«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
27 դեկտեմբերի 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60502406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
13 դեկտեմբերի 2002 թ. |
N 141-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 1-ի «Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
ա) որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Անձնական գործի շապիկը ներառում է անձնական գործի համարը, քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև գործի վարման սկիզբը, դադարեցման և արխիվացման ամսաթվերը (Ձև N 1):».
բ) Կարգի 7-րդ կետի «գ» ենթակետի «(Ձև N 1)» բառերը փոխարինել «(Ձև N 2)» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել Կարգի 7-րդ կետի «ժբ» և «ժթ» ենթակետերը և 31-րդ կետի «ժբ» ենթակետը.
դ) Կարգի 7-րդ կետի «զ» ենթակետը «կրթությունը» բառից առաջ լրացնել «անձնագրի, զինվորական գրքույկի և» բառերով,
ե) Կարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ1» և «զ2» ենթակետերով.
«զ1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու, Օրենքով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու և այլ տեղեկությունների վերաբերյալ հայտարարությունը (Ձև N 3) (Օրենքի 50-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայող համարվող անձինք հայտարարությունը լրացնում են ըստ Ձև N 4-ի).
«զ2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրամադրվող դատվածության բացակայության մասին տեղեկանքը.».
զ) ուժը կորցրած ճանաչել Կարգի 7-րդ կետի «թ» ենթակետը.
է) Կարգի 8-րդ կետից հանել «, որին կցվում է անձնական գործում ընդգրկված փաստաթղթերի ցանկը» բառերը.
ը) Կարգի 19-րդ կետի «անձնական գործը վարելու և անձնական գործի վարումը դադարեցնելու ժամկետը, դադարեցման պատճառները, ինչպես նաև անձնական գործի վարման վերսկսման ժամկետը» բառերը փոխարինել «անձնական գործում փաստաթուղթը կցելու, անձնական գործից փաստաթուղթը հանելու և վերադարձնելու ամսաթվերը, ինչպես նաև փաստաթուղթը հանելու նպատակը և փաստաթուղթը ստացողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը» բառերով,
թ) Կարգի 22-րդ կետի «(Ձև N 2)» բառերը փոխարինել «(Ձև N 5)» բառերով.
ժ) Կարգի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Օրենքի 50-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայող համարված անձանց անձնական գործերի վարումը համապատասխան մարմինների կադրային ստորաբաժանումներն համապատասխանեցնում են սույն կարգի պահանջներին (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի «ա»,«բ» և «ը» ենթակետերի պահանջների):».
ժա) Կարգի 24-րդ կետի երկրորդ պարբերությունը «տեղեկությունները» բառից հետո լրացնել «,որոնց գրանցումն իրականացվում է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգով սահմանված ժամկետներում» բառերով.
ժբ) Կարգի 25-րդ կետի «առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «սույն կարգով սահմանված ժամկետներում» բառերով.
ժգ) Կարգի 30-րդ կետի լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «դ» ենթակետով.
«դ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանումները և ծածկագրերը.».
ժդ) Կարգի 30-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով.
«ե) համապատասխան մարմինների հաստիքային միավորների ընդհանուր քանակը և հաստիքային միավորների քանակը ըստ քաղաքացիական ծառայության պաշտոն չհամարվող հաստիքների.».
ժե) Կարգի 31-րդ կետի «բ» ենթակետի «պաշտոնը» բառից հետո լրացնել «, ծածկագիրը» բառը.
ժզ) Կարգի 31-րդ կետը լրացնել «բ1» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«բ1) պաշտոնի նշանակման հիմքը և ամսաթիվը.».
ժէ) Կարգի 31-րդ կետի «ժդ» ենթակետի «համապատասխան փաստաթուղթը կամ տեղեկանքը» բառերը փոխարինել «պետական նմուշի փաստաթղթի համարը» բառերով.
ժը) Կարգի 36-րդ կետի «ա» ենթակետում «(Ձև N 3)» բառերը փոխարինել «(Ձև N 6)» բառերով.
