Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության
օ ր ե ն ս գ ի ր ք
հատված 1. ընդհանուր դրույթներ
գ լ ու խ 1.
հիմնական դրույթներ
հոդված 1. | քաղաքացիական դատավարության վերաբերյալ օրենսդրությունը |
քաղաքացիական գործերի վարույթի կարգը Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում որոշվում է ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքներով և դրանց համապատասխան հրատարակվող ԽՍՀ Միության այլ օրենքներով ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
քաղաքացիական դատավարության վերաբերյալ օրենսդրությունը սահմանում է քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային և կոլտնտեսային իրավահարաբերություններից ծագող վեճերի վերաբերյալ գործերի, վարչաիրավական հարաբերություններից ծագող գործերի և հատուկ վարույթի գործերի քննության կարգը: վարչաիրավական հարաբերություններից ծագող գործերը և հատուկ վարույթի գործերը քննվում են դատավարության ընդհանուր կանոնների համաձայն, այն առանձին բացառություններով, որ սահմանված են ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
քաղաքացիական գործերի վարույթը տարվում է գործի քննության, առանձին դատավարական գործողությունների կատարման կամ դատարանի վճռի կատարման պահին գործող քաղաքացիական դատավարական օրենքների համաձայն:
հոդված 2. | քաղաքացիական դատավարության խնդիրները |
խորհրդային քաղաքացիական դատավարության խնդիրներն են` քաղաքացիական գործերի ճիշտ և արագ քննումն ու լուծումը, ԽՍՀՄ հասարակական կարգը, տնտեսության սոցիալիստական սիստեմը և սոցիալիստական սեփականությունը պահպանելու, քաղաքացիների` ԽՍՀՄ սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ խորհրդային օրենքներով երաշխավորված սոցիալ-տնտեսական, քաղաքական և անձնական իրավունքներն ու ազատությունները և քաղաքացիների` օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը պաշտպանելու նպատակով:
քաղաքացիական դատավարությունը պետք է նպաստի սոցիալիստական օրինականությունն ամրապնդելուն, իրավախախտումները կանխելուն, քաղաքացիներին խորհրդային օրենքներն անշեղորեն կատարելու և սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով դաստիարակելուն:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 3. | դատական պաշտպանության համար դատարան դիմելու իրավունքը |
յուրաքանչյուր շահագրգռված անձ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարանին` խախտված կամ վիճարկվող իրավունքը, կամ օրենքով պահպանվող շահը պաշտպանելու համար:
դատարանին դիմելու իրավունքից հրաժարվելն անվավեր է:
հոդված 4. | քաղաքացիական գործի հարուցումը դատարանում |
դատարանը քաղաքացիական գործի քննությանը ձեռնամուխ է լինում`
1) իր իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը պաշտպանելու համար դիմող անձի դիմումի հիման վրա.
2) դատախազի դիմումի հիման վրա.
3) պետական կառավարման մարմինների, արհմիությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների և կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների կամ առանձին քաղաքացիների դիմումի հիման վրա այն դեպքում, երբ օրենքի համաձայն նրանք կարող են դատարան դիմել ուրիշ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության համար:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 5. | արդարադատության իրականացումը միայն դատարանի միջոցով և օրենքի ու դատարանի առջև քաղաքացիների հավասարության սկզբունքով |
քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է միայն դատարանի միջոցով և օրենքի ու դատարանի առջև բոլոր քաղաքացիների հավասարության սկզբունքով` անկախ նրանց ծագումից, սոցիալական և գույքային դրությունից, ռասայական և ազգային պատկանելիությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից ու բնույթից, բնակության վայրից և այլ հանգամանքներից:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 6. | գործերի քննումը դատավորի կողմից: կոլեգիալությունը գործը քննելիս |
քաղաքացիական գործերի քննությունն առաջին ատյանի բոլոր դատարաններում կատարվում է օրենքով սահմանված կարգով ընտրված դատավորի կողմից միանձնյա կարգով:
վճռաբեկության կարգով գործի քննումը դատարաններն իրականացնում են դատարանի երեք անդամի կազմով:
հսկողության կարգով գործի քննումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիան` դատարանի երեք անդամի կազմով, գերագույն դատարանի նախագահությունը` նախագահության անդամների մեծամասնության կազմով, իսկ գերագույն դատարանի պլենումը` գերագույն դատարանի պլենումի անդամների ոչ պակաս երկու երրորդի կազմով:
(01.07.94 խմբագրությամբ)
հոդված 7. | դատավորների անկախությունը և նրանց ենթարկվելը միայն օրենքին |
քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացնելիս դատավորներն ու ժողովրդական ատենակալները անկախ են և ենթարկվում են միայն օրենքին: դատավորները և ժողովրդական ատենակալները քաղաքացիական գործերը լուծում են օրենքի հիման վրա` սոցիալիստական իրավագիտակցությանը համապատասխան, դատավորների վրա կողմնակի ազդեցություն բացառող պայմաններում:
հոդված 8. | դատավարության լեզուն |
քաղաքացիական գործերի դատավարությունը հայաստանի հանրապետությունում տարվում է հայերեն լեզվով, իսկ այն շրջաններում, որտեղ բնակչության մեծամասնությունը ռուսներ են կամ ադրբեջանցիներ, համապատասխանորեն` ռուսերեն կամ ադրբեջաներեն լեզուներով:
դատավարության լեզվին չտիրապետող անձանց համար ապահովվում է մայրենի լեզվով հայտարարություններ անելու, բացատրություններ ու ցուցմունքներ տալու, դատարանում ելույթ ունենալու և միջնորդություններ հարուցելու, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված կարգով թարգմանի ծառայություններից օգտվելու իրավունքը:
դատական փաստաթղթերը, օրենքով սահմանված կարգին համապատասխան, գործին մասնակցող անձանց են հանձնվում թարգմանված նրանց մայրենի լեզվով, որին նրանք տիրապետում են:
հոդված 9. | դատական քննության հրապարակայնությունը |
գործերի քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ հակասում է պետական գաղտնիքի պահպանության շահերին:
բացի դրանից, դռնփակ դատական քննություն թույլատրվում է դատարանի պատճառաբանված որոշմամբ` գործին մասնակցող անձանց կյանքի ինտիմ կողմերին վերաբերող տեղեկությունների հրապարակումը կանխելու. ինչպես նաև որդեգրման գաղտնիությունը ապահովելու նպատակով:
նամակագրության և հեռագրական հաղորդումների գաղտնիությունը պահպանելու նպատակով քաղաքացիների անձնական նամակագրությունն ու անձնական հեռագրական հաղորդումները դռնբաց դատական նիստում կարող են հրապարակվել միայն այն անձանց համաձայնությամբ, որոնց միջև կատարվել են այդ նամակագրությունն ու հեռագրական հաղորդումները: հակառակ դեպքում, այդպիսի նամակագրությունն ու հեռագրական հաղորդումները հրապարակվում են դռնփակ դատական նիստում:
գործը դռնփակ դատական նիստում քննելիս ներկա են գտնվում գործին մասնակցող անձինք և նրանց ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունների և այլ աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտ դեպքում` նաև վկաները, փորձագետները և թարգմանները:
տասնվեց տարեկանից փոքր քաղաքացիներին, եթե նրանք գործին մասնակցող անձինք կամ վկաներ չեն, արգելվում է դատական նիստի դահլիճ մտնել:
դռնփակ դատական նիստում գործը լսվում է դատավարության բոլոր կանոնների պահպանմամբ: դատարանների վճիռները բոլոր դեպքերում հայտարարվում են հրապարակորեն:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 10. | գործի իրական հանգամանքների, կողմերի իրավունքների ու պարտականությունների պարզումը դատարանի կողմից |
դատարանը պարտավոր է, չսահմանափակվելով ներկայացված նյութերով ու բացատրություններով, ձեռք առնել օրենքով նախատեսված բոլոր միջոցները` բազմակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվ կերպով պարզելու գործի իրական հանգամանքները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
դատարանը պետք է գործին մասնակցող անձանց բացատրի նրանց իրավունքներն ու պարտականությունները, նախազգուշացնի դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին և գործին մասնակցող անձանց աջակցություն ցույց տա իրականացնելու իրենց իրավունքները:
հոդված 11. | գործերի լուծումը գործող օրենսդրության հիման վրա |
դատարանը պարտավոր է գործերը լուծել խսհ միության, միութենական և ինքնավար հանրապետությունների օրենքների, ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության, միութենական և ինքնավար հանրապետությունների գերագույն խորհուրդների նախագահությունների հրամանագրերի, խսհ միության, միութենական և ինքնավար հանրապետությունների պետական կառավարման բարձրագույն մարմինների որոշումների հիման վրա: դատարանը կիրառում է նաև այն ակտերը, որ հրատարակել են պետական իշխանության և կառավարման մյուս մարմինները իրենց վերապահված իրավասության սահմաններում:
դատարանը օրենքին համապատասխան կիրառում է օտարերկրյա իրավունքի նորմաներ:
վիճելի հարաբերությունը կարգավորող օրենք չլինելու դեպքում դատարանը կիրառում է միանման հարաբերությունները կարգավորող օրենքը, իսկ այդպիսի օրենք չլինելու դեպքում դատարանը ելնում է խորհրդային օրենսդրության ընդհանուր սկզբունքներից և իմաստից:
հոդված 12. | վերադաս դատարանների հսկողությունը դատական գործունեության վրա |
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 13 հոդվածին համապատասխան, Հայաստանի Հանրապետության դատարանների դատական գործունեության հսկողությունը, օրենքով որոշված սահմաններում, իրականացնում է ԽՍՀՄ գերագույն դատարանը:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարանների դատական գործունեության հսկողությունը:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 13. | դատախազական հսկողությունը քաղաքացիական դատավարությունում |
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 14 հոդվածին համապատասխան` ԽՍՀ Միության օրենքները և Հայաստանի Հանրապետության օրենքները ճշտորեն և միատեսակ կատարելու հսկողությունը քաղաքացիական դատավարությունում իրականացնում են ԽՍՀՄ գլխավոր դատախազն ու նրան ենթակա հհ դատախազը և ստորադաս դատախազները:
դատախազը պարտավոր է քաղաքացիական դատավարության բոլոր փուլերում ժամանակին ձեռք առնել օրենքով նախատեսված միջոցները` վերացնելու օրենքի ամեն մի խախտում, ում կողմից էլ կատարված լինեն այդ խախտումները:
քաղաքացիական դատավարությունում դատախազը իր լիազորություններն իրականացնում է անկախ որևէ մարմնից և պաշտոնատար անձերից, ենթարկվելով միայն օրենքին և ղեկավարվելով ԽՍՀՄ գլխավոր դատախազի ցուցումներով:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 14. | դատարանի վճռի և որոշման պարտադիր լինելը |
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 15 հոդվածին համապատասխան դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռն ու որոշումը պարտադիր են բոլոր պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների համար և ենթակա են կատարման ԽՍՀՄ ամբողջ տերիտորիայում:
վճռի և որոշման պարտադիր լինելը շահագրգռված անձանց չի զրկում դատարան դիմելու հնարավորությունից` պաշտպանելու այն իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, որոնց վերաբերյալ վեճը դատարանը քննության չի առել ու չի լուծել:
(28.05.80 խմբագրությամբ)
գ լ ու խ 2.
դատարանի կազմը: բացարկներ
հոդված 15. |
(վերացվել է 01.07.94 թ. օրենքով): |
հոդված 16. | դատարանի կողմից հարցերը լուծելու կարգը |
գործի կոլեգիալ քննության ժամանակ ծագող բոլոր հարցերը լուծվում են ձայների մեծամասնությամբ: հարցը լուծելիս դատավորներից և ոչ մեկը իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: նախագահողը քվեարկում է վերջինը: առաջին ատյանի դատարանի կողմից վճիռ կայացնելիս, ինչպես նաև բեկման և հսկողական ատյանների կողմից որոշում ընդունելիս, մեծամասնության որոշման հետ չհամաձայնվող դատավորը կարող է գրավոր շարադրել իր առանձին կարծիքը: առանձին կարծիքը կցվում է գործին, բայց դատական նիստի դահլիճում չի հրապարակվում:
եթե առանձին կարծիք կա այն վճռի վերաբերյալ, որը վճռաբեկ ատյանի քննության առարկա չի դարձել, ապա, այդ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, առանձին կարծիքը գործի հետ միասին տասնօրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին` վճռի բողոքարկման հարցը լուծելու համար:
եթե Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայում վճռի կայացմանը մասնակցած նախագահողը կամ ժողովրդական ատենակալը, ինչպես նաև գործի վճռաբեկ քննությանը մասնակցած Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամը առանձին կարծիքի են մնացել, ապա նրանք այդ մասին երեքօրյա ժամկետում ի գիտություն են հաղորդում Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին:
(01.07.94 խմբագրությամբ)
հոդված 17. | դատավորի, դատախազի և դատավարության մյուս մասնակիցների բացարկումը |
դատավորը, ժողովրդական ատենակալը, դատախազը, դատական նիստի քարտուղարը, փորձագետը և թարգմանը չեն կարող մասնակցել գործի քննությանը և ենթակա են բացարկման, եթե նրանք անձամբ, ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են գործի ելքով կամ նրանց անաչառության մասին կան կասկած հարուցող այլ հանգամանքներ:
հոդված 18. | դատավորին բացարկելու հիմքերը |
դատավորը չի կարող մասնակցել գործի քննությանը`
1) եթե նա տվյալ գործի նախորդ քննությանը մասնակցել է որպես վկա, փորձագետ, թարգման, ներկայացուցիչ, դատախազ, դատական նիստի քարտուղար.
2) եթե նա կողմերի, գործին մասնակցող մյուս անձանց կամ ներկայացուցիչների ազգականն է.
3) եթե նա անձամբ, ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով, կամ եթե նրա անաչառության մասին կան կասկած հարուցող այլ հանգամանքներ:
քաղաքացիական գործը քննող դատարանի կազմի մեջ չեն կարող մտնել միմյանց հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձինք:
հոդված 19. | գործի քննությանը դատավորի կրկնակի մասնակցության անթույլատրելիությունը |
առաջին ատյանի դատարանում քաղաքացիական գործի քննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել այդ գործի քննությանը վճռաբեկ ատյանի դատարանում կամ դատական հսկողության կարգով, ինչպես նաև այդ գործի նոր քննությանը առաջին ատյանի դատարանում, եթե նրա մասնակցությամբ կայացված վճիռը բեկանվել է:
գործի քննությանը վճռաբեկության կարգով կամ դատական հսկողության կարգով մասնակցած դատավորը չի կարող մասնակցել այդ գործի կրկնակի քննությանը միևնույն ատյաններում, եթե նրա մասնակցությամբ կայացված որոշումը բեկանվել է:
գործի քննությանը վճռաբեկ ատյանի դատարանում կամ հսկողության կարգով դատական կոլեգիայի կազմում մասնակցած դատավորը տվյալ գործի քննությանը չի կարող մասնակցել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահության կազմում:
վճիռը բեկանելու մասին որոշում կայացնելուն մասնակցած դատավորը չի կարող մասնակցել այդ գործի նոր քննությանը առաջին ատյանի դատարանում:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամի մասնակցությունը գործի քննությանը վճռաբեկ կամ հսկողական ատյանի դատարաններում չի զրկում նրան Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի կազմում նույն գործի քննությանը մասնակցելու իրավունքից, ինչպես նաև գերագույն դատարանի պլենումի կազմում գործի քննությանը մասնակցելն արգելք չի հանդիսանա այդ գործի նոր քննությանը առաջին, վճռաբեկ կամ հսկողական ատյանի դատարանում նրա մասնակցելուն:
հոդված 20. | դատախազին, փորձագետին, թարգմանին, դատական նիստի քարտուղարին բացարկելու հիմքերը |
սույն օրենսգրքի 18 հոդվածում մատնանշված բացարկման հիմքերը տարածվում են նաև դատախազի, փորձագետի, թարգմանի և դատական նիստի քարտուղարի վրա:
փորձագետը, բացի դրանից, չի կարող մասնակցել գործի քննությանը`
1) եթե գտնվում է կամ գտնվել է պաշտոնեական կամ այլ կախման մեջ կողմերից թեկուզև մեկից, գործին մասնակցող մյուս անձերից, կամ ներկայացուցիչներից.
2) եթե նրա կատարած ստուգման նյութերը հիմք են ծառայել տվյալ քաղաքացիական գործի հարուցման համար.
3) եթե երևան գա նրա անձեռնհասությունը:
դատախազի, փորձագետի, թարգմանի և դատական նիստի քարտուղարի մասնակցությունը տվյալ գործի նախորդ քննությանը` համապատասխանորեն, որպես դատախազ, փորձագետ, թարգման, դատական նիստի քարտուղար, հիմք չի հանդիսանում նրանց բացարկման համար:
հոդված 21. | հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցչին բացարկելու հիմքերը |
հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցիչը կարող է բացարկվել գործին մասնակցելուց, եթե նա անձամբ, ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է գործի ելքով կամ` եթե նրա անաչառության մասին կասկած հարուցող այլ հանգամանքներ կան:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 22. | բացարկների վերաբերյալ հայտարարություններ |
սույն օրենսգրքի 18-21 հոդվածներում նշված հանգամանքների առկայության դեպքում դատավորը, դատախազը, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցիչը, փորձագետը, թարգմանը, դատական նիստի քարտուղարը պարտավոր են ինքնաբացարկ հայտնել: այդ նույն հիմքերով բացարկ կարող են հայտնել գործին մասնակցող անձինք:
բացարկը պետք է պատճառաբանված լինի ու հայտնվի գործի ըստ էության քննությունն սկսվելուց առաջ: ավելի ուշ բացարկ հայտնելը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ դրա հիմքը բացարկ հայտնող անձին հայտնի է դարձել գործի քննությունն սկսվելուց հետո:
եթե բացարկի հիմքերը դատարանին հայտնի են դարձել գործի քննությունն սկսվելուց հետո, ապա դատարանը պարտավոր է դրանց մասին հաղորդել դատական նիստում, նախապես լսել գործին մասնակցող անձանց կարծիքը, որից հետո լուծել բացարկի հարցը:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 23. | հայտարարված բացարկի լուծման կարգը |
բացարկ հայտնվելու դեպքում դատարանը պետք է լսի գործին մասնակցող անձանց կարծիքը, ինչպես նաև լսի այն անձին, որի դեմ բացարկ է հայտնվել, եթե բացարկվողը ցանկանում է բացատրություն տալ: բացարկման հարցը դատարանը լուծում է խորհրդակցական սենյակում:
դատավորներից մեկին բացարկելու հարցը լուծում են մնացած դատավորները` բացարկվողի բացակայությամբ: բացարկին կողմ և բացարկի դեմ տրված ձայների հավասար քանակի դեպքում դատավորը համարվում է բացարկված:
մի քանի դատավորների կամ դատարանի ամբողջ կազմի դեմ հայտնված բացարկը լուծում է նույն դատարանը իր լրիվ կազմով` ձայների մեծամասնությամբ: գործը մեկ դատավորի կողմից քննելու դեպքում դատավորի դեմ հայտնված բացարկի հարցը լուծում է գործը քննող դատավորը: բացարկը հարգելու դեպքում գործը ներկայացվում է վերադաս դատարանի նախագահին: վերադաս դատարանի նախագահը ստուգում է ընդունված բացարկի օրինականությունը ու հիմնավորվածությունը և լուծում է որոշումը բողոքարկելու հարցը:
դատախազին, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցչին, փորձագետին, թարգմանին և դատական նիստի քարտուղարին բացարկելու հարցը լուծում է գործը քննող դատարանը:
(28.05.80, 01.07.94 խմբագրությամբ)
հոդված 24. | բացարկի վերաբերյալ հայտարարության բավարարման հետևանքները |
գործը շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանում քննելիս ժողովրդական դատավորի, ժողովրդական ատենակալի, կամ դատարանի ամբողջ կազմի բացարկման դեպքում գործը քննվում է նույն դատարանում, բայց դատավորների այլ կազմով, կամ քննության է հանձնվում մեկ այլ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի, եթե այն շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանում, ուր քննվում էր գործը, դատավորի փոխարինումը դառնում է անհնարին:
գործը Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում քննելիս դատարանի անդամի, կամ դատարանի ամբողջ կազմի բացարկման դեպքում գործը քննվում է նույն դատարանում, բայց դատավորների այլ կազմով:
գ լ ու խ 3.
ենթակայություն
հոդված 25. | քաղաքացիական գործերի ենթակայությունը դատարաններին |
դատարանների իրավասությանը ենթակա են`
1) քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային և կոլտնտեսային իրավահարաբերություններից ծագող վեճերի վերաբերյալ գործերը, եթե վեճին մասնակցող կողմերից թեկուզև մեկը քաղաքացի է, կոլտնտեսություն, միջկոլտնտեսային, պետական կոլտնտեսային ձեռնարկություն, կազմակերպություն, կամ դրանց միավորում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի վեճերի լուծումը օրենքով հանձնված է վարչական կամ այլ մարմինների տնօրինությանը.
2) մի կողմից պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսություների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների և, մյուս կողմից, երկաթուղային կամ օդային տրանսպորտի մարմինների միջև ուղիղ միջազգային երկաթուղային ու օդային բեռնային հաղորդակցության միջոցով բեռների փոխադրման այն պայմանագրերից ծագող վեճերի վերաբերյալ գործերը, որոնք բխում են համապատասխան միջազգային պայմանագրերից.
3) սույն օրենսգրքի 230 հոդվածում թվարկված վարչաիրավական հարաբերություններից ծագող գործերը.
4) սույն օրենսգրքի 244 հոդվածում թվարկված հատուկ վարույթի գործերը.
5) ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման վերաբերյալ գործերը.
դատարաններին ենթակա են նաև օրենքով նրանց իրավասությանը վերապահված այլ գործեր:
դատարանները քննում են նաև այն գործերը, որոնց մասնակցում են օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա ձեռնարկություններ ու կազմակերպություններ:
(25.10.72, 23.08.77, 28.05.80, 25.10.95 խմբագրությամբ)
հոդված 26. | քաղաքացիական գործերի ենթակայությունը ընկերական դատարաններին |
օրենքով նախատեսված դեպքերում քաղաքացիական գործերը կարող են քննել ընկերական դատարանները` ընկերական դատարանների կանոնադրությամբ նախատեսված կարգով:
հոդված 27. | վեճերի հանձնումը միջնորդ դատարանների լուծմանը |
օրենքով կամ միջազգային համաձայնագրերով նախատեսված դեպքերում քաղաքացիական իրավահարաբերություններից ծագող վեճը կողմերի համաձայնությամբ կարող է հանձնվել միջնորդ դատարանի, ԽՍՀՄ առևտրաարդյունաբերական պալատին առընթեր ծովային արբիտրաժային հանձնաժողովի կամ արբիտրաժային դատարանի լուծմանը:
(06.04.88 խմբագրությամբ)
հոդված 28. | միմյանց հետ կապված մի քանի պահանջների ենթակայությունը |
միմյանց հետ կապված մի քանի պահանջների միացման դեպքում, երբ դրանցից մի քանիսը ենթակա են դատարանին, իսկ մյուսները` արբիտրաժի մարմիններին, բոլոր պահանջները ենթակա են դատարանի քննությանը:
գ լ ու խ 4.
գործին մասնակցող անձինք
հոդված 29. | գործին մասնակցող անձինք |
գործին մասնակցող անձեր են համարվում` կողմերը, երրորդ անձինք, դատախազը, սույն օրենսգրքի 4 և 42 հոդվածներում նշված հիմքերով դատավարությանը մասնակցող պետական կառավարման մարմինները, արհմիությունները, պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումները, հասարակական այլ կազմակերպությունները կամ առանձին քաղաքացիներ, սույն օրենսգրքի 230 և 244 հոդվածներում թվարկված գործերով դիմողները, ինչպես նաև այդ գործերով շահագրգռված քաղաքացիները, պետական կառավարման մարմինները, պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումները և հասարակական այլ կազմակերպությունները:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 30. | գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները |
գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, քաղվածքներ անելու դրանցից, պատճեններ հանելու, բացարկներ հայտնելու, ապացույցներ ներկայացնելու, մասնակցելու ապացույցների հետազոտմանը, հարցեր տալու գործին մասնակցող մյուս անձանց, վկաներին և փորձագետներին, միջնորդություններ հարուցելու, բանավոր և գրավոր բացատրություններ տալու դատարանին, ներկայացնելու իրենց փաստարկներն ու նկատառումները դատական քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի առթիվ, առարկելու գործին մասնակցող մյուս անձանց միջնորդությունների, փաստարկների ու նկատառումների դեմ, գանգատարկելու դատարանի վճիռներն ու որոշումները և օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահած դատավարական այլ իրավունքներից:
գործին մասնակցող անձինք պարտավոր են բարեխղճորեն օգտվել իրենց վերապահված բոլոր դատավարական իրավունքներից:
հոդված 31. | քաղաքացիական դատավարական իրավունակություն |
քաղաքացիական դատավարական իրավունքներ և պարտականություններ ունենալու ունակությունը (քաղաքացիական դատավարական իրավունակություն) հավասարապես ճանաչվում է ԽՍՀՄ բոլոր քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձի իրավունքներով օգտվող բոլոր պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների և հասարակական այլ կազմակերպություննեի համար:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 32. | քաղաքացիական դատավարական գործունակություն |
իր իրավունքները դատարանում իրականացնելու և գործի վարումը ներկայացուցչին հանձնարարելու ունակությունը (քաղաքացիական դատավարական գործունակություն) պատկանում է չափահաս դարձած քաղաքացիներին և իրավաբանական անձերին:
անչափահասների, այսինքն` տասնհինգից մինչև տասնութ տարեկան քաղաքացիների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները և օրենքով պահպանվող շահերը դատարանում պաշտպանում են նրանց ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուները, սակայն դատարանը պարտավոր է այդպիսի գործերին մասնակցելու ներգրավել իրենց` անչափահասներին, կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիներին:
օրենքով նախատեսված դեպքերում աշխատանքային, կոլտնտեսային և ամուսնաընտանեկան իրավահարաբերություններից, ինչպես նաև ստացած աշխատավարձի տնօրինման հետ կապված գործարքներից ծագող գործերով, անչափահասները իրավունք ունեն դատարանում անձամբ պաշտպանելու իրենց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: այդպիսի գործերում անչափահասներին օգնելու համար նրանց ծնողներին, որդեգրողներին կամ հոգաբարձուներին մասնակցության ներգրավելը կախված է դատարանի հայեցողությունից:
փոքրահասակների, այսինքն` տասնհինգ տարեկան չդարձած քաղաքացիների, ինչպես նաև հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը դատարանում պաշտպանում են նրանց օրինական ներկայացուցիչները` ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:
հոդված 33. | կողմերը |
քաղաքացիական դատավարությունում կողմեր` հայցվոր կամ պատասխանող, կարող են լինել քաղաքացիները, ինչպես նաև իրավաբանական անձի իրավունքներով օգտվող պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումները, հասարակական այլ կազմակերպություններ:
այն անձը, որի օգտին գործն սկսված է դատախազի, պետական կառավարման մարմինների, արհմիությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների և կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների և առանձին քաղաքացիների դիմումի հիման վրա (սույն օրենսգրքի 4 հոդված), դատարանի կողմից իրազեկ է պահվում ծագած դատավարության մասին և մասնակցում է նրան որպես հայցվոր:
կողմերն օգտվում են հավասար դատավարական իրավունքներով:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 34. | հայցի հիմքը կամ առարկան փոխելը, հայցից հրաժարվելը, հայցի ընդունումը, հաշտության համաձայնությունը |
հայցվորը իրավունք ունի փոխելու հայցի հիմքը կամ առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցապահանջների չափը կամ հրաժարվելու հայցից: պատասխանողը իրավունք ունի ընդունելու հայցը: կողմերը կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: կողմերը իրավունք ունեն դատական վճռի հարկադիր կատարում պահանջելու և ներկա գտնվելու դատական վճիռը կատարելիս:
դատարանը չի ընդունում հայցվորի հրաժարումը հայցից, հայցի ընդունումը պատասխանողի կողմից և չի հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը, եթե այդ գործողությունները հակասում են օրենքին կամ խախտում են որևէ մեկի իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը:
հոդված 35. | մի քանի հայցվորների կամ պատասխանողների մասնակցությունը գործում |
հայց կարող է հարուցվել մի քանի հայցվորների կողմից միասին կամ մի քանի պատասխանողների դեմ: դատավարության ժամանակ հայցվորներից կամ պատասխանողներից յուրաքանչյուրը մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: դատավարության մասնակիցները գործի վարումը կարող են հանձնարարել մասնակիցներից մեկին:
հոդված 36. | ոչ պատշաճ կողմի փոխարինումը |
դատարանը, գործի քննության ժամանակ պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, ում պատկանում է պահանջի իրավունքը, կամ ոչ այն անձի դեմ, որ պետք է պատասխան տա այդ հայցով, հայցվորի համաձայնությամբ, առանց գործը կարճելու, կարող է թույլ տալ, որ սկզբնական հայցվորին կամ պատասխանողին փոխարինի պատշաճ հայցվորը կամ պատասխանողը:
եթե հայցվորը համաձայն չէ նրան ուրիշ անձով փոխարինելուն, ապա այդ անձը կարող է գործի մեջ մտնել որպես երրորդ անձ, որն ինքնուրույն պահանջներ է ներկայացնում վեճի առարկայի նկատմամբ, որի մասին դատարանը իրազեկ է պահում տվյալ անձին:
եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող:
ոչ պատշաճ կողմի փոխարինվելու դեպքում գործի քննարկումը սկսվում է սկզբից:
հոդված 37. | վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք |
վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել մինչև դատարանի կողմից վճիռ կայացվելը: նրանք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներով և կրում են նրա բոլոր պարտականությունները:
հոդված 38. | վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք |
վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են հայցվորի կամ պատասխանողի կողմում գործի մեջ մտնել մինչև դատարանի կողմից վճիռ կայացվելը, եթե կողմերից մեկի վերաբերմամբ գործով կայացվող վճիռը կարող է ազդել նրանց իրավունքների կամ պարտականությունների վրա: նրանք կարող են գործին մասնակից դարձվել նաև կողմերի կամ դատախազի միջնորդությամբ, կամ դատարանի նախաձեռնությամբ: ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի դատավարական իրավունքներով և կրում են կողմի դատավարական պարտականությունները, բացի հայցի հիմքն ու առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու կամ նվազեցնելու, ինչպես նաև հայցից հրաժարվելու, հայցն ընդունելու կամ հաշտության համաձայնություն կայացնելու և դատական վճռի հարկադիր կատարում պահանջելու իրավունքից:
հոդված 39. | աշխատանքում վերականգնելու վերաբերյալ գործերով երրորդ անձերին գործի մեջ ներգրավելը |
աշխատանքից սխալ արձակված կամ այլ պաշտոնի փոխադրված աշխատողներին աշխատանքում կամ նախկին պաշտոնում վերականգնելու վերաբերյալ գործերով դատարանը իր նախաձեռնությամբ կարող է պատասխանողի կողմում որպես երրորդ անձ գործին մասնակցելու ներգրավել այն պաշտոնատար անձին, որի կարգադրությամբ տեղի է ունեցել աշխատանքից արձակումը կամ փոխադրումը: դատարանը պարզելով, որ արձակումը կամ փոխադրումը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումով, դատավարության այդ նույն պրոցեսում մեղավոր պաշտոնատար անձի վրա պետք է պարտականություն դնի հատուցելու այն վնասները, որ պետական ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը, կոլտնտեսությանը, կոոպերատիվ այլ կազմակերպությանը, դրանց միավորումներին, հասարակական այլ կազմակերպությանը պատճառվել են հարկադրական պարապուրդի համար արձակվածին վարձատրելու կամ նրա աշխատավարձի տարբերությունը վճարելու հետևանքով: այդ դեպքում պաշտոնատար անձերից գանձման ենթակա գումարների չափը որոշվում է աշխատանքային օրենսդրությամբ:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 40. | դատավարական իրավահաջորդություն |
վիճելի կամ վճռով սահմանված իրավահարաբերությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահը, իրավաբանական անձի դադարումը, պահանջի զիջումը, պարտքի փոխանցումը) դատարանը թույլ է տալիս այդ կողմի փոխարինումը նրա իրավահաջորդով: իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ամեն մի փուլում:
այն բոլոր գործողությունները, որ կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, պարտադիր են այն չափով, ինչ չափով նրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
հոդված 41. | դատախազի մասնակցությունը դատավարությանը |
դատախազն իրավունք ունի դատարան դիմելու այլ անձանց իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանությամբ կամ գործի մեջ մտնելու դատավարության ամեն մի փուլում, եթե այդ է պահանջում պետական կամ հասարակական շահերի կամ քաղաքացիների իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանությունը:
դատախազի մասնակցությունը քաղաքացիական գործի քննությանը պարտադիր է այն դեպքում, երբ այդ նախատեսված է օրենքով կամ, երբ դատարանը անհրաժեշտ է համարել դատախազի մասնակցությունը տվյալ գործում:
գործին մասնակցող դատախազը ծանոթանում է գործի նյութերին, բացարկներ է հայտնում, ապացույցներ է ներկայացնում, մասնակցում է ապացույցների հետազոտմանը, միջնորդություններ է հարուցում, եզրակացություններ է տալիս գործի քննության ժամանակ ծագող հարցերի առթիվ և ըստ ամբողջ գործի էության, ինչպես նաև կատարում է օրենքով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
եթե դատախազը հրաժարվում է այլ անձանց իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանության համար տրված իր դիմումից, ապա այն անձը, որի շահերի պաշտպանության համար տրվել է դիմումը, չի զրկվում գործն ըստ էության քննելու պահանջ ներկայացնելու իրավունքից: այդ դեպքում դատական ծախսերը բռնագանձվում են ընդհանուր հիմունքներով:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 42. | այլ անձանց իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող պետական կառավարման մարմինների, արհմիությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և առանձին քաղաքացիների մասնակցությունը դատավարությանը |
օրենքով նախատեսված դեպքերում պետական կառավարման մարմինները, արհմիությունները, պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումները, հասարակական մյուս կազմակերպությունները կամ առանձին քաղաքացիներ կարող են դատարան դիմել այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը պաշտպանելու համար:
եթե հիշյալ մարմիններն ու քաղաքացիները հրաժարվում են այլ անձանց իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանության համար տրված իրենց դիմումից, ապա այն անձը, որի շահերի պաշտպանության համար տրվել է դիմումը, չի զրկվում գործն ըստ էության քննելու պահանջ ներկայացնելու իրավունքից: այդ դեպքում դատական ծախսերը բռնագանձվում են ընդհանուր հիմունքներով:
պետական կառավարման մարմինները, օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի կողմից կարող են մասնակից դարձվել դատավարությանը կամ սեփական նախաձեռնությամբ մտնել դատավարության մեջ` իրենց վրա դրված պարտականություններն իրականացնելու նպատակով գործի վերաբերյալ եզրակացություն տալու և քաղաքացիների իրավունքներն ու պետության շահերը պաշտպանելու համար:
այս հոդվածում նշված պետական կառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները` հանձինս իրենց ներկայացուցիչների, և առանձին քաղաքացիներ կարող են ծանոթանալ գործի նյութերին, բացարկներ հայտնել, բացատրություններ տալ, ապացույցներ ներկայացնել, մասնակցել ապացույցների հետազոտմանը, միջնորդություններ հարուցել, ինչպես նաև կատարել օրենքով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
(28.05.80 խմբագրությամբ)
գ լ ու խ 5.
ներկայացուցչությունը դատարանում
հոդված 43. | գործի վարումը ներկայացուցիչների միջոցով |
քաղա
քացիները կարող են իրենց գործերը դատարանում վարել անձամբ կամ ներկայացուցիչների միջոցով: քաղաքացու անձնական մասնակցությունը գործին չի զրկում նրան այդ գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:իրավաբանական անձանց գործերը դատարանում վարում են նրանց մարմինները, որոնք գործում են օրենքով կամ կանոնադրությամբ նրանց վերապահված լիազորությունների սահմաններում, կամ նրանց ներկայացուցիչները: կազմակերպությունների ղեկավարները, որոնք հանդես են գալիս իրավաբանական անձի մարմնի դերում, իրենց պաշտոնեական դրությունը կամ լիազորությունները հաստատող փաստաթղթեր են ներկայացնում դատարանին:
հոդված 44. | այն անձինք, ովքեր կարող են ներկայացուցիչներ լինել դատարանում |
դատարանում ներկայացուցիչներ կարող են լինել`
1) փաստաբանները.
2) պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների աշխատողները` այդ հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործերով.
3) արհեստակցական միությունների լիազորները` բանվորների և ծառայողների, ինչպես նաև այն անձանց գործերով, որոնց իրավունքների և շահերի պաշտպանությունը իրականացնում են արհեստակցական միությունները.
4) այն կազմակերպությունների լիազորները, որոնց օրենքով կամ կանոնադրությամբ իրավունք է վերապահված պաշտպանելու այդ կազմակերպությունների անդամների իրավունքներն ու շահերը.
5) այն պետական կառավարման մարմինների, արհմիությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների լիազորները, որոնց օրենքով իրավունք է վերապահված պաշտպանելու այլ անձանց իրավունքներն ու շահերը.
6) դատավարության մասնակիցներից մեկը` մյուս մասնակիցների հանձնարարությամբ (սույն օրենսգրքի 35 հոդված).
7) գործը քննող դատարանի կողմից տվյալ գործով ներկայացուցչության թույլատրված անձինք:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 45. | ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը |
ներկայացուցչի լիազորությունները պետք է արտահայտված լինեն օրենքին համապատասխան տրված և ձևակերպված լիազորագրում:
քաղաքացիների կողմից տրվող լիազորագրերը վավերացվում են նոտարական կարգով: քաղաքացիների կողմից տրվող լիազորագրերը կարող են վավերացնել նաև այն հիմնարկները, ձեռնարկությունները կամ կազմակերպությունները, որտեղ աշխատում կամ սովորում է փոխանորդյալը, պատգամավորների այն գյուղական կամ ավանային խորհրդի գործադիր կոմիտեն, որի տերիտորիայում ապրում է նա, այն տան տնային կառավարչությունը, որտեղ ապրում է նա, այն ստացիոնար բուժական հիմնարկի ադմինիստրացիան, որտեղ բուժվում է քաղաքացին, համապատասխան զինվորական մասը, եթե լիազորագիրը տալիս է զինվորական ծառայողը, ինչպես նաև այն ուսումնական հաստատությունը, որտեղ սովորում է փոխանորդյալը: կալանքի տակ գտնվող քաղաքացու կողմից տրված լիազորագրերը վավերացնում է համապատասխան կալանքավայրի ադմինիստրացիան:
իրավաբանական անձի անունից տրվող լիազորագիրը տրվում է համապատասխան կազմակերպության ղեկավարի կողմից:
արհեստակցական միությունների և մյուս կազմակերպություների լիազորները (սույն օրենսգրքի 44 հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը) դատարանին պետք է փաստաթղթեր ներկայացնեն, որոնք հաստատեն համապատասխան կազմակերպություների հանձնարարությունը` տվյալ գործով ներկայացուցչություն իրականացնելու մասին:
փաստաբանի լիազորությունները վավերացվում են իրավաբանական կոնսուլտացիայի կողմից տրվող օրդերով:
սույն օրենսգրքի 44 հոդվածի 6-րդ և 7-րդ կետերում նշված ներկայացուցիչների լիազորությունները կարող են արտահայտվել փոխանորդյալի` դատարանում արած բանավոր հայտարարությամբ, որը գրառվում է դատական նիստի արձանագրության մեջ:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 46. | ներկայացուցչի լիազորությունները |
գործը դատարանում վարելու վերաբերյալ լիազորությունը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու բոլոր դատավարական գործողությունները, բացի գործը ընկերական դատարանին կամ միջնորդ դատարանին հանձնելուց, հայցը ընդունելուց կամ հայցային պահանջներից ամբողջովին կամ մասամբ հրաժարվելուց, հայցի առարկան փոխելուց, հաշտության համաձայնություն կնքելուց, լիազորությունները այլ անձի փոխանցելուց (վերալիազորում), դատարանի վճիռը գանգատարկելուց, կատարողական թերթը գանձման ներկայացնելուց, վճռված գույքը կամ փողը ստանալուց: սույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացուցչի լիազորությունը պետք է հատկապես հիշատակված լինի ներկայացվողի լիազորագրի մեջ:
հոդված 47. | այն անձինք, ովքեր չեն կարող ներկայացուցիչներ լինել դատարանում |
դատարանում ներկայացուցիչներ չեն կարող լինել անչափահաս կամ խնամակալության, կամ հոգաբարձության տակ գտնվող անձինք:
փաստաբանների կոլեգիայից հեռացված անձինք դատարանի կողմից չեն կարող թույլատրվել ներկայացուցչության սույն օրենսգրքի 44 հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում:
դատարանում ներկայացուցիչներ չեն կարող լինել դատավորները, քննիչները և դատախազները: այս կանոնը չի տարածվում հիշյալ անձանց վրա, երբ նրանք դատավարությունում հանդես են գալիս որպես համապատասխան դատարանի, դատախազության լիազորներ կամ որպես օրինական ներկայացուցիչներ:
հոդված 48. | օրինական ներկայացուցիչներ |
անգործունակ քաղաքացիների, լրիվ գործունակություն չունեցող քաղաքացիների և սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը դատարանում պաշտպանում են նրանց ծնողները, որդեգիրները, խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք դատարանին ներկայացնում են իրենց լիազորությունները հաստատող փաստաթղթեր:
այն գործով, որին պետք է մասնակցի սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս անհայտ բացակայողի գույքի պահպանման և կառավարման համար նշանակված խնամակալը:
այն գործով, որին պետք է մասնակցի մեռած կամ սահմանված կարգով մեռած հայտարարված անձի ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոքի կողմից դեռևս չի ընդունված, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված խնամակալը:
այս հոդվածում նախատեսված դեպքերում օրինական ներկայացուցիչները դատարանում գործի վարումը կարող են հանձնարարել որպես ներկայացուցիչ ընտրված մեկ այլ անձի:
օրինական ներկայացուցիչները ներկայացվողների անունից կատարում են այն բոլոր դատավարական գործողությունները, որոնց կատարման իրավունքը պատկանում է ներկայացվողներին, կիրառելով այն սահմանափակումները, որ նախատեսված են օրենքով:
գ լ ու խ 6.
