«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 12113247
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ,
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 մայիսի 2013 թ. |
N 3-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ, ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 05-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի 2011 թվականի մայիսի 3-ի «Համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով սահմանված հավելվածի (այսուհետ` հավելված) 3-րդ կետում «համայնքների ղեկավարների աշխատակազմերում (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում) (այսուհետ` համայնքի ղեկավարի աշխատակազմ)» բառերը փոխարինել «քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմում (այսուհետ` աշխատակազմ)».
2) հավելվածի 3-րդ, 11-րդ, 19-րդ և 20-րդ կետերից, ինչպես նաև հավելվածի N 1, N 2 և N 3 ձևերից հանել «համայնքի ղեկավարի» բառերը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
Ա. Գևորգյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|