ժթ) Կարգի 36-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) մինչև յուրաքանչյուր եռամսյակի հաջորդ ամսվա 10-ը` նոր նշանակված քաղաքացիական ծառայողների և գրանցամատյանում ընդգրկված համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունները (Ձև N 7), ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների տվյալները (Ձև N 8).».
ի) Կարգի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«37. Գրանցամատյանը թղթյա կրիչի վրա ձևավորվում է առնվազն երեք տարին մեկ անգամ: Նոր գրանցամատյանը թղթյա կրիչի վրա Խորհուրդը կազմում է մինչև այդ տարվա մարտի 31-ը: Նոր գրանցամատյանը կազմելուց հետո նախորդ գրանցամատյանի տեղեկություններ պարունակող փաստաթուղթը փակվում և արխիվացվում է:
Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, կարվում և կնքվում Խորհրդի կնիքով:».
իա) Կարգի 38-րդ կետը «տրամադրում է» բառից հետո լրացնել «տվյալ մարմնի վերաբերյալ» բառերով.
իբ) Կարգին կից Ձև N 1-4 շարադրել նոր խմբագրությամբ (Ձև N 1, N 2, N 3, N 4).
իգ) Կարգը կից լրացնել նոր Ձև N 5-ով, Ձև N 6-ով, Ձև N 7-ով և Ձև N 8-ով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ Ո Ղ Ի
Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Գ Ո Ր Ծ
N ______
____________________________________________________________
ազգանուն
____________________________________________________________
անուն, հայրանուն
Սկսված է` __ ____ 200 թ. |
Վերսկսված է` __ ____ 200 թ. |
Վերսկսված է` __ ____ 200 թ. |
Դադարեցված է` __ ____ 200 թ. |
Դադարեցված է` __ ____ 200 թ. |
Դադարեցված է` __ ____ 200 թ. |
Արխիվացված է` __ ____ 200 թ. |
Արխիվացված է` __ ____ 200 թ. |
Արխիվացված է` __ ____ 200 թ. |
Ձև N 2
Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ 1. Ազգանունը _____________________________
Անունը ______________ Հայրանունը ___________ 2. Սեռը _________________________________ 3. Ծննդյան ամսաթիվը ________________________ 4. Ծննդյան վայրը ___________________________ (մարզ, քաղաք, գյուղ) 5. Քաղաքացիությունը ________________________ 6. Կրթությունը _____________________________
7. Ինչ օտար լեզուների է տիրապետում _____________________________________ ______________________________________________________________ 8. Գիտական աստիճանը, գիտական կոչումը _____________________________ ________________________________________________________ 9. Ինչպիսի գիտական աշխատություններ և գյուտեր ունի _____________________ _________________________________________________________ 10. Կատարած աշխատանքը աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը և աշխատանքը համատեղությամբ)
Այս կետը լրացնելիս պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը անհրաժեշտ է գրել այնպես, ինչպես դրանք կոչվել են աշխատելու ժամանակահատվածում
11. Պետական պարգևներ և մրցանակներ _________________________ ___________________________________________________ (երբ և ինչով է պարգևատրվել) 12. Առնչությունը զինվորական ծառայության հետ ____________________ ___________________________________________________ Զինվորական կոչումը _____________________________________ Կազմը ______________________________________________ (հրամանատարական, քաղաքական, վարչական, տեխնիկական և այլն) Զորքի տեսակը _________________________________________ 13. Ընտանեկան դրությունն անձնական թերթիկը լրացնելու պահին __________ ____________________________________________________ (թվարկել ընտանիքի անդամներին` ծնողներ, ամուսին (կին), երեխաներ, նշելով նրանց ծննդյան ամսաթիվը) ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ ___________________________________________________ 14. Բնակության վայրը _____________________________________ 15. Հաշվառման վայրը _____________________________________ (լրացվում, եթե տարբերվում է բնակության վայրից) 16. Բնակարանային, աշխատանքային, բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն ___________________________________ 17. Անձնագիրը _________________________________________ (սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)
200 թ. ___ ___ _______________ Անձնական ստորագրությունը
Անձնական թերթիկը լրացնողը պարտավոր է հետագա բոլոր փոփոխությունների մասին հայտնել համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանմանը: |
Ձև N 3
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
_________________________________-ի
անունը, ազգանունը և հայրանունը
Ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը.
ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)
բ) ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 27-ի թիվ 908 որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _______________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
___________________________________________________
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ___________________________________________________
(ունեմ, չունեմ)
-
Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
___________________________________________________
___________________________________________________
դ) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս _____________________________________________________
(ունեմ, չունեմ)
ե) այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքներից) ______________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
զ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
է) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ____________________________________________________
գտնվում եմ, չեմ գտնվում
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին:
__________________
Լրացնողի ստորագրությունը
___ _______ 200 թ.
Ձև N 4
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
_________________________________-ի
անունը, ազգանունը և հայրանունը
Ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը.
ա) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս __________________________________________________
(ունեմ, չունեմ)
բ) այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքներից) __________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)
գ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _______________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)
դ) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ _______________________________
գտնվում եմ, չեմ գտնվում
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին:
__________________
Լրացնողի ստորագրությունը
___ _______ 200 թ.
Ձև N 5
Վ Ե Ր Գ Ի Ր
անձնական գործում առկա փաստաթղթերի
_________________________________-ի
(քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը)
Հ/Հ |
Փաստա-թղթերի անվանումը |
Էջերի հերթական համարները |
Էջերի քանակը |
Անձնական գործին կցելու ամսաթիվը |
Անձնական գործից հանելու ամսաթիվը |
Անձնական գործից հանելու նպատակը |
Ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը |
Ստացողի ստորագրու- |
Վերա-դարձման ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Անձնական գործը ստուգված է` | __ ______ 200___թ. | ___________________________ |
կադրային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը | ||
__ ______ 200___թ. | ___________________________ | |
կադրային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը | ||
__ ______ 200___թ. | ___________________________ | |
կադրային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը |
Ձև N 6
Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր
200- թվականի հունվարի 1-ի դրությամբ հաստատված համապատասխան մարմնի հաստիքային միավորների մասին
___________________________________________________
(համապատասխան մարմնի անվանումը)
Հ/Հ | Ստորաբա-ժանման անվանումը |
Ստորաբաժանումների հաստիքային միավորների քանակը | Քաղաքա- ցիական ծառայության պաշտոնի |
Ծանոթու-թյուն | |||
Քաղ. ծառայության պաշտոնների քանակը | Քաղ. ծառայության պաշտոն չհամարվող պաշտոնների քանակը | Ընդամենը (3+4)__ | Անվա-նումը | Ծած-կագիրը | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
Կ.Տ. | |
Համապատասխան մարմնի | ___________________ |
աշխատակազմի ղեկավար |
(ստորագրություն) |
Ձև N 7
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Նոր նշանակված քաղաքացիական ծառայողների եվ գրանցամատյանում ընդգրկված քաղաքացիական ծառայողների հաշվառման տվյալների փոփոխությունների մասին
_______________________________________________
համապատասխան մարմնի անվանումը
|
Կ.Տ. | ||
200 թ. _______ ____ | Համապատասխան մարմնի | _______________ |
աշխատակազմի ղեկավար |
(ստորագրություն) |
Ձև N 8
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների մասին
_______________________________________________
համապատասխան մարմնի անվանումը
Հ/Հ |
Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը |
Պաշտոնը |
Պաշտոնի ծածկագիրը |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Ազատման հիմքերը |
Ազատման տարին, ամիսը, ամսաթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Կ.Տ. | ||
200 թ. _______ ____ | Համապատասխան մարմնի | _______________ |
աշխատակազմի ղեկավար |
(ստորագրություն) |