ապացույցներ
հոդված 49. | ապացույցներ |
քաղ
աքացիական գործով ապացույցներ են համարվում ամեն տեսակ փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով դատարանը պարզում է կողմերի պահանջներն ու առարկությունները հիմնավորող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը, և գործը ճշտությամբ լուծելու համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները:այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` կողմերի և երրորդ անձանց բացատրություններով, վկաների ցուցմունքներով, գրավոր ապացույցներով, իրեղեն ապացույցներով և փորձագետների եզրակացություններով:
հոդված 50. | ապացուցելու և ապացույցներ ներկայացնելու պարտականությունը |
յուրաքանչյուր կողմ պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնց վրա, որպես իր պահանջների ու առարկությունների հիմք, հենվում է ինքը:
ապացույցները ներկայացնում են կողմերը և գործին մասնակցող մյուս անձինք: եթե ներկայացված ապացույցները բավարար չեն, դատարանը կողմերին և գործին մասնակցող մյուս անձանց առաջարկում է ներկայացնել լրացուցիչ ապացույցներ կամ դրանք հավաքում է իր նախաձեռնությամբ:
հոդված 51. | դատական հանձնարարություններ |
գործը քննող դատարանը, այլ քաղաքում կամ շրջանում ապացույցներ հավաքելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում, հանձնարարում է համապատասխան դատարանին կատարելու որոշակի դատավարական գործողություններ:
դատական հանձնարարության վերաբերյալ որոշման մեջ համառոտակի շարադրվում է քննող գործի էությունը, ցույց են տրվում պարզաբանման ենթակա հանգամանքները, այն ապացույցները, որոնք պետք է հավաքի հանձնարարությունը կատարող դատարանը: այդ որոշումը պարտադիր է այն դատարանի համար, որին այն հասցեագրված է, և պետք է կատարվի տասնօրյա ժամկետում:
հոդված 52. | դատական հանձնարարությունը կատարելու կարգը |
դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոնների համաձայն: գործին մասնակցող անձինք իրազեկ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը հանձնարարության կատարմանը արգելք չի հանդիսանում:
արձանագրությունները և հանձնարարության կատարման ընթացքում հավաքված բոլոր նյութերը անհապաղ ուղարկվում են գործը քննող դատարանին:
եթե գործին մասնակցող անձինք կամ վկաները հանձնարարությունը կատարող դատարանին բացատրություններ կամ ցուցմունքներ են տվել, ապա գործը քննող դատարանին ներկայանալու դեպքում նրանք բացատրություններ և ցուցմունքներ են տալիս ընդհանուր կարգով:
հոդված 53. | ապացույցների վերաբերելիությունը |
ներկայացվող ապացույցներից դատարանն ընդունում է միայն այն ապացույցները, որոնք նշանակություն ունեն գործի համար:
հոդված 54. | ապացույցների թույլատրելիությունը |
գործի այն հանգամանքները, որոնք ըստ օրենքի պետք է հաստատվեն ապացուցման որոշակի միջոցներով, չեն կարող հաստատվել ապացուցման որևէ այլ միջոցներով:
հոդված 55. | ապացուցելուց ազատվելու հիմքերը |
դատարանի կողմից հանրահայտ ճանաչված հանգամանքները չեն ապացուցվում:
մեկ քաղաքացիական գործով դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերը, ուրիշ քաղաքացիական գործեր քննելիս, որտեղ մասնակցում են նույն անձինք կամ նրանց իրավահաջորդները, նորից չեն ապացուցվում:
դատարանի` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է այն անձի գործողությունների քաղաքացիական իրավական հետևանքների վերաբերյալ գործը քննող դատարանի համար, որի նկատմամբ կայացել է դատարանի դատավճիռը` միայն այն հարցերով, թե տեղի ունեցել են արդյոք այդ գործողությունները և դրանք արդյոք տվյալ անձն է կատարել:
այն փաստերը, որոնք օրենքը ենթադրում է հաստատված, չեն ապացուցվում գործը դատարանի կողմից քննելիս, սակայն այդպիսի ենթադրությունը կարող է հերքվել ընդհանուր կարգով:
հոդված 56. | ապացույցների գնահատումը |
դատարանը, ղեկավարվելով օրենքով և սոցիալիստական իրավագիտակցությամբ, ապացույցները գնահատում է ըստ իր ներքին համոզման, որը պետք է հիմնված լինի դատական նիստում գործի բոլոր հանգամանքների ամբողջության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա:
դատարանի համար ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի:
հոդված 57. | ապացույցների ապահովումը |
այն անձինք, որոնք հիմք ունեն երկյուղ կրելու, որ իրենց համար անհրաժեշտ ապացույցները ներկայացնելը հետագայում կարող է դժվարանալ կամ անհնարին դառնալ, կարող են խնդրել դատարանին ապահովելու այդ ապացույցները:
նախքան դատարանում գործ հարուցվելը ապացույցների ապահովումը կատարվում է պետական նոտարական գրասենյակների կողմից` պետական նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
(26.11.75 խմբագրությամբ)
հոդված 58. | ապացույցների ապահովման վերաբերյալ դիմումը |
ապացույցների ապահովման վերաբերյալ դիմումի մեջ պետք է մատնանշվեն այն ապացույցները, որոնք անհրաժեշտ է ապահովել, այն հանգամանքները, որոնց հաստատման համար անհրաժեշտ են այդ ապացույցները, այն պատճառները, որոնք դրդել են խնդրատուին` դիմելու ապահովման խնդրանքով, ինչպես նաև այն գործը, որի համար անհրաժեշտ են ապահովվելիք ապացույցները:
դիմումը տրվում է այն դատարանին, որի գործունեության շրջանում պետք է կատարվեն ապացույցների ապահովման վերաբերյալ դատավարական գործողությունները:
դիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 59. | ապացույցների ապահովման կարգը |
ապացույցների ապահովումը կատարում է դատավորը սույն օրենսգրքով սահմանված կանոնների համաձայն:
խնդրատուն և գործին մասնակցող մյուս անձինք իրազեկ են պահվում ապացույցների ապահովման ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում ապացույցների ապահովման վերաբերյալ դիմումի քննարկմանը:
արձանագրությունները և ապացույցների ապահովման կարգով հավաքված ամբողջ նյութերը ուղարկվում են գործը քննող դատարանին:
հոդված 60. | կողմերի և երրորդ անձանց բացատրությունները |
կողմերի և երրորդ անձանց բացատրություններն իրենց հայտնի այն հանգամանքների մասին, որոնք գործի համար նշանակություն ունեն, գործի վերաբերյալ հավաքված մյուս ապացույցների հետ միասին ենթակա են ստուգման և գնահատման:
մեկ կողմի ընդունած այն փաստերը, որոնցով մյուս կողմը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, դատարանի համար պարտադիր չեն համարվում:
դատարանը կարող է ընդունված փաստը հաստատված համարել, եթե նա կասկած չունի, որ փաստի ընդունումը համապատասխանում է գործի հանգամանքներին և կողմն այն չի կատարել խաբեբայության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով:
հոդված 61. | վկաների ցուցմունքները |
վկա կարող է լինել ամեն մի անձ, որին կարող է հայտնի լինել գործին վերաբերող որևէ հանգամանք:
որպես վկաներ չեն կարող կանչվել և հարցաքննվել`
1) քաղաքացիական գործով ներկայացուցիչները կամ քրեական գործով պաշտպանները` այն հանգամանքների վերաբերյալ, որոնք նրանց հայտնի են դարձել ներկայացուցչի կամ պաշտպանի պարտականություններ կատարելու կապակցությամբ.
2) այն անձինք, ովքեր իրենց ֆիզիկական կամ հոգեկան պակասությունների հետևանքով ի վիճակի չեն ճիշտ ընկալել փաստերը կամ ճիշտ ցուցմունքներ տալ դրանց վերաբերյալ:
վկա հրավիրելու միջնորդություն հարուցող անձը պարտավոր է մատնանշել, թե գործի համար նշանակություն ունեցող ինչ հանգամանքներ կարող է հաստատել վկան, և հաղորդել դատարանին նրա անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը:
հոդված 62. | վկայի պարտականությունները |
որպես վկա կանչված անձը պարտավոր է ներկայանալ դատարանին և տալ ճշմարտացի ցուցմունքներ:
դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար վկան պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 197 հոդվածով, իսկ ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 հոդվածով:
վկան դատարանի կողմից կարող է հարցաքննվել նաև իր գտնվելու տեղում, եթե նա հիվանդության, ծերության, հաշմանդամության կամ այլ հարգելի պատճառներով ի վիճակի չէ ներկայանալու դատարանի կանչով:
(27.02.85 խմբագրությամբ)
հոդված 63. | գրավոր ապացույցներ |
գրավոր ապացույցներ են համարվում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ պարունակող ակտերը, փաստաթղթերը, պաշտոնական կամ անձնական բնույթի նամակները:
գրավոր ապացույց ներկայացնող կամ այն պահանջելու վերաբերյալ միջնորդություն հարուցող անձը պարտավոր է ցույց տալ, թե գործի համար նշանակություն ունեցող ինչ հանգամանքներ կարող են պարզվել այդ ապացույցով:
հոդված 64. | գրավոր ապացույցներ պահանջելու և ներկայացնելու կարգը |
գործին մասնակցող կամ չմասնակցող անձերից որևէ գրավոր ապացույց պահանջելու վերաբերյալ դատարանի առաջ միջնորդություն հարուցող անձը պետք է նշի այդ ապացույցը և մատնանշի այն հիմքերը, որոնց հիման վրա նա գտնում է, որ ապացույցը գտնվում է տվյալ անձի մոտ:
պետական ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, կոլտնտեսություններից, կոոպերատիվ այլ կազմակերպություններից, դրանց միավորումներից ու հասարակական այլ կազմակերպություններից կամ քաղաքացիներից դատարանի կողմից պահանջվող գրավոր ապացույցները ուղարկվում են անմիջականորեն դատարան:
գրավոր ապացույց պահանջելու վերաբերյալ միջնորդություն հարուցող անձին դատարանը կարող է նաև հանձնարարություն տալ ստանալու այդ ապացույցները և դրանք ներկայացնելու դատարանին:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 65. | գրավոր ապացույցները ներկայացնելու պարտականությունը |
գործին չմասնակցող այն պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումներն ու հասարակական այլ կազմակերպությունները կամ քաղաքացիները, որոնք հնարավորություն չունեն ներկայացնելու պահանջվող գրավոր ապացույցը կամ հնարավորություն չունեն այն ներկայացնելու դատարանի կողմից սահմանված ժամկետում, պարտավոր են այդ մասին իրազեկ պահել դատարանին, մատնանշելով պատճառները:
դատարանին իրազեկ չպահելու դեպքում, այլև եթե գրավոր ապացույցը ներկայացնելու վերաբերյալ դատարանի պահանջը չի կատարվել դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների մեղավոր պաշտոնատար անձինք կամ քաղաքացիները ենթարկվում են տուգանքի մինչև 10 դրամի չափով: տուգանումը համապատասխան պաշտոնատար անձանց և քաղաքացիներին չի ազատում դատարանի կողմից պահանջվող գրավոր ապացույցը ներկայացնելու պարտականությունից:
գրավոր ապացույցները, որպես կանոն, ներկայացվում են իսկական օրինակով: եթե ներկայացվել է փաստաթղթի պատճենը, դատարանը իրավունք ունի անհրաժեշտության դեպքում պահանջելու ներկայացնել իսկականը:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 66. | գրավոր ապացույցների զննումն ու հետազոտումը դրանց պահվելու տեղում |
փաստաթղթերը դատարան ներկայացվելու դժվարությունների դեպքում դատարանը կարող է պահանջել, որ ներկայացվեն դրանց պատշաճ ձևով վավերացված քաղվածքները կամ կարող է գրավոր ապացույցների զննում և հետազոտում կատարել դրանց պահվելու տեղում:
հոդված 67. | իսկական փաստաթղթերը վերադարձնելը |
գործի մեջ գտնվող իսկական փաստաթղթերը, այդ փաստաթղթերը ներկայացնող անձանց խնդրանքով, կարող են նրանց վերադարձվել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: սակայն գործի մեջ պահվում է փաստաթղթի` դատավորի կողմից վավերացված պատճենը:
հոդված 68. | իրեղեն ապացույցներ |
իրեղեն ապացույցներ են հանդիսանում այն առարկաները, որոնք իրենց որակով, հատկություններով կամ իրենց իսկ առկայությամբ կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու միջոց ծառայել:
իրեղեն ապացույց ներկայացնող կամ այն պահանջելու վերաբերյալ միջնորդություն հարուցող անձը պարտավոր է մատնանշել, թե գործի համար նշանակություն ունեցող ինչ հանգամանքներ կարող են պարզվել այդ ապացույցով:
հոդված 69. | իրեղեն ապացույցներ պահանջելու և ներկայացնելու կարգը |
գործին մասնակցող կամ չմասնակցող անձերից որպես ապացույց որևէ իր պահանջելու վերաբերյալ դատարանի առաջ միջնորդություն հարուցող անձը պետք է նկարագրի այդ իրը և մատնանշի այն հիմքերը, որոնց հիման վրա նա գտնում է, որ իրը գտնվում է տվյալ անձի մոտ:
պետական ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, կոլտնտեսություններից, կոոպերատիվ այլ կազմակերպություններից դրանց միավորումներից ու հասարակական այլ կազմակերպություններից կամ քաղաքացիներից դատարանի կողմից պահանջվող իրեղեն ապացույցները ուղարկվում են անմիջականորեն դատարանին:
իրեղեն ապացույցը պահանջելու մասին միջնորդություն հարուցող անձին դատարանը կարող է նաև հանձնարարություն տալ ստանալու այդ ապացույցները և դրանք ներկայացնելու դատարանին:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 70. | իրեղեն ապացույցներ ներկայացնելու պարտականությունը |
գործին չմասնակցող այն պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումներն ու հասարակական այլ կազմակերպությունները կամ քաղաքացիները, որոնք հնարավորություն չունեն ներկայացնելու պահանջվող իրը կամ հնարավորություն չունեն այն ներկայացնելու դատարանի կողմից սահմանված ժամկետում, պարտավոր են այդ մասին իրազեկ պահել դատարանին, մատնանշելով պատճառները:
դատարանին իրազեկ չպահելու դեպքում, այլև եթե իրը ներկայացնելու վերաբերյալ դատարանի պահանջը չի կատարվել դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների մեղավոր պաշտոնատար անձինք կամ քաղաքացիները ենթարկվում են մինչև 10 դրամ տուգանքի: տուգանումը համապատասխան պաշտոնատար անձանց և քաղաքացիներին չի ազատում դատարանի կողմից պահանջվող իրը ներկայացնելու պարտականությունից:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 71. | իրեղեն ապացույցների պահպանումը |
իրեղեն ապացույցները պահվում են գործում կամ հատուկ ցուցակով հանձնվում են դատարանի իրեղեն ապացույցների պահպանության սենյակ:
այն իրերը, որոնք չեն կարող դատարան բերվել, պահվում են դրանց գտնվելու տեղում: այդ իրերը պետք է մանրամասն նկարագրված, իսկ անհրաժեշտության դեպքում` լուսանկարված և կնքված լինեն:
դատարանը միջոցներ է ձեռք առնում իրերը անփոփոխ վիճակում պահելու համար:
հոդված 72. | շուտ փչացող իրեղեն ապացույցների զննումը |
շուտ փչացող մթերքները և մյուս առարկաները դատարանի կողմից զննվում են անհապաղ, որից հետո վերադարձվում են այն անձանց, որոնցից դրանք ստացվել են, կամ հանձնվում են այն հիմնարկներին, ձեռնարկություններին կամ կազմակերպություններին, որոնք կարող են դրանք ըստ նշանակության օգտագործել: վերջին դեպքում առարկաների տիրոջը պետք է հետագայում վերադարձվեն միևնույն տեսակի և որակի առարկաներ կամ դրանց արժեքը հատուցվի վերադարձնելու պահին գործող պետական գներով:
հոդված 73. | իրեղեն ապացույցների վերադարձնելը |
դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները վերադարձվում են այն անձանց, որոնցից դրանք ստացված են եղել, կամ հանձնվում են այն անձանց, որոնց իրավունքն այդ իրերի նկատմամբ ճանաչել է դատարանը:
այն առարկաները, որոնք ըստ օրենքի չեն կարող գտնվել քաղաքացիների տիրապետության տակ, հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին կամ ձեռնարկություններին:
առանձին դեպքերում, եթե դատարանը արդեն զննել ու հետազոտել է իրեղեն ապացույցները, դրանք կարող են մինչև գործի ավարտվելը վերադարձվել այն անձանց, որոնցից դրանք ստացված են եղել` եթե վերջիններս այդ մասին միջնորդում են և եթե նման միջնորդության բավարարումը հնարավոր է առանց գործի քննությանը վնասելու:
հոդված 74. | դատարանի կողմից փորձագետներ նշանակելը |
գործի քննության ժամանակ ծագող այնպիսի հարցերի պարզաբանման համար, որոնք պահանջում են գիտության, արվեստի, տեխնիկայի կամ արհեստի բնագավառի հատուկ գիտելիքներ, դատարանը նշանակում է փորձագետ: անհրաժեշտության դեպքում կարող են նշանակվել մի քանի փորձագետներ:
գործին մասնակցող յուրաքանչյուր անձ իրավունք ունի դատարանին առաջադրելու այն հարցերը, որոնք պետք է պարզաբանվեն փորձագետի կողմից:
այն հարցերի շրջանակը, որոնց վերաբերյալ պահանջվում է փորձագետի եզրակացությունը, վերջնականապես որոշում է դատարանը: դատարանը պարտավոր է պատճառաբանել առաջադրված հարցերի մերժումը:
եզրակացություն տալու համար որպես փորձագետ կարող է կանչվել անհրաժեշտ գիտելիքներ ունեցող ամեն մի անձ: փորձագետ նշանակելիս դատարանը հաշվի է առնում գործին մասնակցող անձանց կարծիքը:
հոդված 75. | փորձաքննություն կատարելու կարգը |
փորձաքննությունը կատարում են համապատասխան հիմնարկների փորձագետները կամ դատարանի նշանակած այլ մասնագետներ:
փորձաքննությունը կատարվում է դատարանում կամ դատարանից դուրս, եթե դա անհրաժեշտ է հետազոտության բնույթից ելնելով կամ հետազոտության առարկան դատարան բերելու անհնարինության կամ դժվարության պատճառով:
մի քանի փորձագետներ նշանակվելու դեպքում նրանք իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ: եթե փորձագետները հանգեն մի ընդհանուր հետևության, նրանք բոլորը ստորագրում են մեկ եզրակացություն: այն փորձագետները, որոնք համամիտ չեն մյուս փորձագետների հետ, կազմում են առանձին եզրակացություն: բոլոր դեպքերում փորձագետը եզրակացություն է տալիս իր անունից:
հոդված 76. | փորձագետի պարտականություններն ու իրավունքները |
փորձագետ նշանակված անձը պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի վերաբերյալ:
եթե դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով փորձագետը չներկայանա դատարանի կանչով, նա ենթարկվում է մինչև 10 դրամ տուգանքի, իսկ երկրորդ անգամ չներկայանալու դեպքում` հարկադիր բերման:
դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով եզրակացություն տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար փորձագետը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 197 հոդվածով, իսկ կեղծ եզրակացություն տալու համար` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 հոդվածով:
փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց, եթե նրան ներկայացված նյութերը բավարար չեն կամ, երբ նա անհրաժեշտ գիտելիքներ չունի իր վրա դրված պարտականությունները կատարելու համար: այդ դեպքում փորձագետը գրավոր տեղեկացնում է դատարանին եզրակացություն տալու անհնարինության մասին:
փորձագետը, որքանով դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար, իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, խնդրելու դատարանին իրեն լրացուցիչ նյութեր տրամադրել, իսկ դատարանի թույլտվությամբ կարող է մասնակցել այն ապացույցների հետազոտությանը, որոնք նրան անհրաժեշտ են եզրակացություն տալու համար:
հոդված 77. | փորձագետի եզրակացությունը |
փորձագետը իր եզրակացությունը տալիս է գրավոր: փորձագետի եզրակացությունը պետք է պարունակի կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, դրանց հետևանքով արված հետևությունները և դատարանի կողմից առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները: եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզի գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց առթիվ հարցեր չեն առաջադրվել նրան, ապա նա այդ հանգամանքների վերաբերյալ հետևությունները մտցնում է իր եզրակացության մեջ:
հոդված 78. | փորձագետի եզրակացության գնահատումը դատարանի կողմից |
փորձագետի եզրակացությունը դատարանի համար պարտադիր չէ, և դատարանն այն գնահատում է սույն օրենսգրքի 56 հոդվածով սահմանված կանոններով: եզրակացության հետ դատարանի չհամաձայնելը պետք է պատճառաբանված լինի գործով կայացված վճռի կամ որոշման մեջ:
գ լ ու խ 7.
դատական ծախսեր
հոդված 79. | դատական ծախսեր |
դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված ծախսերից:
հոդված 80. | դատական ծախսերի վճարումից ազատելը |
պետական տուրքի վճարումից ազատվում են.
1) հայցվորները` բանվորներն ու ծառայողները աշխատավարձ գանձելու և աշխատանքային իրավահարաբերություններից բխող այլ պահանջների վերաբերյալ հայցերով, կոլտնտեսականները` աշխատանքի վարձատրության և աշխատանքային գործունեության հետ կապված այլ պահանջների վերաբերյալ կոլտնտեսությունների դեմ հարուցած հայցերով.
2) հայցվորները` այն հայցերով, որոնք բխում են հեղինակային իրավունքից, ինչպես նաև հայտնագործության, գյուտի և ռացիոնալիզատորական առաջարկության և արդյունաբերական նմուշների իրավունքից.
3) հայցվորները և դիմում ներկայացնողները ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ հայցերով և դիմումներով.
4) հայցվորները` հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառած վնասը հատուցելու հայցերով.
5) սոցիալական ապահովագրության մարմինները և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին վճարված նպաստների և կենսաթոշակների գումարները վնաս պատճառողից բռնագանձելու հետադարձ պահանջի հայցերով, իսկ սոցիալական ապահովության մարմինները` նաև սխալ վճարված նպաստների և կենսաթոշակների բռնագանձման հայցերով.
6) հայցվորները` հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցման հայցերով.
7) քաղաքացիները` ամուսնալուծության վերաբերյալ գործերով վճռաբեկ գանգատների համար.
8) քաղաքացիները, ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները` քրեական և ալիմենտային գործերի կապակցությամբ նրանց տրվող փաստաթղթերի համար.
9) պետական և հասարակական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները ու քաղաքացիները, որոնք գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դիմել են դատարան այլ անձանց իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանությամբ.
10) ֆինանսական մարմինները` հատուկ վարույթի գործերով դատարան դիմումներ տալու համար.
11) քաղաքացիները և վարչական մարմինները` վարչաիրավական հարաբերություններից ծագող գործերով, բացառությամբ սույն օրենսգրքի 90.1 հոդվածով նախատեսված դեպքերի.
12) կողմերը` ապօրինաբար դատապարտելու, ապօրինաբար քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց ապօրինաբար կալանք կիրառելու կամ թե կալանքի կամ ուղղիչ աշխատանքների ձևով ապօրինաբար վարչական տույժ նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասի հատուցման հետ կապված վեճերով.
13) հայցվորները` Հայաստանի Հանրապետության բնության պահպանության պետական կոմիտեն և նրա տեղական մարմինները - շրջակա միջավայրի աղտոտմամբ և բնական ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործմամբ պետությանը պատճառած վնասի հատուցման համար միջոցների բռնագանձման վերաբերյալ գործերով.
14) հայցվորները` Հայաստանի Հանրապետության պետական պլանային կոմիտեն և նրա տեղական մարմինները - գների կարգապահությունը խախտելու հետևանքով կոոպերատիվների անհիմն ստացած եկամուտը և համապատասխան տուգանքը հօգուտ բյուջեի բռնագանձելու վերաբերյալ գործերով:
ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել պետության օգտին գանձվող դատական ծախսերի վճարումից կողմերին ազատելու այլ դեպքեր:
դատարանը կամ դատավորը, ելնելով քաղաքացու գույքային դրությունից, իրավունք ունի ազատելու նրան պետության օգտին գանձվող դատական ծախսերի վճարումից:
(28.05.80, 24.02.82, 27.02.85, 25.07.88, 10.03.90. խմբագրությամբ)
հոդված 81. | դատական ծախսերի վճարման հետաձգումը կամ տարաժամկետումը և դրանց չափերի պակասեցումը |
դատարանը կամ դատավորը, ելնելով կողմերի գույքային դրությունից, կարող է պետության օգտին գանձվող դատական ծախսերի վճարումը մեկ կամ երկու կողմի համար հետաձգել կամ տարաժամկետել, կամ պակասեցնել ծախսերի չափը:
հոդված 82. | պետական տուրքի չափը |
դատարաններին տրվող հայցադիմումներից, հատուկ վարույթի գործերով դիմումներից (գանգատներից), դատարանների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատներից, ինչպես նաև դատարանների կողմից կրկնակի անգամ փաստաթղթերի պատճեններ տալու համար, պետական տուրքը գանձվում է հետևյալ չափերով.
1) հայցադիմումներից, այդ թվում պետական, կոոպերատիվ և այլ հասարակական ձեռնարկությունների, կազմակերպությունների և հիմնարկների հետ կոլտնտեսությունների և միջկոլտնտեսային կազմակերպությունների վեճերի, ինչպես նաև միմյանց միջև վեճերի վերաբերյալ հայցադիմումներից, երբ հայցագինը կազմում է.
ա) մինչև հարյուր դրամ` հինգ դրամ.
բ) հարյուր դրամից բարձր մինչև հինգ հարյուր դրամ` հայցագնի վեց տոկոսը.
գ) հինգ հարյուր դրամից բարձր մինչև հազար դրամ` հայցագնի ութ տոկոսը.
2) քաղաքացիների իրավունքները ոտնահարող պետական կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների դեմ գանգատներից` տասը դրամ.
3) ամուսնալուծության վերաբերյալ հայցադիմումներից` երեսուն դրամ.
4) կրկնական ամուսնալուծության վերաբերյալ հայցադիմումներից` հիսուն դրամ.
5) ամուսնալուծության դեպքում գույքի բաժանման վերաբերյալ հայցադիմումներից տուրքը որոշվում է ըստ հայցագնի` սույն հոդվածի 1-ին կետի <ա designtimesp=30233>, <բ designtimesp=30234>, <գ designtimesp=30235>, <դ designtimesp=30236> ենթակետերի համապատասխան.
6) այն անձանց հետ ամուսնալուծության հայցադիմումներից, որոնք սահմանված կարգով ճանաչվել են անհայտ բացակայող կամ հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ, կամ այն անձանց հետ, ովքեր դատապարտվել են առնվազն երեք տարվա ազատազրկման` հինգ դրամ.
7) բնակելի շենքերի վարձակալության պայմանագրի փոփոխման կամ լուծման, ժառանգության ընդունման ժամկետի երկարացման, գույքը արգելանքից ազատելու հայցադիմումներից և ոչ գույքային բնույթի (կամ գնահատման ոչ ենթակա) այլ հայցադիմումներից` տասը դրամ.
8) հատուկ վարույթի գործերի դիմումներից (գանգատներից)` տասը դրամ.
9) պետական, կոոպերատիվ և այլ հասարակական ձեռնարկությունների հետ կոլտնտեսությունների և միջկոլտնտեսային կազմակերպությունների նախապայմանագրային վեճերի, ինչպես նաև միմյանց միջև նախապայմանագրային վեճերի վերաբերյալ հայցադիմումներից` քսանհինգ դրամ.
10) դատարանների վճիռների դեմ վճռաբեկ գանգատներից` հայցադիմում (հատուկ վարույթի գործերով դիմում) տալու դեպքում վճարման ենթակա դրույքի հիսուն տոկոսը, իսկ գույքային վեճերի դեպքում` այն դրույքով, որը հաշվարկվում է ելնելով վիճարկվող գումարից:
դատարանի որոշումների դեմ մասնավոր գանգատների համար պետական տուրք չի վճարվում.
11) դատարանի վճռի, դատավճռի, որոշումների և դատարանի այլ որոշումների պատճենը կրկին անգամ տալու համար` երեք դրամ և, բացի այդ, յուրաքանչյուր պատրաստված էջի համար` վաթսուն լումա:
(10.03.90 խմբագրությամբ)
հոդված 83. | հայցագին |
հայցագինը որոշվում է `
1) փող գանձելու հայցերում` գանձվող գումարով.
2) գույք պահանջելու հայցերում` պահանջվող գույքի արժեքով.
3) ալիմենտ բռնագանձելու հայցերում` մեկ տարվա ընթացքում կատարվող վճարումների ամբողջ գումարով.
4) ժամկետային վճարումների կամ հանձնումների հայցերում` բոլոր վճարումների կամ հանձնումների ամբողջ գումարով, սակայն ոչ ավելի, քան երեք տարվա համար.
5) անժամկետ կամ ցմահ վճարումների և հանձնումների հայցերում` երեք տարվա վճարումների կամ հանձնումների ամբողջ գումարով.
6) վճարումները կամ հանձնումները պակասացնելու կամ ավելացնելու հայցերում` այն գումարով, որով պակասեցվում կամ ավելացվում են վճարումները կամ հանձնումները, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա համար.
7) վճարումները կամ հանձնումները դադարեցնելու հայցերում` մնացած վճարումների և հանձնումների ամբողջ գումարով, սակայն ոչ ավելի, քան մեկ տարվա համար.
8) գույքի վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու հայցերում` պայմանագրի գործողության մնացած ժամանակի ընթացքում գույքը օգտագործելու համար տրվող վճարումների ամբողջ գումարով, սակայն ոչ ավելի, քան երեք տարվա համար.
9) անձնական սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող շենքերի նկատմամբ սեփականության իրավունքի հայցերում` շենքի արժեքով, սակայն ոչ պակաս գույքագրման գնահատությունից կամ, դրա բացակայության դեպքում, ոչ պակաս պարտադիր կոպարային ապահովագրության գնահատումից, իսկ հիմնարկներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին պատկանող շենքերի համար` ոչ պակաս շենքերի հաշվեկշռային գնահատումից:
10) մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցերում` բոլոր պահանջների ընդհանուր գումարով:
հայցագինը ցույց է տալիս հայցվորը: ցույց տրված գինը պահանջվող գույքի իրական արժեքին ակնհայտ կերպով անհամապատասխան լինելու դեպքում հայցագինը որոշում է դատավորը:
հոդված 84. | պետական տուրքի լրացուցիչ վճարում |
եթե հայցը հարուցելու պահին նրա գինը որոշելը դժվար է, ապա պետական տուրքի չափը նախապես որոշում է դատավորը` հետագայում լրացուցիչ գանձելով այն հայցագնին համապատասխան տուրք, որ որոշել է դատարանը գործը լուծելիս:
հայցային պահանջներն ավելացնելիս տուրքի պակասող գումարը վճարվում է լրացուցիչ` հայցի ավելացված գնին համապատասխան:
հոդված 85. | պետական տուրքը վերադարձնելը |
վճարված պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակիորեն կամ լրիվ հետևյալ դեպքերում`
1) եթե տուրքը մուծվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.
2) եթե դիմումը (գանգատը) վերադարձվել է կամ մերժվել է նրա ընդունումը.
3) եթե գործի վարույթը կարճվել է գործը դատարանի քննության ենթակա չլինելու, ինչպես նաև դատարան դիմած շահագրգռված անձի կողմից տվյալ կատեգորիայի գործերի համար օրենքով սահմանված` վեճի նախնական արտադատարանական լուծման կարգը չպահպանվելու պատճառով (սույն օրենսգրքի 218 հոդվածի 1-ին և 2-րդ կետեր).
4) եթե դիմումը թողնվել է առանց քննության, դատարան դիմած շահագրգռված անձի կողմից տվյալ կատեգորիայի գործերի համար օրենքով սահմանված` գործի նախնական արտադատարանական լուծման կարգը չպահպանելու կամ դիմումը անգործունակ անձի կողմից տրվելու պատճառող (սույն օրենսգրքի 220 հոդվածի 1-ին և 2-րդ կետեր):
այդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում պետական տուրքը վերադարձվում է ավելի մուծված գումարի չափով:
պետական տուրքը դատարանի կամ դատավորի որոշման հիման վրա ֆինանսական մարմինների կողմից վերադարձվում է, եթե տուրքը վերադարձնելու վերաբերյալ դիմումը դատարանին է տրվել գումարը բյուջե փոխանցելու օրից մեկ տարվա ժամկետում:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 86. | գործի քննության հետ կապված ծախսերը |
գործի քննության հետ կապված ծախսերի թվին են պատկանում`
1) վկաներին ու փորձագետներին վճարվելիք գումարները.
2) տեղում զննություն կատարելու հետ կապված ծախսերը.
3) պատասխանողին հետախուզելու ծախսերը.
4) դատարանի վճռի կատարման հետ կապված ծախսերը:
հոդված 87. | վկաներին, փորձագետներին և թարգմաններին վճարվելիք գումարները |
վկաներին, փորձագետներին և թարգմաններին հատուցվում են դատարան ներկայանալու կապակցությամբ նրանց կրած ծախսերը` ճանապարհածախսը և բնակարանավարձը, և վճարվում է օրապահիկ:
փորձագետները և թարգմանները վարձատրություն են ստանում դատարանի հանձնարարությամբ իրենց կատարած աշխատանքի համար, եթե այդ աշխատանքը չի մտնում նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:
որպես վկա կանչված բանվորների և ծառայողների աշխատանքի վայրում պահպանվում է դատարան ներկայանալու կապակցությամբ նրանց բացակայության ժամանակի միջին աշխատավարձը: բանվոր և ծառայող չհանդիսացող վկաները աշխատանքից կամ սովորական զբաղմունքից կտրվելու համար ստանում են վարձատրություն:
հոդված 88. | վկաներին և փորձագետներին վճարվելիք գումարների բռնագանձումը կողմից |
վկաներին և փորձագետներին վճարվելիք կամ տեղում զննություն կատարելու ծախսերի հատուցման համար անհրաժեշտ գումարները նախապես մուծում է համապատասխան միջնորդություն հարուցած կողմը: եթե հիշյալ միջնորդությունը հարուցել են երկու կողմերը կամ եթե վկաներ, փորձագետներ են կանչվում, կամ տեղազննություն է կատարվում դատարանի նախաձեռնությամբ, ապա պահանջվող գումարները կողմերը մուծում են հավասար չափերով:
դատական ծախսերի վճարումից ազատված կողմը սույն հոդվածում թվարկած գումարները չի մուծում:
հոդված 89. | վկաներին, փորձագետներին և թարգմաններին հասանելիք գումարների վճարումը |
վկաներին, փորձագետներին և թարգմաններին հասանելիք գումարները վճարում է դատարանը նրանց կողմից իրենց պարտականությունները կատարելուց հետո` անկախ նրանից, թե վկաներին և փորձագետներին վարձատրելու համար կողմերից գումար բռնագանձված է, թե ոչ:
վճարման ենթակա գումարների վճարման կարգն ու չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը:
հոդված 90. | դատական ծախսերի բաշխումը կողմերի միջև |
եթե վճիռը կայացվել է գործով դատական ծախսերը կրած կողմի օգտին, ապա դատարանը այդ ծախսերը բարդում է մյուս կողմի վրա, թեկուզև այդ կողմը ազատված է եղել պետության օգտին գանձվող դատական ծախսերի վճարումից: եթե հայցը բավարարվել է մասամբ, ապա այս հոդվածում նշված գումարները գանձվում են հօգուտ հայցվորի` դատարանի կողմից բավարարված հայցային պահանջների չափի համամասնությամբ, իսկ հօգուտ պատասխանողի` հայցային պահանջների այն մասի համամասնությամբ, որ մասում մերժել են հայցվորին:
այս հոդվածում շարադրված կանոնները վերաբերում են նաև վճռաբեկ գանգատներ տալիս կողմերի մուծած պետական տուրքին:
եթե վերադաս ատյանի դատարանը, առանց գործը նոր քննության հանձնելու փոփոխում է կայացված վճիռը կամ նոր վճիռ է կայացնում, նա համապատասխանորեն փոփոխում է դատական ծախսերի բաշխումը:
հոդված 90.1 | գանգատի քննության հետ կապված ծախսերի բաշխումը |
գանգատի քննության հետ կապված ծախսերը դատարանի կողմից կարող են դրվել քաղաքացու վրա, եթե դատարանը որոշում ընդունի նրա գանգատի բավարարումը մերժելու մասին, կամ պաշտոնատար անձի վրա` եթե պարզի, որ նրա գործողությունները ապօրինի են:
(25.07.88 խմբագրությամբ)
հոդված 91. | փաստաբանի օգնությունը վարձատրելու ծախսերի հատուցումը |
այն կողմի օգտին, հօգուտ որի վճիռ է կայացվել, դատարանը մյուս կողմից գանձում է գործին մասնակցող փաստաբանի օգնությունը վարձատրելու ծախսերը` հայցային պահանջների բավարարված կամ դատարանի կողմից մերժված մասի մինչև հինգ տոկոսի չափով, սակայն ոչ ավելի սահմանված սակագնից:
այն դեպքում, երբ սահմանված կարգի համաձայն փաստաբանի օգնությունը կողմին ցույց է տրվել անվճար, դատարանը հիշյալ գումարը կարող է բռնագանձել իրավաբանական կոնսուլտացիայի օգտին:
հոդված 92. | աշխատաժամանակի կորուստ տալու համար վարձատրություն բռնագանձելը |
անբարեխղճորեն անհիմն հայց կամ հայցի դեմ վեճ հարուցող, կամ գործի ճիշտ և արագ քննարկմանն ու լուծմանը սիստեմատիկորեն դիմադրող կողմի վրա դատարանը կարող է մյուս կողմի օգտին աշխատաժամանակի փաստական կորստի համար վարձատրություն վճարելու պարտականություն դնել` վերջինիս միջին աշխատավարձին համապատասխան, սակայն ոչ ավելի հայցային պահանջների բավարարված մասի հինգ տոկոսից:
հոդված 93. | դատական և այլ ծախսերի բաշխումը հայցից հրաժարվելու և հաշտության համաձայնության դեպքում |
եթե հայցվորը հրաժարվում է հայցից, ապա նրա կրած ծախսերը պատասխանողը չի հատուցում: սակայն եթե հայցվորը չի պնդում իր պահանջները` դրանք հայց հարուցելուց հետո պատասխանողի կողմից հոժարակամ բավարարված լինելու հետևանքով, ապա դատարանը հայցվորի խնդրանքով պատասխանողից գանձում է գործի կապակցությամբ հայցվորի կրած բոլոր դատական ծախսերը և փաստաբանի օգնությունը վարձատրելու ծախսերը:
եթե կողմերը հաշտության համաձայնություն կնքելիս չեն նախատեսել դատական ծախսերի և փաստաբանի օգնությունը վարձատրելու ծախսերի բաշխման կարգը, դատարանը այդ հարցը լուծում է սույն օրենսգրքի 90, 91 և 95 հոդվածներին համապատասխան:
հոդված 94. | դատական ծախսերի հատուցումը կողմերին |
դատախազական մարմինների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների, արհմիությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների և առանձին քաղաքացիների հայցը լիովին կամ մասամբ մերժելիս, եթե նրանք գործն սկսել են ի պաշտպանություն այլ անձանց իրավունքների և շահերի (սույն օրենսգրքի 4 հոդված), պատասխանողին բյուջեի միջոցներից հատուցվում են նրա կրած դատական ծախսերը ամբողջությամբ կամ հայցային պահանջների այն մասի համամասնությամբ, որում մերժվել է հայցվորը:
դատարանի կողմից սույն օրենսգրքի 36 հոդվածի երրորդ մասով նախատեսված կարգով ներգրավված պատասխանողի դեմ հարուցված հայցը մերժելիս նրա կրած դատական ծախսերը հատուցվում են բյուջեի միջոցներից:
գույքը արգելանքից ազատելու հայցը բավարարվելու դեպքում բյուջեի միջոցներից հայցվորին հատուցվում են նրա կրած դատական ծախսերը:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 95. | դատական ծախսերի հատուցումը պետությանը |
գործի քննության կապակցությամբ դատարանի կրած ծախսերը և պետական տուրքը, որոնց վճարումից ազատված է եղել հայցվորը, գանձվում են պատասխանողից հօգուտ պետության` հայցային պահանջների բավարարված մասի համամասնությամբ:
հայցը մերժելիս գործի քննության կապակցությամբ դատարանի կրած ծախսերը գանձվում են հայցվորից հօգուտ պետության:
եթե հայցը բավարարվել է մասամբ, իսկ պատասխանողը ազատված է դատական ծախսերի վճարումից, գործի քննության կապակցությամբ դատարանի կրած ծախսերը հօգուտ պետության գանձվում են դատական ծախսերի վճարումից չազատված հայցվորից` հայցային պահանջների այն մասի համամասնությամբ, որի բավարարումը մերժված է:
եթե երկու կողմերն էլ ազատված են դատական ծախսերի վճարումից, ապա գործի քննության կապակցությամբ դատարանի կրած ծախսերը մնում են պետության հաշվին:
որոշված մուծումների վճարումից խուսափող անձի հետախուզում հայտարարելու դեպքում դատարանը նրանից հօգուտ պետության բռնագանձում է հետախուզման ծախսերը:
հոդված 96. | դատական ծախսերի հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումների գանգատարկումը |
դատական ծախսերի հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումների դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
գ լ ու խ 8.
