«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 12414121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
22 հունվարի 2014 թ. ք. Երևան |
N 18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը`
(նախաբանը փոփ. 31.10.14 N 761-Ն)
Հրամայում եմ`
1. Հաստատել ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար |
Ա. Աֆրիկյան |
Հավելված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2014 թվականի հունվարի 22-ի N 18-Ն հրամանի |
Ձև
ՀԱՇՎԱՐԿ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ |
Փաստաթղթի համարը ____________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |||||||
1. Հարկ վճարողի անվանումը |
||||||||
2. Հարկ վճարողի գտնվելու վայրը |
||||||||
3. Հարկ վճարողի հաշվառման համարը |
||||||||
4. Հեռախոսի համարը |
||||||||
5. Հաշվետու տարի |
թ. | |||||||
6. Ներկայացման ամսաթիվը |
Ցուցանիշները |
Գումարը, դրամ |
7. Հաշվետու տարվա համախառն եկամուտը, այդ թվում` | |
1) ապրանքների իրացումից հասույթը |
|
2) արտադրանքի իրացումից հասույթը |
|
3) ծառայությունների մատուցումից հասույթը |
|
4) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով իրականացված գործարքներից հասույթը |
|
5) հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների իրացումից հասույթը |
|
6) տոկոսները |
|
7) վարձավճարները |
|
8) ռոյալթիները |
|
9) շահաբաժինները |
|
10) ապահովագրական հատուցումները |
|
11) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտները |
|
12) վերաապահովագրության փոխանցված պայմանագրերի ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունները |
|
13) անհատույց (այդ թվում` դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ակտիվի սեփականության իրավունքի ճանաչման դեպքերում) ստացվող ակտիվները |
|
14) պարտավորությունների զեղչումից (ներումից) ստացվող եկամուտները |
|
15) պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները |
|
16) տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով ստացվող եկամուտները |
|
17) գույքագրման (այդ թվում` ստուգման) ժամանակ բացահայտված գույքի ավելցուկը, տիրազուրկ գույքի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ դատարանի որոշումների հիման վրա) իրավունքի ճանաչման դեպքում` տիրազուրկ գույքը |
|
18) դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները |
|
19) նախկինում դուրս գրված (այդ թվում՝ մասնակի) դեբիտորական պարտքերի հետ ձևակերպման (մարման, պահուստի ճշգրտման) գումարները |
|
19.1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով ստացվող վճարումները, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում |
|
20) այլ եկամուտները |
|
8. Ընդամենը համախառն եկամուտը (7-րդ կետի 1-20-րդ ենթակետերում նշված եկամուտների հանրագումարը), այդ թվում` |
|
1) հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով |
|
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեության մասով |
|
3) համատեղ գործունեության իրականացման մասով |
|
4) «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամուտները |
|
9. Համախառն եկամտից իրացմանը համապատասխան նվազեցվող ուղղակի ծախսերը, այդ թվում` | |
1) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը |
( ) |
2) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը |
( ) |
3) իրացված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսերը |
( ) |
4) իրացված հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, հումքի (նյութի) և այլ ակտիվների մնացորդային արժեքը |
( ) |
10. Ընդամենը համախառն եկամտից իրացմանը համապատասխան նվազեցվող ուղղակի ծախսեր (9-րդ կետի 1-4-րդ ենթակետերում նշված ծախսերի հանրագումար) |
( ) |
11. Համախառն եկամտից նվազեցվող ժամանակաշրջանի ծախսերը, այդ թվում` | |
1) գործունեության հետ կապված վարչական ծախսերը |
( ) |
2) ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը |
( ) |
3) ոչ արտադրական այլ ծախսերը |
( ) |
4) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը |
( ) |
12. Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ժամանակաշրջանի ծախսեր (11-րդ կետի 1-4-րդ ենթակետերում նշված ծախսերի հանրագումար) |
( ) |
13. Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը ([կետ10] + [կետ12]) |
( ) |
14. Համախառն եկամտից նվազեցվող կորուստները, այդ թվում` | |
1) պատահական կորուստները |
( ) |
2) բնական կորուստները |
( ) |
3) փաստացի այլ կորուստները |
( ) |
4) Բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող կորուստները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված 2-րդ մաս) |
( ) |
15. Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող կորուստները (14-րդ կետի 1-4-րդ ենթակետերում նշված կորուստների հանրագումարը) |
( ) |
16. Համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները, այդ թվում` | |
1) դուրս գրված (այդ թվում` մասնակի դուրս գրված) դեբիտորական պարտքերի գումարները |
( ) |
2) նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները |
( ) |
3) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված «ա» կետ) |
( ) |
4) ստացվող շահաբաժինները |
( ) |
5) նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը |
( ) |
6) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը |
( ) |
6.1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարվող վճարումները, որոնք ձևակերպվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում |
( ) |
7) այլ նվազեցումները |
( ) |
17. Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները (16-րդ կետի 1-7 ենթակետերում նշված այլ նվազեցումների հանրագումարը) |
( ) |
18. Ընդամենը համախառն եկամտից նվազեցումներ` ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ ([կետ13] + [կետ15] + [կետ17]), այդ թվում` |
( ) |
1) հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով |
( ) |
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեության մասով |
( ) |
3) համատեղ գործունեության իրականացման մասով |
( ) |
4) «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման մասով նվազեցումներ |
|
19. Հարկվող շահույթը (հարկային վնասը)` բացառությամբ ներդրումային ֆոնդերի և Արժեթղթավորման հիմնադրամի` (([կետ8]-[կետ8 ենթակետ1] - [կետ8 ենթակետ2] - [կետ8 ենթակետ4]) + ([կետ18]-[կետ18 ենթակետ1]-[կետ18 ենթակետ2]- [կետ18 ենթակետ4])) |
|
1) հարկվող շահույթը ներդրումային ֆոնդերի և Արժեթղթավորման հիմնադրամի համար, որը նրանց զուտ ակտիվներն են |
|
20. Հարկվող շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները |
( ) |
21. Հարկվող շահույթը (կամ զուտ ակտիվները)` հաշվի առած հարկվող շահույթի (կամ զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները |
|
22. Հաշվետու տարվա շահութահարկի գումարը |
|
23. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները | |
1) նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարը |
( ) |
2) հաշվետու տարվան վերաբերող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը |
( ) |
3) հաշվետու տարում ստացված` նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարները |
|
24. Շահութահարկի գումարը` հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը ([կետ 22] + [կետ 23 ենթակետ 2] + [կետ 23 ենթակետ 3]) |
|
25. Հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը |
( ) |
26. Օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարը, այդ թվում` | |
1) նախորդ տարիների շահութահարկի գումարից օտարերկրյա պետություններում վճարված հարկի չնվազեցված գումարը |
( ) |
2) հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի նվազեցվող մասը |
( ) |
27. Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը |
( ) |
28. Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաջորդ տարիներ փոխանցվող գումարը ([կետ26 ենթակետ1] + [կետ26 ենթակետ2] – [կետ27]) |
( ) |
29. Զեղչ սակագնով (անվճար) ծառայություններից չստացված եկամուտը, այդ թվում` | |
1) նախորդ տարիների շահութահարկի գումարից մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների չնվազեցված գումարը |
( ) |
2) հաշվետու տարում մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտները |
( ) |
30. Զեղչ սակագնով (անվճար) մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը |
( ) |
31. Զեղչ սակագնով (անվճար) մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաջորդ տարիներ փոխանցվող գումարը ([կետ29 ենթակետ1] + [կետ29 ենթակետ2] - [կետ30]) |
( ) |
32. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց հետո ([կետ24] + [կետ27] + [կետ30]) |
|
33. Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները |
( ) |
34. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո (([կետ32] + [կետ33]), եթե ([կետ32]+[կետ33]) > 0, կամ 0 ) |
|
35. (կետն ուժը կորցրել է 31.10.14 N 761-Ն) | |
36. (կետն ուժը կորցրել է 31.10.14 N 761-Ն) |
|
37. Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը |
( ) |
38. Շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը նվազեցնելուց հետո (([կետ 34]+[կետ37]), եթե ([կետ 34]> 0 և ([կետ 34] > [կետ37])), կամ 0) |
|
39. Նախորդ տարիներում վճարված և շահութահարկի գումարից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը |
( ) |
40. Վճարման ենթակա շահութահարկի գումարը (([կետ 38]+[կետ 39]), եթե ([կետ 38]>0 և ([կետ 38]+[կետ 39])>0), կամ 0) |
|
41. Հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը (([կետ 39]+[կետ 38]), եթե ([կետ 39]+[կետ 38]<0), կամ 0) |
( ) |
42. Շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը |
( ) |
Աղյուսակ N 1. Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ եռամսյակների
(աղյուսակն ուժը կորցրել է 31.10.14 N 761-Ն)
Աղյուսակ N 2. Դեբիտորական, կրեդիտորական պարտքեր
N |
Դեբիտորական (կրեդիտորական) պարտքեր |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծումը («Այո»/«Ոչ») |
||
2. |
Պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը |
||
3. |
Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գումարը |
||
4. |
Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարը |
Աղյուսակ N 3. Հարկման նպատակով հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետները կամ տոկոսադրույքները
N |
Հիմնական միջոցի անվանումը (խումբը) |
Ամորտիզացիոն ժամկետ (ամիս) կամ տոկոսադրույք | |
Նախորդ տարի |
Հաշվետու տարի | ||
1 |
2 |
3 |
4 |
1. |
|||
2. |
|||
3. |
|||
4. |
|||
5. |
|||
6. |
|||
7. |
|||
8. |
|||
9. |
|||
10. |
Աղյուսակ N 4. Հարկման նպատակով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները կամ տոկոսադրույքները
N |
Ոչ նյութական ակտիվի անվանումը (խումբը) |
Ամորտիզացիոն ժամկետ (ամիս) կամ տոկոսադրույք | |
նախորդ տարի |
հաշվետու տարի | ||
1 |
