«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60505086
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 փետրվարի 2005 թ. |
N 74-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 20-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
որոշմամբ հաստատված հավելվածի՝
1) 21-րդ կետի «կայացման,» բառից հետո լրացնել «քաղաքացիական ծառայողի կողմից արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության այլ խմբի նոր պաշտոն զբաղեցնելու,» բառերը.
2) 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 331-րդ կետ.
«331. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտադիր վերապատրաստմանը սահմանված կարգով և ժամկետներում անհարգելի պատճառով չմասնակցած քաղաքացիական ծառայողը պարտադիր վերապատրաստման ենթակա է իր միջոցների հաշվին՝ Աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա՝ Խորհրդի կողմից տրված ուղեգրով:
Սույն կետով նախատեսված դեպքում քաղաքացիական ծառայողը համապատասխան ուսումնական հաստատության հաշվեհամարին գումարը փոխանցում է տվյալ տարվա պետական բյուջեով քաղաքացիական ծառայողի վերապատրաստման համար նախատեսված գումարի չափով:»:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |