԻՆՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում վիճակագրության բնագավառում կիրառել «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգչի` «Գյուղատնտեսություն, որսորդություն, անտառային տնտեսություն», «Ձկնորսություն, ձկնաբուծություն», «Հանքագործական արդյունաբերություն» բաժինները` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ` | Ս. Մնացականյան |