2 |
3 |
4 |
1. |
|||
2. |
|||
3. |
|||
4. |
|||
5. |
Աղյուսակ N 5. Հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումները
Աղյուսակ N 6. Ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները և հարկային բազաները (հաշվետու տարվա վերջում)
N |
Ակտիվ /Պարտավորություն |
Հաշվապահական հաշվեկշռային արժեք |
Հարկային բազա |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Հիմնական միջոցներ |
||
2. |
Ոչ նյութական ակտիվներ |
||
3. |
Ներդրումներ (այդ թվում՝ տրված վարկեր, փոխառություններ) |
||
4. |
Հումք (նյութեր), կիսապատրաստուկներ |
||
5. |
Աճեցվող և բտվող կենդանիներ |
||
6. |
Արագամաշ առարկաներ |
||
7. |
Անավարտ արտադրություն |
||
8. |
Պատրաստի արտադրանք |
||
9. |
Ապրանքներ |
||
10. |
Տրված կանխավճարներ |
||
11. |
Դեբիտորական պարտքեր բյուջեներին |
||
12. |
Դեբիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով |
||
13. |
Դեբիտորական պարտքեր աշխատավարձի մասով |
||
14. |
Դեբիտորական պարտքեր շահաբաժինների մասով |
||
15. |
Այլ դեբիտորական պարտքեր |
||
16. |
Առհաշիվ անձանցից ստացման ենթակա գումարներ |
||
17. |
Դրամական միջոցներ |
||
18. |
Արժեթղթեր |
||
19. |
Այլ ակտիվներ |
||
20. |
Ընդամենը ակտիվներ (1-19 կետերի հանրագումար) |
||
21. |
Ստացված վարկեր և փոխառություններ |
||
22. |
Ստացված կանխավճարներ |
||
23. |
Կրեդիտորական պարտքեր բյուջեներին |
||
24. |
Կրեդիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով |
||
25. |
Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի մասով |
||
26. |
Կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով |
||
27. |
Կրեդիտորական պարտքեր գնումների մասով |
||
28. |
Այլ կրեդիտորական պարտքեր |
||
29. |
Առհաշիվ անձանց տրման ենթակա գումարներ |
||
30. |
(կետն ուժը կորցրել է 31.10.14 N 761-Ն) |
||
31. |
Ընդամենը պարտավորություններ (21-30-րդ կետերի հանրագումար) |
Աղյուսակ N 7. Եկամուտները` ըստ գործունեության տեսակների
Գործունեության տեսակը (կոդ) |
Տեսակարար կշիռը, (%) | |||||
բաժին |
հատված |
խումբ |
դաս |
ենթադաս |
||
Կազմակերպության տնօրեն |
_______________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Հաշվապահ |
_______________________________________________ ստորագրությունը, անունը, ազգանունը |
Աղյուսակ N 8. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկություններ
N/N |
Հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների անվանումները |
Հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների ՀՎՀՀ |
Ապրանքների մաքսային արժեքը |
Ոչ ռեզիդենտ կազմակերպություններին ՀՀ տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) նրանց համար կատարված աշխատանքների |
ՀՀ ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից |
1. |
|||||
2. |
|||||
… |
|
(աղյուսակը լրաց. 29.07.15 N 524-Ն)
Աղյուսակ N 9. Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված` բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկություններ
N/N |
Հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների անվանումները |
Հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների ՀՎՀՀ |
Շինարարական կամ շինմոնտաժային աշխատանքների արժեքը` |
1. |
|||
2. |
|||
… |
|
(աղյուսակը լրաց. 29.07.15 N 524-Ն)
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևը (այսուհետ` Հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածին համապատասխան: Հաշվարկում թվային տվյալները լրացվում են դրամներով` առանց լումաների, իսկ Հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ: Հաշվարկը առձեռն ներկայացվելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հաշվարկի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
2. Եթե մինչև հարկային մարմինների կողմից ստուգում իրականացնելը տվյալ հաշվետու տարիների համար Հաշվարկներ ներկայացված չեն եղել, ապա ստուգման կամ դրա կասեցման ընթացքում ստուգվող տարիներին վերաբերող, ինչպես նաև հարկային մարմինների կողմից իրականացված ստուգումների ավարտից հետո ստուգմամբ ընդգրկված տարիների համար Հաշվարկներ չեն ներկայացվում:
3. Իրավաբանական անձի վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում իրավահաջորդ ռեզիդենտը Հաշվարկում (այդ թվում` ճշտված) լրացնում է իրավանախորդ ռեզիդենտին վերաբերող տվյալները: Ընդ որում, հաշվետու տարին վերաբերում է իրավանախորդ իրավաբանական անձին, եթե տվյալ հաշվետու տարվա համար Հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման պահին այդ տարին ավարտվել է` անկախ տվյալ հաշվետու տարվա համար Հաշվարկի ներկայացման վերջնաժամկետից: Հաշվետու տարին վերաբերում է իրավահաջորդ իրավաբանական անձին, եթե տվյալ հաշվետու տարվա համար Հաշվարկի (այդ թվում` ճշտված) ներկայացման պահին այդ տարին դեռ չի ավարտվել:
4. Համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով Հաշվարկը ներկայացվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածով սահմանված կարգով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնած անձի կողմից, որում արտացոլվում են անմիջականորեն ինչպես իր, այնպես էլ համատեղ գործունեության ընդհանուր ցուցանիշները (արդյունքները):
5. Հաշվարկը հարկային մարմին ներկայացնում են նաև`
1) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված ռեզիդենտները` համախառն եկամտի մեջ հիմնական միջոցների ու այլ ակտիվների իրացումից և այլ եկամուտների տեսակարար կշռից անկախ.
