«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16 հուլիսի 2005 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11505290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 հուլիսի 2005 թ. |
N 87-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և միմյանց փոխանցելու» հրահանգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2005 թվականի փետրվարի 10-ի N 16-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի փետրվարի 21-ի N 182-Ն, «Աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման գործերը վարելու ու ձևակերպելու, փոխադարձ հաշվետվությունների իրականացման» հրահանգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2005 թվականի փետրվարի 10-ի N 17-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի փետրվարի 21-ի N 183-Ն, «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման» հրահանգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2005 թվականի փետրվարի 10-ի N 18-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի փետրվարի 21-ի N 184-Ն, «Ընտանիքների անապահովության գնահատման» հրահանգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2005 թվականի փետրվարի 10-ի N 19-Ն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի փետրվարի 21-ի N 185-Ն համատեղ հրամանները,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Ուժը կորցրած ճանաչել
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի մայիսի 18-ի «Ընտանեկան նպաստների վճարման և փոխադարձ հաշվետվությունների մասին հրահանգը հաստատելու մասին» N 53-Պ հրամանը,
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «Ընտանեկան նպաստի գործերը վարելու և ձևակերպելու կարգի հրահանգը հաստատելու մասին» N 152-Պ հրամանը,
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 19-ի ««ՓԱՐՈՍ» համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման հրահանգը հաստատելու մասին» N 199-Պ հրամանը,
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի նոյեմբերի 28-ի «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման հրահանգը հաստատելու մասին» N 180-Պ հրամանը:
Ա. Վարդանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|