ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հոկտեմբերի 2009 թ. |
N 603-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԱՐԻԿ-ՏՐԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N ՏԿՈՒ 00181 ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԹՎՈՎ 4 (ՉՈՐՍ) ՆԵՐԴԻՐՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման և մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության տեսակների լիցենզավորող հանձնաժողովի 2009 թվականի հոկտեմբերի 16-ի N 26/7 եզրակացությունը.
Ուժը կորցրած ճանաչել.
«ԳԱՐԻԿ-ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործունեության N ՏԿՈՒ 00181 լիցենզիան և N 00001, N 00002, N 00003 և N 00004 ներդիրները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Գ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|