դատական տուգանքներ
հոդված 97. | դատական տուգանքներ նշանակելը |
դատարանը դատական տուգանքներ նշանակում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և չափերով:
դատարանի կողմից պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների պաշտոնատար անձանց վրա դրված տուգանքները բռնագանձվում են նրանց անձնական միջոցներից:
տուգանքը նշանակելու վերաբերյալ որոշման պատճենը ուղարկվում է տուգանված անձին:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 98. | տուգանքը զիջելը կամ պակասեցնելը |
տուգանված անձը, ստանալով որոշման պատճենը, տասն օրվա ընթացքում կարող է խնդրել տուգանք նշանակող դատարանին` զիջելու տուգանքը կամ պակասեցնելու դրա չափը: այդ դիմումը քննության է առնվում դատական նիստում: տուգանված անձը տեղյակ է պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրա չներկայանալը արգելք չի հանդիսանում դիմումը քննության առնելուն:
տուգանքի զիջումը կամ դրա չափի պակասեցումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
գ լ ու խ 9.
դատավարական ժամկետներ
հոդված 99. | քաղաքացիական գործերի քննության ժամկետները |
ալիմենտ բռնագանձելու, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը հատուցելու և աշխատանքային իրավահարաբերություններից բխող պահանջների գործերը պետք է քննվեն առաջին ատյանի դատարանի կողմից, եթե կողմերը գտնվում են միևնույն քաղաքում կամ շրջանում, դիմումն ընդունելու օրից ոչ ուշ տասն օրից, իսկ մյուս դեպքերում` ոչ ուշ քսան օրից: մնացած քաղաքացիական գործերը պետք է քննության առնվեն դիմումն ընդունելու օրից ոչ ուշ մեկ ամսից:
հոդված 100. | դատավարական ժամկետները հաշվելը |
դատավարական գործողությունները կատարվում են օրենքով սահմանված ժամկետներում: այն դեպքերում, երբ օրենքով դատավարական ժամկետներ չեն սահմանված, դրանք նշանակվում են դատարանի կողմից:
դատավարական գործողություններ կատարելու համար ժամկետները որոշվում են օրացուցային ստույգ ամսաթվով, այն իրադարձության հիշատակումով, որը պարտադիր կերպով պետք է սկսվի, կամ որոշակի ժամանակամիջոցով: վերջին դեպքում գործողությունը կարող է կատարվել ամբողջ ժամանակամիջոցի ընթացքում:
տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետների ընթացքը սկսվում է այն օրացուցային ամսաթվի կամ այն իրադարձությունը սկսվելու հաջորդ օրվանից, որոնցով որոշված է այդ սկիզբը:
հոդված 101. | դատավարական ժամկետների ավարտվելը |
տարիներով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսում և ամսաթվին: ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջն ընկնում է այնպիսի ամիս, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսի վերջին օրը:
այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ընկնում է ոչ աշխատանքային օր, ժամկետի ավարտման օր է համարվում նրան հաջորդող աշխատանքային օրը:
այն դատավարական գործողությունը, որի կատարման համար ժամկետ է սահմանված, կարող է կատարվել ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսից ոչ ուշ, իսկ եթե գործողությունը պետք է կատարվի դատարանում, ապա մինչև տվյալ դատարանում աշխատանքի վերջանալը: եթե գանգատը, փաստաթղթերը կամ դրամական գումարները փոստին կամ հեռագրատուն են հանձնվել ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսից ոչ ուշ, ապա ժամկետը բաց թողած չի համարվում:
հոդված 102. | դատավարական ժամկետները բաց թողնելու հետևանքները |
դատավարական գործողություններ կատարելու իրավունքը մարվում է օրենքով սահմանված կամ դատարանի կողմից նշանակված ժամկետն անցնելու հետ միաժամանակ:
դատավարական ժամկետներն անցնելուց հետո տրված գանգատներն ու փաստաթղթերը թողնվում են առանց քննարկման:
հոդված 103. | դատավարական ժամկետների կասեցումը |
չլրացած բոլոր դատավարական ժամկետների ընթացքը կասեցվում է գործի վարույթը կասեցվելու հետ միաժամանակ: ժամկետների կասեցումը սկսվում է այն հանգամանքների ծագման պահից, որոնք հիմք են ծառայել վարույթը կասեցնելու համար: վարույթը վերսկսելու օրից դատավարական ժամկետների ընթացքը շարունակվում է:
հոդված 104. | դատավարական ժամկետների երկարացումը |
դատարանի նշանակած ժամկետները կարող են երկարացվել դատարանի կողմից:
հոդված 105. | դատավարական ժամկետների վերականգնումը |
օրենքով սահմանված ժամկետը դատարանի կողմից հարգելի համարված պատճառներով բաց թողած անձանց համար այդ ժամկետը կարող է վերականգնվել:
բաց թողած ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմումը տրվում է այն դատարանին, որտեղ պետք է կատարվեր դատավարական գործողությունը, և քննվում է դատական նիստում: գործին մասնակցող անձինք տեղյակ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում դատարանի առաջ դրված հարցի լուծմանը:
բաց թողած դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմումը տալու հետ միաժամանակ պետք է կատարվի այն դատավարական գործողությունը (տրվի գանգատ, ներկայացվեն փաստաթղթեր և այլն), որի վերաբերմամբ բաց է թողնվել ժամկետը:
բաց թողած դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
գ լ ու խ 10.
դատական ծանուցումներ և կոչնագրեր
հոդված 106. | դատական ծանուցագրեր |
գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները կամ հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները, եթե նրանց թույլատրված է մասնակցելու գործին, դատական ծանուցագրերով տեղյակ են պահվում դատական նիստի կամ առանձին դատավարական գործողությունների կատարման ժամանակի և տեղի մասին: վկաները, փորձագետներն ու թարգմանները ևս դատարան են կանչվում դատական ծանուցագրերով:
գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչներին ծանուցագիրը պետք է հանձնվի այն հաշվով, որ նրանք բավականաչափ ժամանակ ունենան դատարան ներկայանալու և գործին նախապատրաստվելու համար:
ծանուցագիրը տեղեկացվող կամ կանչվող անձին է ուղարկվում կողմի կամ գործին մասնակցող այլ անձի ցույց տված հասցեով: եթե քաղաքացին փաստորեն չի բնակվում ըստ այն հասցեի, որը հաղորդվել է դատարանին, ծանուցագիրը կարող է ուղարկվել նրա աշխատանքի վայրը:
անհրաժեշտ դեպքում գործին մասնակցող անձինք, ներկայացուցիչները, ինչպես նաև վկաները, փորձագետները և թարգմանները կարող են տեղեկացվել կամ կանչվել հեռախոսագրով կամ հեռագրով:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 107. | ծանուցագրի բովանդակությունը |
ծանուցագիրը պետք է բովանդակի`
1) նշում հասցեատիրոջ մասին (ում է հասցեագրված ծանուցագիրը).
2) դատարանի անունը և ճիշտ հասցեն.
3) նշում ներկայանալու տեղի և ժամանակի մասին.
4) այն գործի անունը, որի համար կատարվում է դատակոչը կամ ծանուցումը.
5) նշում այն մասին, թե որպես ինչ է կանչվում կամ ծանուցվում հասցեատերը.
6) առաջարկություն գործին մասնակցող անձանց` ներկայացնելու գործի վերաբերյալ իրենց մոտ գտնվող բոլոր ապացույցները.
7) ցուցում այն մասին, որ հասցեատիրոջ բացակայության կապակցությամբ ծանուցագիրն ընդունող անձը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում այն հանձնել հասցեատիրոջը.
8) ցուցում չներկայանալու հետևանքների մասին:
ծանուցագրի հետ միաժամանակ դատավորը պատասխանողին է ուղարկում հայցադիմումի պատճենը և դիմումին կցված փաստաթղթերի պատճենները: ծանուցագիրը հայցվորին ուղարկելիս դատավորը միաժամանակ ուղարկում է պատասխանողի գրավոր բացատրությունների պատճենները, եթե այդպիսի բացատրություններ են ստացվել դատարանում:
հոդված 108. | ծանուցագրի առաքումը |
ծանուցագիրը ուղարկվում է փաստով կամ ցրիչների միջոցով: ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնելու ժամանակը նշվում է հանձնվող ծանուցագրի վրա և դատարանին վերադարձվող նրա երկրորդ օրինակի վրա:
դատավորը կարող է գործին մասնակցող անձի համաձայնությամբ անձամբ նրան տալ ծանուցագիրը` գործով տեղեկացվող կամ կանչվող ուրիշ անձի հանձնելու համար: այն անձը, որին դատավորը հանձնարարել է տանելու ծանուցագիրը, պարտավոր է դատարանին վերադարձնել նրա երկրորդ օրինակը, ծանուցագիրը ստանալու մասին հասցեատիրոջ ստորագրությամբ:
հոդված 109. | ծանուցագրի հանձնումը |
քաղաքացուն ծանուցագիրը հանձնվում է անձամբ, ստորագրել տալով դատարանին վերադարձման ենթակա ծանուցագրի երկրորդ օրինակի վրա: պետական ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը, կոլտնտեսությանը, կոոպերատիվ այլ կազմակերպությանը, դրանց միավորումներին կամ հասարակական այլ կազմակերպությանը հասցեագրված ծանուցագիրը հանձնվում է համապատասխան պաշտոնատար անձին, որն ստորագրում է ծանուցագրի երկրորդ օրինակի վրա:
եթե ծանուցագիրը բերող անձնավորությունը գործի կապակցությամբ տեղեկացվող կամ կանչվող քաղաքացուն չգտնի նրա բնակության կամ աշխատանքի վայրում, ապա ծանուցագիրը հանձնվում է նրա հետ համատեղ ապրող ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, իսկ նրանց բացակայության դեպքում` տնային կառավարչությանը, պատգամավորների գյուղական կամ ավանային խորհրդի գործադիր կոմիտեին կամ նրա աշխատանքի վայրի ադմինիստրացիային: նշված դեպքերում ծանուցագիրը ընդունող անձը պարտավոր է ծանուցագրի երկրորդ օրինակի վրա ցույց տալ իր զբաղեցրած պաշտոնը: ծանուցագիրն ընդունող անձը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում առանց հապաղելու այն հանձնել հասցեատիրոջը:
հասցեատիրոջ ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը բերող անձնավորությունը ծանուցագրի երկրորդ օրինակի վրա նշում է, թե ուր է մեկնել հասցեատերը և երբ է սպասվում նրա վերադարձը: այդ տեղեկությունները պետք է հաստատվեն և վավերացվեն համապատասխան տնային կառավարչության, պատգամավորների գյուղական կամ ավանային խորհրդի գործադիր կոմիտեին կամ հասցեատիրոջ աշխատանքի վայրի ադմինիստրացիայի կողմից:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 110. | ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելու հետևանքները |
եթե հասցեատերը հրաժարվում է ծանուցագիրն ընդունելուց, ապա այն բերող անձը համապատասխան նշում է անում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին: ծանուցագիրն ընդունելուց հասցեատիրոջ հրաժարվելու վերաբերյալ նշումը վավերացվում է տնային կառավարչության, պատգամավորների գյուղական կամ ավանային խորհրդի գործադիր կոմիտեի կամ հասցեատիրոջ աշխատանքի վայրի ադմինիստրացիայի կողմից:
ծանուցագիրը ընդունելուց հրաժարվելը գործի քննությանն արգելք չի հանդիսանում:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 111. | գործի վարույթի ժամանակ հասցեն փոխելու վերաբերյալ հաղորդելու պարտականությունը |
գործին մասնակցող անձինք և ներկայացուցիչները պարտավոր են գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու վերաբերյալ հաղորդել դատարանին: այդպիսի հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է դատարանին հայտնի վերջին հասցեով և համարվում է հանձնված, թեկուզև հասցեատերը ըստ այդ հասցեի այլևս չի ապրել:
գործի վարույթի ընթացքում իր հասցեն փոխելու մասին դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու համար դատարանը իրավունք ունի գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների նկատմամբ տուգանք նշանակել մինչև 30 դրամ չափով:
(27.02.85 խմբագրությամբ)
հոդված 112. | դատարանի գործողությունները, երբ հայտնի չէ պատասխանողի ապրելու վայրը |
պատասխանողի փաստական ապրելու վայրը անհայտ լինելու դեպքում դատարանը գործի քննությունը ձեռնարկում է, երբ պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի տնային կառավարչության կամ պատգամավորների գյուղական կամ ավանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից ծանուցագրի ստացումը հավաստող մակագրությունը կրող ծանուցագիրը ստացվում է դատարանում:
ալիմենտ բռնագանձելու և հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը հատուցելու հայցերով պատասխանողի ապրելու վայրը անհայտ լինելու դեպքում դատավորը պարտավոր է պատասխանողի հետախուզում հայտարարել միլիցիայի մարմինների միջոցով:
պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների հայցերով պատասխանողի ապրելու վայրը անհայտ լինելու դեպքում դատարանը կարող է պատասխանողի հետախուզում հայտարարել միլիցիայի մարմինների միջոցով:
(28.05.80. խմբագրությամբ)
հատված ii. վարույթը առաջին ատյանի դատարանում
1. հայցային վարույթ
գ լ ու խ 11.
ընդդատություն
հոդված 113. | շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին ընդդատյա քաղաքացիական գործերը |
դատարանների իրավասությանը ենթակա քաղաքացիական գործերը քննում են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 114. | Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից քննվող քաղաքացիական գործեր |
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանից վերցնելու ամեն մի գործ և այն ընդունելու իր վարույթը` որպես առաջին ատյանի դատարան:
հոդված 115. | հայցի հարուցումը ըստ պատասխանողի գտնվելու վայրի |
հայցը հարուցվում է պատասխանողի բնակության վայրի դատարանում: իրավաբանական անձի դեմ հայցը հարուցվում է ըստ իրավաբանական անձի մարմնի կամ նրա գույքի գտնվելու վայրի:
հոդված 116. | ընդդատությունը ըստ հայցվորի ընտրության |
եթե պատասխանողի բնակության վայրը հայտնի չէ, նրա դեմ հայցը կարող է հարուցվել ըստ նրա գույքի գտնվելու վայրի կամ ըստ նրա վերջին հայտնի բնակության վայրի:
խսհմ-ում բնակության վայր չունեցող պատասխանողի դեմ հայցը կարող է հարուցվել ըստ նրա գույքի գտնվելու վայրի կամ ըստ խսհմ-ում նրա վերջին հայտնի բնակության վայրի:
իրավաբանական անձի մասնաճյուղի գործունեությունից բխող հայցը կարող է հարուցվել նաև ըստ մասնաճյուղի գտնվելու վայրի:
ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ հայցերը և դիմումները հայցվորը կամ դիմողը կարող են ներկայացնել նաև ըստ իրենց բնակավայրի:
հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառած վնասի հատուցման վերաբերյալ հայցերը հայցվորը կարող է հարուցել նաև ըստ իր բնակության վայրի կամ ըստ այն վայրի, որտեղ պատճառվել է վնասը:
քաղաքացու կամ իրավաբանական անձի գույքին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցերը կարող են հարուցվել նաև ըստ այն վայրի, որտեղ պատճառվել է վնասը:
այնպիսի պայմանագրերից բխող հայցերը, որոնց մեջ նշված է կատարման վայրը, կարող են հարուցվել նաև ըստ պայմանագրի կատարման վայրի:
սահմանված կարգով անհայտ բացակայող, հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց հետ, ինչպես նաև երկարատև` առնվազն երեք տարվա ազատազրկման դատապարտված անձանց հետ ամուսնալուծության վերաբերյալ հայցերը կարող են հարուցվել ըստ հայցվորի բնակության վայրի:
ամուսնալուծության վերաբերյալ հայցերը կարող են ըստ հայցվորի բնակության վայրի հարուցվել նաև այն դեպքերում, երբ նրա հետ են ապրում անչափահաս երեխաներ կամ, երբ հայցվորի առողջական վիճակի պատճառով նրա համար դժվար է պատասխանողի բնակության վայրը մեկնելը:
աշխատանքային, կենսաթոշակային և բնակարանային իրավունքների վերականգնման, գույքի կամ դրա արժեքի վերադարձման վերաբերյալ հայցերը, որոնք կապված են ապօրինաբար դատապարտելու, ապօրինաբար քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց ապօրինաբար կալանք կիրառելու կամ թե կալանքի կամ ուղղիչ աշխատանքների ձևով ապօրինաբար վարչական տույժ նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասի հատուցման հետ, կարող են ներկայացվել նաև ըստ հայցվորի բնակության վայրի:
եթե այս հոդվածի համաձայն գործը ընդդատյա է մի քանի դատարանների, ապա դրանց միջև ընտրություն կատարելու իրավունքը պատկանում է հայցվորին:
(07.03.67, 24.02.82, 27.02.85 խմբագրությամբ)
հոդված 117. | բացառիկ ընդդատություն |
շենքի նկատմամբ իրավունքի, գույքը արգելանքից ազատելու և հողամասի օգտագործման կարգ սահմանելու հայցերը ընդդատյա են գույքի, շենքի կամ հողամասի գտնվելու վայրի դատարանին:
ժառանգատուի պարտատերերի հայցերը, որոնք հարուցվել են նախքան ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելը, ընդդատյա են ժառանգական գույքի կամ նրա հիմնական մասի գտնվելու վայրի դատարանին:
բեռների, ուղևորների կամ ուղեբեռի փոխադրման պայմանագրերից բխող հայցերը փոխադրողների դեմ հարուցվում են ըստ այն տրանսպորտային կազմակերպության վարչության գտնվելու վայրի, որին սահմանված կարգով ներկայացված է եղել պահանջը:
հոդված 118. | պայմանագրային ընդդատություն |
կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են փոխել տվյալ գործի տերիտորիալ ընդդատությունը:
սույն օրենսգրքի 117 հոդվածով սահմանված ընդդատությունը չի կարող փոխվել կողմերի համաձայնությամբ:
հոդված 119. | միմյանց հետ կապված մի քանի գործերի ընդդատությունը |
տարբեր վայրերում ապրող կամ գտնվող մի քանի պատասխանողների դեմ հայցը հարուցվում է ըստ պատասխանողներից մեկի բնակության վայրի կամ գտնվելու վայրի` հայցվորի ընտրությամբ:
հակընդդեմ հայցը, անկախ նրա ընդդատությունից, հարուցվում է սկզբնական հայցի քննության վայրի դատարանում:
քրեական գործից բխող քաղաքացիական հայցը, եթե այն չի հարուցվել կամ լուծում չի ստացել քրեական գործի քննության ժամանակ, հարուցվում է սույն օրենսգրքով սահմանված ընդդատության կանոնների համաձայն` քաղաքացիական դատավարության կարգով քննելու համար:
հոդված 120. | դատարանի կողմից իր վարույթն ընդունած գործի հանձնումը մեկ ուրիշ դատարանի |
ընդդատության կանոնների պահպանությամբ դատարանի կողմից իր վարույթն ընդունած գործը պետք է ըստ էության լուծի նույն դատարանը, թեկուզև այն հետագայում ընդդատյա է դարձել մեկ ուրիշ դատարանի:
դատարանը գործը հանձնում է մեկ ուրիշ դատարանի քննության`
1) եթե գտնում է, որ տվյալ գործը ավելի արագ և ճիշտ կքննվի մեկ ուրիշ դատարանում, մասնավորապես` ապացույցների մեծամասնության գտնվելու վայրի դատարանում.
2) եթե պատասխանողը, որի բնակության վայրը հայտնի չի եղել առաջ, միջնորդություն հարուցի գործը իր բնակության վայրի դատարանին հանձնելու մասին.
3) եթե մեկ կամ մի քանի դատավորների բացարկվելուց հետո նրանց փոխարինումը տվյալ դատարանում դառնում է անհնարին.
4) եթե տվյալ դատարանում գործը քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունել ընդդատության կանոնների խախտումով:
գործը մի այլ դատարանի քննության հանձնելու վերաբերյալ որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել կամ մասնավոր բողոք բերվել:
հոդված 121. | վերադաս դատարանի կողմից գործը մեկ ժողովրդական դատարանից, որին այն ընդդատյա է, մեկ այլ ժողովրդական դատարանի հանձնելը |
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանը, ելնելով առանձնահատուկ հանգամանքներից, առանձին դեպքերում իրավունք ունի գործը մեկ ժողովրդական դատարանից, որին նա ընդդատյա է, հանձնելու մեկ ուրիշ ժողովրդական դատարանի:
գործի հանձնումը թույլատրվում է միայն մինչև դատական նիստում նրա քննությունն սկսելը:
գործը մեկ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանից մյուսին հանձնելու հարցը լուծում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը` ինչպես իր նախաձեռնությամբ, այնպես էլ դատախազի կամ այն դատարանի միջնորդագրի հիման վրա, որին ընդդատյա է գործը:
հոդված 122. | գործի հանձնումը մեկ միութենական հանրապետության դատարանից ուրիշ միութենական հանրապետության դատարանին |
գործը Հայաստանի Հանրապետության դատարանից ուրիշ միութենական հանրապետության դատարանին է հանձնվում կամ ուրիշ միութենական հանրապետության դատարանից Հայաստանի Հանրապետության դատարանին է հանձնվում ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 43 հոդվածի համաձայն, դատարանի որոշման հիման վրա` այդ որոշման գանգատարկման կամ բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, իսկ գանգատ տրվելու կամ բողոք բերվելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու վերաբերյալ որոշում կայացվելուց հետո:
Հայաստանի Հանրապետության դատարանի և ուրիշ միութենական հանրապետության դատարանի միջև գործի քննության վայրի մասին վեճ ծագելու դեպքում հարցը լուծում է ԽՍՀՄ գերագույն դատարանը:
հոդված 123. | գործի հանձնումը Հայաստանի Հանրապետության մեկ դատարանից Հայաստանի Հանրապետության մի այլ դատարանի |
սույն օրենսգրքի 120 հոդվածում նշված շարժառիթներով գործը Հայաստանի Հանրապետության մեկ դատարանից Հայաստանի Հանրապետության մի այլ դատարանի է հանձնվում դատարանի որոշման հիման վրա` այդ որոշման գանգատարկման կամ բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, իսկ մասնավոր գանգատ տրվելու և մասնավոր բողոք բերվելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու վերաբերյալ որոշում կայացվելուց հետո:
մեկ դատարանից մյուս դատարանին ուղարկված գործը պետք է քննության ընդունի այն դատարանը, որին այդ գործը ուղարկվել է:
Հայաստանի Հանրապետության դատարանների միջև ընդդատության վերաբերյալ վեճեր չեն թույլատրվում, սակայն գործը իր քննությանն ընդունող դատարանը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին հաղորդելու գործը նրան ուղարկող դատարանի կողմից ընդդատության կանոնները խախտելու մասին:
գ լ ու խ 12.
հայցի հարուցումը
հոդված 124. | հայցադիմումի ձևն ու բովանդակությունը |
հայցադիմումը տրվում է դատարանին գրավոր:
դիմումի մեջ նշված պետք է լինեն`
1) այն դատարանի անունը, որին տրվում է դիմումը.
2) հայցվորը, նրա բնակավայրը կամ, եթե հայցվորն իրավաբանական անձ է, նրա գտնվելու վայրը, ինչպես նաև ներկայացուցիչը և նրա հասցեն, եթե դիմումը տրվում է ներկայացուցչի կողմից.
3) պատասխանողը, նրա բնակավայրը կամ, եթե պատասխանողը իրավաբանական անձ է, նրա գտնվելու վայրը.
4) հայցվորի պահանջը.
5) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.
6) այն հանգամանքները. որոնցով հայցվորը հիմնավորում է իր պահանջը, և այն ապացույցները, որոնք հաստատում են հայցվորի շարադրած հանգամանքները.
7) դիմումին կցված փաստաթղթերի ցանկը:
դիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: ներկայացուցչի տված հայցադիմումին պետք է կցված լինի լիազորագիր կամ մի այլ փաստաթուղթ, որը հաստատի ներկայացուցչի լիազորությունները:
հոդված 125. | դատախազի կողմից տրվող դիմումի բովանդակությունը |
դատախազի կողմից տրվող դիմումի մեջ, բացի սույն օրենսգրքի 124 հոդվածում թվարկված տեղեկություններից, պետք է նշվի`
1) գործը հարուցող դատախազության մարմինը.
2) այն անձի անունը, որի օգտին տրված է դիմումը և նրա հասցեն.
3) այն օրենքը, որի վրա հիմնված է դատախազի պահանջը:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 126. | հայցադիմումի և մյուս փաստաթղթերի պատճենները |
հայցադիմումը դատարան է ներկայացվում պատասխանողների թվի համեմատ պատճեններով: դատավորը, ելնելով գործի բարդությունից և բնույթից, կարող է պարտավորեցնել հայցվորին ներկայացնելու այն փաստաթղթերի պատճենները, որոնք կցված են հայցադիմումին:
հոդված 127. | մի քանի հայցապահանջների միացումը և անջատումը |
հայցվորն իրավունք ունի մեկ հայցադիմումի մեջ միացնելու միմյանց հետ կապված մի քանի պահանջներ:
հայցադիմումն ընդունող դատավորը իրավունք ունի միացված պահանջներից մեկը կամ մի քանիսը անջատելու և դարձնելու առանձին վարույթ, եթե պահանջների անջատ քննությունը ավելի նպատակահարմար է գտնում:
եթե պահանջները հարուցվել են մի քանի հայցվորների կողմից կամ մի քանի պատասխանողների դեմ, ապա հայցադիմումն ընդունող դատավորը իրավունք ունի մեկ կամ մի քանի պահանջներ առանձնացնելու և դարձնելու առանձին վարույթ, եթե պահանջների անջատ քննությունը ավելի նպատակահարմար է գտնում:
դատավորը, պարզելով, որ տվյալ դատարանի վարույթում կան մի քանի միատեսակ գործեր, որոնցում միևնույն կողմերն են մասնակցում, կամ մեկ հայցվորի հայցերով մի քանի գործ տարբեր պատասխանողների դեմ, կամ տարբեր հայցվորներ միևնույն պատասխանողի դեմ, իրավունք ունի միացնելու այդ գործերը մեկ վարույթի մեջ` համատեղ քննելու համար, եթե նման միացումը կապահովի վեճերի ավելի արագ ու ճիշտ քննությունը:
հոդված 128. | դիմումների ընդունումը քաղաքացիական գործերով |
դատավորը միանձնաբար լուծում է քաղաքացիական գործով դիմում ընդունելու հարցը:
դատավորը մերժում է դիմումի ընդունումը`
1) եթե դիմումը դատարանների քննությանը ենթակա չէ.
2) եթե դատարան դիմած շահագրգռված անձը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործերի համար օրենքով սահմանված` գործի նախնական արտադատարանական լուծման կարգը.
3) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով, նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատարանի որոշում` հայցից հայցվորի հրաժարումը ընդունելու մասին կամ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու մասին.
4) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով այդ նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ գործ կա դատարանի վարույթում.
5) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով, նույն կողմերի միջև վեճի վերաբերյալ կայացել է ընկերական դատարանի որոշում, որ ընդունվել է նրա իրավասության սահմաններում.
6) եթե պայմանագիր է կնքվել կողմերի միջև տվյալ վեճը միջնորդ դատարանի լուծմանը հանձնելու մասին.
7) եթե գործը ընդդատյա չէ տվյալ դատարանին.
8) եթե դիմումը տվել է անգործունակ անձ.
9) եթե դիմումը շահագրգռված անձի անունից տվել է գործը վարելու լիազորություններ չունեցող անձը:
դատավորը, մերժելով դիմումի ընդունումը, այդ մասին կայացնում է պատճառաբանված որոշում: որոշման մեջ դատավորը պարտավոր է ցույց տալ, թե խնդրատուն որ մարմնին պետք է դիմի, եթե գործը ենթակա չէ դատարանին, կամ ինչպես պետք է վերացնի գործի ծագմանն արգելք հանդիսացող հանգամանքները:
հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշման պատճենը, տրված փաստաթղթերի հետ միասին, հանձնվում է խնդրատուին:
դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել կամ մասնավոր բողոք բերվել:
այս հոդվածի 2, 7, 8 և 9 կետերով նախատեսված հիմքերով դիմում ընդունելու մասին դատավորի մերժումը արգելք չի հանդիսանում նույն գործի վերաբերյալ երկրորդ անգամ դիմում ներկայացնելու դատարանին, եթե կվերացվի թույլ տրված խախտումը:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 129. | հայցադիմումին ընթացք չտալը |
դատավորը, պարզելով, որ հայցադիմումը տրված է առանց սույն օրենսգրքի 124, 125, և 126 հոդվածներում շարադրված պահանջները պահպանելու կամ պետական տուրքը վճարված չէ, որոշում է կայացնում դիմումը թողնել առանց ընթացքի, որի մասին հայտում է դիմողին և նրան ժամանակ է տալիս թերությունները ուղղելու համար:
եթե դիմողը դատավորի ցուցումներին համապատասխան և սահմանված ժամկետում կատարի սույն օրենսգրքի 124, 125 և 126 հոդվածներում թվարկված բոլոր պահանջները կամ վճարի պետական տուրքը, հայցադիմումը համարվում է տրված այն օրը, երբ առաջին անգամ ներկայացվել է դատարան: հակառակ դեպքում դիմումը համարվում է չտրված և վերադարձվում է դիմողին:
հոդված 130. | հակընդդեմ հայց հարուցելը |
պատասխանողն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցելու հայցվորի դեմ` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:
հոդված 131. | հակընդդեմ հայցն ընդունելու պայմանները |
դատավորը հակընդդեմ հայցն ընդունում է`
1) եթե հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվակցմանը.
2) եթե հակընդդեմ հայցի բավարարումը լիովին կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) եթե հակընդդեմ և սկզբնական հայցի միջև փոխադարձ կապ կա և նրանց համատեղ քննությունը կապահովի վեճերի առավել արագ և ճիշտ քննությունը:
գ լ ու խ 13.
հայցի ապահովումը
հոդված 132. | հայցի ապահովման հիմքերը |
դատարանը կամ դատավորը գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կարող է հայցի ապահովման միջոցներ ձեռք առնել: հայցի ապահովումը թույլ է տրվում գործի ամբողջ ընթացքում, եթե ապահովման միջոցներ ձեռք չառնելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել դատարանի վճռի կատարումը:
հոդված 133. | հայցի ապահովման միջոցները |
հայցի ապահովման միջոցներ կարող են լինել`
1) պատասխանողին պատկանող և նրա մոտ կամ ուրիշ անձանց մոտ գտնվող գույքի կամ դրամական գումարների վրա արգելանք դնելը.
2) պատասխանողին արգելելը` կատարելու որոշակի գործողություններ.
3) այլ անձանց արգելելը` գույքը հանձնելու պատասխանողին կամ նրա նկատմամբ այլ պարտավորություններ կատարելու.
4) գույքի իրացման կասեցումը` գույքը արգելանքից ազատելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում.
5) պարտապանի կողմից հայցային կարգով վիճարկվող կատարողական փաստաթղթով կատարվող բռնագանձման կասեցումը, եթե նման վիճարկումը թույլատրվում է օրենսդրությամբ:
անհրաժեշտ դեպքերում կարող են թույլատրվել հայցի ապահովման մի քանի տեսակներ:
այս հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված արգելանքները խախտելու դեպքում մեղավոր անձինք դատարանի որոշմամբ ենթարկվում են մինչև 30 դրամի չափով տուգանքի: բացի դրանից, հայցվորն իրավունք ունի այդ անձերից բռնագանձելու այն վնասները, որ հասցրել են նրանք հայցն ապահովելու վերաբերյալ որոշումը չկատարելու հետևանքով:
քրեական գործից բխող հայցերով և ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ հայցերով ու դիմումներով (եթե չկա վաստակ կամ այլ այնպիսի գույք, որի վրա կարելի է բռնագանձում տարածել), արգելանքը կարող է դրվել պատասխանողի` պետական աշխատավորական խնայողական դրամարկղներում և ԽՍՀՄ պետական բանկում ունեցած ավանդների վրա: քաղաքացիների` պետական աշխատավորական խնայողական դրամարկղներում և ԽՍՀՄ պետական բանկում ունեցած ավանդների վրա արգելանքը կարող է դրվել նաև այն դեպքում, երբ հայց է ներկայացվում ամուսինների համատեղ գույք հանդիսացող ավանդը բաժանելու մասին:
եթե պատասխանողի գույքի վրա արգելանք է դրվում ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ հայցերով ու դիմումներով հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառած վնասը հատուցելու հայցերով, ապա հայցի ապահովման չափը որոշվում է հայցվորին հասանելիք վճարումների գումարով, սակայն այդ չափը չի կարող գերազանցել ավելի քան երեք տարվա վճարումներից:
(27.02.85 խմբագրությամբ)
հոդված 134. | հայցի ապահովման մի տեսակը մի այլ տեսակով փոխարինելը |
թույլատրվում է հայցի ապահովման մի տեսակը փոխարինել մի այլ տեսակով:
հայցի ապահովման մի տեսակը մի այլ տեսակով փոխարինելու հարցը լուծվում է դատական նիստում: գործին մասնակցող անձինք տեղյակ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում ապահովման մի տեսակը մի այլ տեսակով փոխարինելու հարցը քննության առնելուն:
դրամական գումար բռնագանձելու վերաբերյալ հայցն ապահովելիս պատասխանողն իրավունք ունի թույլատրված ապահովման միջոցների փոխարեն դատարանի դեպոզիտ հաշիվը մուծելու հայցվորի կողմից պահանջվող գումարը:
հոդված 135. | հայցի ապահովման վերաբերյալ դիմումի քննությունը |
հայցի ապահովման վերաբերյալ դիմումը լուծում է դատավորը կամ գործը քննող դատարանը հենց նույն օրը, առանց այդ մասին տեղյակ պահելու պատասխանողին և գործին մասնակցող մյուս անձանց:
հոդված 136. | հայցի ապահովման վերաբերյալ որոշման կատարումը |
հայցի ապահովման վերաբերյալ որոշումն ի կատար է ածվում անհապաղ` դատարանի որոշման կատարման համար սահմանված կարգով:
հոդված 137. | հայցի ապահովման վերացումը |
հայցի ապահովումը կարող է վերացնել նույն դատարանը:
հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է դատական նիստում: գործին մասնակցող անձինք իրազեկ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում հայցի ապահովումը վերացնելու հարցի քննությանը:
հայցը մերժելու դեպքում հայցի ապահովման թույլատրված միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: սակայն դատարանը կարող է վճռի հետ միաժամանակ կամ այն կայացնելուց հետո որոշում ընդունել հայցի ապահովումը վերացնելու մասին:
հոդված 138. | հայցի ապահովման հարցերի վերաբերյալ որոշումների գանգատարկումը և բողոքարկումը |
հայցի ապահովման հարցերի վերաբերյալ բոլոր որոշումների դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
եթե հայցի ապահովման վերաբերյալ որոշումը կայացվել է առանց գանգատը տվող անձին իրազեկ պահելու, գանգատ տալու ժամկետը հաշվվում է այն օրից, երբ նրան հայտնի է դարձել այդ որոշումը:
հայցի ապահովման վերաբերյալ որոշման դեմ մասնավոր գանգատ տալը կամ մասնավոր բողոք բերելը չի կասեցնում այդ որոշման կատարումը:
հայցի ապահովումը վերացնելու կամ հայցի ապահովման մի տեսակը մի այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ որոշման դեմ մասնավոր գանգատ տալը կամ մասնավոր բողոք բերելը կասեցնում է որոշման կատարումը:
հոդված 139. | հայցի ապահովման հետևանքով պատասխանողին պատճառված վնասների հատուցումը |
դատարանը կամ դատավորը, թույլ տալով հայցի ապահովում, կարող է պահանջել հայցվորից ապահովում տրամադրելու պատասխանողի հնարավոր վնասների դիմաց:
հայցը մերժելու վերաբերյալ վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատասխանողը իրավունք ունի պահանջելու հայցվորից հատուցել այն վնասները, որ նրան պատճառվել են հայցվորի խնդրանքով հայցի ապահովման համար թույլատրված միջոցառումների հետևանքով:
գ լ ու խ 14.
քաղաքացիական գործերը դատական քննության նախապատրաստելը
հոդված 140. | գործը դատական քննության նախապատրաստելու ուղղությամբ դատավորի գործողությունները |
հայցադիմումն ընդունելուց հետո դատավորը գործը դատական քննության է նախապատրաստում, որի նպատակն է ապահովել գործի ժամանակին ու ճիշտ լուծումը:
ընդ որում դատավորը միանձնաբար կատարում է այսպիսի գործողություններ`
1) հայցվորին հարցուփորձ է անում հայցային պահանջների էության շուրջը, նրա միջոցով պարզում է պատասխանողի հնարավոր առարկությունները, առաջարկում է, եթե դա անհրաժեշտ է, ներկայացնել լրացուցիչ ապացույցներ, բացատրում է հայցվորին նրա դատավարական իրավունքներն ու պարտականությունները.
2) անհրաժեշտ դեպքերում կանչում է պատասխանողին, հարցուփորձ է անում գործի հանգամանքների մասին, պարզում է, թե ինչ առարկություններ կան հայցի դեմ և այդ առարկությունները ինչ ապացույցներով կարող են հաստատվել, առանձնապես բարդ գործերով պատասխանողին առաջարկում է գործի վերաբերյալ ներկայացնելու գրավոր բացատրություններ, պատասխանողին բացատրում է նրա դատավարական իրավունքներն ու պարտականությունները.
3) լուծում է համապատասխանողների և երրորդ անձանց գործի մեջ ներգրավելու կամ գործի մեջ մտնելու հարցը, հարցուփորձ է անում նրանց այս հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխանաբար, պարզում է գործի մեջ համահայցվորների մտնելու հարցը.
4) կողմերին բացատրում է վեճը լուծելու համար միջնորդ կամ ընկերական դատարանին դիմելու նրանց իրավունքը և այդպիսի գործողության հետևանքները.
5) լուծում է գործին դատախազի մասնակցության և դատավարությանը պետական կառավարման համապատասխան մարմնին մասնակից դարձնելու հարցը. պատասխանողի գույքային իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նրա երեխաների շահերի ապահովման նպատակով սահմանված կարգով անհայտ բացակայող, հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց հետ ամուսնալուծության վերաբերյալ գործերի դատավարությանը խնամակալության և հոգաբարձության մարմիններին մասնակից դարձնելու հարցը.
6) լուծում է հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներին դատական քննությանը մասնակցելուն թույլ տալու հարցը.
7) պարզելով, որ գործի ելքով շահագրգռված է պետական ձեռնարկություն, հիմնարկ, կազմակերպություն, կոլտնտեսություն, կոոպերատիվ այլ կազմակերպություն, դրանց միավորում, հասարակական այլ կազմակերպություն, կամ քաղաքացի, որոնք գործին մասնակցելու չեն ներգրավվել, իրազեկ է պահում նրանց վարվող գործի և նրա քննվելու ժամանակի մասին.
8) լուծում է վկաներին դատական նիստին կանչելու կամ նրանց սույն օրենսգրքի 62 հոդվածի չորրորդ մասով նախատեսված կարգով հարցաքննելու հարցը.
9) պետական ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, կոլտնտեսություններից, կոոպերատիվ այլ կազմակերպություններից, դրանց միավորումներից, հասարակական այլ կազմակերպություններից, կամ քաղաքացիներից պահանջում է գրավոր կամ իրեղեն ապացույցներ, կամ գործին մասնակցող անձանց պահանջագրեր է տալիս այդ ապացույցները ստանալու և դատարան ներկայացնելու համար.
10) հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, լուծում է փորձաքննություն կատարելու հարցը.
11) անհետաձգելի դեպքերում` գործին մասնակցող անձանց իրազեկ դարձնելով, զննում է կատարում տեղում.
12) դատական հանձնարարություններ է ուղարկում այլ դատարանների:
(07.03.67, 28.05.80 խմբագրությամբ)
հոդված 141.
գործը դատական քննության նախապատրաստելու վերաբերյալ որոշումը
գործը դատական քննության նախապատրաստելու վերաբերյալ որոշումը կայացնում է դատավորը միանձնաբար, առանց իրազեկ դարձնելու գործին մասնակցող անձանց:
հոդված 142. | գործի նշանակումը դատական քննության |
դատավորը, գտնելով, որ գործը բավականաչափ նախապատրաստված է, որոշում է կայացնում դատական նիստում այն քննության նշանակելու մասին:
գ լ ու խ 15.
