ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (9 օգոստոսի 2000 թվականի, ՀՕ-83) 83-րդ հոդվածի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված՝ ներմուծվող ապրանքներով համապատասխանաբար բաշխված`
- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,
- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,
- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,
- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և ներմուծման երկրից բացի այլ երկրում իրականացված ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.»:
Հոդված 2. Մաքսային օրենսգրքի 84-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Սույն օրենսգրքի 83 հոդվածի «գ» և «զ» ենթակետերում նշված ծախսերը ներառվում են մաքսային արժեքի մեջ, եթե դրանք հաշվի չեն առնված ապրանքների ձեռքբերման գնում և առաջացվել են գնորդի կողմից:»:
Հոդված 3. Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ, եթե փոխկապակցված են, ապա գնորդի և վաճառողի միջև փոխկապակցության փաստը չի ազդել գնի վրա: Որպեսզի որոշվի, թե արդյոք գնորդի և վաճառողի միջև փոխկապվածությունը ազդել է գնի վրա թե ոչ, մաքսային մարմինը կարող է ուսումնասիրել վաճառքի պայմանները: Համապատասխան վաճառքի պայմանների ուսումնասիրության ժամանակ կարող է դիտարկվել, թե ինչ եղանակով են գնորդը և վաճառողը կազմակերպում իրենց առևտրային կապերը, և թե ինչպես են գնորդը և վաճառողը ստացել գործարքում այդ գինը: Մաքսային մարմինները որոշում են ընդունում, որ փոխկապվածությունը չի ազդել գնի վրա, եթե հայտարարատուն հիմնավորում է, որ գինը սահմանված է և համապատասխանում է արդյունաբերության մեջ գնի որոշման քաղաքականության նորմերին, և որ վաճառողը նույն եղանակով է գին որոշում ոչ փոխկապակցված գնորդների հետ, կամ եթե այդ գինը բավարար է ծածկելու վաճառողի բոլոր ծախսերը՝ գումարած այն շահույթը, որը ներկայացնում է վաճառողի ամբողջ վաճառքից ստացված շահույթը՝ նմանատիպ կամ նման դասի ապրանքների վաճառքից տվյալ ժամանակաշրջանում:
Հայտարարատուն կարող է ցույց տալ, որ գնորդի և վաճառողի միջև փոխկապակցությունը չի ազդել գնի վրա՝ հիմնավորելով, որ գործարքի գինը մոտ է հետևյալ արժեքներից մեկին`»:
Հոդված 4. Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«է) եթե փոխկապակցված կողմերի միջև գործարքի գնի հիման վրա հաշվարկված մաքսային արժեքը չի կարող ընդունվել սույն օրենսգրքի 87 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի համաձայն»:
Հոդված 5. Օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Որոշումների ընդունման համար հարցումները կատարվում են մինչև տվյալ ապրանքը վաճառքի հանելը և կարող են կատարվել նաև հետագայում: Որոշումները ուժի մեջ են մնում երեք տարվա ընթացքում, եթե փաստերն ու պայմանները, ներառյալ՝ ծագման կանոնները, որոնք առկա էին որոշումների ընդունման ժամանակ, էականորեն չեն փոփոխվել: Կողմերին նախապես տեղեկացնելու դեպքում որոշումներն ուժը կորցրած են ճանաչվում, եթե ընդունվում է հակառակ որոշում՝ սույն օրենսգրքի 169 հոդվածում նշված վերանայումից հետո: Որոշումները պետք է հրապարակվեն ըստ սույն օրենսգրքի 167 հոդվածի առաջին մասում սահմանված կարգի:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|