2) ոչ առևտրային (բացառությամբ` պետական կամ համայնքային) կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն համարվում են եկամուտ չհամարվող տարրեր.
3) (ենթակետն ուժը կորցրել է 31.10.14 N 761-Ն)
(5-րդ կետը փոփ. 31.10.14 N 761-Ն)
6. Հաշվարկ հարկային մարմին չեն ներկայացնում`
1) հաշվետու տարվա ամբողջ ընթացքում շրջանառության հարկ վճարող և (կամ) «Հաստատագրված վճարների մասին» և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող հանդիսացող ռեզիդենտները: Հաշվետու տարվա ընթացքում շրջանառության հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցած ռեզիդենտները շահութահարկի հաշվարկը ներկայացնում են ընդհանուր սահմանված կարգով: Ընդ որում, շահութահարկի հաշվարկում ներառվում են միայն հարկման կարգերի փոփոխության պահից հետո ստացվող եկամուտներն ու կատարված ծախսերը, բացառությամբ գույքային մնացորդի մասով շրջանառության հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում և մինչև շրջանառության հարկ վճարող համարվելը կատարված ձեռքբերումների, որոնք նվազեցվում են Օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Ընդ որում, գույքային մնացորդի արժեքը որոշելու համար հաշվի են առնվում շրջանառության հարկով հարկվող ժամանակահատվածում հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումները.
2) պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե (պետական, համայնքային) փոխանցվող եկամուտների, ինչպես նաև Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերի մասով: Հաշվետու տարվա ընթացքում շահութահարկ վճարող հանդիսացող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները Հաշվարկը ներկայացնում են ընդհանուր սահմանված կարգով: Ընդ որում, Հաշվարկում չեն ներառվում բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե (պետական, համայնքային) փոխանցվող եկամուտները և դրանց գծով կամ դրանց հաշվին կատարված ծախսերը:
(6-րդ կետը խմբ. 31.10.14 N 761-Ն)
7. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է ռեզիդենտի լրիվ անվանումը:
8. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է ռեզիդենտի գտնվելու վայրը:
9. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է ռեզիդենտի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
10. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է ռեզիդենտի հեռախոսահամարը:
11. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է այն հաշվետու տարին, որի համար լրացվում է Հաշվարկը:
12. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում է ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:
13. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ռեզիդենտի գործունեության արդյունքում ստացված համախառն եկամուտը՝ Օրենքի 7-րդ, 24-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Այս կետում չեն լրացվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը: Այս կետը չի լրացվում ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի կողմից: Հաշվարկի 7-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է ապրանքների իրացումից (այդ թվում` ֆինանսական վարձակալության դեպքում) ստացվող եկամուտները (իրացումից հասույթը).
2) 2-րդ ենթակետում լրացվում է սեփական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը).
3) 3-րդ ենթակետում լրացվում է ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը).
4) 4-րդ ենթակետում լրացվում են հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքներից միջնորդավճարների ձևով (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևերով) ստացվող եկամուտները (իրացումից հասույթը).
5) 5-րդ ենթակետում լրացվում են հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը).
6) 6-րդ ենթակետում լրացվում են վարկի, փոխառության, ֆինանսական վարձակալության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցումը.
7) 7-րդ ենթակետում լրացվում են գործառնական վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցումը (վարձավճարները).
8) 8-րդ ենթակետում լրացվում են ստացվող ռոյալթիները.
9) 9-րդ ենթակետում լրացվում են ստացվող շահաբաժինները.
10) 10-րդ ենթակետում լրացվում են ապահովագրական հատուցումները, որոնք ստացվել են ապահովագրության (վերաապահովագրության) պայմանագրերի համաձայն.
11) 11-րդ ենթակետում լրացվում են ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտները.
12) 12-րդ ենթակետում լրացվում են վերաապահովագրության փոխանցված պայմանագրերի ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունները.
13) 13-րդ ենթակետում լրացվում են անհատույց (այդ թվում` դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված ակտիվի սեփականության իրավունքի ճանաչման դեպքերում) ստացված ակտիվները: Այս տողը լրացվում է միայն առևտրային կազմակերպությունների կողմից: Ընդ որում` անհատույց ստացված դրամական միջոցների և հողամասերի համար այս տողը լրացվում է դրանց ստացման հաշվետու տարում, իսկ անհատույց ստացված այլ ակտիվների համար` այն հաշվետու տարում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ (անկախ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից).
14) 14-րդ ենթակետում լրացվում են պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող (բացառությամբ` Օրենքի 8-րդ հոդվածում նշված եկամուտ չհամարվող դեպքերում) եկամուտները.
15) 15-րդ ենթակետում լրացվում են պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները (իրական վնասը, բաց թողնված օգուտը).
16) 15-րդ ենթակետում լրացվում են տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով ստացվող եկամուտները.
17) 17-րդ ենթակետում լրացվում է գույքագրման (այդ թվում` ստուգման) ժամանակ բացահայտված գույքի ավելցուկը, ռեզիդենտի կողմից տիրազուրկ գույքի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ դատարանի որոշումների հիման վրա) իր իրավունքների ճանաչման դեպքում` տիրազուրկ գույքը: Ընդ որում, գույքի ավելցուկը ներառվում է համախառն եկամտի մեջ դրա հայտնաբերման, իսկ տիրազուրկ գույքի դեպքում` իրավունքների ճանաչման հաշվետու ժամանակաշրջանում.