դատական քննություն
հոդված 143. | դատական նիստ |
քաղաքացիական գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստում, պարտադիր կերպով իրազեկ դարձնելով գործին մասնակցող անձանց:
սահմանված կարգով անհայտ բացակայող, հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչված անձանց հետ ամուսնալուծության վերաբերյալ գործերը քննվում են առանց պատասխանողին դատարան կանչելու:
(07.03.67 խմբագրությամբ)
հոդված 144. | դատական նիստին նախագահողը |
շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի նիստում նախագահում է ժողովրդական դատավորը, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նիստում` նախագահը, նախագահի տեղակալը կամ դատարանի անդամը:
նախագահողը ղեկավարում է դատական նիստը, ապահովելով գործի բոլոր հանգամանքների, կողմերի իրավունքների և պարտականությունների լրիվ, համակողմանի և օբյեկտիվ պարզաբանումը, վերացնելով դատական քննությունից այն ամենը, ինչ առնչություն չունի քննվող գործի հետ և ապահովելով դատավարության պատշաճ դաստիարակչական մակարդակը: նախագահողի գործողությունների դեմ գործին մասնակցող անձերից որևէ մեկի, ներկայացուցիչների, վկաների, փորձագետների, թարգմանների առարկության դեպքում այդ առարկությունները գրառվում են դատական նիստի արձանագրության մեջ, և հարցը լուծվում է դատարանի ամբողջ կազմի կողմից:
նախագահողը անհրաժեշտ միջոցներ է ձեռք առնում դատական նիստում պատշաճ կարգ ապահովելու համար:
հոդված 145. | դատական քննության անմիջականությունը, բանավորությունը և անընդհատությունը |
առաջին ատյանի դատարանը գործը քննելիս պարտավոր է գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն, այն է` լսել գործին մասնակցող անձանց բացատրությունները, վկաների ցուցմունքները, փորձագետների եզրակացությունները, ծանոթանալ գրավոր ապացույցներին, զննել իրեղեն ապացույցները:
գործի քննությունը կատարվում է բանավոր և դատավորների անփոփոխ կազմով: գործի քննության ընթացքում դատավորներից մեկի փոխվելու դեպքում գործի քննությունը պետք է կատարվի սկզբից:
յուրաքանչյուր գործով դատական նիստը շարունակվում է անընդհատ, բացի հանգստյան համար նշանակված ժամանակից: նախքան սկսված գործի քննությունն ավարտելը կամ նախքան նրա քննությունը հետաձգելը, դատարանը իրավունք չունի այլ գործեր քննելու:
հոդված 146. | հասարակայնության մասնակցությունը դատական քննությանը |
գործում կողմ չհանդիսացող հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներին դատարանի որոշմամբ թույլատրվում է մասնակցել դատաքննությանը` դատարանին շարադրելու համար նրանց լիազորող կազմակերպությունների կամ կոլեկտիվների կարծիքը դատարանի կողմից քննվող գործի առթիվ:
հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներն իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ներկա լինելու բոլոր դատական նիստերին, ներկայացնելու ապացույցներ, մասնակցելու ապացույցների հետազոտությանը, հարցեր տալու գործին մասնակցող անձանց, վկաներին և փորձագետներին, իրենց փաստարկներն ու նկատառումները ներկայացնելու դատական քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ, մասնակցելու դատական վիճաբանություններին:
հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների լիազորությունները հաստատվում են հասարակական կազմակերպության կամ կոլեկտիվի ընդհանուր ժողովի կամ ընտրովի մարմնի այն որոշման քաղվածքներով, որն ընդունվել է դատարանում քննվող գործի կապակցությամբ:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 147. | կարգը դատական նիստում |
դատավորների նիստի դահլիճ մտնելու պահին դատական նիստի քարտուղարը հայտարարում է. «դատարանը գալիս է, խնդրում եմ ոտքի ելնել»: դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները կանգնում են, որից հետո նախագահողի հրավերով գրավում են իրենց տեղերը: դատավարության բոլոր մասնակիցները դատավորին դիմում են, իրենց ցուցմունքները տալիս են և հայտարարություններ անում են կանգնած: շեղումներ այդ կանոնից կարող են տեղի ունենալ միայն նախագահողի թույլտվությամբ:
գործին մասնակցող անձինք, ներկայացուցիչները, վկաները, փորձագետները, թարգմանները, ինչպես նաև դատական նիստի դահլիճում ներկա գտնվող բոլոր քաղաքացիները պարտավոր են դատական նիստում պահպանել սահմանված կարգը և անառարկելիորեն ենթարկվել նախագահողի կարգադրություններին:
տասնվեց տարեկանից փոքր անձանց դատական նիստի դահլիճ մտնել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց կանչել է դատարանը:
հոդված 148. | դատական նիստում կարգը խանգարողների նկատմամբ կիրառվող միջոցները |
գործի քննության ժամանակ կարգը խանգարող անձին նախագահողը դատարանի անունից նախազգուշացում է անում:
երկրորդ անգամ կարգը խախտելու դեպքում գործին մասնակցող անձինք, ներկայացուցիչները, վկաները, փորձագետները, թարգմանները դատական նիստի դահլիճից կարող են հեռացվել դատարանի որոշմամբ, իսկ գործի քննությանը ներկա գտնվող քաղաքացիները` նախագահողի կարգադրությամբ: դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ կարգը երկրորդ անգամ խախտող քաղաքացիներին նաև տուգանելու մինչև 30 դրամի չափով:
եթե նախագահողի կարգադրություններին դատախազը և փաստաբանը չեն ենթարկվում, նրանց նախազգուշացում է արվում: երբ հիշյալ անձինք շարունակում են չենթարկվել նախագահողի կարգադրություններին, դատարանի որոշմամբ գործի քննությունը կարող է հետաձգվել, եթե հնարավոր չէ առանց գործին վնասելու տվյալ անձին փոխարինել մեկ ուրիշով: դատարանը միաժամանակ այդ մասին հաղորդում է համապատասխանորեն վերադաս դատախազին կամ փաստաբանների կոլեգիայի նախագահությանը:
եթե դատական նիստում կարգը խանգարում են կողմերը կամ երրորդ անձինք, դատարանը հետաձգում է գործի քննությունը կամ կարգը խանգարողներին հեռացնում է դատական նիստի դահլիճից դատական քննության ամբողջ ժամանակամիջոցում կամ նրա մի մասի ընթացքում: վերջին դեպքում նախագահողը նորից դատական նիստի դահլիճ թույլատրված անձին ծանոթացնում է նրա բացակայությամբ տեղի ունեցած դատավարական գործողություններին:
(27.02.85 խմբագրությամբ)
հոդված 149. | դատական նիստի բացումը |
գործի քննության համար նշանակված ժամին դատավորները մտնում են նիստի դահլիճ, որտեղ նախագահողը բացում է դատական նիստը և հայտարարում, թե ինչ գործ է քննության առնվելու:
հոդված 150. | դատավարության մասնակիցների ներկայությունը ստուգելը |
դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին, թե տվյալ գործով կանչված անձերից ովքեր են ներկայացել, ծանուցագրերը հանձնված են արդյոք չներկայացած անձանց և ինչ տեղեկություններ կան նրանց չներկայանալու պատճառների մասին:
դատարանը պարզում է ներկայացած անձանց ինքնությունը, ինչպես նաև ստուգում է պաշտոնատար անձանց և ներկայացուցիչների լիազորությունները:
հոդված 151. | թարգմանին նրա պարտականությունները բացատրելը |
նախագահողը թարգմանին բացատրում է նրա պարտականությունը` թարգմանելու դատավարության լեզվին չտիրապետող անձանց բացատրությունները, ցուցմունքները, դիմումները, հրապարակվող փաստաթղթերի բովանդակությունը, ինչպես նաև նախագահողի կարգադրությունները, դատարանի որոշումներն ու վճիռները:
նախագահողը թարգմանին նախազգուշացնում է ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին: թարգմանի` դատարան ներկայանալուց կամ իր պարտականությունների կատարումից խուսափելու դեպքում, նրա նկատմամբ կարող են կիրառվել հասարակական ներգործության միջոցներ կամ նշանակվել տուգանք մինչև 30 դրամի չափով:
(27.02.85 խմբագրությամբ)
հոդված 152. | վկաներին դատական նիստի դահլիճից հեռացնելը |
դատարան ներկայացած վկաները մինչև նրանց հարցաքննությունն սկսվելը հեռացվում են դատական նիստի դահլիճից: նախագահողը միջոցներ է ձեռք առնում, որպեսզի դատարանի կողմից հարցաքննված վկաները շփում չունենան չհարցաքննված վկաների հետ:
հոդված 153. | դատարանի կազմը հայտարարելը և բացարկման իրավունքը բացատրելը |
նախագահողը հայտարարում է դատարանի կազմը, հայտնում է, թե ով է մասնակցում որպես դատախազ, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի ներկայացուցիչ, փորձագետ, թարգման, դատական նիստի քարտուղար, և գործին մասնակցող անձանց բացատրում է բացարկներ հայտնելու նրանց իրավունքը: բացարկ հայտնելու հիմքերը, հայտնված բացարկի լուծման կարգը և այդպիսի հայտարարությունների բավարարման հետևանքները որոշվում են սույն օրենսգրքի 18-24 հոդվածներով:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 154. | գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչներին նրանց իրավունքներն ու պարտականությունները բացատրելը |
նախագահողը գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչներին բացատրում է նրանց դատավարական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև բացատրում է կողմերին վեճը լուծելու համար միջնորդ կամ ընկերական դատարանին դիմելու նրանց իրավունքը և այդպիսի գործողության հետևանքները:
հոդված 155. | գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների դիմումների լուծումը դատարանի կողմից |
նոր ապացույցներ պահանջելու և գործի քննության հետ կապված մյուս բոլոր հարցերի վերաբերյալ գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների դիմումները լուծվում են դատարանի որոշումներով` գործին մասնակցող մյուս անձանց կարծիքները և դատախազի եզրակացությունը լսելուց հետո:
հոդված 156. | գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների` դատական նիստին չներկայանալու հետևանքները |
գործին մասնակցող անձերից կամ ներկայացուցիչներից որևէ մեկի դատական նիստին չներկայանալու դեպքում, եթե ծանուցագրերը, հեռագիրը կամ հեռախոսագիրը նրանց հանձնելու վերաբերյալ տեղեկություններ չկան, դատարանը հետաձգում է գործի քննությունը:
եթե գործին մասնակցող անձերից կամ ներկայացուցիչներից որևէ մեկը, որը պատշաճ ձևով ծանուցված է եղել դատական նիստի ժամանակի և տեղի մասին, դատական նիստին չի ներկայացել դատարանի կողմից հարգելի համարված պատճառներով, դատարանը հետաձգում է գործի քննությունը: իսկ եթե չներկայանալու պատճառների մասին տեղեկություններ չկան կամ դատարանը չներկայանալու պատճառները հարգելի չի համարում, գործը կարող է քննվել չներկայացած անձի բացակայությամբ:
այն դեպքերում, եթե գործին մասնակցող անձինք և ներկայացուցիչները անհարգելի պատճառներով չեն ներկայանում դատական նիստի, որոնց բացակայության հետևանքով գործի քննությունը հետաձգվել է, դատարանն իրավնունք ունի նրանց նկատմամբ, ինչպես նաև ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության այն պաշտոնատար անձի նկատմամբ, որի մեղքով չի ապահովվել ներկայացուցչի ներկայանալը դատական նիստին, նշանակել տուգանք մինչև 30 դրամի չափով:
եթե դատախազը կամ փաստաբանը չի ներկայանում առանց հարգելի պատճառների, ապա այդ մասին դատարանը հաղորդում է համապատասխանորեն վերադաս դատախազին կամ փաստաբանների կոլեգիայի նախագահությանը:
(27.02.85, 01.03.85 խմբագրությամբ)
հոդված 157. | անհարգելի պատճառներով դատական նիստին կողմերի չներկայանալու հետևանքները |
դատական նիստին անհարգելի պատճառներով հայցվորի կամ պատասխանողի, կամ հայցվորի և պատասխանողի չներկայանալու դեպքում, եթե նրանցից յուրաքանչյուրից դիմում չի ստացվել գործը իր բացակայությամբ քննելու մասին, դատարանը, հետաձգելով գործի քննությունը, իրավունք ունի չներկայացած հայցվորի ու պատասխանողի նկատմամբ նշանակել տուգանք մինչև 30 դրամի չափով:
եթե կողմերը առանց հարգելի պատճառների չեն ներկայանում դատարանի երկրորդ կանչով, դատարանը դիմումը թողնում է առանց քննության, եթե հնարավոր չի համարում գործը լուծել գործում եղած նյութերի հիման վրա:
(28.05.80, 27.02.85, 01.03.85 խմբագրությամբ)
հոդված 158. | ալիմենտի բռնագանձման գործերով դատական նիստին պատասխանողի չներկայանալու հետևանքները |
ալիմենտի բռնագանձման գործերով դատարանը կարող է պատասխանողի ներկայանալը պարտադիր համարել: եթե այդ դեպքում պատասխանողը չներկայանա դատական նիստին` դատարան կողմից անհարգելի համարված պատճառներով, նա ենթարկվում է տուգանքի մինչև 30 դրամի չափով և հարկադիր բերման:
(27.02.85. խմբագրությամբ)
հոդված 159. | դատական նիստին վկաների կամ փորձագետների չներկայանալու հետևանքները |
դատական նիստին վկաների կամ փորձագետների չներկայանալու դեպքում դատարանը լսում է գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների կարծիքը և դատախազի եզրակացությունը` չներկայացած վկաների կամ փորձագետների բացակայությամբ գործը քննելու հնարավորության մասին և որոշում է կայացնում դատական քննությունը շարունակելու կամ գործի քննությունը հետաձգելու մասին:
եթե դատարան կանչված վկան դատական նիստի չի ներկայացել դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, ենթարկվում է տուգանքի մինչև 30 դրամի չափով, իսկ երկրորդ կանչով չներկայանալու դեպքում` հարկադրական բերման:
(27.02.85, 01.03.85 խմբագրությամբ)
հոդված 160. | գործի քննության հետաձգումը |
գործի քննության հետաձգումը թույլատրվում է սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև գործին մասնակցող անձերից որևէ մեկի, ներկայացուցիչների, վկաների, փորձագետների, թարգմանների չներկայանալու, հակընդդեմ հայց հարուցելու, նոր անձինք ներգրավելու, նոր ապացույցներ պահանջելու անհրաժեշտություն առաջանալու հետևանքով և մյուս այն դեպքերում, երբ դատարանը գործի քննությունը անհնարին կհամարի տվյալ դատական նիստում:
գործի քննությունը հետաձգելուց հետո նրա նոր քննությունը սկսվում է սկզբից:
դատարանը, հետաձգելով գործի քննությունը, նոր դատական նիստի օրը նշանակում է հաշվի առնելով այն ժամանակը, որն անհրաժեշտ է գործին մասնակցող անձանց կանչելու կամ ապացույցներ պահանջելու համար, որի մասին ստորագրությամբ հայտարարում է ներկայացած անձանց: չներկայացած և դատավարությանը մասնակցելու համար նոր հրավիրվող անձինք նոր դատական նիստի ժամանակի մասին իրազեկ են դարձվում ծանուցագրերով:
հոդված 161. | վկաների հարցաքննությունը գործի քննությունը հետաձգելիս |
գործի քննությունը հետաձգելիս դատարանը կարող է հարցաքննել ներկայացած վկաներին, եթե դատական նիստին ներկա են գործին մասնակցող բոլոր անձինք: այդ վկաներին կրկին անգամ նոր դատական նիստին կանչել թույլատրվում է միայն անհրաժեշտ դեպքերում:
հոդված 162. | փորձագետին նրա իրավունքներն ու պարտականությունները բացատրելը |
նախագահողը փորձագետին բացատրում է նրա իրավունքներն ու պարտականությունները և նախազգուշացնում է նրան ակնհայտ կեղծ եզրակացություն տալու և եզրակացություն տալուց անհարգելի պատճառով հրաժարվելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 և 197 հոդվածներով նախատեսված պատասխանատվության մասին:
փորձագետը դատական քննության ժամանակ պարտավոր է ներկա լինել դատական նիստի դահլիճում: առանձին դեպքերում փորձագետը իր խնդրանքով կարող է դատարանի որոշմամբ ազատվել դատական նիստի դահլիճում ներկա գտնվելու պարտականություններից:
հոդված 163. | գործն ըստ էության քննելու սկիզբը |
գործի քննությունն ըստ էության սկսվում է նախագահողի կամ ժողովրդական ատենակալի կողմից գործի զեկուցմամբ: այնուհետև նախագահողը պարզում է, թե հայցվորը արդյոք պնդում է իր պահանջները, պատասխանողը արդյոք ընդունում է հայցվորի պահանջները և կողմերը արդյոք չեն ցանկանում գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, կամ վեճը լուծելու համար դիմել միջնորդ դատարանին կամ ընկերական դատարանին:
հոդված 164. | հայցվորի հրաժարվելը հայցից, հայցի ընդունումը պատասխանողի կողմից և կողմերի հաշտության համաձայնությունը |
հայցից հրաժարվելու մասին հայցվորի հայտարարությունը, հայցի ընդունումը պատասխանողի կողմից կամ կողմերի հաշտության համաձայնության պայմանները գրառվում են դատական նիստի արձանագրության մեջ և համապատասխանորեն ստորագրում են հայցվորը, պատասխանողը կամ երկու կողմերը:
եթե հայցից հայցվորի հրաժարվելը, պատասխանողի կողմից հայցն ընդունելը կամ կողմերի հաշտության համաձայնությունը արտահայտված են դատարանին հասցեագրված գրավոր դիմումներում, ապա այդ դիմումները կցվում են գործին, որի մասին մատնանշվում է դատական նիստի արձանագրության մեջ:
նախքան հայցից հայցվորի հրաժարումն ընդունելը կամ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը հայցվորին կամ կողմերին բացատրում է համապատասխան դատավարական գործողությունների հետևանքները:
հայցվորի` հայցից հրաժարումն ընդունելու կամ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանը որոշում է կայացնում, որով միաժամանակ կարճում է գործի վարույթը: որոշման մեջ պետք է ցույց տրված լինեն կողմերի` դատարանի կողմից հաստատվող հաշտության համաձայնության պայմանները:
եթե դատարանը չի ընդունում հայցից հայցվորի հրաժարվելը, պատասխանողի կողմից հայցն ընդունելը կամ չի հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը, ապա դատարանն այդ մասին կայացնում է պատճառաբանված որոշում:
հոդված 165. | գործին մասնակցող անձանց բացատրությունները |
գործը զեկուցվելուց հետո դատարանը լսում է հայցվորի և նրա կողմում մասնակցող երրորդ անձի, ինչպես նաև գործին մասնակցող մյուս անձանց բացատրությունները: դատախազը, ինչպես նաև պետական կառավարման, արհմիությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների լիազորված մարմինները և առանձին քաղաքացիները, որոնք գործն սկսել են սույն օրենսգրքի 4 հոդվածով նախատեսված կարգով բացատրություն են տալիս առաջինը: գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հարցեր տալու միմյանց:
գործին մասնակցող անձանց գրավոր բացատրությունները, ինչպես սույն օրենսգրքի 51 և 57 հոդվածներով նախատեսված կարգով դատարանի կողմից ստացված բացատրությունները, հրապարակվում են նախագահողի կողմից:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 166. | ապացույցների հետազոտման կարգ սահմանելը |
դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց բացատրությունները, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքները և դատախազի եզրակացությունը, սահմանում է վկաների, փորձագետների հարցաքննության և մյուս ապացույցների հետազոտման կարգը:
հոդված 167. | վկաների հարցաքննությունը |
յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին: դեռևս ցուցմունք չտված վկաները գործի քննության ժամանակ չեն կարող ներկա գտնվել դատական նիստի դահլիճում: հարցաքննված վկան մնում է նիստի դահլիճում մինչև գործի քննության ավարտվելը, եթե դատարանը թույլ չի տալիս նրան ավելի շուտ հեռանալու:
հոդված 168. | ցուցմունքներ տալուց հրաժարվելու և ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար պատասխանատվության մասին վկային նախազգուշացնելը |
վկայի հարցաքննությունից առաջ նախագահողը պարզում է վկայի ինքնությունը և նախազգուշացնում նրան ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար պատասխանատվության մասին: վկայից ստորագրություն է վերցվում հետևյալ բովանդակությամբ`
«ես... (վկայի անունը, հայրանունը, ազգանունը) պարտավորվում եմ ցուցմունք տալ դատարան ինձ հայտնի ամեն ինչի մասին այն գործով, որով ես կանչված եմ որպես վկա: ինձ բացատրված է, որ ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու համար և ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար ես ենթակա եմ քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 196 և 197 հոդվածներին համապատասխան»: վկայի ստորագրությունը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
նախագահողը տասնվեց տարեկան չդարձած վկաներին բացատրում է նրանց պարտականությունը` ճշմարտացիորեն պատմելու գործի վերաբերյալ իրենց հայտնի ամեն ինչի մասին, բայց նրանք չեն նախազգուշացվում ցուցմունք տալուց հրաժարվելու կամ խուսափելու և ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության մասին և նրանցից ստորագրություն չի վերցվում:
հոդված 169. | վկայի հարցաքննության կարգը |
նախագահողը պարզում է վկայի հարաբերությունը գործին մասնակցող անձանց հետ և առաջարկում է նրան դատարանին հաղորդել այն ամենը, ինչ հայտնի է իրեն գործի վերաբերյալ:
դրանից հետո վկային կարող են հարցեր տրվել:
առաջինը հարցեր է տալիս այն անձը, որի խնդրանքով կանչվել է վկան, և նրա ներկայացուցիչը, իսկ այնուհետև գործին մասնակցող մյուս անձինք և ներկայացուցիչները: դատարանի նախաձեռնությամբ հրավիրված վկային առաջինը հարցեր է առաջարկում հայցվորը:
նախագահողը վերացնում է գործի հետ առնչություն չունեցող հարցերը:
դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու վկային նրա հարցաքննության ամեն մի պահին:
հոդված 170. | վկայի կրկնակի հարցաքննությունը |
անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է նույն կամ հաջորդ նիստում վկային հարցաքննել երկրորդ անգամ, ինչպես նաև առերեսում կատարել վկաների միջև, պարզելու համար նրանց ցուցմունքներում եղած հակասությունները:
հոդված 171. | վկայի կողմից գրավոր նշումներ օգտագործելը |
ցուցմունքներ տալիս վկան կարող է գրավոր նշումներից օգտվել այն դեպքերում, երբ նրա ցուցմունքները կապված են որևէ թվական կամ այլ տվյալների հետ, որոնք դժվար է պահել հիշողության մեջ: այդ նշումները ներկայացվում են դատարանին և գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչներին և դատարանի որոշմամբ կարող են կցվել գործին:
հոդված 172. | անչափահաս վկայի հարցաքննությունը |
տասնչորս տարեկան չդարձած վկաներին հարցաքննելիս, իսկ դատարանի հայեցողությամբ նաև տասնչորսից մինչև տասնվեց տարեկան վկաներին հարցաքննելիս հրավիրում է մանկավարժ: անհրաժեշտության դեպքում կանչվում են նաև նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները: հիշյալ անձինք նախագահողի թույլտվությամբ կարող են հարցեր տալ վկային:
բացառիկ դեպքերում, երբ այդ անհրաժեշտ է ճշմարտությունը ի հայտ բերելու համար, անչափահաս վկայի հարցաքննության ժամանակ դատարանի որոշմամբ դատական նիստի դահլիճից կարող է հեռացվել գործին մասնակցող այս կամ այն անձը: երբ այդ անձը վերադառնում է նիստի դահլիճ, նրան պետք է հաղորդվի անչափահաս վկայի ցուցմունքը և նրան հնարավորություն տրվի հարցեր տալու վկային:
տասնվեց տարեկան չդարձած վկան, նրա հարցաքննությունն ավարտվելուց հետո, հեռացվում է դատական նիստի դահլիճից, բացի այն դեպքերից, երբ դատարանն անհրաժեշտ է գտնում այդ վկայի ներկայությունը նիստի դահլիճում:
հոդված 173. | վկայի ցուցմունքների հրապարակումը |
վկաների այն ցուցմունքները, որ հավաքվել են սույն օրենսգրքի 51, 57 հոդվածներով, 62 հոդվածի երրորդ մասով և 161 հոդվածով նախատեսված կարգով, հրապարակվում են դատական նիստում:
(27.02.85 խմբագրությամբ)
հոդված 174. | գրավոր ապացույցների հետազոտումը |
գրավոր ապացույցները կամ զննության վերաբերյալ սույն օրենսգրքի 51 և 57 հոդվածներով և 140 հոդվածի 11-րդ կետով նախատեսված կարգով կազմված արձանագրությունները հրապարակվում են դատական նիստում և ներկայացվում գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչներին, իսկ անհրաժեշտության դեպքերում` փորձագետներին և վկաներին: դրանից հետո կարող են բացատրություններ տալ գործին մասնակցող անձինք:
հոդված 175. | քաղաքացիների անձնական նամակագրությունների հրապարակումը |
նամակագրության գաղտնիքը պահպանելու նպատակով քաղաքացիների անձնական նամակագրությունը դռնբաց դատական նիստում կարող է հրապարակվել միայն այն անձանց համաձայնությամբ, որոնց միջև տեղի է ունեցել այդ նամակագրությունը: հակառակ դեպքում նման նամակագրությունը հրապարակվում և հետազոտվում է դռնփակ դատական նիստում:
հոդված 176. | փաստաթուղթը կեղծ լինելու վերաբերյալ հայտարարությունը |
երբ հայտարարություն է արվում այն մասին, որ գործում եղած փաստաթուղթը կեղծ է, ապա փաստաթուղթը ներկայացնող անձը կարող է խնդրել դատարանին այն հանելու ապացույցների թվից և գործը լուծելու այլ ապացույցների հիման վրա:
փաստաթուղթը կեղծ լինելու մասին հայտարարությունը ստուգելու համար դատարանը կարող է փորձաքննություն նշանակել կամ այլ ապացույցներ պահանջել:
եթե դատարանը գալիս է այն համոզման, որ փաստաթուղթը կեղծ է, նա այդպիսին հանում է ապացույցների թվից:
անհրաժեշտության դեպքում դատարանը քրեական հետապնդում է հարուցում կամ նյութերն ուղարկում է կեղծ փաստաթուղթը դատարանին ներկայացնող անձի աշխատանքի, ուսման կամ բնակության վայրի հասարակական կազմակերպությանը, կամ ընկերական դատարան, այդ անձի նկատմամբ հասարակական ներգործության միջոցներ կիրառելու համար:
հոդված 177. | իրեղեն ապացույցների հետազոտումը |
իրեղեն ապացույցները զննվում են դատարանի կողմից և ներկայացվում են գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչներին, իսկ անհրաժեշտության դեպքում` փորձագետներին և վկաներին:
այն անձինք, որոնց ներկայացվել են իրեղեն ապացույցները, կարող են դատարանի ուշադրությունը հրավիրել զննության հետ կապված այս կամ այն հանգամանքի վրա: այդ հայտարարությունները մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ:
սույն օրենսգրքի 51, 57 հոդվածներով և 140 հոդվածի 11-րդ կետով նախատեսված կարգով կազմված իրեղեն ապացույցների զննության արձանագրությունները հրապարակվում են դատական նիստում, որից հետո գործին մասնակցող անձինք կարող են բացատրություններ տալ:
հոդված 178. | զննությունը տեղում |
այն իրեղեն և գրավոր ապացույցները, որոնք չեն կարող դատարան բերվել, զննվում և հետազոտվում են դրանց գտնվելու տեղում:
զննությունը տեղում կատարելու մասին դատարանը որոշում է կայացնում:
զննությունը տեղում կատարվում է դատարանի ամբողջ կազմով: զննության ժամանակի և տեղի մասին ծանուցվում է գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչներին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում զննությունը կատարելուն: անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նաև փորձագետներն ու վկաները: զննության արդյունքները գրառվում են դատական նիստի արձանագրության մեջ: արձանագրությանը կարող են կցվել զննության ժամանակ կազմված կամ ստուգված պլանները, գծագրերը, լուսանկարները:
հոդված 179. | փորձագետների հարցաքննությունը |
փորձագետի եզրակացությունը հրապարակվում է դատական նիստում: եզրակացությունը պարզաբանելու և լրացնելու նպատակով փորձագետին կարող են հարցեր տրվել:
առաջինը հարցեր է տալիս այն անձը, որի խնդրանքով նշանակվել է փորձագետը, և նրա ներկայացուցիչը, իսկ այնուհետև` գործին մասնակցող մյուս անձինք և ներկայացուցիչները: դատարանի նախաձեռնությամբ նշանակված փորձագետին առաջինը հարցեր է առաջարկում հայցվորը:
դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու փորձագետին նրա հարցաքննության ամեն մի պահին:
հոդված 180. | լրացուցիչ և կրկնակի փորձաքննություն |
փորձագետի եզրակացությունը բավականաչափ պարզ չլինելու կամ լրիվ չլինելու դեպքում դատարանը կարող է լրացուցիչ փորձաքննություն նշանակել:
չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում, ինչպես նաև մի քանի փորձագետների եզրակացությունների միջև հակասություններ լինելու դեպքում, դատարանը կարող է կրկնակի փորձաքննություն նշանակել, դրա կատարումը հանձնարարելով այլ փորձագետի կամ փորձագետների:
հոդված 181. | պետական կառավարման մարմինների եզրակացությունները |
դատարանի կողմից դատավարությանը մասնակցելու ներգրավված կամ իրենց նախաձեռնությամբ դատավարության մեջ մտած պետական կառավարման մարմինների եզրակացությունները հրապարակվում են դատական նիստում, որից հետո դատարանը, գործին մասնակցող անձինք և ներկայացուցիչները, եզրակացությունները պարզաբանելու և լրացնելու նպատակով, կարող են հարցեր տալ այդ մարմինների լիազորներին:
հոդված 182. | հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների կարծիքը |
հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների կարծիքը դատական նիստում շարադրում են նրանց ներկայացուցիչները, որից հետո դատարանը և գործին մասնակցող անձինք, քննվող գործի առթիվ հասարակայնության կարծիքը պարզելու և ճշտելու համար, կարող են հարցեր տալ հիշյալ ներկայացուցիչներին:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 183. | գործի ըստ էության քննությունն ավարտելը |
բոլոր ապացույցները քննության առնելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչներին հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում որևէ բանով լրացնել գործի նյութերը: այդպիսի հայտարարություններ չլինելու դեպքում նախագահողը հայտարարում է գործի հետազոտությունն ավարտված, և դատարանն անցնում է դատական վիճաբանությունների և դատախազի եզրակացության ունկնդրությանը:
հոդված 184. | դատական վիճաբանություններ |
դատական վիճաբանությունները բաղկացած են գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների ճառերից:
սկզբում հանդես է գալիս հայցվորը և նրա ներկայացուցիչը, իսկ այնուհետև` պատասխանողը և նրա ներկայացուցիչը: արդեն իսկ սկսված դատավարության ընթացքում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացրած երրորդ անձը և նրա ներկայացուցիչը հանդես են գալիս կողմերից հետո: վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը և նրա ներկայացուցիչը հանդես են գալիս այն հայցվորից կամ պատասխանողից հետո, որի կողմում երրորդ անձը մասնակցում է գործին:
դատախազը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների, արհմիությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների լիազորները և առանձին քաղաքացիները, որոնք գործն սկսել են սույն օրենսգրքի 4 հոդվածով նախատեսված կարգով, դատական վիճաբանություններում հանդես են գալիս առաջինը:
պետական կառավարման մարմինների լիազորները, որոնց դատարանը դատավարությանը մասնակցելու է ներգրավել կամ որոնք դատավարության մեջ են մտել իրենց նախաձեռնությամբ, դատական վիճաբանություններում հանդես են գալիս կողմերից և երրորդ անձերից հետո:
հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները, որոնց թույլատրված է մասնակցելու դատական քննությանը, դատական վիճաբանություններում հանդես են գալիս այն անձերից հետո, որոնք նշված են սույն հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերում:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 185. | առարկություններ |
վիճաբանությունների բոլոր մասնակիցների կողմից ճառերն արտասանելուց հետո նրանք կարող են ճառերում ասածների կապակցությամբ հանդես գալ երկրորդ անգամ: վերջին առարկության իրավունքը միշտ պատկանում է պատասխանողին և նրա ներկայացուցչին:
հոդված 186. | դատախազի եզրակացությունը |
գործին մասնակցող դատախազը, ըստ ամբողջ գործի էության, եզրակացություն է տալիս դատական վիճաբանություններից հետո:
հոդված 187. | գործի ըստ էության քննությունը վերսկսելը |
դատական վիճաբանությունների մասնակիցները կամ եզրակացություն տվող դատախազը իրավունք չունեն իրենց ելույթներում վկայակոչելու այն հանգամանքները, որոնք չեն պարզվել դատարանի կողմից, ինչպես նաև այն ապացույցները, որոնք չեն հետազոտվել դատական նիստում:
եթե դատական վիճաբանությունների կամ դատախազի եզրակացության ժամանակ դատարանը անհրաժեշտ է գտնում գործի համար նշանակություն ունեցող նոր հանգամանքներ պարզել կամ նոր ապացույցներ հետազոտել, նա որոշում է կայացնում գործի ըստ էության քննությունը վերսկսելու մասին: գործի ըստ էության քննությունն ավարտվելուց հետո նոր դատական վիճաբանությունները տեղի են ունենում ընդհանուր կարգով: նույն կարգով եզրակացություն է տալիս դատախազը:
հոդված 188. | դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ |
դատական վիճաբանություններից և դատախազի եզրակացություններից հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու համար, որի մասին նախագահողը հայտարարում է դատական նիստի դահլիճում ներկա գտնվողներին:
հոդված 189. | վճիռը հայտարարելը |
վճիռը ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ, որտեղ նախագահողը կամ ժողովրդական ատենակալը հայտարարում է դատարանի վճիռը: դատական նիստի դահլիճում ներկա գտնվող բոլոր անձինք, չբացառելով դատարանի կազմը, վճիռը լսում են հոտնկայս: այնուհետև նախագահողը բացատրում է վճռի բովանդակությունը, նրա գանգատարկման կարգն ու ժամկետը:
գ լ ու խ 16.
դատարանի վճիռը
հոդված 190. | դատարանի վճիռը |
առաջին ատյանի դատարանի որոշումը, որով ըստ էության լուծվում է գործը, կայացվում է վճռի ձևով:
դատարանը վճիռը կայացնում է հանուն հայաստանի հանրապետության:
հոդված 191. | վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը |
դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:
դատարանը վճիռը հիմնավորում է միայն այն ապացույցներով, որոնք հետազոտվել են դատական նիստում:
հոդված 192. | դատավորների խորհրդակցության գաղտնիությունը |
դատարանը վճիռը կայացնում է խորհրդակցական սենյակում: խորհրդակցության և վճիռ կայացնելու ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմի մեջ մտնող դատավորները: խորհրդակցական սենյակում այլ անձանց ներկայություն չի թույլատրվում:
խորհրդակցական սենյակում բոլոր հարցերը լուծվում են սույն օրենսգրքի 16 հոդվածով սահմանված կարգով:
դատավորները չեն կարող հրապարակել այն դատողությունները, որ տեղի են ունեցել խորհրդակցության ժամանակ:
հոդված 193. | վճիռը կայացնելիս լուծման ենթակա հարցերը |
վճիռը կայացնելիս դատարանը գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող ինչ հանգամանքներ են պարզված և ինչ հանգամանքներ չեն պարզված, ինչ օրենք պետք է կիրառվի տվյալ գործով և արդյոք բավարարման ենթակա է հայցը:
դատարանը, խորհրդակցության ժամանակ գտնելով, որ անհրաժեշտ է գործի համար նշանակություն ունեցող նոր հանգամանքներ պարզել, կամ նոր ապացույցներ հետազոտել, որոշում է կայացնում գործի ըստ էության քննությունը վերսկսելու մասին: գործի ըստ էության քննությունն ավարտելուց հետո դատարանը նորից լսում է դատական վիճաբանություններն ու դատախազի եզրակացությունը:
հոդված 194. | դատարանի իրավունքը` դուրս գալու հայցային պահանջների սահմաններից |
ելնելով գործի պարզված հանգամանքներից, դատարանը կարող է դուրս գալ հայցվորի ներկայացրած պահանջների սահմաններից, եթե դա անհրաժեշտ է պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների կամ քաղաքացիների իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը պաշտպանելու համար:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 195. | վճռահատություն |
դատարանի վճիռը կայացվում է դատավորի կողմից, գործի քննությունից անմիջապես հետո, խորհրդակցական սենյակում և հայտարարվում է նույն դատական նիստում:
վճիռը պետք է կցված լինի գործին:
(01.07.94 խմբագրությամբ)
հոդված 196. | վճիռը շարադրելը |
վճիռը շարադրվում և ստորագրվում է դատավորի կողմից:
սույն օրենսգրքի 304 հոդվածի չորրորդ, 328 հոդվածի հինգերորդ կետերով նախատեսված դեպքերում վճիռը շարադրվում է նախագահողի կամ դատավորներից մեկի կողմից և ստորագրվում է բոլոր դատավորների, այդ թվում այն դատավորի կողմից, որը մնացել է առանձին կարծիքի:
վճռի մեջ կատարվող ուղղումները պետք է հիշատակված լինեն դատավորի կամ դատավորների ստորագրություններից առաջ:
(01.07.94 խմբագրությամբ)
հոդված 197. | վճռի բովանդակությունը |
վճիռը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
վճռի ներածական մասում ցույց է տրվում վճռի կայացման ժամանակն ու տեղը, վճիռը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը, դատական նիստի քարտուղարը, դատախազը, եթե նա մասնակցել է դատավարությանը, կողմերը, գործին մասնակցող մյուս անձինք, ներկայացուցիչները և վեճի առարկան:
վճռի նկարագրական մասը բովանդակում է հայցվորի պահանջները, պատասխանողի առարկությունները և գործին մասնակցող մյուս անձանց բացատրությունները:
վճռի պատճառաբանական մասում պետք է ցույց տրվեն գործի այն հանգամանքները, որպիսիք պարզել է դատարանը, այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի եզրակացությունները, և այն փաստարկները, որոնցով դատարանը հերքում է այս կամ այն ապացույցը, այն օրենքները, որոնցով ղեկավարվել է դատարանը:
վճռի եզրափակիչ մասը պետք է բովանդակի դատարանի եզրակացությունը հայցը բավարարելու կամ հայցը լիովին կամ մասնակի մերժելու մասին, ցուցում դատական ծախսերը բաշխելու մասին, ցուցում գանգատարկման ժամկետի և կարգի մասին:
ամուսնալուծության վերաբերյալ գործերով վճռի եզրափակիչ մասում պետք է որոշված լինի հարյուրից մինչև երկու հարյուր դրամի չափով այն գումարը, որը ամուսիններից մեկի կամ երկու ամուսինների կողմից ենթակա է վճարման, եթե երկու ամուսինները գտնվում են առաջին ամուսնության մեջ, իսկ եթե ամուսիններից մեկը գտնվում է կրկնակ ամուսնության մեջ, գումարը պետք է որոշվի երկու հարյուրից մինչև երեք հարյուր դրամի չափով, որը ենթակա է վճարման ամուսիններից մեկի կամ երկու ամուսինների կողմից` նրանց ամուսնալուծության վկայական տալու ժամանակ, բացառությամբ այն անձանց հետ ամուսնալուծության վերաբերյալ գործերի, որոնք սահմանված կարգով ճանաչվել են անհայտ բացակայող կամ հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ, ինչպես նաև այն անձանց հետ, որոնք դատապարտվել են առնվազն երեք տարվա ազատազրկման, որոնց վերաբերյալ գործերով նշված գումարը չի գանձվում:
(07.03.67, 10.03.90 խմբագրությամբ)
հոդված 198. | վճռի կատարման կարգն ու ժամկետը սահմանելը, վճռի կատարումն ապահովելը |
այն դեպքերում, երբ դատարանը վճռի կատարման որոշակի կարգ և ժամկետ է սահմանում, կամ վճռի անհապաղ կատարում է թույլ տալիս, կամ միջոցներ է ձեռք առնում ապահովելու նրա կատարումը, այդ մասին նշվում է վճռի մեջ:
հոդված 199. | իրավաբանական անձերից դրամական գումարներ բռնագանձելու վերաբերյալ վճիռը |
դատարանը, վճիռ կայացնելով պետական ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, կոոպերատիվ այլ կազմակերպություններից, դրանց միավորումներից ու հասարակական այլ կազմակերպություններից դրամական գումարներ բռնագանձելու վերաբերյալ, վճռի եզրափակիչ մասում նշում է բռնագանձվող գումարների բնույթը, այլև հիշատակում է, թե վարկային հիմնարկներում պատասխանողի ունեցած որ հաշվից պետք է դուրս գրվի բռնագանձվող գումարը:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 200. | գույքը կամ նրա արժեքը բռնագանձելու վերաբերյալ վճիռը |
գույքը նատուրայով բռնագանձելու դեպքում դատարանը վճռի մեջ ցույց է տալիս գույքի արժեքը, որը պետք է բռնագանձվի պատասխանողից, եթե վճիռը կատարելիս այդ գույքը առկա չլինի:
հոդված 201. | պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող վճիռը |
պատասխանողին այնպիսի որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող վճիռ կայացնելիս, որոնք կապված չեն գույք կամ դրամական գումարներ հանձնելու հետ, դատարանը այդ նույն վճռում կարող է նշել, որ եթե պատասխանողը սահմանված ժամկետի ընթացքում չկատարի վճիռը, ապա հայցվորը իրավունք ունի կատարելու այդ գործողությունները պատասխանողի հաշվին, բռնագանձելով նրանից անհրաժեշտ ծախսերը:
եթե հիշյալ գործողությունները կարող են կատարվել միայն պատասխանողի կողմից, դատարանը վճռի մեջ սահմանում է ժամկետ, որի ընթացքում պետք է կատարվի վճիռը:
հոդված 202. | մի քանի հայցվորների օգտին կամ մի քանի պատասխանողների դեմ կայացված վճիռը |
մի քանի հայցվորների օգտին վճիռ կայացնելիս դատարանը նշում է, թե ինչ բաժնով է այն վերաբերվում նրանցից յուրաքանչյուրին, կամ մատնանշում է, որ բռնագանձման իրավունքը համապարտ է:
մի քանի պատասխանողների դեմ վճիռ կայացնելիս դատարանը նշում է, թե պատասխանողներից յուրաքանչյուրը ինչ բաժնով պետք է կատարի վճիռը, կամ մատնանշում է, որ նրանց պատասխանատվությունը համապարտ է:
հոդված 203. | վճռի մեջ եղած գրավրիպակները և թվաբանական ակնհայտ սխալներն ուղղելը |
գործի վերաբերյալ վճիռը հայտարարելուց հետո վճիռ կայացնող դատարանը ինքը իրավունք չունի բեկանելու կամ փոխելու այն կամ ուղղումներ մտցնելու վճռի տեքստում:
դատարանը իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կարող է ուղղել վճռի մեջ թույլ տրված գրավրիպակները կամ թվաբանական ակնհայտ սխալները: ուղղումներ մտցնելու հարցը լուծվում է դատական նիստում: գործին մասնակցող անձինք իրազեկ են դարձվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը ուղղումներ մտցնելու հարցը քննելուն արգելք չի հանդիսանում:
վճռի մեջ ուղղումներ մտցնելու հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել կամ մասնավոր բողոք բերվել:
հոդված 204. | լրացուցիչ վճիռ |
գործի վերաբերյալ վճիռ կայացնող դատարանը, գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, կարող է լրացուցիչ վճիռ կայացնել հետևյալ դեպքերում`
1) եթե որևէ պահանջի վերաբերյալ, որով գործին մասնակցող անձինք ապացույցներ են ներկայացրել և բացատրություններ են տվել, վճիռ չի կայացվել.
