«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հոկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614440
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
7 հոկտեմբերի 2014 թ. ք. Երևան |
N 405-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Մշակույթ. Հայաստանի թանգարաններ. Գյումրու Ձիթողցյանների թանգարան թեմային նվիրված «ՁԻԹՈՂՑՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, THE DZITOGHTYANS’ HOUSE-MUSEUM» և «ՁԻԹՈՂՑՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, THE DZITOGHTYANS’ HOUSE-MUSEUM» 2 նամականիշի, համաձայն NN 1 և 2 հավելվածների.
2) Գրականություն. Մուշեղ Իշխանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «Մուշեղ Իշխան, Moushegh Ishkhan. 1914-1990. ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ. MOUSHEGH ISHKHAN» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի:
2. Գործողության մեջ դնել`
1) Մշակույթ. Հայաստանի թանգարաններ. Գյումրու Ձիթողցյանների թանգարան թեմային նվիրված «ՁԻԹՈՂՑՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, THE DZITOGHTYANS’ HOUSE-MUSEUM» և «ՁԻԹՈՂՑՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, THE DZITOGHTYANS’ HOUSE-MUSEUM» 2 նամականիշը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը` 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 40 000 հատ:
2) Գրականություն. Մուշեղ Իշխանի ծննդյան 100-ամյակը թեմային նվիրված «Մուշեղ Իշխան, Moushegh Ishkhan. 1914-1990. ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ. MOUSHEGH ISHKHAN» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |