«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12411571
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
9 դեկտեմբերի 2011 թ. |
N 2941-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» պարբերությունը
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել.
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մի քանի հարցերի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 17-Ն հրամանը,
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Վերադաս հարկային մարմին հայտարարագիր ներկայացնողների մասին» հրահանգը հաստատելու մասին» N 18-Ն հրամանը,
3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի «Կազմակերպությունների կողմից, հարկային մարմնի պահանջով, ֆիզիկական անձանց հայտարարագրման ենթակա գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին ներկայացնելու ծանուցագրի ձևը սահմանելու մասին» N 19-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Գ. Խաչատրյան |