18) 18-րդ ենթակետում լրացվում են դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները.
19) 19-րդ ենթակետում լրացվում են նախկինում դուրս գրված (այդ թվում` մասնակի) դեբիտորական պարտքերի հետ ձևակերպման (այդ թվում` մարման) և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստների ճշգրտման արդյունքում եկամուտներին վերագրվող գումարները: Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց դեպքում` նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի ակտիվների և ինվեստիցիոն արժեթղթերի` հաշվեկշռում վերականգնման արդյունքում հաշվեգրված եկամուտները, իսկ հաշվեկշռից դուրս չգրված ակտիվների դեպքում` սահմանված կարգով ձևավորված պահուստների նվազեցման գծով հաշվեգրված եկամուտները.
19.1) 19.1-րդ ենթակետում լրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 15-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով ստացվող վճարումները, որոնք ձևավորվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում: Ընդ որում, սույն ենթակետի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների վրա.
20) 20-րդ ենթակետում լրացվում են ստացվող այլ եկամուտները։
(13-րդ կետը խմբ., լրաց. 12.01.18 N 11-Ն)
14. Հաշվարկի 8-րդ կետում լրացվում է ստացվող բոլոր եկամուտների հանրագումարը` որպես Հաշվարկի 7-րդ կետի 1-ից 20-րդ ենթակետերում նշված եկամուտների հանրագումար: Այս կետում լրացվում են նաև «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով և արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու ժամանակաշրջանում ստացվող եկամուտները, ինչպես նաև «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամուտները: Հաշվարկի 8-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով ստացվող եկամուտները.
2) 2-րդ ենթակետում լրացվում են «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով ստացվող եկամուտները.
3) 3-րդ ենթակետում լրացվում են համատեղ գործունեության իրականացումից ստացվող եկամուտները.
4) 4-րդ ենթակետում լրացվում են «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` արտադրանքի իրացումից ստացման ենթակա եկամուտները:
(14-րդ կետը լրաց. 29.07.15 N 524-Ն)
15. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում են համախառն եկամտից իրացմանը համապատասխան նվազեցվող ուղղակի ծախսերը` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 30-32-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան: Այս կետում չեն լրացվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը: Այս կետը չի լրացվում ներդրումային ֆոնդերի կողմից: Հաշվարկի 9-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում են իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը.
2) 2-րդ ենթակետում լրացվում են իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը.
3) 3-րդ ենթակետում լրացվում են մատուցված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսերը.
4) 4-րդ ենթակետում լրացվում է իրացված հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, հումքի (նյութի) և այլ ակտիվների մնացորդային արժեքը (հարկային բազա): Ընդ որում` որպես իրացված մաշվող ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) մնացորդային արժեք (հարկային բազա) ընդունվում է այդ ակտիվների սկզբնական արժեքի և Օրենքով սահմանված կարգով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը (հաշվի առած` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները), իսկ այլ ակտիվների դեպքում` այդ ակտիվների սկզբնական արժեքը (հաշվի առած` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները):
16. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում են համախառն եկամտից իրացմանը համապատասխան նվազեցվող` իրացված ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ուղղակի ծախսերը` որպես Հաշվարկի 9-րդ կետի 1-ից 4-րդ ենթակետերում նշված ծախսերի հանրագումար:
17. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում են համախառն եկամտից նվազեցվող ժամանակաշրջանի ծախսերը` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 30-32-րդ, 42-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան: Այս կետում չեն լրացվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը: Այս կետը չի լրացվում ներդրումային ֆոնդերի կողմից: Հաշվարկի 11-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում են ռեզիդենտի գործունեության հետ կապված վարչական ծախսերը.
2) 2-րդ ենթակետում լրացվում են ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների իրացման հետ կապված ծախսերը.
3) 3-րդ ենթակետում լրացվում են ռեզիդենտի կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը.
4) 4-րդ ենթակետում լրացվում են ռեզիդենտի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը:
18. Հաշվարկի 12-րդ կետում լրացվում են համախառն եկամտից նվազեցվող ժամանակաշրջանի (վարչական, իրացման, ոչ արտադրական այլ ծախսերի, ֆինանսական գործունեության հետ կապված)` որպես Հաշվարկի 11-րդ կետի 1-ից 4-րդ ենթակետերում նշված ծախսերի հանրագումար:
19. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է ռեզիդենտի կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի` Հաշվարկի 10-րդ և 12-րդ կետերում նշված ծախսերի հանրագումարը:
20. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից նվազեցվող` փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորուստները Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան: Այս կետը չի լրացվում ներդրումային ֆոնդերի կողմից: Հաշվարկի 14-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում են գույքի պատահական կորուստները.
2) 2-րդ ենթակետում լրացվում են գույքի բնական կորուստները.
3) 3-րդ ենթակետում լրացվում են գույքի փաստացի այլ կորուստները.