2) եթե դատարանը, լուծելով իրավունքի հարցը, չի նշել բռնագանձման ենթակա գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը.
3) եթե դատարանը չի լուծել դատական ծախսերի հարցը:
լրացուցիչ վճիռ կայացնելու հարցը կարելի է դնել վճիռը կայացնելու օրից տասն օրվա ընթացքում:
դատարանի լրացուցիչ վճիռը կայացվում է հարցը դատական նիստում քննվելուց հետո` տեղյակ պահելով գործին մասնակցող անձանց, և կարող է գանգատարկվել ու բողոքարկվել վճռաբեկության կարգով:
լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 205. | վճռի պարզաբանումը |
վճիռը պարզ չլինելու դեպքում գործը լուծող դատարանը իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա պարզաբանել վճիռը` չփոխելով նրա բովանդակությունը:
վճռի պարզաբանում թույլատրվում է, եթե այն դեռևս ի կատար չի ածվել և չի անցել այն ժամկետը, որի ընթացքում վճիռը կարող է հարկադրաբար կատարվել:
վճռի պարզաբանման հարցը լուծվում է դատական նիստում: գործին մասնակցող անձինք իրազեկ են դարձվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը վճռի պարզաբանման հարցը քննելուն արգելք չի հանդիսանում:
վճռի պարզաբանման հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 206. | վճռի կատարման հետաձգումը և տարաժամկետումը, վճռի կատարման եղանակը և կարգը փոփոխելը |
գործով վճիռ կայացնող դատարանը իրավունք ունի, գործին մասնակցող անձանց դիմումի հիման վրա, ելնելով կողմերի գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից, հետաձգելու կամ տարաժամկետելու վճռի կատարումը, ինչպես նաև փոփոխելու նրա կատարման եղանակն ու կարգը:
հիշյալ դիմումները քննության են առնվում դատական նիստում: գործին մասնակցող անձինք իրազեկ են դարձվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը դատարանի առաջ դրված հարցի լուծմանը արգելք չի հանդիսանում:
վճռի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, ինչպես նաև նրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 207. | դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը |
դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ գանգատարկման և բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն գանգատարկված կամ բողոքարկված չի եղել: վճռաբեկ գանգատ տալու կամ վճռաբեկ բողոք բերվելու դեպքում վճիռը, եթե այն չի բեկանված, օրինական ուժի մեջ է մտնում վերադաս դատարանի կողմից գործը քննվելուց հետո:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի վճիռները օրինական ուժի մեջ են մտնում դրանց հրապարակումից անմիջապես հետո:
վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կողմերը և գործին մասնակցող մյուս անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները չեն կարող նույն հիմքերով նույն հայցային պահանջները նորից ներկայացնել դատարան, ինչպես նաև այլ դատավարության ժամանակ վիճարկել դատարանով հաստատված փաստերն ու իրավահարաբերությունները:
եթե գործն սկսվել է դատախազի, պետական կառավարման մարմնի, արհմիության, պետական ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, կոլտնտեսության, կոոպերատիվ այլ կազմակերպության, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպության կամ քաղաքացու կողմից սույն օրենսգրքի 4 հոդվածով նախատեսված կարգով, ապա օրինական ուժի մեջ մտած վճիռը պարտադիր է այն անձի համար, որի շահերից ելնելով սկսվել է գործը:
եթե պատասխանողից պարբերական վճարումներ բռնագանձելու վերաբերյալ վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո փոփոխվում են այն հանգամանքները, որոնք ազդում են վճարումների չափը որոշելու կամ դրանց տևողության վրա, յուրաքանչյուր կողմ իրավունք ունի նոր հայց հարուցելու միջոցով պահանջելու, որ փոփոխվեն վճարումների չափն ու ժամկետները:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 208. | վճռի կատարումը |
վճիռն ի կատար է ածվում նրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո, բացի անհապաղ կատարման դեպքերից:
հոդված 209. | անհապաղ կատարման ենթակա վճիռներ |
անհապաղ կատարման ենթակա է`
1) ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճիռը և ժողովրդական դատավորի որոշումը.
2) բանվորի կամ ծառայողի օգտին աշխատավարձ բռնագանձելու վերաբերյալ վճիռը, սակայն ոչ ավելի մեկ ամսվա աշխատավարձից.
3) կոլտնտեսականի օգտին աշխատանքի վարձատրություն բռնագանձելու վերաբերյալ վճիռը, սակայն ոչ ավելի մեկ ամսվա միջին վաստակից.
4) աշխատանքից սխալ արձակված կամ սխալ փոխադրված աշխատողին աշխատանքում կամ նախկին պաշտոնում վերականգնելու վերաբերյալ վճիռը:
(27.02.85 խմբագրությամբ)
հոդված 210. | դատարանի իրավունքը` թույլատրելու վճռի անհապաղ կատարում |
դատարանը կարող է թույլ տալ անհապաղ կատարել ամբողջ վճիռը կամ նրա մի մասը, եթե այն վերաբերում է`
1) հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառած վնասի հատուցման վճարումներ բռնագանձելուն.
2) հեղինակային իրավունքը օգտագործելու համար` հեղինակին, հայտնագործության հեղինակին, հեղինակային իրավունք ունեցող գյուտարարին` նրա գյուտն օգտագործելու համար և ռացիոնալիզատորական առաջարկության հեղինակին` նրա առաջարկության համար հասանելիք վարձատրությունը որոշելուն.
3) մյուս բոլոր գործերին, եթե առանձին հանգամանքների բերումով վճռի կատարման դանդաղումը կարող է զգալի վնաս պատճառել պահանջատիրոջը կամ կարող է անհնարին դառնալ վճռի բուն իսկ կատարումը:
այս հոդվածի 3-րդ կետում նշված հիմքերով վճռի անհապաղ կատարում թույլ տալու դեպքում դատարանը կարող է պահանջել հայցվորից` ապահովել վճռի կատարման շրջադարձումը դատարանի վճիռը բեկանվելու դեպքում:
վճռի անհապաղ կատարում թույլ տալու հարցը քննության է առնվում դատական նիստում: գործին մասնակցող անձինք իրազեկ են դարձվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը անհապաղ կատարման հարցի լուծմանը արգելք չի հանդիսանում:
վճռի անհապաղ կատարման հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: վճռի անհապաղ կատարման վերաբերյալ որոշման դեմ մասնավոր գանգատ տալը կամ մասնավոր բողոք բերելը չի կասեցնում այդ որոշման կատարումը:
հոդված 211. | վճռի կատարման ապահովումը |
դատարանը կարող է անհապաղ կատարման չներկայացված վճռի կատարումն ապահովել սույն օրենսգրքի 13-րդ գլխով սահմանված կանոնների համաձայն:
հոդված 212. | դատարանի վճիռների և որոշումների պատճենների առաքումը գործին մասնակցող անձանց |
դատական նիստին չներկայացած կողմերին և գործին մասնակցող մյուս անձանց երեքօրյա ժամկետում ուղարկվում են դատարանի վճռի կամ գործի վարույթը կասեցնելու կամ կարճելու, կամ դիմումն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների պատճենները:
(28.05.80 խմբագրությամբ)
գ լ ու խ 17.
գործի վարույթի կասեցումը
հոդված 213. | դատարանի պարտականությունը` կասեցնելու վարույթը |
դատարանը պարտավոր է գործի վարույթը կասեցնել`
1) երբ մահացել է գործում կողմ հանդիսացող քաղաքացին` եթե վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն կամ եթե դադարել է գործում կողմ հանդիսացող իրավաբանական անձի գոյությունը.
2) երբ կողմը կորցնում է գործունակությունը.
3) երբ պատասխանողը գտնվում է ԽՍՀՄ զինված ուժերի գործող զորամասում կամ երբ առկա է ԽՍՀՄ զինված ուժերի գործող զորամասում գտնվող հայցվորի խնդրանքը.
4) երբ տվյալ գործի քննությունը անհնարին է քաղաքացիական, քրեական կամ վարչական կարգով քննվող մի այլ գործի լուծումից առաջ:
հոդված 214. | դատարանի իրավունքը` կասեցնելու վարույթը |
դատարանը կարող է գործին մասնակցող անձանց դիմումի և միջնորդության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կասեցնել գործի վարույթը`
1) երբ կողմը ԽՍՀՄ զինված ուժերի կազմում իսկական ժամկետային զինվորական ծառայության մեջ է գտնվում կամ երբ նա պետական որևէ պարտականության կատարման է ներգրավվել.
2) երբ կողմը երկարատև պաշտոնեական գործուղման մեջ է գտնվում.
3) երբ կողմը բուժական հիմնարկում է գտնվում.
4) երբ պատասխանողը հետախուզվում է սույն օրենսգրքի 112 հոդվածով նախատեսված դեպքերում:
հոդված 215. | վարույթի կասեցման ժամկետները |
գործի վարույթը կասեցվում է`
1) սույն օրենսգրքի 213 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում` մինչև դուրս եկած անձի իրավահաջորդին որոշելը կամ անգործունակ անձի ներկայացուցիչ նշանակելը.
2) սույն օրենսգրքի 213 հոդվածի 3-րդ կետով և 214 հոդվածով նախատեսված դեպքերում` մինչև որ դադարի կողմի գտնվելը ԽՍՀՄ զինված ուժերի գործող զորամասում կամ ավարտվի նրա իսկական ժամկետային զինվորական ծառայությունը զինված ուժերի կազմում. մինչև որ ավարտվի պետական պարտականությունների կատարումը նրա կողմից. մինչև որ պատասխանողը վերադառնա պաշտոնեական գործուղումից, դուրս գրվի բուժական հիմնարկից կամ հայտնաբերվի հետախուզությամբ.
3) սույն օրենսգրքի 213 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում` մինչև դատարանի վճռի կամ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կամ վարչական կարգով քննվող գործի վերաբերյալ որոշում կայացնելը:
հոդված 216. | վարույթը կասեցնելու վերաբերյալ դատարանի որոշման գանգատարկումը |
գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 217. | վարույթը վերսկսելը |
գործի վարույթը վերսկսվում է գործին մասնակցող անձանց խնդրանքով կամ դատարանի նախաձեռնությամբ` այն հանգամանքները վերացվելուց հետո, որոնք առաջ են բերել նրա կասեցումը: վարույթը վերսկսելու դեպքում դատարանը գործին մասնակցող անձանց կանչում է ընդհանուր հիմունքներով:
գ լ ու խ 18.
գործի վարույթի կարճումը
հոդված 218. | գործի վարույթի կարճման հիմքերը |
դատարանը կարճում է գործի վարույթը`
1) եթե գործը ենթակա չէ քննության դատարաններում.
2) եթե դատարան դիմած շահագրգռված անձը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործերի համար սահմանված` վեճի նախնական արտադատարանական լուծման կարգը և կորել է այդ կարգի կիրառման հնարավորությունները.
3) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատարանի որոշում` հայցից հայցվորի հրաժարումը ընդունելու կամ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու մասին.
4) եթե հայցվորը հրաժարվել է հայցից և հրաժարումը ընդունվել է դատարանի կողմից.
5) եթե կողմերը հաշտության համաձայնություն են կնքել և այն հաստատված է դատարանի կողմից.
6) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով, նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ կայացել է ընկերական դատարանի որոշում, որ ընդունվել է այդ դատարանի իրավասության սահմաններում.
7) եթե պայմանագիր է կնքվել կողմերի միջև տվյալ վեճը միջնորդ դատարանի լուծմանը հանձնելու մասին.
8) եթե գործի կողմերից մեկը հանդիսացած քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ չի տալիս իրավահաջորդություն:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 219. | գործի վարույթը կարճելու կարգն ու հետևանքները |
գործի վարույթը կարճվում է դատարանի որոշմամբ: եթե վարույթը կարճվել է գործը դատարաններին ենթակա չլինելու հետևանքով, դատարանը պարտավոր է նշել, թե խնդրատուն որ մարմնին պետք է դիմի:
գործի վարույթը կարճվելու դեպքում նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ երկրորդ անգամ դատարան դիմել չի թույլատրվում:
(28.05.80 խմբագրությամբ)
գ լ ու խ 19.
դիմումն առանց քննության թողնելը
հոդված 220. | դիմումն առանց քննության թողնելու հիմքերը |
դատարանը դիմումը թողնում է առանց քննության`
1) եթե դատարան դիմած շահագրգռված անձը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործերի համար սահմանված` գործի նախնական արտադատարանական լուծման կարգը և չի կորսվել այդ կարգի կիրառման հնարավորությունը.
2) եթե դիմումը տրվել է անգործունակ անձի կողմից.
3) եթե դիմումը շահագրգռված անձի անունից տվել է գործը վարելու լիազորություններ չունեցող անձը.
4) եթե նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով նույն կողմերի միջև եղած վեճի վերաբերյալ գործ կա այդ կամ մի այլ դատարանի վարույթում.
5) եթե գործը իրենց բացակայությամբ քննելու մասին խնդրանքով չդիմած կողմերը առանց հարգելի պատճառների չեն ներկայացել երկրորդ կանչով, իսկ դատարանը հնարավոր չի համարում գործում եղած նյութերի հիման վրա լուծել գործը.
6) եթե ամուսնալուծության գործով շահագրգռված անձը առանց հարգելի պատճառների երկրորդ անգամ չի ներկայացել դատական նիստի և նրանից դիմում չի ստացվել գործը իր բացակայությամբ քննելու մասին:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 221. | դիմումն առանց քննության թողնելու կարգն ու հետևանքները |
դիմումն առանց քննության թողնելու դեպքում գործի վարույթը ավարտվում է դատարանի որոշմամբ: այդ որոշման մեջ դատարանը պարտավոր է ցույց տալ, թե ինչպես վերացնել սույն օրենսգրքի 220 հոդվածում թվարկած` գործի քննությանը արգելք հանդիսացող հանգամանքները:
դիմումն առանց քննության թողնելուն հիմք ծառայած պայմանների վերացումից հետո շահագրգռված անձը իրավունք ունի կրկին դատարան դիմելու ընդհանուր կարգով:
(28.05.80 խմբագրությամբ)
գ լ ու խ 20.
դատարանի որոշումները
հոդված 222. | որոշումներ կայացնելը |
առաջին ատյանի դատարանի որոշումները, որոնցով գործն ըստ էության չի լուծվում, կայացվում են սովորական որոշումների ձևով:
դատարանը որոշումները կայացնում է խորհրդակցական սենյակում, սույն օրենսգրքի 16 հոդվածով նախատեսված կարգով:
ոչ բարդ հարցեր լուծելիս դատարանը կարող է որոշում կայացնել տեղում խորհրդակցելուց հետո, չհեռանալով խորհրդակցական սենյակ: այդպիսի որոշումը մտցվում է դատական նիստի արձանագրության մեջ: որոշումները հրապարակվում են դրանք կայացվելուց անմիջապես հետո:
հոդված 223. | որոշման բովանդակությունը |
որոշման մեջ պետք է նշված լինեն`
1) որոշումը կայացնելու ժամանակն ու տեղը.
2) որոշումը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարը.
3) գործին մասնակցող անձինք և վեճի առարկան.
4) այն հարցը, որի վերաբերմամբ որոշում է կայացվում.
5) այն շարժառիթները, որոնց հիման վրա դատարանը հանգել է իր հետևություններին, և այն օրենքի վկայակոչումը, որոնցով ղեկավարվել է դատարանը.
6) դատարանի որոշումը.
7) որոշման գանգատարկման կարգն ու ժամկետները: այն որոշումը, որ կայացնում է դատարանը առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, պետք է պարունակի այս հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում թվարկված տեղեկությունները:
հոդված 224. | դատարանի մասնավոր որոշումները |
դատարանը, քաղաքացիական գործը քննելիս, հայտնաբերելով օրինականության կամ սոցիալիստական համակեցության կանոնների խախտումներ առանձին պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից, կամ էական թերություններ հայտնաբերելով պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների աշխատանքում, մասնավոր որոշում է կայացնում և այն ուղարկում է համապատասխան հիմնարկներին, ձեռնարկություններին, կազմակերպություններին, պաշտոնատար անձանց կամ աշխատավորական կոլեկտիվներին, որոնք պարտավոր են իրենց ձեռք առած միջոցների մասին հաղորդել դատարանին: այդ հաղորդումը պետք է կատարվի մասնավոր որոշման պատճենը ստանալու օրից մեկ ամսվա ժամկետում:
եթե գանգատը քննելիս դատարանը հանգի այն հետևության, որ խախտվել է քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և գանգատների քննարկման սահմանված կարգը, տեղի են ունեցել քաշքշուկ, քննադատության ճնշում, դրա համար հետապնդում, ինչպես նաև օրինականության այլ խախտումներ, մասնավոր որոշում է կայացնում և այն ուղարկում է ենթակայության կարգով վերադաս պաշտոնատար անձին կամ մարմնին: նշված պաշտոնատար անձը կամ մարմինը պարտավոր են մեկամսյա ժամկետում դատարանին հաղորդել մասնավոր որոշման հիման վրա ձեռնարկված միջոցների մասին:
եթե քաղաքացիական գործը կամ քաղաքացիների իրավունքները ոտնահարող պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների դեմ գանգատը քննելիս դատարանը կողմի, պաշտոնատար անձի կամ այլ անձի գործողություններում հանցանշաններ հայտնաբերի, ապա նա այդ մասին հաղորդում է դատախազին կամ քրեական գործ հարուցում:
դատարանի մասնավոր որոշման դեմ կարող է մասնավոր բողոք բերվել:
քրեական գործ հարուցելու վերաբերյալ դատարանի մասնավոր որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել:
(28.05.80, 25.07.88 խմբագրությամբ)
գ լ ու խ 21.
արձանագրություններ
հոդված 225. | արձանագրություն կազմելու պարտադիր լինելը |
առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատական նիստի մասին, ինչպես նաև նիստից դուրս կատարված յուրաքանչյուր առանձին դատավարական գործողության մասին կազմվում է արձանագրություն:
հոդված 226. | արձանագրության բովանդակությունը |
դատական նիստի կամ նիստից դուրս կատարված առանձին դատավարական գործողության արձանագրությունը պետք է արտացոլի գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման բոլոր էական հանգամանքները:
դատական նիստի արձանագրության մեջ, մասնավորապես, ցույց է տրվում`
1) դատական նիստի տարին, ամիսը ամսաթիվը և տեղը.
2) դատական նիստը սկսելու և ավարտելու ժամանակը.
3) գործը քննող դատարանի անունը, դատարանի կազմը և դատական նիստի քարտուղարը.
4) գործի անունը.
5) տեղեկություններ գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների, վկաների, փորձագետների և թարգմանների ներկայանալու մասին.
6) տեղեկություններ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու մասին.
7) նախագահողի կարգադրությունները և դատարանի այն որոշումները, որ կայացվել են առանց խորհրդակցական սենյակ հեռանալու.
8) գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների հայտարարությունները.
9) գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների բացատրությունները, վկաների ցուցմունքները, փորձագետների տված բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ, իրեղեն և գրավոր ապացույցների զննության տվյալները.
10) տեղեկություններ դատարանի կողմից դատավարությանը մասնակից դարձված պետական կառավարման մարմինների տված եզրակացությունների մասին և հասարակական կազմակերպությունների ու աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների կարծիքի մասին.
11) դատական վիճաբանությունների և դատախազի եզրակացության բովանդակությունը.
12) տեղեկություններ որոշումների և վճռի հրապարակման մասին.
13) տեղեկություններ վճռի, որոշումների բովանդակության պարզաբանման, դրանց բողոքարկման կարգի ու ժամկետի մասին:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 227. | արձանագրություն կազմելը |
արձանագրությունները կազմում է քարտուղարը հենց դատական նիստում կամ նիստից դուրս առանձին դատավարական գործողություն կատարվելիս:
գործին մասնակցող անձինք և ներկայացուցիչները իրավունք ունեն միջնորդելու արձանագրության մեջ մտցնել այն հանգամանքները, որոնք իրենք էական են համարում գործի համար:
արձանագրությունը պետք է պատրաստվի և ստորագրվի դատական նիստը ավարտվելուց կամ առանձին դատավարական գործողություն կատարվելուց հետո:
արձանագրությունն ստորագրում են նախագահողը և քարտուղարը:
բոլոր փոփոխությունները, ուղղումները և լրացումները պետք է հիշատակված լինեն արձանագրության մեջ:
հոդված 228. | արձանագրության վերաբերյալ դիտողությունները |
գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները և հասարակական կազմակերպությունների ու աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներն իրավունք ունեն ծանոթանալու արձանագրությանը և նրա ստորագրման օրից երեք օրվա ընթացքում կարող են գրավոր դիտողություններ ներկայացնել արձանագրության վերաբերյալ, նշելով նրանում թույլ տրված անճշտություններն ու թերությունները:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 229. | արձանագրության վերաբերյալ դիտողությունների քննարկումը |
արձանագրության վերաբերյալ դիտողությունները քննության է առնում նախագահողը և դիտողությունների հետ համաձայն լինելու դեպքում հաստատում է դրանց ճշտությունը: բերված դիտողությունների հետ չհամաձայնելու դեպքում դատավորը կայացնում է պատճառաբանված որոշում, որը կցվում է գործին:
արձանագրության վերաբերյալ դիտողությունները պետք է քննության առնվեն դրանց տալու օրից հինգ օրվա ընթացքում:
(01.07.94 խմբագրությամբ)
ii. վարչաիրավական հարաբերություններից ծագող գործերի վարույթ
գ լ ու խ 22.
ընդհանուր դրույթներ
հոդված 230. | վարչաիրավական հարաբերություններից ծագող այն գործերը, որոնք ենթակա են դատարանի քննությանը |
դատարանը քննության է առնում`
1) ընտրողների ցուցակներում եղած անճշտությունների վերաբերյալ գանգատների գործերը.
2) վարչական կարգով տույժեր նշանակելու կապակցությամբ մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների դեմ տրվող գանգատների գործերը. քաղաքացիների իրավունքները ոտնահարող պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների դեմ տրվող գանգատների գործերը, որոնք օրենքով վերապահված են դատարանների իրավասությանը.
3) քաղաքացիներից պետական և տեղական հարկերի ու տուրքերի, պարտադիր կոպարային ապահովագրության և ինքնահարկման ապառքներ գանձելու գործերը:
(28.05.80, 25.07.88 խմբագրությամբ)
հոդված 231. | վարչաիրավական հարաբերություններից ծագող գործերի քննության կարգը |
սույն օրենսգրքի 230 հոդվածում թվարկված գործերը դատարանները քննության են առնում դատավարության ընդհանուր կանոնների համաձայն, այն բացառություններով և լրացումներով, որոնք սահմանված են ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
գ լ ու խ 23.
ընտրողների ցուցակներում եղած անճշտությունների վերաբերյալ գանգատներ
հոդված 232. | գանգատ տալը |
ընտրողների ցուցակներում եղած անճշտությունների (ցուցակում չմտցնելու, ցուցակից հանելու, ցուցակի մեջ սխալմամբ մտցնելու, ազգանունը, անունը, հայրանունը աղավաղելու) մասին դիմումի վերաբերյալ պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի որոշման հետ չհամաձայնվող ամեն մի անձ կարող է գործադիր կոմիտեի որոշման դեմ գանգատ տալ համապատասխան ընտրական տեղամասի գտնվելու վայրի դատարանին:
եթե դատարանին գանգատ է տրվում առանց նախապես պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեին դիմելու, ապա դատավորը գանգատն ուղարկում է համապատասխան գործադիր կոմիտեին, այդ մասին հաղորդելով խնդրատուին:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 233. | գանգատի քննարկումը |
գանգատը պետք է քննության առնվի այն տրվելու պահից ոչ ուշ, քան երեք օրվա ժամկետում:
դատարանը գանգատը քննության է առնում խնդրատուի, պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի ներկայացուցչի մասնակցությամբ, իսկ այն դեպքում, երբ գանգատը վերաբերում է ոչ թե խնդրատուին, այլ ուրիշ քաղաքացու` նաև այդ քաղաքացու մասնակցությամբ: սակայն այս հոդվածում նշված անձանց չներկայանալը արգելք չի հանդիսանում գործի լուծմանը:
ընտրողների ցուցակում եղած անճշտության վերաբերյալ գանգատի առթիվ գործը դատարանը քննության է առնում դատախազի պարտադիր մասնակցությամբ:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 234. | դատարանի վճիռը գանգատի վերաբերյալ |
դատարանի վճիռը, որով հաստատված է ընտրողների ցուցակում եղած անճշտությունը, հիմք է հանդիսանում պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի կողմից ընտրողների ցուցակում ուղղումներ մտցնելու համար: այդ վճիռը, կայացվելուց անմիջապես հետո, ուղարկում է պատգամավորների խորհրդի համապատասխան գործադիր կոմիտեին, որի մասին հայտնվում է դիմողին:
(28.05.80 խմբագրությամբ)
գ լ ու խ 24. վարչական մարմինների ԵՎ պաշտոնատար անձանց գործողությունների դեմ տրվող գանգատներ
հոդված 235. | վարչական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների դեմ տրվող այն գանգատների վերաբերյալ գործերը, որոնք ենթակա են դատարանի քննությանը |
դատարանը, սույն գլխով սահմանված կարգով, քննում է քաղաքացիների և պաշտոնատար անձանց կողմից այն վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց գործողությունների դեմ տրված գանգատները, որոնց օրենքով իրավունք է վերապահված վարչական կարգով տուգանք նշանակելու:
հոդված 236. | գանգատ տալը |
տուգանքի ենթարկված քաղաքացիներն ու պաշտոնատար անձինք, վարչական կարգով տուգանք նշանակելու վերաբերյալ վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշումը հանձնելու օրից տասն օրվա ընթացքում, իրավունք ունեն վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի համապատասխան գործողությունները գանգատարկելու իրենց բնակության վայրի դատարանին:
հիշյալ ժամկետում դատարանին գանգատ տալը կասեցնում է տուգանքի բռնագանձումը:
հոդված 237. | գանգատի քննարկումը |
դատարանը գանգատը քննության է առնում տասնօրյա ժամկետում: խնդրատուն և վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը իրազեկ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում գործի լուծմանը:
գործը քննելիս դատարանը պարտավոր է ստուգել վարչական մարմնի և պաշտոնատար անձի գործողության ճշտությունը և պարզել, թե տուգանքը արդյոք նշանակված է գործող օրենսդրությանը համապատասխան և դրա համար իրավազոր մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից. տուգանվածը արդյոք այնպիսի խախտում է կատարել, որի համար օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանված տուգանքի ձևով և նա արդյոք մեղավոր է այդ խախտումը կատարելու մեջ. նշանակված տուգանքի չափը չի գերազանցում արդյոք սահմանված առավելագույն չափին. տուգանքի չափը որոշելիս արդյոք հաշվի առնվել են կատարված զանցանքի ծանրությունը, զանցառուի անձնավորությունը և նրա գույքային դրությունը. արդյոք չեն անցել տուգանքը նշանակելու և բռնագանձելու վաղեմության ժամկետները:
բռնագանձումը գույքի վրա տարածելու դեպքում դատարանը պարտավոր է ստուգել գույքի արգելադրման համապատասխան լինելը օրենքի պահանջներին:
հոդված 238. | դատարանի վճիռը գանգատի վերաբերյալ |
դատարանը, պարզելով, որ վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի պահանջը ապօրինի է, որոշում է կայացնում գանգատը բավարարելու և նշանակված տուգանքը վերացնելու մասին:
եթե նշանակված տուգանքի գումարը գերազանցում է օրենսդրությամբ սահմանված չափը, դատարանը պակասեցնում է տուգանքի գումարը մինչև սահմանված չափը, եթե տուգանքը նշանակվել է առանց հաշվի առնելու կատարված զանցանքի ծանրությունը, զանցառուի անձնավորությունը և նրա գույքային դրությունը, դատարանը կարող է պակասեցնել տուգանքի գումարը:
եթե վարչական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողությունները օրինական են, դատարանը որոշում է կայացնում գանգատը մերժելու մասին:
գ լ ու խ 24.1
գանգատներ քաղաքացիների իրավունքները ոտնահարող պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների դեմ
հոդված 238.1 | գանգատով դատարան դիմելու իրավունքը |
քաղաքացին իրավունք ունի գանգատով դիմելու դատարան, եթե գտնում է, որ պաշտոնատար անձի գործողություններով իր իրավունքները ոտնահարվել են:
դատարանում կարող են գանգատարկվել այն գործողությունները, որոնք պաշտոնատար անձանց կողմից միանձնյա կերպով կատարվել են իրենց անունից կամ ներկայացվող մարմնի անունից:
(լրաց. 25.07.88 թ.)
հոդված 238.2 | պաշտոնատար անձանց այն գործողությունները, որոնք ենթակա են դատական գանգատարկման |
օրենքի խախտումով, լիազորությունների գերազանցումով կատարված, քաղաքացիների իրավունքները ոտնահարող` պաշտոնատար անձանց գործողությունների թվին են դասվում այն գործողությունները, որոնց հետևանքներով`
քաղաքացին ապօրինաբար զրկվել է օրենքով կամ այլ նորմատիվ ակտով իրեն տրված իրավունքը լիովին կամ մասնակիորեն իրականացնելու հնարավորություններից.
քաղաքացու վրա ապօրինաբար որևէ պարտականություն է դրվել:
(լրաց. 25.07.88 թ.)
հոդված 238.3 | սույն գլխի գործողության սահմանները |
սույն գլխին համապատասխան դատարան չեն կարող գանգատարկվել պաշտոնատար անձանց այն գործողությունները, որոնց նկատմամբ քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ, աշխատանքային վեճերի քննարկման կարգի մասին, հայտնագործությունների, գյուտերի և ռացիոնալիզատորական առաջարկությունների մասին, վարչական իրավախախտումների, անհատական աշխատանքային գործունեության մասին օրենսդրությամբ և ԽՍՀ Միության ու Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ նախատեսված է գանգատարկման ուրիշ կարգ, ինչպես նաև այն գործողությունները, որոնք կապված են երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության ապահովման հետ:
(լրաց. 25.07.88 թ.)
հոդված 238.4 | գանգատ տալը |
պաշտոնատար անձի գործողությունների դեմ գանգատը քաղաքացու հայեցողությամբ կարող է դատարանին տրվել այդ գործողությունների վերադաս պաշտոնատար անձին կամ մարմնին գանգատարկելուց հետո կամ անմիջականորեն դատարանին:
պաշտոնատար անձանց գործողությունների դեմ գանգատը կարող է դատարանին տրվել քաղաքացու, նրա ներկայացուցչի կողմից, ինչպես նաև քաղաքացու խնդրանքով` հասարակական կազմակերպության, աշխատավորական կոլեկտիվի պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի կողմից:
պաշտոնատար անձի գործողությունների դեմ գանգատը տրվում է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին` ըստ այն պաշտոնատար անձի աշխատանքի վայրի, որի գործողությունները գանգատարկվում են:
գանգատի ընդունումը մերժելու մասին դատավորի որոշումը կարող է գանգատարկվել և բողոքարկվել սույն օրենսգրքի կանոններով:
(լրաց. 25.07.88 թ.)
հոդված 238.5 | գանգատով դատարան դիմելու ժամկետները |
գանգատը կարող է դատարանին տրվել մեկամսյա ժամկետում, հաշված այն օրից, երբ քաղաքացուն հայտնի է դարձել իր նկատմամբ պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների մասին կամ ենթակայության կարգով վերադաս պաշտոնատար անձի կամ մարմնի կողմից գանգատի բավարարման մերժում ստացվելու օրվանից կամ էլ գանգատի քննության համար օրենքով սահմանված ժամկետը լրանալու օրվանից:
գանգատը տալու համար հարգելի պատճառով բաց թողած ժամկետը կարող է վերականգնվել դատարանի կողմից:
(լրաց. 25.07.88 թ.)
հոդված 238.6 | գանգատի քննարկումը |
դատարանի կողմից գանգատի քննարկումը իրականացվում է քաղաքացիական դատավարության կանոններով. այն բացառություններով ու լրացումներով, որոնք սահմանված են սույն գլխով, ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:
դատարանը գանգատը քննության է առնում տասնօրյա ժամկետում, որպես կանոն, դռնբաց նիստում, գանգատ տված քաղաքացու և այն պաշտոնատար անձի մասնակցությամբ, որի գործողությունները գանգատարկվում են:
եթե քաղաքացին կամ այն պաշտոնատար անձը, որի գործողությունները գանգատարկվում են, չեն կարող դատարան ներկայանալ հարգելի պատճառներով, գործը կարող է քննության առնվել գանգատ տված քաղաքացու ներկայացուցչի կամ պաշտոնատար անձի ներկայացուցչի մասնակցությամբ:
եթե գանգատ տված քաղաքացին կամ այն պաշտոնատար անձը, որի գործողությունները գանգատարկվում են, կամ նրանց ներկայացուցիչները անհարգելի պատճառներով չեն ներկայացել դատական նիստին, դա խոչնդոտ չի հանդիսանում գանգատը քննարկելու համար, սակայն դատարանը կարող է պարտադիր համարել գանգատ տված քաղաքացու և այն պաշտոնատար անձի ներկայանալը, որի գործողությունները գանգատարկվում են:
դատաքննությանը կարող են մասնակցել հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները, ինչպես նաև ենթակայության կարգով վերադաս մարմինների պաշտոնատար անձինք կամ նրանց ներկայացուցիչները:
դատարանը պետք է հետազոտի ենթակայության կարգով վերադաս պաշտոնատար անձանց կամ մարմինների այն նյութերը, որոնք օրինական են համարել պաշտոնատար անձի գանգատարկվող գործողությունները, ինչպես նաև կարող է լսել այլ անձանց բացատրությունները, հետազոտել անհրաժեշտ փաստաթղթերը և այլ ապացույցները:
(լրաց. 25.07.88 թ.)
հոդված 238.7 | դատարանի վճիռը գանգատի առթիվ |
գանգատի քննության արդյունքներով դատարանը վճիռ է կայացնում:
դատարանը, գտնելով որ պաշտոնատար անձի գանգատարկվող գործողությունները ապօրինի են, վճիռ է կայացնում գանգատի հիմնավորվածության և քաղաքացու իրավունքի թույլ տրված խախտումը վերացնելու` համապատասխան պաշտոնատար անձի պարտականության մասին:
դատարանը, պարզելով, որ գանգատարկվող գործողությունները կատարվել են օրենքին համապատասխան, պաշտոնատար անձի լիազորությունների սահմաններում և քաղաքացու իրավունքը չի ոտնահարվել, վճիռ է կայացնում գանգատի բավարարումը մերժելու մասին:
գանգատի առթիվ դատարանի վճիռը օրենքի կամ այլ նորմատիվ ակտի թույլ տրված խախտումները վերացնելու համար ուղարկվում է այն պաշտոնատար անձին, որի գործողությունները գանգատարկվել էին, կամ էլ ենթակայության կարգով վերադաս մարմնին կամ պաշտոնատար անձին:
(լրաց. 25.07.88 թ.)
հոդված 238.8 | դատարանի վճռի կատարումը |
դատարանի վճռի կատարումն իրականացվում է քաղաքացիական դատավարության կանոններով, այն բացառություններով և լրացումներով, որոնք սահմանված են սույն գլխով, ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով:
գանգատի առթիվ դատարանի վճռի կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին հայտնվում է դատարանին և քաղաքացուն դատարանի վճիռը կայացվելու պահից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: վճիռը չկատարվելու դեպքում դատարանը ձեռնարկում է սույն օրենսգրքի 404 հոդվածով նախատեսված միջոցները:
(լրաց. 25.07.88 թ.)
գ լ ու խ 25.
քաղաքացիներից հարկերի և վճարումների, ինքնահարկման և պետական պարտադիր ապահովագրության ապառքները բռնագանձելու վերաբերյալ գործեր
հոդված 239. | դիմում տալը |
քաղաքացիներից հարկերի և վճարումների, ինքնահարկման և պետական պարտադիր ապահովագրության ապառքները բռնագանձելու վերաբերյալ դիմումը տրվում է համապատասխանորեն պատգամավորների շրջանային, քաղաքային կամ քաղաքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի ֆինանսական բաժնի, կամ պատգամավորների ավանային կամ գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի, կամ պետական ապահովագրության մարմնի կողմից` ապառքատիրոջ բնակության վայրի կամ նրա գույքի գտնվելու վայրի ժողովրդական դատարանին:
(26.08.81 խմբագրությամբ)
հոդված 240. | դիմումի բովանդակությունը |
դիմումի մեջ պետք է ցույց տված լինեն` ապառքատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և նրա բնակավայրը, այն օրենքը, որի հիման վրա քաղաքացին ենթարկվել է համապատասխան վճարումների, վճարումների գումարը և դրանց վճարման ժամկետները. բռնագանձման ենթակա ապառքի, տույժի գումարը և վճարման այն ժամկետը, որի համար գոյացել է ապառքը:
դիմումին պետք է կցված լինեն` վճարման ծանուցագրի, ապահովագրական վկայականի պատճենը կամ ապառքատիրոջ անվանական հաշվի քաղվածքը` վճարման փաստաթուղթը նրան հանձնելու ժամանակի, վճարման չափի և ժամկետների նշումով. քաղաքացիների ընդհանուր ժողովի որոշման քաղվածքը ինքնահարկում անցկացնելու և ինքնահարկման գումարի մասին. ապառքատիրոջ գույքի վերգրման վերաբերյալ ակտը, իսկ եթե ապառքատերը չունի այնպիսի գույք, որի վրա ըստ օրենքի կարող է բռնագանձում տարածվել` գույք չունենալու մասին ակտը և այլ անձանց տեղեկանքը` նրանցից ապառքատիրոջը հասանելիք դրամական գումարների մասին:
(26.08.81 խմբագրությամբ)
հոդված 241. | դիմումի քննարկումը |
գործը քննելիս դատարանը պետք է ստուգի, թե վճարման տվյալ տեսակը արդյոք նախատեսված է օրենքով. օրինական հիմքեր կան արդյոք բռնագանձող մարմինների կողմից քաղաքացուն ենթարկելու տվյալ վճարմանը. պահպանված է արդյոք քաղաքացուն վճարման ենթարկելու օրենքով սահմանված կարգը. բռնագանձող մարմինների կողմից նկատի առնվել են արդյոք այն արտոնությունները, որոնց իրավունքը քաղաքացին ունի ըստ օրենքի, գույքի վերգրումը համապատասխանում է արդյոք հարկերի և ոչ հարկային վճարումների բռնագանձման վերաբերյալ ԽՍՀ Միության օրենսդրության պահանջներին:
եթե գործի քննության ժամանակ դատարանը կասկածներ ունենա վճարման չափը հաշվարկելու ճշտության վերաբերյալ, նա իր որոշմամբ կասեցնում է գործի վարույթը և նյութն ուղարկում է բռնագանձման մարմնին` ստուգելու համար: գործի վարույթը վերսկսվում է բռնագանձող մարմնի կողմից վճարման չափի վերահաշվարկում կատարելուց կամ նրա վերադաս մարմնի կողմից բռնագանձման վերաբերյալ դիմումը հաստատելուց հետո:
(26.08.81 խմբագրությամբ)
հոդված 242. | դատարանի վճիռը դիմումի վերաբերյալ |
դատարանը, պարզելով, որ ապառքը բռնագանձելու վերաբերյալ պահանջը օրինական է, դատարանին ներկայացված վերգրման վերաբերյալ ակտի համաձայն վճիռ է կայացնում ապառքատիրոջից գույքը վերցնելու մասին, իսկ գույք չլինելու դեպքում` բռնագանձումը ապառքատիրոջը ուրիշ անձերից հասանելիք դրամական գումարների վրա տարածելու մասին:
եթե գույքի վերագրման վերաբերյալ ակտի մեջ մտցված է այնպիսի գույք, որի վրա ըստ օրենքի չի կարող բռնագանձում տարածվել, դատարանը վերացնում է այդ գույքի վրա դրված արգելանքը:
եթե դատարանը պարզի, որ ապառքը բռնագանձելու վերաբերյալ պահանջը ապօրինի է, մերժում է հայտարարված պահանջը:
(26.08.81. խմբագրությամբ)
հոդված 243. | վճռի կատարումը |
ապառքի բռնագանձման վերաբերյալ դատարանի վճիռը կատարվում է բռնագանձման համապատասխան մարմնի կողմից:
իր վճռի կատարման համար դատարանը բռնագանձման մարմիններին տալիս է կատարողական թերթ:
(26.08.81 խմբագրությամբ)
iii. հատուկ վարույթ
գ լ ու խ 26.
