«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 32216361
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
19 հոկտեմբերի 2016 թ. ք. Երևան |
N 263-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 87-Ն ՀՐԱՄԱՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ՝
1. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի մայիսի 3-ի «Տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, տիեզերաաերոֆոտոհանութագրական, ճարտարագիտահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ թույլտվության ձևը հաստատելու մասին» N 87-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Սարգսյան |