ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2006 թվականի N 8-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման հավելվածի 11-րդ կետում՝
ա) «Ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչություն» բառերը և «26» թիվը փոխարինել «Միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչություն» բառերով և «27» թվով.
բ) «195» թիվը փոխարինել «194» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|