ընդհանուր դրույթներ
հոդված 244. | դատարանի կողմից հատուկ վարույթի կարգով քննվող գործեր |
դատարանի կողմից հատուկ վարույթի կարգով քննվող գործերի շարքին են դասվում`
1) իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հաստատելու վերաբերյալ գործերը.
2) քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու և քաղաքացուն մեռած հայտարարելու վերաբերյալ գործերը.
3) քաղաքացուն սահմանափակ գործունակ և անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերը.
4) գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործերը.
5) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում գրանցումների անճշտությունները պարզելու վերաբերյալ գործերը.
6) նոտարական գործողությունների դեմ կամ դրանց կատարումը մերժելու դեմ տրված գանգատներից բխող գործերը.
7) կորցրած ներկայցչական փաստաթղթերի նկատմամբ իրավունքները վերականգնելու վերաբերյալ գործերը (կոչի վարույթ):
(26.11.75 խմբագրությամբ)
հոդված 245. | հատուկ վարույթի գործերի քննության կարգը |
սույն օրենսգրքի 244 հոդվածում թվարկած գործերը դատարանները քննում են դատավարության ընդհանուր կանոնների համաձայն, այն բացառություններով և լրացումներով, որոնք սահմանված են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
հատուկ վարույթի գործերը դատարանը քննության է առնում դիմողի և շահագրգռված քաղաքացիների, պետական կառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների մասնակցությամբ:
եթե գործը հատուկ վարույթի կարգով քննության առնելիս իրավունքի մասին դատական մարմիններին ենթակա վեճ է ծագում, դատարանը դիմումը թողնում է առանց քննության և շահագրգռված անձանց բացատրում է, որ նրանք իրավունք ունեն հայց հարուցելու ընդհանուր հիմքերով:
(28.05.80 խմբագրությամբ)
գ լ ու խ 27.
իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատումը
հոդված 246. | իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ դատարանի կողմից քննվող գործեր |
դատարանը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ կազմակերպությունների անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
դատարանը քննության է առնում`
1) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու վերաբերյալ գործերը.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը.
3) ծննդյան, որդեգրման, ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցման փաստը հաստատելու վերաբերյալ գործերը.
4) օրենքով սահմանված դեպքերում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում ամուսնությունը չի կարող գրանցվել ամուսիններից մեկի մահվան հետևանքով.
5) իրավունք սահմանող փաստաթղթերը (բացառությամբ կուսակցական, կոմերիտական, արհմիութենական տոմսերի, զինվորական փաստաթղթերի, անձնագրի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրվող վկայականների) այն անձին պատկանելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը, որի փաստաթղթերի մեջ նշված անունը, հայրանունը կամ ազգանունը չեն համընկնում այդ անձի անձնագրում կամ ծննդյան վկայականում հիշված անվան, հայրանվան կամ ազգանվան հետ.
6) սեփականության իրավունքով շինությանը տիրելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը.
7) դժբախտ պատահարի փաստը հաստատելու վերաբերյալ գործերը.
8) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահանալու փաստը հաստատելու վերաբերյալ գործերը, երբ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան դեպքի գրանցումը.
9) ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստը հաստատելու վերաբերյալ գործերը.
10) իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստերի հաստատման վերաբերյալ գործերը, եթե օրենսդրությամբ նրանց հաստատման այլ կարգ չի նախատեսված:
հոդված 247. | իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար անհրաժեշտ պայմանները |
դատարանը իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատում է միայն այն դեպքում, երբ խնդրատուն հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստերը հաստատող պատշաճ փաստաթղթերը, կամ երբ հնարավոր չէ վերականգնել կորցրած փաստաթղթերը:
հոդված 248. | դիմում տալը |
իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը հաստատելու վերաբերյալ գործերով դիմումները տրվում են խնդրատուի բնակության վայրի դատարանին, բացառությամբ շինությունը սեփականության իրավունքով տիրելու փաստը հաստատելու վերաբերյալ դիմումների, որոնք տրվում են շինությունը գտնվելու վայրի դատարանին:
հոդված 249. | դիմումի բովանդակությունը |
դիմումի մեջ պետք է նշվի, թե խնդրատուին ինչ նպատակի համար է անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև պետք է բերվեն խնդրատուի կողմից պատշաճ փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
հոդված 250. | դատարանի վճիռը դիմումի վերաբերյալ |
քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցման կամ այլ մարմիններում ձևակերպման ենթակա փաստի հաստատման վերաբերյալ դատարանի վճիռը հիմք է ծառայում նման գրանցման կամ ձևակերպման համար, սակայն դա օրենքով չի փոխարինում այդ մարմինների կողմից տրվող փաստաթղթերին:
գ լ ու խ 28.
քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելը ԵՎ քաղաքացուն մեռած հայտարարելը
հոդված 251. | դիմում տալը |
քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու և քաղաքացուն մեռած հայտարարելու վերաբերյալ դիմումը տրվում է խնդրատուի բնակության վայրի դատարանին:
հոդված 252. | դիմումի բովանդակությունը |
դիմումի մեջ պետք է նշվի, թե խնդրատուին ինչ նպատակի համար է անհրաժեշտ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելը կամ նրան մեռած հայտարարելը, ինչպես նաև պետք է շարադրվեն քաղաքացու անհայտ բացակայությունը հաստատող հանգամանքները կամ անհայտ բացակայողին մահ սպառնացող հանգամանքները, կամ այն հանգամանքները, որոնք հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ պատահարից:
հոդված 253. | դատավորի գործողությունները դիմումն ընդունելուց հետո |
դատավորը գործը դատական քննության նախապատրաստելիս պարզում է, թե ովքեր (ազգականները, համատեղ աշխատողները և այլն) կարող են տեղեկություններ տալ բացակայողի մասին, ինչպես նաև հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակավայրի և աշխատանքի վայրի համապատասխան կազմակերպություններին (տնային կառավարչություններին, միլիցիայի մարմիններին, պատգամավորների գյուղական, ավանային խորհուրդների գործադիր կոմիտեներին) նրա մասին եղած տեղեկությունների վերաբերյալ, ինչպես և որոշում է կայացնում խնդրատուի հաշվին տեղական թերթում հայտարարություն տալ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու կամ նրան մեռած հայտարարելու վերաբերյալ գործ հարուցելու մասին, խնդրելով բոլոր կազմակերպություններին և քաղաքացիներին հաղորդել դատարանին այդ անձի վերաբերյալ հայտնի տեղեկությունները:
դիմումն ընդունելուց հետո դատավորը կարող է առաջարկել խնամակալության և հոգաբարձության մարմնին` խնամակալ նշանակել բացակայողի գույքը պահպանելու, ինչպես նաև գույքը կառավարելու համար:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 254. | դատախազի մասնակցության պարտադիր լինելը |
քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու կամ քաղաքացուն մեռած հայտարարելու վերաբերյալ գործը դատարանը քննության է առնում դատախազի պարտադիր մասնակցությամբ:
հոդված 255. | դատարանի վճիռը դիմումի վերաբերյալ |
դատարանի վճիռը, որով քաղաքացին անհայտ բացակայող է ճանաչվել, հիմք է հանդիսանում որ բացակայողի գույքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալություն նշանակի այդ գույքի նկատմամբ:
դատարանի վճիռը, որով քաղաքացին մեռած է հայտարարվել, հիմք է հանդիսանում, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը այդ քաղաքացու մահվան մասին գրանցում կատարի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանում:
հոդված 256. | անհայտ բացակայող ճանաչված կամ մեռած հայտարարված քաղաքացու ներկայանալու կամ գտնվելու վայրը հայտնի դառնալու հետևանքները |
անհայտ բացակայող ճանաչված կամ մեռած հայտարարված քաղաքացու ներկայանալու կամ նրա գտնվելու վայրը հայտնի դառնալու դեպքում դատարանը նոր վճռով վերացնում է նախկինում կայացրած իր վճիռը: այդ վճիռը հիմք է հանդիսանում գույքի նկատմամբ խնամակալությունը վերացնելու և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանում նրա մահվան վերաբերյալ գրանցումը չեղյալ համարելու համար:
գ լ ու խ 29.
քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելը
հոդված 257. | դիմում տալը |
ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահելու հետևանքով քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ հոգեկան հիվանդության կամ տկարամտության հետևանքով անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է սկսվել նրա ընտանիքի անդամների, արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների, դատախազի, խնամակալության և հոգաբարձության մարմնի, հոգեբուժական հիմնարկի դիմումի հիման վրա:
քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է տվյալ քաղաքացու բնակության վայրի դատարանին, իսկ եթե այդ անձը տեղավորված է հոգեբուժական հիմնարկում` ապա բուժական հիմնարկի գտնվելու վայրի դատարանին:
(23.10.87 խմբագրությամբ)
հոդված 258. | դիմումի բովանդակությունը |
քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահող անձը իր ընտանիքը դնում է նյութական ծանր կացության մեջ:
քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են նրա մտավոր խանգարվածության մասին, որի հետևանքով անձը չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
(23.10.87 խմբագրությամբ)
հոդված 259. | քաղաքացու հոգեկան վիճակը պարզելու փորձաքննություն նշանակելը |
քաղաքացու հոգեկան հիվանդության կամ տկարամտության վերաբերյալ բավարար տվյալներ ունենալու դեպքում դատավորը, գործը դատական քննության նախապատրաստելու կարգով, նրա հոգեկան վիճակը պարզելու համար նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն:
բացառիկ դեպքերում, եթե անձը ակնհայտորեն խուսափում է փորձաքննությունից, դատարանը, դատախազի և փորձագետի պարտադիր մասնակցությամբ, կարող է դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել հարկադիր կարգով:
հոդված 260. | դիմումի քննարկումը |
քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննության է առնում իր իսկ քաղաքացու, ինչպես նաև դատախազի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:
քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննության է առնում դատախազի և խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: քաղաքացին, որին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը քննվում է, կանչվում է դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:
քաղաքացուն սահմանափակ գործունակ կամ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը վարելու հետ կապված դատական ծախսերը խնդրատուից չեն գանձվում:
դատարանը, պարզելով, որ ընտանիքի դիմում տվող անդամները վարվել են անբարեխղճորեն, նպատակ ունենալով ակնհայտորեն անհիմն կերպով սահմանափակելու կամ զրկելու քաղաքացուն գործունակությունից, բոլոր դատական ծախսերը բռնագանձում է նրանցից:
հոդված 261. | դատարանի վճիռը դիմումի վերաբերյալ |
դատարանի վճիռը, որով քաղաքացին սահմանափակ գործունակ կամ անգործունակ է ճանաչված, հիմք է հանդիսանում, որ խնամակալության ու հոգաբարձության մարմինը սահմանափակ գործունակի նկատմամբ հոգաբարձու, իսկ անգործունակի նկատմամբ խնամակալ նշանակի:
հոդված 262. | քաղաքացուն գործունակ ճանաչելը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 15 հոդվածով նախատեսված դեպքերում դատարանը` իր իսկ քաղաքացու, նրա հոգաբարձուի, ինչպես նաև սույն օրենսգրքի 257 հոդվածում թվարկված անձանց ու պետական մարմինների դիմումի հիման վրա վճիռ է կայացնում քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելու մասին: դատարանի որոշումը քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը վերացնելու հիմք է հանդիսանում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 16 հոդվածով նախատեսված դեպքերում դատարանը` խնամակալի, ինչպես նաև սույն օրենսգրքի 257 հոդվածում թվարկված անձանց ու պետական մարմինների դիմումի համաձայն, դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա, վճիռ է կայացնում ապաքինվածին գործունակ ճանաչելու և նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը վերացնելու մասին: դատարանի որոշումը քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը վերացնելու հիմք է հանդիսանում:
գ լ ու խ 30.
գույքը տիրազուրկ ճանաչելը
հոդված 263. | դիմում տալը |
գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է ֆինանսական մարմինների կամ կոլտնտեսության կողմից` գույքը գտնվելու վայրի դատարանին:
գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը կարող է տրվել նաև պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից:
(28.05.80 խմբագրությամբ):
հոդված 264. | դիմումի բովանդակությունը |
դիմումի մեջ պետք է նշվի, թե ինչ գույք է ենթակա տիրազուրկ ճանաչվելու, այլև բերվեն ապացույցներ, որոնք հաստատեն գույքի սեփականատիրոջը պարզելու անհնարինությունը:
հոդված 265. | դատավորի գործողությունները դիմումն ընդունելուց հետո |
դատավորը գործը դատական քննության նախապատրաստելիս պարզում է, թե ովքեր (սեփականատերերը, գույքին փաստորեն տիրապետողները և այլն) կարող են տեղեկություններ տալ գույքի պատկանելության մասին, ինչպես նաև հարցում է անում համապատասխան կազմակերպություններին (տնային կառավարչություններին, պատգամավորների գյուղական, ավանային խորհուրդների գործադիր կոմիտեներին, կոմունալ տնտեսության մարմիններին) նրա վերաբերյալ եղած տեղեկությունների մասին:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 266. | դատարանի վճիռը դիմումի վերաբերյալ |
դատարանը, գտնելով, որ գույքը սեփականատեր չունի կամ նրա սեփականատերը անհայտ է, վճիռ է կայացնում գույքը տիրազուրկ ճանաչելու և այն պետության կամ կոլտնտեսությանը ի սեփականություն հանձնելու մասին:
գ լ ու խ 31.
քաղաքացիական կացության ակտերի գրանցումների անճշտությունները պարզելը
հոդված 267. | դիմում տալը |
քաղաքացիական կացության ակտերի մատյաններում գրանցումների անճշտությունները պարզելու վերաբերյալ գործերը դատարանը քննության է առնում, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները, իրավունքի վերաբերյալ վեճի բացակայության դեպքում, հրաժարվել են ուղղումներ մտցնել կատարված գրանցման մեջ:
քաղաքացիական կացության ակտերի մատյաններում գրանցումների անճշտությունները պարզելու վերաբերյալ դիմումը տրվում է խնդրատուի բնակության վայրի դատարանին:
հոդված 268. | դիմումի բովանդակությունը |
դիմումի մեջ պետք է նշվի, թե որն է քաղաքացիական կացության ակտերի մատյաններում կատարված գրանցման անճշտությունը, երբ և քաղաքացիական կացության ակտերի գրանցման որ մարմնի կողմից է մերժվել կատարված գրանցման ուղղումը:
հոդված 269. | դատարանի վճիռը դիմումի վերաբերյալ |
դատարանի վճիռը, որով հաստատված է քաղաքացիական կացության ակտերի մատյաններում կատարված գրանցման անճշտությունը, հիմք է ծառայում, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները ուղղեն նման գրանցումը:
գ լ ու խ 32.
նոտարական գործողությունների դեմ կամ դրանց կատարումը մերժելու դեմ տրվող գանգատները
հոդված 270. | գանգատ տալը |
շահագրգռված անձը, որը սխալ է համարում կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարման մերժումը, իրավունք ունի այդ մասին գանգատ տալու պետական նոտարական գրասենյակի, պատգամավորների քաղաքային, ավանային, գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին:
պետական նոտարիատի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածում թվարկված պաշտոնատար անձանց կողմից կտակները և լիազորագրերը սխալ հաստատվելու կամ դրանց հաստատումը մերժվելու դեմ գանգատները տրվում են համապատասխան հիվանդանոցի, այլ ստացիոնար բուժպրոֆիլակտիկ հիմնարկի, սանատորիայի, զառամյալների և հաշմանդամների տան, արշավախմբի, հոսպիտալի, զինվորական բուժհիմնարկի, զորամասի, զորամիավորման, զինվորական հիմնարկի, ռազմաուսումնական հաստատության, ազատազրկման վայրի գտնվելու տեղի դատարանին:
ԽՍՀՄ դրոշակով լողացող ծովային նավի կամ ներքին նավարկման նավի նավապետի կողմից կտակը սխալ հաստատվելու կամ նրա հաստատումը մերժվելու դեմ գանգատները տրվում են այն նավահանգստի գտնվելու վայրի դատարանին, որին կցագրված է նավը:
կատարված նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու մասին գանգատը դատարան է տրվում դիմողին այդ մասին հայտնի դառնալու օրից հաշված տասնօրյա ժամկետում:
կատարված նոտարական գործողության հիման վրա շահագրգռված անձանց միջև առաջացած իրավունքի վերաբերյալ վեճը քննության է առնվում դատարանի կամ արբիտրաժի կողմից ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հայցային վարույթի կարգով:
(26.11.75, 27.07.77, 28.05.80 խմբագրությամբ)
հոդված 271. | գանգատի քննարկումը |
գանգատը դատարանի կողմից քննության է առնվում խնդրատուի, պետական նոտարի կամ գանգատարկվող նոտարական գործողությունը կատարած կամ նոտարական գործողության կատարումը մերժած այլ պաշտոնատար անձի մասնակցությամբ, սակայն նրանց չներկայանալը չի կարող արգելք հանդիսանալ գործի լուծմանը:
(26.11.75 խմբագրությամբ)
հոդված 272. | դատարանի վճիռը գանգատի վերաբերյալ |
գանգատը բավարարվելու դեպքում դատարանը վճիռ է կայացնում կատարված նոտարական գործողությունը վերացնելու մասին, կամ նոտարին, կամ նոտարական գործողություն կատարող մարմնին պարտավորեցնում է կատարելու այդպիսի գործողություն:
(28.05.80 խմբագրությամբ)
գ լ ու խ 33.
կորցրած ներկայչական փաստաթղթերի նկատմամբ իրավունքները վերականգնելը (կոչի վարույթ)
հոդված 273. | կորցրած փաստաթուղթը անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում տալը |
ներկայչական փաստաթուղթը կորցնող անձը օրենքում նշված դեպքերում, մասնավորապես` պետական աշխատավորական խնայողական դրամարկղի կողմից տրված ներկայչական խնայողական գրքույկը կամ պետական փոխառության տոմսերը պահպանության ընդունելու վերաբերյալ պահպանման վկայականը կորցնելու դեպքում, կարող է խնդրել դատարանին կորցրած փաստաթուղթը անվավեր ճանաչելու և կորցրած փաստաթղթերի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին:
կորցրած ներկայչական փաստաթուղթը անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է փաստաթուղթը տվող հիմնարկի գտնվելու վայրի դատարանին:
հոդված 274. | դիմումի բովանդակությունը |
դիմումի մեջ պետք է նշված լինեն կորցրած փաստաթղթի տարբերիչ հատկանիշները, փաստաթուղթը տվող հիմնարկի անունը, ինչպես նաև շարադրված լինեն այն հանգամանքները, որոնց առկայության պայմաններում տեղի է ունեցել փաստաթղթի կորուստը:
հոդված 275. | դատավորի գործողությունները դիմումն ընդունելուց հետո |
դատավորը դիմումն ընդունելուց հետո որոշում է կայացնում փաստաթուղթը տվող հիմնարկին արգելել այդ փաստաթղթով վճարումներ կամ հանձնումներ կատարելը, ինչպես նաև որոշում է կայացնում` կորած փաստաթուղթը տիրողին դատարան կանչելու վերաբերյալ խնդրատուի հաշվին տեղական թերթում հայտարարություն տալու մասին: հայտարարությունը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անունը, որտեղ ստացվել է փաստաթուղթը կորցնելու վերաբերյալ դիմումը.
2) դիմում տվող անձի անունը և նրա հասցեն.
3) այն փաստաթղթի անունը և տարբերիչ հատկանիշները, որը կորցնելու վերաբերյալ դիմում է ստացվել դատարանում.
4) առաջարկություն փաստաթուղթը տիրողին` թերթում հայտարարություն տալու օրից երեք ամսվա ժամկետում դիմում տալու դատարանին այն փաստաթղթի նկատմամբ իր իրավունքների մասին, որը կորցնելու վերաբերյալ հայտարարություն է տրված:
որոշում կայացնելու մերժման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 276. | փաստաթուղթը տիրողի պարտականությունները |
փաստաթուղթը տիրողը, որի կորցնելու մասին հայտարարված է, պարտավոր է թերթում հայտարարություն տալու օրից երեք ամսվա ժամկետում դիմում տալ որոշում կայացնող դատարանին փաստաթղթի նկատմամբ ունեցած իր իրավունքների մասին և միաժամանակ ներկայացնել այդ փաստաթղթի իսկականը:
հոդված 277. | դատարանի գործողությունները փաստաթուղթը տիրողից դիմում ստանալուց հետո |
թերթում հայտարարություն տալու օրից երեք ամսվա ժամկետում փաստաթուղթը տիրողից դիմում ստացվելու դեպքում դատարանը փաստաթուղթը կորցնող անձի կողմից տրված դիմումը թողնում է առանց քննության և ժամկետ է սահմանում, որի ընթացքում փաստաթուղթը տվող հիմնարկին արգելվում է այդ փաստաթղթով վճարումներ և հանձնումներ կատարելը: այդ ժամկետը չպետք է անցնի երկու ամսից:
դատարանը միաժամանակ բացատրում է խնդրատուին նրա իրավունքը` փաստաթուղթը պահանջելու մասին ընդհանուր կարգով հայց հարուցելու փաստաթուղթը տիրողի դեմ, իսկ փաստաթուղթը տիրողին բացատրում է նրա իրավունքը` դիմողից այն վնասները բռնագանձելու մասին, որ հասել է նրան ձեռք առնված արգելիչ միջոցների հետևանքով:
այս հոդվածում նշված հարցերի վերաբերյալ դատարանի որոշումների դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 278. | կորցրած փաստաթուղթը անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննարկումը |
կորցրած փաստաթուղթը անվավեր ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննության է առնում թերթում հայտարարություն տալու օրից երեք ամսվա ժամկետն անցնելուց հետո, եթե փաստաթուղթը տիրողից չի ստացվել սույն օրենսգրքի 276 հոդվածում նշված դիմումը:
հոդված 279. | դատարանի վճիռը դիմումի վերաբերյալ |
խնդրատուի դիմումը բավարարելու դեպքում դատարանը վճիռ է կայացնում, որով կորցրած փաստաթուղթը համարում է անվավեր: այդ վճիռը հիմք է հանդիսանում ավանդը խնդրատուին տալու կամ անվավեր ճանաչված փաստաթղթի փոխարեն նոր փաստաթուղթ տալու համար:
հոդված 280. | փաստաթուղթը տիրողի հայց հարուցելու իրավունքը` անհիմն ձեռք բերելու կամ խնայելու վերաբերյալ |
փաստաթուղթը տիրողը, որը որևէ պատճառով ժամանակին այդ փաստաթղթի նկատմամբ իր իրավունքների մասին հայտարարություն չի անում, փաստաթուղթը անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտցնելուց հետո կարող է կորցրածի փոխարեն նոր փաստաթուղթ ստանալու իրավունք ստացած անձի դեմ հայց հարուցել անհիմն ձեռք բերելու կամ խնայելու վերաբերյալ:
հատված iii. գործերի վարույթը վճռաբեկ ատյանում
գ լ ու խ 34. դատական վճիռների գանգատարկումը ԵՎ բողոքարկումը
հոդված 281. | վճռի վճռաբեկ գանգատարկման և բողոքարկման իրավունքը |
Հայաստանի Հանրապետության շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների վճիռները վճռաբեկության կարգով կարող են գանգատարկել կողմերը և գործին մասնակցող մյուս անձինք:
դատախազը բողոք է բերում դատարանի ոչ օրինական կամ չհիմնավորված վճռի դեմ, անկախ այն բանից, թե նա տվյալ գործի քննությանը մասնակցել է, թե ոչ:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի վճիռները վճռաբեկության կարգով գանգատարկման և բողոքարկման ենթակա չեն:
հոդված 282. | վճռաբեկ գանգատ տալու և վճռաբեկ բողոք բերելու կարգը |
շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների օրինական ուժի մեջ չմտած վճիռները կարող են վճռաբեկության կարգով գանգատարկվել և բողոքարկվել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին:
վճռաբեկ գանգատները տրվում են և բողոքները բերվում են վճիռ կայացնող դատարանի միջոցով: անմիջականորեն վճռաբեկ ատյանին գանգատ տալը և բողոք բերելը արգելք չի հանդիսանում գանգատը կամ բողոքը քննելուն:
հոդված 283. | վճռաբեկ գանգատ տալու և վճռաբեկ բողոք բերելու ժամկետը |
վճռաբեկ գանգատները կարող են տրվել և բողոքները կարող են բերվել դատարանի կողմից վճիռն արձակվելու օրվանից տասն օրվա ընթացքում: հիշյալ ժամկետն անցնելուց հետո տրված գանգատներն ու բերված բողոքները թողնվում են առանց քննության և վերադարձվում են գանգատ տվող կամ բողոք բերող անձին:
հոդված 284. | գործը վճռաբեկության կարգով քննելուց հետո ստացված վճռաբեկ գանգատի կամ բողոքի քննության կարգը |
այն դեպքում, երբ սահմանված ժամկետին կամ բաց թողած ժամկետը վերականգնելուց հետո տրված վճռաբեկ գանգատը կամ բերված վճռաբեկ բողոքը վճռաբեկ ատյանում ստացվում է գործը ուրիշ գանգատների կամ բողոքների հիման վրա քննվելուց հետո, դատարանը պարտավոր է այդպիսի գանգատը կամ այդպիսի բողոքը ընդունել իր վարույթը:
այն դեպքերում, երբ վճռաբեկ ատյանը, քննելով նման գանգատը կամ բողոքը, գալիս է այն համոզման, որ գանգատի կամ բողոքի վերաբերյալ կայացված որոշումը պետք է փոփոխվի կամ վերացնի նախկինում կայացված որոշումը, վճռաբեկ ատյանը, որոշում կայացնելով, գործն առանձին միջնորդագրով ուղարկում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին, որը և լուծում է մեկ կամ երկու որոշումների դեմ դատական հսկողության կարգով բողոք բերելու հարցը:
հոդված 285. | վճռաբեկ գանգատի կամ բողոքի բովանդակությունը |
վճռաբեկ գանգատը կամ բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անունը, որին հասցեագրվում է գանգատը կամ բողոքը.
2) գանգատ տվող կամ բողոք բերող անձի անունը.
3) նշում այն վճռի մասին, որը գանգատարկվում կամ բողոքարկվում է, և այդ վճիռը կայացնող դատարանի անունը.
4) նշում այն մասին, թե ինչում է կայանում վճռի անճշտությունը և գանգատը կամ բողոքը տվող անձի խնդրանքը.
5) գանգատին կամ բողոքին կցված գրավոր նյութերի ցուցակը:
վճռաբեկ գանգատը ստորագրում է գանգատ տվող անձը կամ նրա ներկայացուցիչը: վճռաբեկ բողոքը ստորագրում է դատախազը:
ներկայացուցչի տված վճռաբեկ գանգատին պետք է կցվի վճիռը գանգատարկելու վերաբերյալ ներկայացուցչի լիազորությունները հաստատող լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, եթե գործում չկան այդպիսի լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ:
հոդված 286. | վճռաբեկ գանգատի կամ բողոքի պատճենները |
վճռաբեկ գանգատը կամ բողոքը դատարան է ներկայացվում գործին մասնակցող անձանց թվի համեմատ պատճենների հետ միասին:
անհրաժեշտության դեպքում ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը կարող է վճռաբեկ գանգատ տվող անձին, կամ բողոք բերող դատախազին պարտավորեցնել ներկայացնելու վճռաբեկ գանգատին կամ բողոքին կցված գրավոր նյութերի պատճենները` գործին մասնակցող անձանց թվի համեմատ:
հոդված 287. | վճռաբեկ գանգատը կամ բողոքը առանց ընթացքի թողնելը |
եթե տրված վճռաբեկ գանգատը կամ բերված վճռաբեկ բողոքը չեն ստորագրել դրանք տվող անձինք, կամ դրանցում չի մատնանշվում այն վճիռը, որը գանգատարկվում կամ բողոքարկվում է, կամ կցված չեն բոլոր անհրաժեշտ պատճենները, ինչպես նաև, երբ գանգատը տրվում է առանց պետական տուրք վճարելու, ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը որոշում է կայացնում, որով գանգատը կամ բողոքը թողնում է առանց ընթացք տալու և գանգատ տվող կամ բողոք բերող անձին ժամկետ է տալիս թերությունները վերացնելու համար:
եթե գանգատ տվող կամ բողոք բերող անձը սահմանված ժամկետում կատարի որոշման մեջ պարունակվող ցուցումները, գանգատը կամ բողոքը համարվում է տրված առաջին անգամ դատարան ներկայացնելու օրը: հակառակ դեպքում գանգատը կամ բողոքը համարվում է չտրված և վերադարձվում է գանգատ տվող կամ բողոք բերող անձին:
հոդված 288. | դատարանի գործողությունները վճռաբեկ գանգատը կամ բողոքը ստանալուց հետո |
ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը վճռաբեկ գանգատը կամ վճռաբեկ բողոքը ստանալուց հետո պարտավոր է`
1) գանգատի կամ բողոքի և դրանց կցված գրավոր նյութերի պատճեններն ուղարկել կողմերին և գործին մասնակցող մյուս անձանց.
2) գործին մասնակցող անձանց տեղեկացնել վճռաբեկ գանգատը կամ բողոքը բեկման կարգով քննվելու ժամանակի և տեղի մասին:
վճռաբեկ գանգատները անմիջականորեն վճիռը կայացրած դատարանին տվող անձինք գործը լսելու օրվա մասին տեղեկացվում են բանավոր, որի մասին գանգատարկողը ստորագրում է իր ներկայացրած գանգատի վրա, իսկ վճռաբեկ գանգատը նրանցից փոստով ստացվելու դեպքում տեղեկացվում է գրավոր ծանուցումով: գործին մասնակցող մյուս անձինք գործը լսելու օրվա մասին տեղեկացվում են գրավոր ծանուցումով, որը նրանց ուղարկվում է վճռաբեկ գանգատի կամ բողոքի պատճենի հետ միասին.
3) վճռի գանգատարկման և բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո գործն ուղարկել վճռաբեկ ատյանին:
մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը ոչ ոք չի կարող գործը պահանջել դատարանից: գործին մասնակցող անձինք և դատախազը իրավունք ունեն դատարանում ծանոթանալու գործի նյութերին և ստացված գանգատներին կամ բողոքին:
հոդված 289. | վճռաբեկ գանգատին միանալը |
վճռաբեկ գանգատը տվող անձի կողմում դատավարության ընթացքում հանդես եկած դատավարության մասնակիցները և երրորդ անձինք կարող են միանալ տրված գանգատին: գանգատին միանալու վերաբերյալ դիմումի համար պետական տուրք չի վճարվում:
հոդված 290. | վճռաբեկ գանգատի կամ բողոքի վերաբերյալ բացատրությունները |
գործին մասնակցող անձինք իրավունք ունեն գանգատի կամ բողոքի վերաբերյալ բացատրություններ ներկայացնել, կցելով այդ բացատրությունները հաստատող նյութերը: անհրաժեշտ դեպքերում ժողովրդական դատավորը կամ դատարանի նախագահը կարող է պարտավորեցնել բացատրությունները և դրանց կցված նյութերը ներկայացնել գործին մասնակցող անձանց թվի համեմատ պատճեններով: այդ պատճենները հանձնվում են գործին մասնակցող անձանց:
հոդված 291. | վճռաբեկ գանգատից հրաժարվելը և վճռաբեկ բողոքը ետ վերցնելը |
վճռաբեկ գանգատ տվող անձը իրավունք ունի հրաժարվելու նրանից: սակայն դատարանն իրավունք ունի սույն օրենսգրքի 34 հոդվածում նշված շարժառիթներով մերժելու գանգատից հրաժարվելը և գործը քննելու վճռաբեկության կարգով: վճռաբեկ բողոք բերող դատախազը, ինչպես նաև վերադաս դատախազը իրավունք ունեն ետ վերցնելու բողոքը նախքան դատական նիստը սկսելը: գործի քննության ընթացքում բողոքը չի կարող ոչ ետ վերցվել, ոչ էլ փոփոխվել:
գանգատից հրաժարվելը ընդունելու մասին, ինչպես նաև բողոքը ետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում, որով կարճում է վճռաբեկ վարույթը` եթե վճիռը գանգատարկված կամ բողոքարկված չէ այլ անձանց կողմից:
բողոքը ետ վերցնելու և գանգատից հրաժարվելու դեպքում գործին մասնակցող անձինք տեղյակ են պահվում այդ մասին:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 292. | հայցվորի հրաժարվելը հայցից և կողմերի հաշտության համաձայնությունը |
հայցվորի հրաժարվելը հայցից կամ կողմերի հաշտության համաձայնությունը, որ տեղի են ունեցել վճռաբեկ գանգատը տրվելուց կամ վճռաբեկ բողոքը բերվելուց հետո, պետք է վճռաբեկ ատյան ներկայացվեն գրավոր: նախքան հայցից հրաժարումն ընդունելը կամ հաշտության համաձայնությունը հաստատելը, դատարանը հայցվորին կամ կողմերին բացատրում է նրանց դատավարական գործողությունների հետևանքները:
հայցվորի հայցից հրաժարվելը ընդունելու կամ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում վճռաբեկ ատյանը բեկանում է կայացված վճիռը և կարճում է գործի վարույթը: եթե սույն օրենսգրքի 34 հոդվածում նշված հիմքերով դատարանը մերժում է հայցից հրաժարվելը կամ հաշտության համաձայնությունը, նա գործը քննության է առնում վճռաբեկության կարգով:
հոդված 293. | գործի քննությունը վճռաբեկության կարգով |
դատարանը, գործը վճռաբեկության կարգով քննելիս, գործում եղած և կողմերի ու գործին մասնակցող մյուս անձանց լրացուցիչ ներկայացրած նյութերի հիման վրա ստուգում է առաջին ատյանի դատարանի վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը` ինչպես նրա գանգատարկված, այնպես էլ չգանգատարկված մասում, այլև այն անձանց վերաբերմամբ, ովքեր գանգատ չեն տվել:
վճռաբեկության կարգով գործի քննությանը դատարանի որոշմամբ թույլատրվում է մասնակցել գործում կողմ չհանդիսացող հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներին: ընդ որում, եթե նրանք մասնակցել են առաջին ատյանի դատարանի նիստին, կրկնական լիազորություններ չեն պահանջվում:
դատարանը կաշկանդված չէ վճռաբեկ գանգատի կամ բողոքի փաստարկներով և պարտավոր է գործն ստուգել իր ամբողջ ծավալով:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 294. | կարգը դատական նիստում |
վճռաբեկ ատյանում գործերի քննությունը իրականացվում է սույն օրենսգրքի 147, 148 հոդվածներով նախատեսված կարգով` այս գլխում նշված բացառություններով:
վճռաբեկության կարգով քննության նշանակված գործերի ցուցակը կախվում է վճռաբեկ ատյանի դատարանի շենքում ոչ ուշ, քան դրանց քննվելուց հինգ օր առաջ:
հոդված 295. | գործի քննության սկիզբը |
նախագահողը բացում է դատական նիստը և հայտարարում է, թե ինչ գործ է քննվելու, ում գանգատի կամ բողոքի հիման վրա և որ դատարանի վճռի դեմ: նախագահողը պարզում է, թե գործի մասնակիցներից և ներկայացուցիչներից ով է ներկայացել, պարզում է ներկայացածների ինքնությունը, ինչպես նաև ստուգում է պաշտոնատար անձանց և ներկայացուցիչների լիազորությունները:
հոդված 296. | դատարանի կազմը հայտարարելը և բացարկման իրավունքը բացատրելը |
նախագահողը հայտարարում է դատարանի կազմը, հայտնում է, թե ով է հանդես գալիս որպես դատախազ, թարգման և գործին մասնակցող անձանց բացատրում է բացարկ հայտնելու նրանց իրավունքը:
բացարկումների հիմքերը, հայտնված բացարկի լուծման կարգը և այդպիսի հայտարարությունների բավարարման հետևանքները որոշվում են սույն օրենսգրքի 18-24 հոդվածներով:
հոդված 297. | գործին մասնակցող անձանց նրանց իրավունքներն ու պարտականությունները բացատրելը |
նախագահողը գործին մասնակցող անձանց բացատրում է նրանց դատավարական իրավունքներն ու պարտականությունները:
հոդված 298. | գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների` դատական նիստին չներկայանալու հետևանքները |
այն դեպքում, երբ գործի մասնակիցներից կամ ներկայացուցիչներից որևէ մեկը դատական նիստին չի ներկայացել գործի քննության ժամանակի և տեղի մասին պատշաճ ձևով չտեղեկացվելու պատճառով, դատարանը հետաձգում է գործի քննությունը:
սույն հոդվածում նշված անձանց չներկայանալը, եթե նրանք պատշաճ ձևով տեղեկացված են եղել գործի քննության ժամանակի և տեղի մասին, արգելք չի հանդիսանում գործի քննությանը: սակայն դատարանը այդ դեպքում իրավունք ունի, չներկայանալու պատճառները հարգելի համարելով, հետաձգել գործի քննությունը:
դատախազի կամ փաստաբանի անհարգելի պատճառներով չներկայանալու մասին դատարանը հաղորդում է համապատասխանորեն վերադաս դատախազին կամ փաստաբանների կոլեգիայի նախագահությանը:
հոդված 299. | գործին մասնակցող անձանց դիմումների լուծումը դատարանի կողմից |
գործին մասնակցող անձանց միջնորդություններն ու դիմումներն այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք կապված են գործը վճռաբեկ ատյանում քննելու հետ, դատարանը լուծում է գործին մասնակցող մյուս անձանց կարծիքները և դատախազի եզրակացությունը լսելուց հետո:
հոդված 300. | գործը զեկուցելը |
գործի քննությունը վճռաբեկ ատյանում սկսվում է նախագահողի կամ դատարանի անդամներից մեկի զեկուցումով:
զեկուցողը շարադրում է գործի հանգամանքները, առաջին ատյանի դատարանի վճռի բովանդակությունը, վճռաբեկ գանգատի կամ բողոքի փաստարկները և դրանց վերաբերմամբ ստացված բացատրությունները, դատարանին ներկայացված նոր նյութերի բովանդակությունը, ինչպես նաև հաղորդում է այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են դատարանին վճռի ճշտությունը ստուգելու համար:
հոդված 301. | գործին մասնակցող անձանց բացատրությունները |
զեկուցումից հետո դատարանը լսում է դատական նիստին ներկայացած` գործին մասնակցող անձանց և ներկայացուցիչների բացատրությունները, որոնք իրավունք ունեն բերելու նաև վճռաբեկ գանգատում կամ բողոքում չհիշատակված փաստարկներ և ներկայացնելու լրացուցիչ նյութեր:
նախ հանդես է գալիս վճռաբեկ գանգատ տվող անձը և նրա ներկայացուցիչը կամ դատախազը` եթե վճռաբեկ բողոք է բերված: եթե վճիռը գանգատարկել են երկու կողմերը, ապա առաջինը հանդես է գալիս հայցվորը:
պետական կառավարման մարմինների, արհմիությունների, հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների լիազորները և քաղաքացիները, որոնք գործին մասնակցում են սույն օրենսգրքի 4 և 42 հոդվածներում նախատեսված կարգով, եթե նրանք չեն գանգատարկել վճիռը, հանդես են գալիս կողմերից և երրորդ անձերից հետո:
հոդված 302. | դատախազի եզրակացությունը |
դատախազը վճռի օրինականության և հիմնավորվածության մասին եզրակացություն է տալիս գործին մասնակցող անձանց բացատրություններից հետո:
հոդված 303. | որոշում կայացնելը |
գործին մասնակցող անձանց բացատրություններից և դատախազի եզրակացությունից հետո դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու համար:
դատավորների խորհրդակցությունը, որոշում կայացնելը և այն հայտարարելը տեղի է ունենում սույն օրենսգրքի 16, 189, 192 և 196 հոդվածներով նախատեսված կարգով:
հոդված 304. | վճռաբեկ ատյանի լիազորությունները |
դատարանը, քննելով գործը վճռաբեկության կարգով, իրավունք ունի իր որոշմամբ`
1) վճիռը թողնելու առանց փոփոխության, իսկ գանգատը կամ բողոքը` առանց բավարարման.