4) 4-րդ ենթակետում լրացվում են գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում):
21. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում են Հաշվարկի 14-րդ կետի 1-ից 4-րդ ենթակետերում նշված կորուստների հանրագումարը:
22. Հաշվարկի 16-րդ կետում լրացվում են հաշվետու տարում համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 25-29-րդ, 30-32-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Հաշվարկի 16-րդ կետում չեն լրացվում ներդրումային ֆոնդերի մասնակիցների համար ներդրումային ֆոնդերում մասնակցության հետ կապված կորուստները` Օրենքի 22.1-րդ հոդվածին համապատասխան: Այս կետը չի լրացվում ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի կողմից: Հաշվարկի 16-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում են դուրս գրված (այդ թվում` մասնակի) դեբիտորական պարտքերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստների ճշգրտման արդյունքում նվազեցումներին վերագրվող գումարները: Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց դեպքում` պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումների գերազանցող գումարի չափով.
2) 2-րդ ենթակետում լրացվում են նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները.
3) 3-րդ ենթակետում լրացվում են ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (համախառն եկամտի 0.25%-ի սահմաններում.
4) 4-րդ ենթակետում լրացվում են ստացվող շահաբաժինները.
5) 5-րդ կետում լրացվում է համախառն եկամտից նվազեցվող` նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը (Օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան), որի գծով համախառն եկամտից նվազեցումը կատարվում է միայն հարկային մարմին ներկայացված` նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկային վնասի գումարը ցույց տալու դեպքում: Ընդ որում, նախորդ տարում հարկային մարմինների կողմից իրականացված` շահութահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ արձանագրված հարկային վնասի պակասեցման դեպքում այս ենթակետում լրացվում է ստուգմամբ ճշգրտված հարկային վնասը (ճշտված վերջնական արդյունքը).
6) 6-րդ կետում լրացվում է ռեզիդենտի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը` Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն.
6.1) 6.1-րդ ենթակետում լրացվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 444-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ածանցյալ ֆինանսական գործիքների միասնական գրանցամատյանում գրանցված ածանցյալ ֆինանսական գործիքներով կատարվող վճարումները, որոնք ձևակերպվել են պարտավորությունների հաշվանցի և (կամ) զուտացման արդյունքում: Ընդ որում, սույն ենթակետի գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների վրա.
7) 7-րդ ենթակետում լրացվում են համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները: Այս կետում լրացվում են նաև Օրենքի 38.1-րդ հոդվածով սահմանված նվազեցումները:
(22-րդ կետը լրաց. 31.10.14 N 761-Ն, խմբ., լրաց. 12.01.18 N 11-Ն)
23. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում են հաշվետու տարում համախառն եկամտից նվազեցվող` Հաշվարկի 16-րդ կետի 1-ից 7-րդ ենթակետերում նշված այլ նվազեցումների հանրագումարը:
24. Հաշվարկի 18-րդ կետում լրացվում են Հաշվարկի 13-րդ, 15-րդ և 17-րդ կետերում նշված` հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից կատարված` Օրենքի 9-րդ հոդվածով դասակարգված բոլոր նվազեցումների (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ) հանրագումարը: Այդ կետում լրացվում են նաև «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով և արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները, ինչպես նաև «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման մասով նվազեցումները: Այս կետը չի լրացվում ներդրումային ֆոնդերի կողմից: Հաշվարկի 18-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները.
2) 2-րդ ենթակետում լրացվում են «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները.
3) ենթակետում լրացվում են համատեղ գործունեության իրականացման մասով կատարված նվազեցումները.
4) 4-րդ ենթակետում լրացվում են «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` արտադրության կազմակերպման մասով նվազեցումները:
(24-րդ կետը լրաց. 29.07.15 N 524-Ն)
25. Հաշվարկի 19-րդ կետում լրացվում է հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ռեզիդենտի (բացառությամբ ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի) ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը), իսկ ներդրումային ֆոնդերը և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամը լրացնում են 19-րդ կետի 1-ին ենթակետը, որտեղ լրացվում է նրանց զուտ ակտիվների հանրագումարը:
(25-րդ կետը խմբ. 31.10.14 N 761-Ն, 12.01.18 N 11-Ն)
26. Հաշվարկի 20-րդ կետում լրացվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի, իսկ ներդրումային ֆոնդերի և «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Արժեթղթավորման հիմնադրամի համար` զուտ ակտիվների) նվազեցման արտոնության (այդ թվում` Օրենքի 36.1-րդ, 36.3-րդ հոդվածներով սահմանված արտոնությունների և 36.4-րդ հոդվածով սահմանված` «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված Բյուրոյի շահութահարկի գծով արտոնությունների) գումարները: Այս կետը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:
(26-րդ կետը խմբ. 12.01.18 N 11-Ն)
27. Հաշվարկի 21-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա հարկվող շահույթը, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվները (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի, իսկ ներդրումային ֆոնդերի համար` զուտ ակտիվների) նվազեցման արտոնությունները)` որպես Հաշվարկի 19-րդ և 20-րդ կետերում նշված գումարների հանրագումար, իսկ ներդրումային ֆոնդերի համար` որպես Հաշվարկի 19-րդ կետի 1-ին ենթակետում և 20-րդ կետում նշված գումարների հանրագումար, կամ հարկային վնասը` 19-րդ կետում նշված գումարի չափով:
(27-րդ կետը խմբ. 31.10.14 N 761-Ն)
28. Հաշվարկի 22-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը:
29. Հաշվարկի 23-րդ կետում լրացվում են շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները` Օրենքի 40-րդ և 40.1-րդ հոդվածներին համապատասխան: Հաշվարկի 29-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է նախորդ տարիներում հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ չեն ստացվել.
