Գրանցված է
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10202190
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
18 սեպտեմբերի 2002 թ. ք. Երևան |
N 495 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԹԻՎ 290 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի հուլիսի 1-ի «Իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 290 հրամանը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ կետով`
«3. Հաստատել իրավական ակտերի պետական գրանցամատյանում իրավական ակտերն ընդունող մարմինների դասիչները (Հավելված 17.):
Հավելված 17. |
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԱՍԻՉՆԵՐԸ
001. | Հայաստանի Հանրապետության հանրաքվե |
010. | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (օրենքներ) |
011. | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (որոշումներ) |
020. | Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան (որոշումներ) |
030. | Հայաստանի Հանրապետության Նախագահ (հրամանագրեր) |
031. | Հայաստանի Հանրապետության Նախագահ (կարգադրություններ) |
040. | Հայաստանի Հանրապետության կառավարություն |
041. | Հայաստանի Հանրապետության Վարչապետ |
050. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդ |
051. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
100. | Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար |
101. | Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար |
102. | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար |
103. | Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար |
104. | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար |
105. | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար |
106. | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար |
108. | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար |
110. | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար |
111. | Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար |
112. | Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար |
113. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար |
114. | Հայաստանի Հանրապետության պետական գույքի նախարար |
115. | Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար |
116. | Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար |
117. | Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար |
118. | Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
119. | Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
121. | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար |
124. | Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարար |
319. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ |
320. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ |
322. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
326. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ |
328. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ |
329. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ |
331. | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ |
500. | Երևանի քաղաքապետի որոշումներ |
501. | Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ |
502. | Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ |
503. | Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ |
504. | Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ |
505. | Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ |
506. | Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ |
507. | Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ |
508. | Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ |
509. | Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ |
510. | Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ |
600. | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողով |
601. | Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողով |
602. | Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով |
603. | Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդ |
604. | Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով |
605. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ |
606. | Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»: |
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1996 թ. փետրվարի 5-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին» թիվ 137 հրամանի 7-րդ կետը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|