2) բեկանելու վճիռը ամբողջովին կամ նրա մի մասը և գործն ուղարկելու առաջին ատյանի դատարանին` դատավորների այլ կազմով նոր քննության համար, կամ ուղարկելու այլ ժողովրդական դատարան.
3) բեկանելու վճիռն ամբողջովին կամ նրա մի մասը և կարճելու գործի վարույթը կամ դիմումը թողնելու առանց քննության.
4) փոփոխելու վճիռը կամ նոր վճիռ կայացնելու, չհանձնելով գործը նոր քննության, եթե գործով չի պահանջվում ապացույցների հավաքում կամ դրանց լրացուցիչ ստուգում, առաջին ատյանի դատարանը գործի հանգամանքները պարզել է լրիվ ու ճիշտ, սակայն սխալ է թույլ տվել մատերիալ իրավունքի նորմաների կիրառման հարցում:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 305. | դատարանի վճիռը վճռաբեկության կարգով բեկանելու հիմքերը |
դատարանի վճիռը վճռաբեկության կարգով բեկանելու և գործը առաջին ատյանի դատարանին նոր քննության հանձնելու հիմքեր են հանդիսանում`
1) գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների ոչ լրիվ պարզաբանված լինելը.
2) գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքների ապացուցված չլինելը, որոնք դատարանը հաստատված է համարում.
3) դատարանի` վճռում շարադրված եզրակացությունների անհամապատասխանությունը գործի հանգամանքներին.
4) մատերիալ իրավունքի նորմաների կամ դատավարական իրավունքի նորմաների խախտումը կամ դրանց սխալ կիրառումը:
դատարանի ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել սոսկ միայն ձևական նկատառումներով:
հոդված 306. | մատերիալ իրավունքի նորմաները խախտելը կամ սխալ կիրառելը |
մատերիալ իրավունքի նորմաները համարվում են խախտված կամ սխալ կիրառված`
1) եթե դատարանը չի կիրառել այն օրենքը, որը պետք է կիրառվեր.
2) եթե դատարանը կիրառել է այն օրենքը, որը չպետք է կիրառվեր.
3) եթե դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը:
հոդված 307. | դատավարական իրավունքի նորմաները խախտելը կամ սխալ կիրառելը |
դատավարական իրավունքի նորմաների խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է հանդիսանում միայն այն դեպքում, եթե այդ խախտումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:
վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման`
1) եթե դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով.
2) եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձերից որևէ մեկի բացակայությամբ, որին չեն տեղեկացրել դատական նիստի ժամանակի և տեղի մասին.
3) եթե գործը քննելիս խախտվել են դատավարության լեզվի վերաբերյալ կանոնները.
4) եթե դատարանը գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հարց է լուծել.
5) եթե վճիռը կայացնելիս խախտվել են դատավորների խորհրդակցության գաղտնիքի կանոնները.
6) եթե դատավորներից որևէ մեկը չի ստորագրել վճիռը կամ եթե վճիռը ստորագրել են ոչ այն դատավորները, որոնք հիշված են վճռի մեջ.
7) եթե վճիռը կայացրել են ոչ այն դատավորները, որոնք մտնում են գործը քննող դատարանի կազմի մեջ.
8) եթե գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը:
հոդված 308. | վճռի բեկանումը` գործի վարույթը կարճելով կամ դիմումն առանց քննության թողնելով |
դատարանի վճիռը վճռաբեկության կարգով ենթակա է բեկանման` գործի վարույթը կարճելով կամ դիմումն առանց քննության թողնելով, սույն օրենսգրքի 218 և 220 հոդվածներում նշված հիմունքներով:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 309. | վճռաբեկ ատյանի ցուցումները իրավունքի նորմաների այն խախտումների վերաբերյալ, որոնք հիմք չեն հանդիսանում վճռի բեկանման համար |
վճռաբեկ ատյանը, պարզելով, որ գործը քննող դատարանի թույլ տված իրավունքի նորմաների խախտումները հիմք չեն հանդիսանում վճռի բեկանման համար, դրանց մասին պետք է մատնանշվի վճռաբեկ որոշման կամ հատկապես կայացված մասնավոր որոշման մեջ:
հոդված 310. | վճռաբեկ ատյանի որոշումը |
վճռաբեկ ատյանի որոշումը, որով լուծվում է վճռի ճշտության հարցը, կայացվում է որոշման ձևով:
վճռաբեկ ատյանի որոշման մեջ պետք է նշվեն`
1) որոշումը կայացնելու ժամանակն ու տեղը.
2) որոշումը կայացնող դատարանի անունը, դատարանի կազմը.
3) եզրակացություն տվող դատախազը և վճռաբեկ ատյանում գործի քննությանը մասնակցող մյուս անձինք.
4) վճռաբեկ գանգատը տվող կամ վճռաբեկ բողոքը բերող անձը.
5) գանգատարկված կամ բողոքարկված վճռի անունը, վճռի, վճռաբեկ գանգատի կամ վճռաբեկ բողոքի, ներկայացրած նյութերի, գործը վճռաբեկ ատյանում քննելու ժամանակ մասնակցած անձանց բացատրությունների և դատախազի եզրակացության համառոտ բովանդակությունը.
6) այն շարժառիթները, որոնց հիման վրա դատարանը հանգել է իր եզրակացություններին և այն օրենքները, որոնցով ղեկավարվել է դատարանը.
7) դատարանի որոշումը:
վճռաբեկ գանգատը կամ վճռաբեկ բողոքը մերժելիս դատարանը պարտավոր է իր որոշման մեջ նշել այն շարժառիթները, որոնց հիման վրա գանգատի կամ բողոքի փաստարկները ճիշտ չեն համարվել կամ հիմք չեն հանդիսացել վճիռը բեկանելու համար:
վճիռը բեկանելու և գործը նոր քննության հանձնելու դեպքում դատարանը պարտավոր է իր որոշման մեջ նշել, թե գործի որ հանգամանքներն են անհրաժեշտ պարզել, ինչ ապացույցներ պետք է պահանջվեն, ինչպես նաև ուրիշ ինչ գործողություններ պետք է կատարի առաջին ատյանի դատարանը գործը նորից քննելիս:
հոդված 311. | վճռաբեկ ատյանի որոշման օրինական ուժը |
վճռաբեկ ատյանի դատարանի որոշումը ենթակա չէ գանգատարկման և օրինական ուժի մեջ է մտնում նրա կայացման պահից:
հոդված 312. | վճռաբեկ ատյանի մասնավոր որոշումը |
գործը վճռաբեկության կարգով քննող դատարանը իրավունք ունի սույն օրենսգրքի 224 հոդվածով նախատեսված դեպքերում մասնավոր որոշում կայացնել:
հոդված 313. | վճռաբեկ ատյանի ցուցումների պարտադիր լինելը |
գործը վճռաբեկության կարգով քննող դատարանի որոշման մեջ շարադրված ցուցումները պարտադիր են տվյալ գործը վերստին քննող դատարանի համար:
գործը վճռաբեկության կարգով քննող դատարանը իրավունք չունի հաստատելու կամ ապացուցված համարելու այն հանգամանքները, որոնք չեն հաստատվել վճռում կամ ժխտվել են վճռով, կանխորոշելու այս կամ այն ապացույցի արժանահավատ կամ ոչ արժանահավատ լինելու, մեկ ապացույցի հանդեպ մյուսի առավելություն ունենալու հարցերը, ինչպես նաև այն հարցը, թե մատերիալ իրավունքի որ նորման պետք է կիրառվի և ինչ վճիռ պէտք է կայացվի գործը նորից քննելիս:
գ լ ու խ 35. դատարանի որոշումների գանգատարկումը ԵՎ բողոքարկումը
հոդված 314. | առաջին ատյանի դատարանի որոշումները գանգատարկելու և բողոքարկելու իրավունքը |
առաջին ատյանի դատարանի որոշումները, բացի Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի որոշումներից, դատարանի վճռից անջատ կարող են կողմերի և գործին մասնակցող մյուս անձանց կողմից գանգատարկվել և դատախազի կողմից բողոքարկվել վճռաբեկ ատյանին`
1) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում.
2) այն դեպքերում, երբ դատարանի որոշումը արգելակում է գործի հետագա շարժման հնարավորությունը:
առաջին ատյանի դատարանի մնացած որոշումների դեմ մասնավոր գանգատներ չեն տրվում և մասնավոր բողոքներ չեն բերվում, բայց այդ որոշումների դեմ եղած առարկությունները կարող են մտցվել վճռաբեկ գանգատի կամ բողոքի մեջ:
հոդված 315. | մասնավոր գանգատներ տալու և մասնավոր բողոքներ բերելու ու քննելու կարգը |
մասնավոր գանգատներ տալը, մասնավոր բողոքներ բերելը և դրանց քննությունը տեղի է ունենում սույն օրենսգրքի 34-րդ գլխի համապատասխան հոդվածներով նախատեսված կարգով:
հոդված 316. | վճռաբեկ ատյանի լիազորությունները |
վճռաբեկ ատյանը, քննելով մասնավոր գանգատը կամ մասնավոր բողոքը, իրավունք ունի`
1) որոշումը թողնելու անփոփոխ, իսկ գանգատը կամ բողոքը` առանց բավարարման.
2) բեկանելու որոշումը ամբողջովին կամ նրա մի մասը և հարցը նոր քննության հանձնելու առաջին ատյանի դատարանին.
3) բեկանելու որոշումը ամբողջովին կամ նրա մի մասը և հարցը լուծելու ըստ էության:
հոդված 317. | մասնավոր գանգատի կամ մասնավոր բողոքի վերաբերյալ վճռաբեկ ատյանի կայացրած որոշման օրինական ուժը |
մասնավոր գանգատի կամ մասնավոր բողոքի վերաբերյալ վճռաբեկ ատյանի կայացրած որոշումը ենթակա չէ գանգատարկման և օրինական ուժի մեջ է մտնում այն կայացվելուց անմիջապես հետո:
հատված iy. օրինական ուժի մեջ մտած վճիռների ու որոշումների վերանայումը
գ լ ու խ 36.
օրինական ուժի մեջ մտած վճիռների ու որոշումների վերանայումը դատական հսկողության կարգով
հոդված 318. | այն վճիռները և որոշումները, որոնք կարող են բողոքարկվել |
Հայաստանի Հանրապետության բոլոր դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները դատական հսկողության կարգով կարող են վերանայվել սույն օրենսգրքի 319 հոդվածում թվարկված պաշտոնատար անձանց բողոքների հիման վրա:
հոդված 319. | բողոք բերելու իրավունք ունեցող անձինք |
բողոքներ բերելու իրավունք ունեն`
1) ԽՍՀՄ գլխավոր դատախազը` Հայաստանի Հանրապետության ամեն մի դատարանի վճիռների և որոշումների դեմ.
2) ԽՍՀՄ գերագույն դատարանի նախագահը` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահության և պլենումի որոշումների դեմ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի վճիռների և որոշումների դեմ, երբ նա գործել է որպես առաջին ատյանի դատարան.
3) ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալները` Հայաստանի Հանրապետության ամեն մի դատարանի վճիռների և որոշումների դեմ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի որոշումների.
4) ԽՍՀՄ գերագույն դատարանի նախագահի տեղակալները` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի վճիռների և որոշումների դեմ, երբ նա գործել է որպես առաջին ատյանի դատարան.
5) Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության դատախազը` Հայաստանի Հանրապետության ամեն մի դատարանի վճիռների և որոշումների դեմ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի որոշումների.
6) Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալները, Հայաստանի Հանրապետության դատախազի տեղակալները` Հայաստանի Հանրապետության շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի վճիռների և որոշումների դեմ:
հոդված 320. | բողոքները քննող դատարանները |
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիան գործերը քննության է առնում շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների և որոշումների դեմ բերված բողոքների հիման վրա, եթե այդ գործերը վճռաբեկ քննարկման առարկա չեն եղել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահությունը գործերը քննության է առնում Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայի վճիռների և որոշումների դեմ բերված բողոքների հիման վրա:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումը գործերը քննության է առնում Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահության որոշումների դեմ բերված բողոքների հիման վրա:
հոդված 321. | գործեր պահանջելը |
սույն օրենսգրքի 319 հոդվածում թվարկված պաշտոնատար անձինք, ինչպես նաև շրջանների (քաղաքների) դատախազները իրավունք ունեն իրենց իրավասության սահմաններում համապատասխան դատարաններից պահանջելու քաղաքացիական գործեր` հսկողության կարգով բողոք բերելու հիմքեր լինելու հարցը լուծելու համար:
եթե գործը պահանջող անձը իրավունք չունի տվյալ վճռի կամ որոշման դեմ բողոք բերելու, ապա նա, անհրաժեշտ դեպքերում, հսկողության կարգով բողոք բերելու հարցով միջնորդություն է հարուցում բողոք բերելու իրավունք ունեցող վերադաս պաշտոնատար անձի առաջ:
եթե բողոք բերելու հիմքեր չկան, այդ մասին հաղորդվում է հսկողության կարգով բողոք բերելու մասին դիմում տվող անձին, նշելով դիմումը մերժելու շարժառիթները, իսկ գործը, եթե այն պահանջված է եղել, վերադարձվում է համապատասխան դատարանին:
հոդված 322. | կատարման կասեցումը |
այն պաշտոնատար անձինք, որոնց իրավունք է վերապահված հսկողության կարգով բողոքներ բերելու, կարող են համապատասխան վճիռների և որոշումների կատարումը կասեցնել մինչև վարույթի ավարտումը հսկողության կարգով:
քաղաքացու իրավունքները ոտնահարող պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների դեմ տրված գանգատի առթիվ ընդունված դատարանի վճռի դեմ բողոք բերելը կասեցնում է վճռի կատարումը մինչև հսկողության կարգով վարույթն ավարտելը:
(25.07.88 խմբագրությամբ)
հոդված 323. | բողոք բերելը |
բողոք բերելու համար հիմքեր լինելու դեպքում սույն օրենսգրքի 319 հոդվածում թվարկված պաշտոնատար անձինք բողոք են կազմում և գործի հետ միասին այն ուղարկում են համապատասխան դատարան: բողոքը կազմելիս և բողոքը բերելիս կիրառվում են սույն օրենսգրքի 285 հոդվածում շարադրված կանոնները: բողոքը դատարանին է ներկայացվում գործին մասնակցող անձանց թվի համեմատ պատճենների հետ միասին:
հոդված 324. | գործին մասնակցող անձանց ծանուցելը և բողոքների պատճենները նրանց ուղարկելը |
կողմերին և գործին մասնակցող մյուս անձանց ուղարկվում են նրանց գործի վերաբերյալ բերված բողոքի պատճենները: անհրաժեշտ դեպքերում կողմերը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են գործը քննելու ժամանակի և տեղի մասին:
բողոքի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկում է դատարանը: դատարանը գործի քննության ժամանակը նշանակում է այն հաշվով, որ գործին մասնակցող անձինք հնարավորություն ունենան գրավոր բացատրություններ և լրացուցիչ նյութեր ներկայացնելու բողոքի առթիվ, իսկ կանչվելու դեպքում` մասնակցելու դատարանի նիստին:
հոդված 325. | բողոքը ետ վերցնելը |
հսկողության կարգով բողոք բերած պաշտոնատար անձը իրավունք ունի այն ետ վերցնելու նախքան դատարանի կողմից գործի քննությունն սկսելը: դատախազի բերած բողոքը կարող է ետ վերցնել նաև վերադաս դատախազը: գործի քննության ընթացքում բողոքը չի կարող ոչ ետ վերցվել, ոչ էլ փոփոխվել: բողոքը ետ վերցնելու մասին դատարանը տեղեկացնում է գործին մասնակացող անձանց:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 326. | գործի քննության սահմանները |
գործը հսկողության կարգով քննելիս դատարանը գործում եղած և լրացուցիչ ներկայացված նյութերի հիման վրա ստուգում է վճռի և որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը ինչպես բողոքարկված, այնպես էլ չբողոքարկված մասում, այլև բողոքի մեջ չնշված անձանց վերաբերմամբ:
դատարանը կաշկանդված չէ բողոքի փաստարկներով և պարտավոր է գործն ստուգել նրա լրիվ ծավալով:
հոդված 327. | բողոքը քննելու կարգը |
բողոքը հսկողության կարգով քննելիս կիրառվում են սույն օրենսգրքի 294-297, 299 և 300 հոդվածներում շարադրված կանոնները, այն բացառություններով և լրացումներով, որոնք նշված են այս հոդվածում:
եթե գերագույն դատարանի նախագահության անդամների մեծամասնությունը տվյալ գործի քննությանը մասնակցել է առաջին, վճռաբեկ և կամ հսկողական ատյանի դատարանում, ապա այն դեպքերում, երբ բողոքը բերել են ԽՍՀՄ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության դատախազը` գործը հանձնվում է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի քննությանը: այն դեպքերում, երբ այդպիսի գործով բողոքը բերել են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալները, Հայաստանի Հանրապետության դատախազի տեղակալները, բողոք բերող անձը գործը ներկայացնում է համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին կամ Հայաստանի Հանրապետության դատախազին` հսկողության կարգով Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենում բողոք բերելու հարցը լուծելու համար:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահությունում և պլենումում գործը զեկուցում է նախագահը կամ, նրա հանձնարարությամբ, նախագահության անդամը կամ դատարանի այն անդամը, որը նախկինում չի մասնակցել գործի քննությանը:
գործին մասնակցող անձանց դատական նիստին չներկայանալը, եթե նրանք տեղեկացվել են գործի քննության ժամանակի և տեղի մասին, արգելք չի հանդիսանում գործի քննությանը:
գործին մասնակցող անձինք և նրանց ներկայացուցիչները, եթե նրանք ներկայացել են դատական նիստին, բացատրություն են տալիս գործը զեկուցվելուց հետո:
դատական հսկողության կարգով վերանայվող գործի քննությանը մասնակցում է դատախազը, որը պաշտպանում է իր կամ վերադաս դատախազի բերած բողոքը կամ եզրակացություն է տալիս դատարանի նախագահի կամ նրա տեղակալի բողոքի հիման վրա քննվող գործի վերաբերմամբ:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի պլենումի և նախագահության նիստերում կազմվում է արձանագրություն, որի մեջ նշվում են` նիստի թվականը, նիստի մասնակիցները, օրակարգը և նիստին մասնակցող անձանց ելույթների համառոտ բովանդակությունը: արձանագրությունը ստորագրում են նախագահողը և քարտուղարը:
նախագահությունում և պլենումում բոլոր հարցերը լուծվում են ձայների մեծամասնությամբ: բողոքը բավարարելուն կողմ և բավարարելուն դեմ տրված ձայների հավասար քանակի դեպքում բողոքը համարվում է մերժված:
Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահությունը և պլենումը որոշում են կայացնում: նախագահության որոշումը ստորագրում է նախագահության նիստում նախագահողը, իսկ պլենումի որոշումը` պլենումին նախագահողը և քարտուղարը:
հոդված 328. | գործը հսկողության կարգով վերաքննող դատարանի լիազորությունները |
դատարանը, հսկողության կարգով վերաքննելով գործը, իրավունք ունի իր որոշմամբ`
1) վճիռը կամ որոշումը թողնելու անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման.
2) բեկանելու վճիռը կամ որոշումը ամբողջովին կամ նրա մի մասը և գործը նոր քննության ուղարկելու առաջին ատյանի կամ վճռաբեկ ատյանի դատարանին կամ ուղարկելու այլ ժողովրդական դատարանի քննության.
3) բեկանելու վճիռը կամ որոշումը ամբողջովին կամ նրա մի մասը և գործի վարույթը կարճելու կամ դիմումը թողնելու առանց քննության.
4) ուժի մեջ թողնելու գործով նախկինում կայացված վճիռներից կամ որոշումներից որևէ մեկը.
5) փոփոխելու վճիռը կամ որոշումը, կամ կայացնելու նոր վճիռ, չհանձնելով գործը նոր քննության, եթե գործով չի պահանջվում ապացույցների հավաքում կամ դրանց լրացուցիչ ստուգում, առաջին ատյանի դատարանը գործի հանգամանքները պարզել է լրիվ և ճիշտ, սակայն սխալ է թույլ տվել մատերիալ իրավունքի նորմաների կիրառման հարցում:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 329. | դատարանի վճիռները կամ որոշումները դատական հսկողության կարգով բեկանելու հիմքերը |
դատարանի վճիռները կամ որոշումները դատական հսկողության կարգով բեկանելու հիմքեր են հանդիսանում դրանց հիմնավորված չլինելը, մատերիալ կամ դատավարական իրավունքի նորմաների էական խախտումները:
դատարանի վճիռը կամ որոշումը հսկողության կարգով ենթակա է բեկանման` գործի վարույթը կարճելով կամ դիմումն առանց քննության թողնելով, սույն օրենսգրքի 218 և 220 հոդվածներում նշված հիմքերով:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 330. | գործը դատական հսկողության կարգով վերանայող դատարանի ցուցումների պարտադիր լինելը |
գործը դատական հսկողության կարգով վերանայող դատարանի որոշման մեջ շարադրված ցուցումները պարտադիր են տվյալ գործը վերստին քննող դատարանի համար:
գործը դատական հսկողության կարգով վերանայող դատարանը իրավունք չունի հաստատելու կամ ապացուցված համարելու այն հանգամանքները, որոնք չեն հաստատվել վճռում կամ ժխտվել են վճռով, կանխորոշելու այս կամ այն ապացույցի արժանահավատ կամ ոչ արժանահավատ լինելը, մեկ ապացույցի հանդեպ մյուսի առավելություն ունենալու հարցերը, ինչպես նաև այն հարցը, թե մատերիալ իրավունքի որ նորման պետք է կիրառվի և ինչ վճիռ պետք է կայացվի գործը նորից քննելիս:
նմանապես և գործը դատական հսկողության կարգով քննելիս դատարանը, բեկանելով վճռաբեկ որոշումը, իրավունք չունի կանխորոշելու այն հետևությունները, որ կարող են արվել վճռաբեկ ատյանի կողմից գործը երկրորդ անգամ քննելիս:
հոդված 331. | դատարանի որոշումները |
գործը դատական հսկողության կարգով վերանայող դատարանների որոշումների բովանդակությունն ու հետևանքները որոշվում են սույն օրենսգրքի 310-312 հոդվածներում շարադրված կանոններով:
գ լ ու խ 37.
վճիռների ԵՎ որոշումների վերանայումը նոր երԵՎան եկած հանգամանքների հետԵՎանքով
հոդված 332. | օրինական ուժի մեջ մտած վճիռների և որոշումների վերանայումը նոր երևան եկած հանգամանքներով |
օրինական ուժի մեջ մտած վճիռներն ու որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով:
նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վճիռներն ու որոշումները վերանայելու համար հիմքեր են հանդիսանում`
1) գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք դիմողին հայտնի չեն եղել և հայտնի լինել չէին կարող.
2) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, ակնհայտ սխալ թարգմանությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը, որոնք հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված վճիռ կայացնելուն.
3) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` կողմերի, գործին մասնակցող մյուս անձանց կամ նրանց ներկայացուցիչների հանցավոր գործողությունները կամ դատավորների հանցավոր արարքները, որ նրանք թույլ են տվել գործը քննելիս.
4) դատարանի այն վճռի, դատավճռի և որոշման բեկանումը կամ մեկ այլ մարմնի այն որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճիռը կամ որոշումը կայացնելուն:
օրինական ուժի մեջ մտած վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայվում է այդ վճիռը կայացրած դատարանի կողմից:
նոր երևան եկած հանգամանքներով այն վճռաբեկ կամ հսկողական ատյանների որոշումների վերանայումը, որոնք փոփոխել են առաջին ատյանի դատարանի վճիռը կամ նոր վճիռ են արձակել, կատարվում է վճիռը փոփոխած կամ նոր վճիռ կայացրած դատարանի կողմից:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 333. | դիմում տալը |
նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վճիռը և որոշումը վերանայելու վերաբերյալ դիմումը գործին մասնակցած անձինք կամ դատախազը տալիս են վճիռը կամ որոշումը կայացնող դատարանին: գործին մասնակցած անձինք այդպիսի դիմում կարող են տալ վերանայման համար հիմք ծառայող հանգամանքները պարզելու օրից երեք ամսվա ընթացքում:
հոդված 334. | դիմում տալու համար ժամկետի հաշվարկումը |
դիմում տալու համար ժամկետը հաշվարկվում է`
1) սույն օրենսգրքի 332 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում` գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների երևան գալու օրից.
2) սույն օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում քրեական գործի դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու օրից.
3) սույն օրենսգրքի 332 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում` դատարանի այն դատավճիռը, վճիռը, որոշումը օրինական ուժի մեջ մտնելու կամ պետական կառավարման մարմնի այն որոշումը կայացվելու օրից, որոնք իրենց բովանդակությամբ հակառակ են այն դատավճռին, վճռին, որոշմանը, որոնց վրա հիմնված է եղել վերանայվող վճիռը կամ որոշումը:
հոդված 335. | դիմումի քննարկումը |
նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ դիմումը դատարանը քննության է առնում դատական նիստում: դիմողը և գործին մասնակցող անձինք տեղեկացվում են նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում դիմումը քննարկելուն:
հոդված 336. | դատարանի որոշումը գործը վերանայելու մասին |
դատարանը, քննության առնելով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ դիմումը, կամ բավարարում է դիմումը և բեկանում վճիռը կամ որոշումը, կամ մերժում է նրա վերանայումը:
նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ դիմումը բավարարելու մասին դատարանի որոշումը ենթակա չէ գանգատարկման:
վճիռը կամ որոշումը բեկանվելուց հետո դատարանը գործը քննում է սույն օրենսգրքով սահմանված կանոնների համաձայն:
հատված y. կատարողական վարույթ
գ լ ու խ 38.
ընդհանուր դրույթներ
հոդված 337. | դատարանների և մյուս մարմինների կատարման ենթակա որոշումները |
օրենսգրքի սույն հատվածում շարադրված կանոնների համաձայն կատարման ենթակա են`
1) քաղաքացիական գործերով դատարանների վճիռները և որոշումները, ինչպես նաև ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ ժողովրդական դատավորների որոշումները.
2) քրեական գործերով դատարանների դատավճիռները և որոշումները` գույքային բռնագանձումների մասում.
3) վարչական զանցանքներ կատարելու համար դատավորի կամ դատարանի որոշումները և հասարակական դատավճիռները` գույքային բռնագանձումների մասում.
4) դատարանի հաստատած հաշտության համաձայնությունները.
5) նոտարական մարմինների կատարողական մակագրությունները.
6) արբիտրաժի մարմինների վճիռները` օրենքով նախատեսված դեպքերում.
7) ԽՍՀՄ առևտրաարդյունաբերական պալատին առընթեր ծովային արբիտրաժային հանձնաժողովի և արբիտրաժային դատարանի և առանձին գործեր քննելու համար հատկապես կազմված արբիտրաժների վճիռները.
8) վճարողի ակցեպտավորած, բայց ժամկետին չվճարված վճարման պահանջագրերը.
9) ընկերական դատարանների վճիռները գույքային բռնագանձումների վերաբերյալ.
10) միջնորդ դատարանների վճիռները.
11) աշխատանքային վեճերի հանձնաժողովների վճիռները.
12) ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեի որոշումները` աշխատանքային վեճերի վերաբերյալ և հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վեճերի վերաբերյալ.
13) անչափահասների գործերի հանձնաժողովների որոշումները դրամական բռնագանձումներ կատարելու մասին` օրենքով սահմանված դեպքերում.
14) այն վարչական մարմինների և պաշտոնատար անձանց որոշումները, որոնց օրենքով իրավունք է վերապահված քաղաքացիներից անվիճելի կարգով բռնագանձումներ կատարելու.
15) պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների որոշումները` անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող երկրորդ տունը հարկադրաբար վաճառելու մասին.
16) պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովների որոշումները, պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների որոշումները` կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերն արածավերելու, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքված բերքը փչացնելու կամ ոչնչացնելու և տունկերը վնասելու հետևանքով պատճառված վնասը ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից և քաղաքացիներից բռնագանձելու մասին.
17) օտարերկրյա դատարանների վճիռները` օրենքով նախատեսված դեպքերում.
18) բնակելի տարածությունը ինքնագլուխ զբաղեցրած կամ փլուզման սպառնալիքի տակ գտնվող տներում բնակվող քաղաքացիներին վարչական կարգով վտարելու մասին դատախազի որոշումները: դատախազի որոշումը հարկադիր կատարվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ և սույն օրենսգրքով նախատեսված կանոններով:
(28.05.80, 05.12.85, 26.03.86, 06.04.88 խմբագրությամբ)
հոդված 338. | կատարողական փաստաթղթեր |
կատարողական փաստաթղթեր են հանդիսանում`
1) դատարանների վճիռների, դատավճիռների և դատավորների որոշումների, դատարանների հաստատած հաշտության համաձայնությունների, ընկերական դատարանների վճիռների, քաղաքացիների միջև ծագած վեճերի վերաբերյալ միջնորդ դատարանների վճիռների, հասարակական դատավճիռների, ԽՍՀՄ առևտրաարդյունաբերական պալատին առընթեր արբիտրաժային դատարանի և առանձին գործեր քննելու համար հատկապես կազմված արբիտրաժների վճիռների և օտարերկրյա դատարանների վճիռների հիման վրա տրվող կատարողական թերթերը.
2) նոտարական մարմինների կատարողական մակագրությունները.
3) պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների, հասարակական այլ կազմակերպությունների միջև եղած վեճերի առթիվ արբիտրաժի մարմինների այն հրամանները, որոնք օրենքով նախատեսված դեպքերում տրված են արբիտրաժի և միջնորդ դատարանների վճիռների հիման վրա.
4) ծովային արբիտրաժային հանձնաժողովի նախագահի մակագրությունը` վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին.
5) վճարողի ակցեպտավորած, ժամկետին չվճարված վճարման պահանջագրերը.
6) աշխատանքային վեճերի վերաբերյալ աշխատանքային վեճերի հանձնաժողովների կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեների որոշումների հիման վրա ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեների կողմից տրվող վկայականները և հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վեճերի վերաբերյալ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության արհմիութենական կոմիտեների կողմից տրվող վկայականները.
7) դրամական բռնագանձումների վերաբերյալ անչափահասների գործերի հանձնաժողովների կողմից տրվող որոշումները.
8) քաղաքացիներից անվիճելի կարգով բռնագանձումներ կատարելու վերաբերյալ վարչական մարմինների կողմից տրվող որոշումները.
9) պատգամավորների շրջանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների որոշումները` անձնական սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող երկրորդ տունը հարկադրաբար վաճառելու մասին.
10) պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովների որոշումները, պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների որոշումները` կոլտնտեսությունների, սովխոզների և պետական ու հանրային մյուս տնտեսությունների ցանքերն արածավերելու, դաշտում գտնվող գյուղատնտեսական կուլտուրաների հավաքված բերքը փչացնելու կամ ոչնչացնելու և տունկերը վնասելու հետևանքով պատճառված վնասը ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից և քաղաքացիներից բռնագանձելու մասին.
11) բնակելի տարածությունը ինքնագլուխ զբաղեցրած կամ փլուզման սպառնալիքի տակ գտնվող տներում բնակվող քաղաքացիներին վարչական կարգով վտարելու մասին դատախազի որոշումները:
(28.05.80, 26.03.86, 06.04.88, 05.12.85 խմբագրությամբ)
հոդված 339. | կատարողական թերթ տալը |
կատարողական թերթը դատարանի կողմից պահանջատիրոջն է տրվում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, բացի անհապաղ կատարման դեպքերից, երբ կատարողական թերթը տրվում է վճիռն արձակելուց անմիջապես հետո:
կատարողական թերթը տրվում է պահանջատիրոջը կամ նրա խնդրանքով կատարման է ուղարկվում անմիջականորեն դատարանի կողմից:
գույքի բռնագրավման, պետության օգտին դրամական գումարներ բռնագանձելու, պետական, կոոպերատիվ կամ այլ հանրային գույքին հանցագործությամբ պատճառած վնասը բռնագանձելու, ալիմենտ բռնագանձելու, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցումը բռնագանձելու, աշխատողին աշխատանքից սխալ ազատելու կամ տեղափոխելու մեջ մեղավոր կամ աշխատանքում վերականգնելու մասին դատարանի վճիռը չկատարելու մեջ մեղավոր պաշտոնատար անձերից դրամական գումարներ բռնագանձելու դեպքերում դատարանը կատարողական թերթը կատարման է ուղարկում իր նախաձեռնությամբ, որի մասին տեղեկացնում է համապատասխանորեն ֆինանսական մարմնին կամ պահանջատիրոջը:
հոդված 340. | մեկ վճռի հիման վրա մի քանի կատարողական թերթեր տալը |
յուրաքանչյուր վճռի հիման վրա տրվում է մեկ կատարողական թերթ: սակայն, եթե կատարումը պետք է տեղի ունենա տարբեր տեղերում կամ եթե վճիռը կայացված է մի քանի հայցվորների օգտին կամ ընդդեմ մի քանի պատասխանողների, դատարանը, պահանջատերերի խնդրանքով, կարող է տալ մի քանի կատարողական թերթ` ճշտորեն նշելով կատարման վայրերը կամ վճռի այն մասը, որը ենթակա է կատարման տվյալ կատարողական թերթով:
համապարտ պատասխանողներից դրամական գումարներ բռնագանձելու վերաբերյալ դատավճռի կամ վճռի հիման վրա, պահանջատիրոջ խնդրանքով, կարող է տրվել մի քանի կատարողական թերթ` ըստ համապարտ պատասխանողների թվի: յուրաքանչյուր կատարողական թերթում պետք է նշվի բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը և թվարկվեն բոլոր պատասխանողները` մատնանշելով նրանց համապարտ պատասխանատվությունը:
հոդված 341. | կատարողական թերթի բովանդակությունը |
կատարողական թերթում պետք է նշված լինեն`
1) կատարողական թերթը տվող դատարանի անունը.
2) այն գործը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը.
3) վճիռը կայացնելու ժամանակը.
4) վճռի եզրափակիչ մասը (բառացիորեն).
5) վճիռն օրինական ուժի մեջ մտնելու ժամանակը.
6) կատարողական թերթը տալու ժամանակը.
7) պահանջատերը, պարտապանը և նրանց հասցեները:
մյուս կատարողական փաստաթղթերի բովանդակությունը սահմանվում է համապատասխան օրենսդրությամբ:
հոդված 342. | կատարողական թերթի կրկնակ տալը |
կատարողական թերթի իսկականը կորցնելու դեպքում վճիռ կայացնող դատարանը կարող է կրկնակ տալ: կրկնակը տալու մասին դիմումը քննության է առնվում դատական նիստում: գործին մասնակցող անձինք տեղեկացվում են նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում կրկնակը տալու հարցի լուծմանը: կրկնակը տալու հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: այլ կատարողական փաստաթուղթ կորցնելու դեպքում նրա կրկնակը տալու հարցը լուծում է տվյալ կատարողական փաստաթուղթը տվող մարմինը` այդ մարմինների գործունեությունը կարգավորող կանոնների համաձայն:
հոդված 343. | պատասխանատվությունը կատարողական փաստաթուղթը կորցնելու համար |
իրեն հանձնված կատարողական փաստաթուղթը կորցնելու մեջ մեղավոր պաշտոնատար անձին, դատական կատարածուի միջնորդության հիման վրա, դատարանն իրավունք ունի տուգանքի ենթարկելու մինչև 30 դրամի չափով, եթե պաշտոնատար անձի գործողությունները քրեական պատասխանատվություն չեն առաջացնում:
(27.02.85 խմբագրությամբ)
հոդված 344. | կատարողական փաստաթղթերը կատարման ներկայացնելու ժամկետները |
դատարանի վճիռը այն գործով, որի կողմերից թեկուզև մեկը քաղաքացի է, հարկադիր կատարման կարող է ներկայացվել նրա օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում, իսկ մնացած բոլոր գործերով` մեկ տարվա ընթացքում, եթե օրենսդրությամբ այլ ժամկետներ չեն սահմանված:
սույն օրենսգրքի 337 հոդվածում թվարկված մյուս որոշումները կատարման ներկայացնելու ժամկետները որոշվում են համապատասխան օրենսդրությամբ:
պարբերական վճարումներ բռնագանձելու վերաբերյալ կատարողական փաստաթղթերը իրենց ուժը պահպանում են այն ամբողջ ժամանակամիջոցում, որի համար վճռվել են այդ վճարումները:
պարբերական վճարումներ բռնագանձելու վերաբերյալ վճիռներով այս հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետները գործում են յուրաքանչյուր վճարման համար առանձին, և այդ ժամկետների ընթացքը սկսվում է յուրաքանչյուր վճարման ժամկետը սկսվելու օրից:
հոդված 345. | կատարողական փաստաթուղթը կատարման ներկայացնելու վաղեմության ժամկետի ընդհատումը |
վաղեմության ժամկետը ընդհատվում է կատարողական փաստաթուղթը կատարման ներկայացվելով, եթե օրենսդրությամբ այլ բան չի սահմանված:
եթե գործի մեկ կամ երկու կողմերը քաղաքացիներ են, վաղեմության ժամկետը ընդհատվում է նաև վճիռը մասնակիորեն կատարելով:
ընդհատումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է նորից:
հոդված 346. | կատարողական փաստաթուղթը կատարման ներկայացնելու համար բաց թողնված ժամկետի վերականգնումը |
կատարողական թերթը կամ կատարողական մակագրությունը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառներով կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողած պահանջատերերի համար բաց թողնված ժամկետը կարող է վերականգնվել, եթե օրենքով այլ բան չի սահմանված:
բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը տրվում է վճիռը կայացնող դատարանին կամ կատարման վայրի դատարանին: դիմումը քննության է առնվում դատական նիստում: գործին մասնակցող անձինք տեղեկացվում են նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցի լուծմանը արգելք չի հանդիսանում:
ժամկետը վերականգնելու հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
(26.11.75 խմբագրությամբ)
հոդված 347. | դատական կատարածուները |
դատարանների և սույն օրենսգրքի 337 հոդվածում թվարկած այլ մարմինների որոշումները կատարում են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններին առընթեր գործող դատական կատարածուները:
հոդված 348. | վճիռների կատարման վերահսկողությունը |
դատական վճիռները ճիշտ և ժամանակին կատարելու վերահսկողությունը իրականացնում է դատավորը:
հոդված 349. | դատական կատարածուի բացարկումը |
դատական կատարածուն չի կարող մասնակցել վճիռների կատարմանը, եթե առկա են սույն օրենսգրքի 18 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված հիմքերը:
հայտնված բացարկի լուծման կարգը որոշվում է սույն օրենսգրքի 22 և 23 հոդվածներով: դատական կատարածուի բացարկումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել: սակայն գանգատ տալը կամ բողոք բերելը չի կասեցնում կատարողական գործողությունների կատարումը:
դատական կատարածուին բացարկելիս կատարողական թերթը դատավորի որոշմամբ հանձնվում է նույն դատարանի մի այլ կատարածուի կամ ուղարկվում է այլ ժողովրդական դատարան:
հոդված 350. | դատական կատարածուի գործողությունների ընդհանուր պայմանները |
վճիռները կատարում է այն դատական կատարածուն, որը գործում է պարտապանի բնակավայրի կամ աշխատանքի վայրի դատարանին առընթեր, իսկ եթե պարտապանը իրավաբանական անձ է, ապա իրավաբանական անձի մարմնի կամ նրա գույքի գտնվելու վայրի դատարանին առընթեր: անհրաժեշտ դեպքերում դատական կատարածուն կատարողական գործողությունները շարունակում է իր կողմից սպասարկվող տեղամասից դուրս, բայց մեկ քաղաքի կամ շրջանի սահմաններում:
եթե պարտապանը մեկնել է այլ դատական շրջան, և նրա հասցեն հայտնի է դատական կատարածուին, դատարանը կատարողական փաստաթուղթն ուղարկում է պարտապանի նոր բնակավայրի դատարանին, որի մասին տեղեկացնում է պահանջատիրոջը:
դատական կատարածուն վճռի կատարումն սկսում է սույն օրենսգրքի 4 հոդվածում թվարկված անձանց դիմումի հիման վրա: սույն օրենսգրքի 339 հոդվածով նախատեսված դեպքերում դատական կատարածուն կատարումն սկսում է դատավորի առաջարկությամբ:
ոչ աշխատանքային օրերին վճռի կատարում թույլատրվում է միայն անհետաձգելի դեպքերում և այն դատարանի ժողովրդական դատավորի թույլտվությամբ, որին առընթեր գործում է դատական կատարածուն:
գիշեր ժամանակ, այսինքն` տեղական ժամանակով ժամը 22-ից մինչև ժամը 6-ը, վճիռների կատարում չի թույլատրվում:
պահանջատերը և պարտապանը իրավունք ունեն ներկա գտնվելու վճռի կատարման ուղղությամբ դատական կատարածուի գործողություններին և վճռի կատարման հետ կապված անհրաժեշտ տեղեկանքներ ստանալու դատարանում:
հոդված 351. | պարտապանի հետախուզումը |
ալիմենտ բռնագանձելու, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ գործերով, երբ պարտապանի գտնվելու վայրը անհայտ է, դատավորը որոշում է կայացնում ներքին գործերի մարմինների միջոցով պարտապանին հետախուզելու մասին:
պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների օգտին քաղաքացիներից կատարվող բռնագանձումների վերաբերյալ վճիռները կատարելիս, երբ անհայտ է պարտապանի գտնվելու վայրը, դատարանը կարող է որոշում կայացնել ներքին գործերի մարմինների միջոցով պարտապանին հետախուզելու մասին:
հետախուզման ծախսերը կատարվում են պարտապանի հաշվին:
ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերով ծնողների հետախուզման ժամանակամիջոցում անչափահաս երեխաներին նպաստ վճարելու դեպքում դատավորը ալիմենտի գոյացած պարտքի վերաբերյալ դատական կատարածուի միջնորդագրի հիման վրա որոշում է կայացնում վճարված նպաստի գումարը, այդ գումարի վրա օրենսդրությամբ սահմանված 10 տոկոսի հավելումով, պարտապանից բռնագանձելու համար կատարողական թերթ տալու մասին:
դատավորը ներքին գործերի մարմնի հայտարարության հիման վրա որոշում է կայացնում պարտապանի հետախուզման ծախսերը նրանից բռնագանձելու համար կատարողական թերթ տալու մասին:
(28.05.80, 27.02.85 խմբագրությամբ)
հոդված 352. | դատական կատարածուի պահանջների պարտադիր լինելը |
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 55 հոդվածին համապատասխան դատական վճիռների կատարման վերաբերյալ դատական կատարածուի պահանջները պարտադիր են բոլոր պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների համար` ԽՍՀՄ ամբողջ տերիտորիայում:
վճիռը կատարելիս դատական կատարածուին դիմադրություն ցույց տալու դեպքում դատական կատարածուն ընթերակաների ներկայությամբ այդ մասին ակտ է կազմում և խոչընդոտները վերացնելու համար դիմում է իշխանության մարմինների աջակցությանը: դատական կատարածուի և ընթերակաների ստորագրած ակտը ներկայացվում է դատավորին` լուծելու այն անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, որոնք դատական կատարածուին դիմադրություն են ցույց տվել:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 353. | կատարման ենթակա վճռի պարզաբանումը |
կատարման ենթակա վճիռը պարզ չլինելու դեպքում դատական կատարածուն իրավունք ունի խնդրելու գործը լուծող դատարանին` պարզաբանել վճիռը: վճռի պարզաբանումը կատարվում է սույն օրենսգրքի 205 հոդվածով սահմանված կանոններով:
հոդված 354. | վճռի կատարման հետաձգումը կամ տարաժամկետումը, վճռի կատարման եղանակի և կարգի փոփոխումը |
վճռի կատարումը դժվարին կամ անհնարին դարձնող հանգամանքների առկայության դեպքում դատական կատարածուն իրավունք ունի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, ինչպես նաև վճռի կատարման եղանակը և կարգը փոփոխելու վերաբերյալ հարց դնելու այն դատարանի առաջ, որին առընթեր ինքը գործում է: դատական կատարածուի այդպիսի հայտարարությունը քննության է առնվում սույն օրենսգրքի 206 հոդվածով նախատեսված կարգով:
հոդված 355. | վճիռը հոժարակամ կատարելու վերաբերյալ առաջարկությունը |
դատական կատարածուն, ձեռնամուխ լինելով վճռի կատարմանը, առաջարկություն է ուղարկում պարտապանին` վճիռը հնգօրյա ժամկետում հոժարակամ կատարելու մասին:
առաջարկությունը ուղարկվում և պարտապանին է հանձնվում սույն օրենսգրքի 10-րդ գլխում սահմանված կանոններով: անհրաժեշտ դեպքերում առաջարկությունը հանձնելու հետ միաժամանակ դատական կատարածուն կարող է արգելանք դնել պարտապանի գույքի վրա:
հոդված 356. | վճռի հարկադիր կատարումը |
վճիռները հարկադիր կատարվում են այն ժամկետը լրանալուց հետո, որը սույն օրենսգրքի 355 հոդվածին համապատասխան տրված է պարտապանին` վճիռը հոժարակամ կատարելու համար:
հոդված 357. | հարկադիր կատարման միջոցները |
հարկադիր կատարման միջոցներն են`
1) բռնագանձումը պարտապանի գույքի վրա տարածելը` գույքի վրա արգելանք դնելու և այն վաճառելու միջոցով.