2) 2-րդ ենթակետում լրացվում է հաշվետու տարում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու դեպքում` հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել.
3) 3-րդ ենթակետում լրացվում է հաշվետու տարում ստացված գումարներին համապատասխան շահութահարկի գումարները, որոնք վերաբերում են նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարներին:
30. Հաշվարկի 24-րդ կետում լրացվում է հաշվետու տարվա շահութահարկի գումարը (հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները` Օրենքի 40-րդ, 40.1-րդ հոդվածներին համապատասխան)` որպես Հաշվարկի 22-րդ կետի և 23-րդ կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերում նշված գումարների հանրագումար:
31. Հաշվարկի 25-րդ կետում լրացվում է հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել` որպես Հաշվարկի 23-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված գումարների հանրագումար:
32. Հաշվարկի 26-րդ կետում լրացվում է օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից: Օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված (գանձված) հարկի գումարների նվազեցվող մասը՝ Օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը և Օրենքի 52.1-րդ հոդվածով նախատեսված նվազեցումները կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 24-րդ կետում նշված գումարից): Հաշվարկի 26-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է նախորդ հաշվետու տարիներում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից.
2) 2-րդ ենթակետում լրացվում է հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հետագա տարիների շահութահարկի գումարներից:
33. Հաշվարկի 27-րդ կետում լրացվում է օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից:
34. Հաշվարկի 28-րդ կետում լրացվում է օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների այն մասը, որը ենթակա է հաշվանցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` որպես 26-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված հանրագումարի ու 27-րդ կետում նշված գումարի տարբերություն:
35. Հաշվարկի 29-րդ կետում լրացվում է առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարները՝ Օրենքի 52.1-րդ հոդվածին համապատասխան, որոնք նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 24-րդ և 27-րդ կետերում նշված գումարների հանրագումարից): Հաշվարկի 28-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից.
2) 2-րդ ենթակետում լրացվում է այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից:
36. Հաշվարկի 30-րդ կետում լրացվում է հաշվետու և նախորդ տարիներում առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից:
37. Հաշվարկի 31-րդ կետում լրացվում է հաշվետու և նախորդ տարիներում առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` որպես 29-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված գումարների հանրագումարի և 30-րդ կետում նշված գումարի տարբերություն:
38. Հաշվարկի 32-րդ կետում լրացվում է շահութահարկի գումարը` հարկվող շահույթի նվազեցման և շահութահարկի վճարման ժամկետի արտոնությունները կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 24-րդ, 27-րդ և 30-րդ կետերում նշված գումարների հանրագումար:
39. Հաշվարկի 33-րդ կետում լրացվում են շահութահարկի նվազեցման արտոնությունների (այդ թվում` Օրենքի 36-րդ, 36.2-րդ, 39-րդ, 39.1-րդ, 39.2-րդ և 39.3-րդ հոդվածներով սահմանված արտոնությունների) գումարները:
40. Հաշվարկի 34-րդ կետում լրացվում է շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 32-րդ և 33-րդ կետերում նշված գումարների հանրագումար: Ընդ որում, եթե [կետ32] + [կետ33]<0, ապա [կետ34]=0):
41. (կետն ուժը կորցրել է 31.10.14 N 761-Ն)
42. (կետն ուժը կորցրել է 31.10.14 N 761-Ն)
43. Հաշվարկի 37-րդ կետում լրացվում է հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը` Օրենքի 47-րդ հոդվածին կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 135-րդ հոդվածի 4-րդ մասին և 444-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան:
(43-րդ կետը խմբ. 12.01.18 N 11-Ն)
44. Հաշվարկի 38-րդ կետում լրացվում է շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը նվազեցնելուց հետո, եթե հաշվարկված կանխավճարների հանրագումարը պակաս է հաշվետու տարվա շահութահարկի գումարից ([կետ 34]+[կետ37], եթե ([կետ 34]> 0 և ([կետ 34] > [կետ37]): Եթե շահութահարկի գումարը պակաս է հաշվետու տարում հաշվարկված կանխավճարների հանրագումարից, ապա Հաշվարկի 38-րդ կետում լրացվում է 0:
(44-րդ կետը խմբ. 12.01.18 N 11-Ն)
45. Հաշվարկի 39-րդ կետում լրացվում է մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` Օրենքով սահմանված կարգով վճարված և փաստացի շահութահարկից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը:
(45-րդ կետը խմբ. 31.10.14 N 761-Ն, փոփ. 29.07.15 N 524-Ն, խմբ. 12.01.18 N 11-Ն)
45.1. Հաշվարկի 40-րդ կետում լրացվում է վճարման ենթակա շահութահարկի գումարը (([կետ 38]+[կետ 39]), եթե ([կետ 38]>0 և ([կետ 38]+[կետ 39])>0), կամ 0):
(45.1-ին կետը լրաց. 12.01.18 N 11-Ն)
45.2. Հաշվարկի 41-րդ կետում լրացվում է հաջորդ տարիներ փոխանցվող` չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարը (([կետ 39]+[կետ 38]), եթե ([կետ 39]+[կետ 38]<0), կամ 0):
(45.2-րդ կետը լրաց. 12.01.18 N 11-Ն)
45.3. Հաշվարկի 42-րդ կետում լրացվում է շահութահարկի գումարի և հաշվետու տարում հաշվարկված կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը, եթե հաշվարկված կանխավճարների հանրագումարը ավել է հաշվետու տարվա շահութահարկի գումարից ([կետ 34]+[կետ37], եթե ([կետ 34]= 0 կամ [կետ 34] < [կետ37]), կամ 0): Ընդ որում, եթե Հաշվարկի 40-րդ կետը դրական է ([կետ 40]>0), ապա Հաշվարկի 42-րդ կետը չի լրացվում:
(45.3-րդ կետը լրաց. 12.01.18 N 11-Ն)
46. (կետն ուժը կորցրել է 31.10.14 N 761-Ն)
47. Հաշվարկի N 2 աղյուսակում («Դեբիտորական, կրեդիտորական պարտքեր») լրացվում են Օրենքի 3-րդ և 18-րդ հոդվածների, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.12.2002 թ. «Կազմակերպությունների (բացառությամբ՝ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված լրացուցիչ տեղեկությունները. նախորդ և հաշվետու տարիներում դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծման մասին (1-ին տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի)` նախորդ և հաշվետու տարիների դեկտեմբերի 31-ի ավարտին մեծության մասին (2-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի դեբիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (3-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի կրեդիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (4-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ):
48. Հաշվարկի N 3 աղյուսակում («Հարկման նպատակով հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետները կամ տոկոսադրույքները») լրացվում են Օրենքի 3-րդ, 12-րդ և 12.1-րդ հոդվածների համաձայն` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` նախորդ և հաշվետու տարիներում հիմնական միջոցների համար, ռեզիդենտի կողմից ընտրված ամորտիզացիոն ժամկետները (ամիսների թվով արտահայտված) կամ տոկոսադրույքները` ըստ հիմնական միջոցների կամ դրանց խմբերի (3-րդ և 4-րդ սյունակներ): Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:
49. Հաշվարկի N 4 աղյուսակում («Հարկման նպատակով ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետները կամ տոկոսադրույքները») լրացվում են Օրենքի 3-րդ, 12-րդ և 12.1-րդ հոդվածների համաձայն` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` նախորդ և հաշվետու տարիներում ոչ նյութական ակտիվների համար, ռեզիդենտի կողմից ընտրված ամորտիզացիոն ժամկետները (ամիսների թվով արտահայտված) կամ տոկոսադրույքները` ըստ ոչ նյութական ակտիվների կամ դրանց խմբերի (3-րդ և 4-րդ սյունակներ): Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:
50. Հաշվարկի N 5 աղյուսակում («Հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումներ») լրացվում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումները: Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:
51. Հաշվարկի N 6 աղյուսակում («Ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները և հարկային բազաները (հաշվետու տարվա վերջում)») լրացվում են Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված, ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները (3-րդ սյունակ), որոնք համապատասխանում են հաշվապահական հաշվեկշռում արտացոլված արժեքներին, և հարկային բազաները (4-րդ սյունակ), որոնք համապատասխանում են մաշվող ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) համար` սկզբնական (ձեռքբերման) արժեքի և շահութահարկով հարկման նպատակով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերությանը (հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները), այլ ակտիվների և պարտավորությունների համար` սկզբնական (ձեռքբերման) արժեքին (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատման արժեքին):
52. Հաշվարկի N 7 աղյուսակում («Եկամուտները` ըստ գործունեության տեսակների») լրացվում են հաշվետու տարում ռեզիդենտի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները (տոկոսով) համախառն եկամտի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման): Ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0/ համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շահութահարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:
53. Հաշվարկի N 8 աղյուսակում («Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկություններ»)» լրացվում են հաշվետու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված` հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների անվանումները, ՀՎՀՀ-ները (ընդ որում, առաջինը լրացվում է Հաշվարկ ներկայացնողի տվյալները), Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների մաքսային արժեքը, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մատուցված ծառայությունների և (կամ) նրանց համար կատարված աշխատանքների (բացառությամբ շինարարական կամ շինմոնտաժային աշխատանքների) արժեքը` ՀՀ դրամով, Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում բացված բանկային հաշիվներին արտահանման ծրագրին վերաբերող գործունեությունից մուտքագրված արտարժույթի գումարը:
(53-րդ կետը լրաց. 29.07.15 N 524-Ն)
54. Հաշվարկի N 9 աղյուսակում («Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող և այդ ծրագրում ընդգրկված` բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հարկ վճարողի կամ ռեզիդենտ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկություններ»)» լրացվում են հաշվետու տարվա ընթացքում բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս շինարարության կամ շինմոնտաժային ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողի կամ հարկ վճարողների խմբի մեջ մտնող հարկ վճարողների անվանումները, ՀՎՀՀ-ները (ընդ որում, առաջինը լրացվում է Հաշվարկ ներկայացնողի տվյալները), շինարարական կամ շինմոնտաժային աշխատանքների արժեքը:
(54-րդ կետը լրաց. 29.07.15 N 524-Ն)
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 31.10.14 N 761-Ն, 29.07.15 N 524-Ն, լրաց., խմբ. 12.01.18 N 11-Ն)