2) բռնագանձումը պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, թոշակի և եկամուտների այլ տեսակների վրա տարածելը.
3) բռնագանձումը պարտապանի` այլ անձանց մոտ գտնվող դրամական գումարների և գույքի վրա տարածելը.
4) դատարանի վճռում նշված որոշակի առարկաների պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը.
5) վճռում նշված օրենքին համապատասխան այլ միջոցներ:
հոդված 358. | պարտապանի բնակարանի զննումը |
կատարողական գործողություններ կատարելիս դատական կատարածուն իրավունք ունի կատարելու պարտապանի բնակարանի և նրա պահարանների զննություն, եթե այդ անհրաժեշտ է բռնագանձում կատարելու համար:
եթե պարտապանը հրաժարվի դատական կատարածուին բնակարան ներս թողնել, ապա անհրաժեշտ դեպքերում կատարածուն հրավիրում է միլիցիայի կամ պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի ներկայացուցչին, ինչպես նաև ընթերակայի, որոնց ներկայությամբ բացում է բնակարանը և զննություն կատարում:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 359. | կատարողական գործողությունների հետաձգումը |
դատական կատարածուն կատարողական գործողությունների կատարումը կարող է հետաձգել միայն պահանջատիրոջ դիմումի կամ դատավորի որոշման հիման վրա:
հոդված 360. | դատավորի պարտականությունը` կասեցնելու կատարողական վարույթը |
դատավորը պարտավոր է կատարողական վարույթը կասեցնել`
1) երբ մահացել է պարտապանը` եթե դատարանի կողմից սահմանված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.
2) երբ պարտապանը կորցնում է գործունակությունը.
3) երբ պարտապանը գտնվում է ԽՍՀՄ զինված ուժերի գործող զորամասում կամ երբ առկա է ԽՍՀՄ զինված ուժերի գործող զորամասում գտնվող պահանջատիրոջ խնդրանքը.
4) երբ հայց է հարուցված գույքը արգելանքից ազատելու մասին.
5) երբ պարտապանը հայցային կարգով վիճարկում է կատարողական փաստաթուղթը` եթե այդպիսի վիճարկումը օրենսդրությամբ թույլատրելի է.
6) երբ դատարանին գանգատ է տրվել վարչական մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների դեմ` եթե այդպիսի գանգատարկումը օրենսդրությամբ թույլատրելի է.
7) այն պաշտոնատար անձանց որոշման հիման վրա, որոնց օրենսդրությամբ վճռի կատարումը կասեցնելու իրավունք է վերապահված:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 361. | դատավորի իրավունքը` կասեցնելու կատարողական վարույթը |
դատավորը կարող է կատարողական վարույթը կասեցնել`
1) երբ դադարում է պարտապան հանդիսացող իրավաբանական անձի գոյությունը.
2) երբ առկա է ԽՍՀՄ զինված ուժերի կազմում իսկական զինվորական ժամկետային ծառայության մեջ գտնվող կամ պետական որևէ պարտականություն կատարելու ներգրավված պարտապանի խնդրանքը.
3) երբ պարտապանը երկարատև գործուղման մեջ է գտնվում.
4) երբ պարտապանը բուժական հիմնարկում է գտնվում.
5) երբ դատական կատարածուի գործողությունների դեմ գանգատ է տրված.
6) երբ պարտապանը սույն օրենսգրքի 351 հոդվածով նախատեսված դեպքերում հետախուզման մեջ է:
հոդված 362. | կատարողական վարույթը կասեցնելու ժամկետները |
կատարողական վարույթը կասեցվում է`
1) սույն օրենսգրքի 360 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով և 361 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում` մինչև կպարզվի, թե ով է պարտապանի իրավահաջորդը, կամ մինչև անգործունակ պարտապանի համար ներկայացուցիչ նշանակելը.
2) սույն օրենսգրքի 360 հոդվածի 3-րդ կետով, 361 հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում` մինչև որ դադարի պահանջատիրոջ կամ պարտապանի գտնվելը ԽՍՀՄ զինված ուժերի կազմում. մինչև որ ավարտվի պետական պարտականությունների կատարումը պարտապանի կողմից. մինչև որ պարտապանը վերադառնա պաշտոնական գործուղումից, դուրս գրվի բուժհիմնարկից կամ հայտնաբերվի հետախուզությամբ.
3) սույն օրենսգրքի 360 հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով, 316 հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում` մինչև հայցի կամ գանգատի բավարարումը մերժելու մասին դատարանի վճիռը կամ որոշումը օրինական ուժի մեջ մտնելը.
4) սույն օրենսգրքի 360 հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքերում` մինչև հսկողական կարգով վարույթի ավարտումը կամ մինչև կասեցումը վերացնելու մասին համապատասխան պաշտոնատար անձի կարգադրությունը:
կատարողական վարույթը վերսկսվում է պահանջատիրոջ դիմումի համաձայն կամ դատավորի նախաձեռնությամբ` այն հանգամանքները վերացվելուց հետո, որոնք առաջացրել են նրա կասեցումը:
հոդված 363. | կատարողական վարույթի կարճումը |
կատարողական վարույթը կարճվում է`
1) եթե պահանջատերը հրաժարվել է բռնագանձումից.
2) եթե պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնագիր.
3) եթե պահանջատեր կամ պարտապան հանդիսացող քաղաքացու մահից հետո դատարանի վճռով հաստատված պահանջները կամ պարտականությունները չեն կարող անցնել մեռած անձի իրավահաջորդին.
4) եթե տվյալ տեսակի բռնագանձման համար անցել է օրենքով սահմանված վաղեմության ժամկետը.
5) եթե վերացվել է այն վճիռը կամ որոշումը, որի հիման վրա տրվել է կատարողական փաստաթուղթը:
երբ պահանջատերը հրաժարվում է բռնագանձումից, կամ երբ պահանջատիրոջ ու պարտապանի միջև հաշտության համաձայնագիր է կնքվում, համապատասխանորեն կիրառվում են սույն օրենսգրքի 164 հոդվածում նախատեսված կանոնները:
կատարողական վարույթը կարճվելու դեպքում վճռի կատարման ուղղությամբ դատական կատարածուի ձեռնարկած բոլոր միջոցները վերացվում են: կարճված կատարողական վարույթը չի կարող նորից վերսկսվել:
հոդված 364. | կատարողական փաստաթղթերը պահանջատիրոջը վերադարձնելը |
կատարողական փաստաթուղթը, որով բռնագանձում չի կատարվել կամ կատարվել է ոչ լրիվ, վերադարձվում է պահանջատիրոջը`
1) պահանջատիրոջ դիմումի համաձայն.
2) եթե պարտապանը չունի այնպիսի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարող է բռնագանձում տարածվել.
3) եթե պահանջատերը հրաժարվել է վերցնել պարտապանի այն գույքը, որը չի վաճառվել վճիռը կատարելիս (սույն օրենսգրքի 381 և 387 հոդվածներ) կամ հրաժարվել է ստանալ պարտապանից վերցված այն որոշակի առարկաները, որոնք նշված են դատարանի վճռում.
4) եթե պահանջատիրոջ ցույց տված հասցեում պարտապանը չի ապրում կամ չի աշխատում կամ գույքը այնտեղ չի գտնվում, բացառությամբ սույն օրենսգրքի 351 հոդվածով նախատեսված դեպքերի:
այս հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված դեպքերում դատական կատարածուն կազմում է համապատասխան ակտ, որը ստուգվում և հաստատվում է ժողովրդական դատավորի որոշմամբ:
կատարողական փաստաթուղթը պահանջատիրոջը վերադարձնելը արգելք չի հանդիսանում օրենքով սահմանված ժամկետի սահմաններում այդ փաստաթուղթը նորից կատարման ներկայացնելուն: վաղեմության նոր ընթացքը սկսվում է կատարողական փաստաթուղթը պահանջատիրոջը վերադարձնելու պահից:
հոդված 365. | կատարողական վարույթը կասեցնելու կամ կարճելու և կատարողական փաստաթուղթը պահանջատիրոջը վերադարձնելու հարցերի քննարկումը |
կատարողական վարույթը կասեցնելու, կատարողական վարույթը կարճելու, կատարողական փաստաթուղթը պահանջատիրոջը վերադարձնելու հարցերը քննության է առնում այն դատարանի ժողովրդական դատավորը, որին առընթեր գործում է դատական կատարածուն: այդ մասին տեղեկացվում են գործին մասնակցող անձինք, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում հիշյալ հարցերի լուծմանը:
կատարողական վարույթը կասեցնելու, կատարողական վարույթը կարճելու, կատարողական փաստաթուղթը պահանջատիրոջը վերադարձնելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 366. | վճռի կատարման հետ կապված ծախսերը |
վճռի կատարման ժամանակ պարտապանի գույքը պահպանելու և տեղափոխելու, փորձագետներին վարձատրելու, կատարման վայրը մեկնելու հետ կապված դատական կատարածուի ճանապարհածախսը վճարելու համար անհրաժեշտ ծախսերը կատարվում են այն դատարանի նախահաշվով, որին առընթեր գործում է դատական կատարածուն:
այդ ծախսերը պարտապանից հօգուտ պետության գանձվում են ժողովրդական դատավորի որոշմամբ: այդ որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
գ լ ու խ 39.
վճիռների կատարումը քաղաքացիների նկատմամբ
հոդված 367. | բռնագանձումը պարտապանի գույքի վրա տարածելը |
քաղաքացիներից կատարվող բռնագանձումը տարածվում է պարտապանի անձնական գույքի վրա, ինչպես նաև ընդհանուր սեփականության մեջ, ամուսինների համատեղ սեփականության մեջ, այլև կոլտնտեսային ծխի կամ մենատնտես գյուղացիական տնտեսության գույքի մեջ նրա ունեցած բաժնի վրա:
հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար բռնագանձումը կարող է տարածվել նաև ամուսինների համատեղ սեփականությունը կազմող գույքի վրա և կոլտնտեսային ծխի կամ մենատնտես գյուղացիական տնտեսության գույքի վրա, եթե քրեական գործի վերաբերյալ դատարանի դատավճռով հաստատված է, որ այդ գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով հայթայթված միջոցներով:
բռնագանձումը պարտապանի գույքի վրա չի տարածվում, եթե բռնագանձման չափը չի գերազանցում նրա ամսական աշխատավարձի կամ այլ վաստակի, կենսաթոշակի կամ թոշակի այն բաժնից, որի վրա ըստ օրենքի կարող է տարածվել բռնագանձումը:
հոդված 368. | այն գույքը, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել |
քաղաքացիների նկատմամբ վճիռները կատարելիս բռնագանձումը չի կարող տարածվել պարտապանի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ սննդամթերքների, տնային գործածության առարկաների, կահույքի և հագուստեղենի, անհրաժեշտ քանակի անասունների և թռչունների վրա, ինչպես նաև սույն օրենսգրքի թիվ 1 հավելվածում թվարկված մյուս գույքի վրա:
հոդված 369. | պարտապանի գույքի վրա արգելանք դնելը |
պարտապանի գույքի վրա արգելանք դնելը գույքի վերգիր կազմելն է և դրա տնօրինության վերաբերյալ արգելք հայտարարելը:
հոդված 370. | պարտապանի գույքի վերգրումը |
դատական կատարածուն պարտապանի գույքի վերգիր է կատարում այն քանակությամբ, որն անհրաժեշտ է պահանջատիրոջ օգտին վճռված գումարները և կատարման հետ կապված ծախսերը մարելու համար, պարտապանին հանձնելով գույքի վերգրման ակտի պատճենը: դատական կատարածուն կարող է կնքել վերգրված առարկաները:
պարտապանի գույքի վերգրումը կատարվում է պարտապանի և ընթերակաների ներկայությամբ: պարտապանի բացակայության դեպքում վերգրումը կատարվում է նրա ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկի ներկայությամբ, իսկ այդ անձանց բացակայության դեպքում` տնային կառավարչությունների կամ պատգամավորների գյուղական և ավանային խորհրդի գործադիր կոմիտեների լիազորների մասնակցությամբ:
գույքը վերգրելիս պարտապանը իրավունք ունի հայտարարելու դատական կատարածուին, թե բռնագանձումը առաջին հերթին ինչ առարկաների վրա պետք է տարածվի: դատական կատարածուն պարտավոր է բավարարել այդպիսի հայտարարությունը, եթե դա արգելք չի հանդիսանում վճռի կատարմանը:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 371. | գույքի վրա արգելանք դնելու ակտի բովանդակությունը |
գույքի վրա արգելանք դնելու ակտում պետք է նշված լինեն`
1) ակտը կազմելու ժամանակն ու տեղը.
2) ակտը կազմող դատական կատարածուի, ինչպես նաև ակտը կազմելուն ներկա գտնվող անձանց անունները.
3) դատարանի անունը և այն վճիռը, որն ի կատար է ածվում.
4) պահանջատիրոջ և պարտապանի անունները.
5) ակտի մեջ մտցված յուրաքանչյուր առարկայի անունը, նրա տարբերիչ հատկանիշները (քաշը, մետրաժը, մաշվածության աստիճանը և այլն), յուրաքանչյուր առարկայի գնահատումն առանձին և ամբողջ գույքի արժեքը.
6) առարկաները կնքելու հանգամանքը, եթե այդ կատարվել է.
7) այն անձի անունն ու հասցեն, որին ի պահ է հանձնված գույքը, եթե գույքի պահպանումը պարտապանի վրա չի դրվում.
8) պարտապանին և մյուս անձանց դատական կատարածուի գործողությունները գանգատարկելու կարգն ու ժամկետը բացատրելու մասին, ինչպես նաև պարտապանին կամ գույքը պահպանողին ի պահ հանձնված գույքը վատնելու, օտարելու կամ թաքցնելու համար նրանց պատասխանատվությունը բացատրելու մասին.
9) պահանջատիրոջ, պարտապանի և վերգրմանը ներկա գտնված անձանց դիտողություններն ու հայտարարությունները և դրանց վերաբերյալ դատական կատարածուի կարգադրությունները:
գույքի վրա արգելանք դնելու ակտը ստորագրում են դատական կատարածուն, պահանջատերը, պարտապանը, գույքը պահողը և ակտը կազմելիս ներկա գտնված այլ անձինք: ակտի պատճենը հանձնվում է պարտապանին:
հոդված 372. |
պարտապանի գույքի գնահատումը |
պարտապանի գույքի գնահատումը կատարում է դատական կատարածուն: եթե առանձին առարկաների գնահատումը դժվար է, կամ եթե պարտապանը կամ պահանջատերը առարկում է դատական կատարածուի գնահատման դեմ, դատական կատարածուն գույքի արժեքը որոշելու համար հրավիրում է փորձագետ:
հոդված 373. |
գույքի պահպանությունը |
պարտապանի գույքը ստորագրությամբ պահպանության է հանձնվում պարտապանին կամ դատական կատարածուի կողմից նշանակված այլ անձանց: պահողը կարող է օգտվել այդ գույքից, եթե ըստ գույքի հատկությունների նրանից օգտվելը չի առաջացնի գույքի ոչնչացում կամ նրա արժեքի նվազեցում:
պահողը, եթե նա պարտապանը կամ նրա ընտանիքի անդամը չէ, պահպանության համար վարձատրություն է ստանում սահմանված սակագնի համաձայն: բացի դրանից, պահողին հատուցվում են գույքի պահպանության համար նրա կատարած անհրաժեշտ ծախսերը` դուրս գալով այդ գույքի օգտագործումից ստացված օգուտը:
հոդված 374. |
պարտապանից վերցված արժեքների պահպանումը |
պարտապանից վերցված ոսկին, արծաթը, պլատինը և պլատինի խմբին պատկանող մետաղները` շինվածքների, ջարդոնի, ձուլածոների, դրամի ձևով և թերամշակ վիճակում, թանկարժեք քարերը, մարգարիտները, օտարերկրյա վալյուտան, օտարերկրյա վալյուտայով դուրս գրված չեկերը և արժեթղթերը դատական կատարածուն ի պահ է հանձնում ԽՍՀՄ պետական բանկի հիմնարկին:
պետական փոխառության պարտատոմսերը վերցվում են պարտապանից և դատական կատարածուի կողմից ի պահ են հանձնվում մոտակա պետական աշխատավորական խնայողական դրամարկղին:
պարտապանի մոտ հայտաբերված դրամական գումարները, որոնք անհրաժեշտ են պահանջատիրոջ օգտին վճռված գումարները և կատարման հետ կապված ծախսերը մարելու համար, վերցվում են պարտապանից և դատական կատարածուի կողմից մուծվում են այն դատարանի դեպոզիտ հաշիվը, որին առընթեր գործում է դատական կատարածուն:
հոդված 375. |
գույքը պահողի պատասխանատվությունը |
պահպանության հանձնված գույքը վատնելու, օտարելու կամ թաքցնելու դեպքում պահողը, բացի վնասի համար ունեցած գույքային պատասխանատվությունից, ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 201 հոդվածով:
հոդված 376. |
բնակելի շենքերի վրա արգելանք դնելը |
բռնագանձումը բնակելի շենքի վրա տարածելիս դատական կատարածուն պարզում է շենքի պատկանելությունը պարտապանին, շենքի իրական արժեքը, շենքի վրա արգելանք դրված լինելը և նրա վրա ընկնող ծանրաբեռնումները:
հավաստիանալով, որ շենքը պատկանում է պարտապանին, դատական կատարածուն, նայած բռնագանձման չափին, վերգրի մեջ է մտցնում ամբողջ շենքը կամ նրա մի մասը, արգելանք է դնում նրա վրա և արգելանքը գրանցելու մասին առաջարկություն է ուղարկում պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեին, ինչպես նաև այդ մասին հաղորդում է շենքի գտնվելու վայրի նոտարական գրասենյակին:
գրավ դրված շենքի վրա արգելանք դնելու մասին դատական կատարածուն անհապաղ տեղեկացնում է գրավառուին:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 377. |
պարտապանի բաժինը այն գույքի մեջ որոշելը, որին նա տիրապետում է այլ անձանց հետ միասին |
եթե բռնագանձվող գումարը մարելու համար պարտապանի գույքը չի բավականացնում, ապա կոլտնտեսային ծխի կամ մենատնտես գյուղացիական տնտեսության գույքի մեջ պարտապանի բաժինը որոշում է դատարանը` դատական կատարածուի միջնորդության հիման վրա, պարտապանի և շահագրգռված անձանց մասնակցությամբ, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում միջնորդությունը քննելուն:
ծխի կամ տնտեսության գույքի մեջ պարտապանի բաժինը որոշելու հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 378. |
արգելադրված գույքի իրացումը |
պարտապանի արգելադրված գույքն իրացնում են, նայած արգելանք դնելու հիմքին և գույքի տեսակներին, դատական կատարածուն, առևտրական կազմակերպությունները, ֆինանսական մարմինները և վարկային հիմնարկները:
հոդված 379. |
պետությանը հանձնվող գույքի իրացումը |
քրեական գործի վերաբերյալ դատարանի դատավճռի` գույքի բռնագրավմանը վերաբերող մասի հիման վրա, կամ գույքը պետությանը հանձնելու մասին վճռի հիման վրա արգելադրված գույքը, օրենքով սահմանված կարգով, իրացնում են ֆինանսական մարմինները:
հոդված 380. |
արժեքների իրացումը |
պարտապանից վերցված և ԽՍՀՄ պետական բանկի հիմնարկներին ի պահ հանձնված ոսկին, արծաթը, պլատինը և պլատինի խմբին պատկանող մետաղները` շինվածքները, ջարդոնի, ձուլածոների, դրամների ձևով և թերամշակ վիճակում, թանկարժեք քարերը, մարգարիտները, օտարերկրյա վալյուտան, օտարերկրյա վալյուտայով դուրս գրված չեկերը և արժեթղթերը սահմանված կարգով վճարվում են ԽՍՀՄ պետական բանկի կամ այն պետական հիմնարկության կամ ձեռնարկության կողմից, որոնց հանձնված են եղել այդ արժեքները:
պետական փոխառության պարտատոմսերը վճարվում են պետական աշխատավորական խնայողական դրամարկղերի կողմից:
հոդված 381. |
արգելադրված գույքի իրացումը կոմիսիոն սկզբունքներով վաճառելու միջոցով |
պարտապանի արգելադրված գույքի իրացումը, բացի սույն օրենսգրքի 379, 380 և 382 հոդվածներում թվարկված գույքից, կատարվում է պետական և կոոպերատիվ առևտրական կազմակերպությունների կողմից, գույքի գտնվելու վայրում` կոմիսիոն սկզբունքներով այն վաճառելու միջոցով: վաճառելու նպատակով գույքը այլ քաղաք կամ շրջան տեղափոխելը թույլատրվում է միայն պահանջատիրոջ և պարտապանի փոխադարձ համաձայնությամբ և նրանց հաշվին:
արգելադրված գույքը վերցնելը և այն վաճառքի հանձնելը կատարվում է դատական կատարածուի սահմանած ժամկետում, սակայն արգելադրումից ոչ շուտ հինգ օրից և ոչ ուշ մեկ ամսից հետո: նախքան այդ ժամկետի սկսվելը պարտապանը ինքը իրավունք ունի, դատական կատարածուի վերահսկողության տակ, իրացնելու գույքը` արգելանք դնելու վերաբերյալ ակտում նշված գնից ոչ ցածր գնով:
շուտ փչացող մթերքներն ու մյուս իրերը վերցվում և վաճառքի են հանձնվում անհապաղ:
պարտապանի` առևտրական կազմակերպություններին հանձնված գույքի վաճառքից գոյացած գումարները, վաճառքի օրվանից երեքօրյա ժամկետում, մուծվում են դատարանի դեպոզիտ հաշիվը: գոյացած գումարներից առևտրական կազմակերպությունները իրենց օգտին կոմիսիոն վարձատրություն են պահում օրենքով սահմանված չափով:
պարտապանի գույքը, որը չի վաճառվել առևտրական կազմակերպությանը հանձնելու օրից մեկ ամսվա ընթացքում, եթե պահանջատերը հրաժարվում է այդ գույքը վերցնելուց, պարտապանի կամ առևտրական կազմակերպության պահանջով կարող է վերագնահատվել: վերագնահատումը կատարում է դատական կատարածուն առևտրական կազմակերպության լիազորի մասնակցությամբ: վերագնահատումը կատարելու տեղի և ժամանակի մասին տեղեկացվում են պահանջատերը և պարտապանը, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում վերագնահատության հարցը լուծելուն: այս դեպքում պահանջատերը և պարտապանը տեղյակ են պահվում գույքի տեղի ունեցած վերագնահատման մասին:
եթե գույքի վերագնահատումից հետո երկու ամսվա ընթացքում այն չվաճառվի, պահանջատիրոջը իրավունք է վերապահվում այդ գույքը վերցնելու վերագնահատության գումարով: եթե պահանջատերը հրաժարվում է գույքից, ապա այն վերադարձվում է պարտապանին, իսկ կատարողական թերթը, եթե պատասխանողը այլ գույք կամ եկամուտներ չունի, որի վրա կարող է գանձումը տարածվել, վերադարձվում է պահանջատիրոջը:
հոդված 382. |
բնակելի շենքերի վաճառքը հրապարակային աճուրդով |
պարտապանին պատկանող բնակելի շենքը, որի վրա տարածվել է բռնագանձումը, իրացվում է հրապարակային աճուրդով վաճառելու միջոցով` սույն օրենսգրքի 381 հոդվածի երկրորդ մասում նշված ժամկետներում:
հոդված 383. |
կայանալիք աճուրդի մասին հայտարարություն տալը |
կայանալիք աճուրդի մասին դատական կատարածուն հայտարարություն է տալիս ոչ ուշ, քան աճուրդից տասն օր առաջ:
գրավ դրված շենքը աճուրդով վաճառելու ժամանակի և տեղի մասին դատական կատարածուն տեղեկացնում է գրավառուին:
հոդված 384. |
աճուրդին մասնակցելու իրավունք չունեցող անձինք |
աճուրդին մասնակցելու իրավունք չունեն պետական հիմնարկները, ձեռնարկությունները, կոոպերատիվ ( բացի կոլտնտեսություններից) և հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև պետական իշխանության տեղական մարմինների, դատարանի, դատախազության, միլիցիայի պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները:
հոդված 385. |
աճուրդը վարելու կարգը |
աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք պարտավոր են ստորագրություն տալ այն մասին, որ շենքը նրանց կողմից ձեռք բերելու համար չկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված արգելքները, և դատական կատարածուին գումար մուծել շենքի գնահատության տասը տոկոսի չափով: շենքը աճուրդով գնած անձի մուծած գումարը հաշվակցվում է գնման գնի մեջ: աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո աճուրդի մնացած մասնակիցներին վերադարձվում են նրանց կողմից նախապես մուծած գումարները:
աճուրդն սկսվում է վաճառվող շենքի վրա արգելանք դնելու վերաբերյալ ակտում նշված գնահատման արժեքից: շենքը վաճառված է համարվում այն անձին, որն աճուրդի ժամանակ ամենաբարձր գինն է առաջարկել:
գնորդը պարտավոր է աճուրդն ավարտվելուց հետո հինգ օրվա ընթացքում լրիվ մուծել այն գումարը, որով նա գնել է շենքը, հաշվակցելով աճուրդն սկսելուց առաջ մուծված գումարը: եթե շենքը գնողը իրենից հասանելիք ամբողջ գումարը սահմանված ժամկետում չի մուծում, աճուրդն սկսվելուց առաջ մուծված գումարը նրան չի վերադարձվում և անցնում է հօգուտ պետության: այդ գումարը հօգուտ պետությանն է անցնում նաև այն դեպքում, երբ պարզվում է, որ գնորդը իրավունք չի ունեցել մասնակցելու աճուրդին:
երբ շենքը գնողը իրենից պահվող ամբողջ գումարը վճարում է, դատական կատարածուն կայացած աճուրդի վերաբերյալ ակտի պատճենը հանձնում է գնորդին:
հոդված 386. |
աճուրդը չկայացած հայտարարելը |
դատական կատարածուն աճուրդը հայտարարում է չկայացած`
1) եթե աճուրդին միայն մեկ գնորդ է ներկայացել.
2) եթե ներկայացածներից ոչ ոք շենքի սկզբնական գնահատության դիմաց հավելում չի կատարում.
3) եթե գնորդը հինգ օրվա ընթացքում լրիվ չի մուծում այն գումարը, որով նա գնել է շենքը:
հոդված 387. |
աճուրդը չկայացած հայտարարելու հետևանքները |
աճուրդը չկայացած հայտարարելու դեպքում պահանջատիրոջը իրավունք է վերապահվում հայտարարելու, որ շենքն իրեն է թողնվում սկզբնական գնահատության գումարով:
եթե այդպիսի հայտարարություն չի ստացվել, դատական կատարածուն աճուրդը չկայացած հայտարարելուց հետո ոչ շուտ, քան տասն օրից նշանակում է կրկնաճուրդ: կրկնաճուրդը հայտարարվում է և տեղի է ունենում առաջին աճուրդի համար սահմանված կանոնների պահպանմամբ, բայց սկսվում է գնահատության կամ առաջին առաջարկված գումարից:
կրկնաճուրդը չկայացած հայտարարելու և վաճառվող շենքը իրեն թողնելուց պահանջատիրոջ հրաժարվելու դեպքում շենքի վրա դրված արգելանքը վերացվում է:
հոդված 388. |
աճուրդն անվավեր ճանաչելը |
աճուրդը կարող է անվավեր ճանաչվել դատարանի միջոցով` աճուրդի օրից երեք տարվա ընթացքում, եթե այն տեղի է ունեցել սահմանված կանոնների խախտումով, եթե շենքը վաճառվել է աճուրդին մասնակցելու իրավունք չունեցող անձի, ինչպես նաև այն դեպքում, երբ դատական կատարածուն, պահանջատերը կամ գնորդը չարաշահումներ են թույլ տվել: եթե չարաշահում թույլ տվող գնորդի գործողությունները հանցավոր բնույթ ունեն, ապա աճուրդը դատարանի կողմից անվավեր կարող է ճանաչվել մեղադրական դատավճիռը ի կատար ածելու համար օրենքով սահմանված ժամկետների ընթացքում:
աճուրդը անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 389. |
բռնագանձումը պարտապանի աշխատավարձի կամ այլ վաստակի, կենսաթոշակի և կրթաթոշակի վրա տարածելը |
բռնագանձումը պարտապանի աշխատավարձի կամ այլ վաստակի, կենսաթոշակի և կրթաթոշակի վրա տարածվում է պարբերական և այլ վճարումներ բռնագանձելու վերաբերյալ վճիռ կատարելիս` սույն օրենսգրքի 367 հոդվածի երրորդ մասում նշված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ պարտապանը չունի կամ բավարար չափով չունի այն անհրաժեշտ գույքը, որի վրա օրենքով կարող է տարածվել բռնագանձումը: բռնագանձումը թույլատրվում է ոչ ավելի, քան պարտապանին հասանելիք գումարի քսան տոկոսի չափով:
(26.08.81 խմբագրությամբ)
հոդված 390. |
պարտապանի վաստակի վերաբերյալ տեղեկությունները |
պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումները ու հասարակական այլ կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները պարտավոր են դատական կատարածուի պահանջով և նրա նշանակած ժամկետում պատասխան տալ այն մասին, թե աշխատում է արդյոք նրանց մոտ պարտապանը և որքան է նրա ամսական վաստակի չափը: այդ նույն կարգով դատական կատարածուն տեղեկություններ է պահանջում պարտապանի հեղինակային իրավունքը, հայտնագործության իրավունքը, գյուտի իրավունքը և ռացիոնալիզատորական առաջարկությունը օգտագործելու համար նրան հասանելիք վարձատրության մասին:
ալիմենտ վճարող անձը պարտավոր է երեք օրվա ընթացքում դատական կատարածուին հաղորդել իր աշխատանքի կամ բնակության վայրը փոխելու մասին, ինչպես և լրացուցիչ վաստակի մասին (համատեղության կարգով կատարած և այլ աշխատանքի համար): նշված տեղեկություններն անհարգելի պատճառներով չհայտնելու դեպքում դրանում մեղավոր անձը կարող է տուգանքի ենթարկվել սույն օրենսգրքի 406 հոդվածով սահմանված կարգով ու չափով:
(14.08.68, 28.05.80. խմբագրությամբ)
հոդված 391. |
պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափի հաշվարկումը |
աշխատավարձից և նրան հավասարեցված այլ վճարումներից ու հանձնումներից կատարվող պահումների չափը հաշվարկվում է վճարման հաշվեգրված գումարից, դուրս գալով այն հարկերը, որոնցով հարկվում է պարտապանը ըստ աշխատավարձի:
հոդված 392. |
պարտապանի աշխատավարձից և եկամուտների այլ տեսակներից կատարվող պահումների չափը |
պարտապանին վճարվող աշխատավարձի և նրան հավասարեցված վճարումների ու հանձնումների գումարից մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը, կատարողական թերթերով կարող է պահվել`
1) ալիմենտ բռնագանձելիս, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը հատուցելիս և պետական, կոոպերատիվ ու այլ հանրային կամ անձնական գույքին հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելիս` հիսուն տոկոսը.
2) մնացած բոլոր տեսակի բռնագանձումների դեպքում, եթե օրենքով այլ չափ չի սահմանված` քսան տոկոսը:
մի քանի կատարողական փաստաթղթերով աշխատավարձի վրա բռնագանձում տարածելիս բանվորների և ծառայողների համար, բոլոր դեպքերում, պետք է պահպանվի նրանց վաստակի հիսուն տոկոսը:
աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից և հանձնումներից կատարվող պահումների չափի սահմանափակումները, որ նախատեսված են սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով, չեն տարածվում անչափահաս երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս:
(29.04.87 խմբագրությամբ)
հոդված 393. |
բռնագանձումը ուղղիչ աշխատանքներ կրող պարտապանի վաստակի վրա տարածելը |
դատարանի դատավճռով ուղղիչ աշխատանքներ կրող պարտապանի վաստակի վրա բռնագանձում տարածվում է սույն օրենսգրքի 391 և 392 հոդվածների կանոններով, առանց հաշվի առնելու ըստ դատավճռի կատարվող պահումները:
հոդված 394. |
բռնագանձումը, բացի աշխատավարձից, պարտապանի մյուս եկամուտների վրա տարածելը |
աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ բռնագանձումը տարածվում է պարտապանին հասանելիք`
1) այն եկամուտների վրա, որ նա ստացել է կոլտնտեսությունում կատարած աշխատանքների համար.
2) այն հեղինակային վարձատրության համար, որ ստանում է հեղինակը իր հեղինակային իրավունքը, հայտնագործության իրավունքը, այն գյուտի իրավունքը, որի վերաբերմամբ հեղինակային վկայական է տրված, և ռացիոնալիզատորական առաջարկությունը օգտագործելու համար.
3) ուսանողական թոշակի վրա.
4) հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման գումարների վրա:
բռնագանձումը կենսաթոշակի վրա տարածվում է կենսաթոշակների վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
հոդված 395. |
բռնագանձումը սոցիալական ապահովագրության, գործազրկության և կոլտնտեսությունների փոխօգնության դրամարկղերի կողմից վճարվող նպաստների վրա տարածելը |
ժամանակավոր անաշխատունակության դեպքերում վճարվող սոցիալական ապահովագրության նպաստների, գործազրկության նպաստների վրա, ինչպես նաև կոլտնտեսությունների փոխօգնության դրամարկղերի կողմից վճարվող նպաստների վրա բռնագանձումը կարող է տարածվել միայն ալիմենտ բռնագանձելու և հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ դատարանի վճռով:
(22.12.92 խմբագրությամբ)
հոդված 396. |
այն գումարները, որոնց վրա չի կարող բռնագանձում տարածվել |
բռնագանձում չի տարածվում այն գումարների վրա, որ հասնում է պարտապանին`
1) որպես արձակման նպաստ, որը վճարվում է աշխատողին աշխատանքից ազատվելիս, և որպես փոխհատուցում` չօգտագործված արձակուրդի դիմաց: ալիմենտ բռնագանձելիս թույլատրվում է գանձումը տարածել չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վրա, եթե ալիմենտ վճարող անձը, աշխատանքից ազատվելիս, մի քանի տարվա արձակուրդների միացմամբ փոխհատուցում է ստանում չօգտագործված արձակուրդի մի քանի ամիսների համար.
2) որպես փոխհատուցման վճարումներ պաշտոնեական գործուղման, այլ վայր աշխատանքի տեղափոխվելու, ընդունվելու կամ ուղարկվելու, աշխատողին պատկանող գործիքը մաշվելու կապակցությամբ և աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումներ.
3) որպես միանվագ բնույթ կրող պարգև.
4) որպես բազմազավակ և միայնակ մայրերին տրվող պետական նպաստ.
5) որպես երեխայի ծննդյան նպաստ, ինչպես նաև թաղման նպաստ, որ վճարվում են սոցիալական ապահովագրության կարգով:
(26.03.86 խմբագրությամբ)
հոդված 397. |
բռնագանձումը պարտապանի աշխատավարձի և եկամուտների այլ տեսակների վրա տարածելու կարգը |
դատական կատարածուն կատարողական փաստաթուղթը ուղարկում է այն հիմնարկին, ձեռնարկությանը կամ կազմակերպությանը, որտեղ աշխատում է պարտապանը, կամ որտեղից նա վարձատրություն, թոշակ, կենսաթոշակ կամ նպաստ է ստանում, առաջարկելով դատարանի վճռի համաձայն պահումներ կատարել և պահված գումարները ուղարկել պահանջատիրոջը:
պարտապանին աշխատանքից ազատելիս ձեռնարկությունը, հիմնարկը, կամ կազմակերպությունը կատարողական փաստաթուղթը վերադարձնում է դատական կատարածուին, նշելով կատարված պահումների և պարտապանի նոր աշխատանքի վայրի մասին, եթե այն հայտնի է:
քաղաքացիներից` պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների օգտին այնպիսի դրամական գումարներ բռնագանձելու կատարողական փաստաթղթերը, որոնք չեն գերազանցում պարտապանի մեկ ամսվա աշխատավարձի կամ այլ վաստակի, կենսաթոշակի կամ թոշակի այն մասը, որի վրա օրենքով կարող է բռնագանձումը տարածվել, բռնագանձողները կատարման համար ուղարկում են անմիջականորեն այն հիմնարկը, ձեռնարկությունը կամ կազմակերպությունը, որտեղ պարտապանն աշխատում է, կամ վարձատրություն, կենսաթոշակ կամ թոշակ է ստանում:
այն ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան, որը դատարանի վճռի կամ ժողովրդական դատավորի որոշման հիման վրա երեխաների համար ալիմենտ է բռնագանձում, պետք է վճռի կամ որոշման կատարման վայրի դատական կատարածուին և ալիմենտ ստացող անձին երեք օրվա ընթացքում հաղորդի այն մասին, որ ալիմենտ վճարող անձը հեռացել է աշխատանքից, ինչպես և նրա աշխատանքի կամ բնակության նոր վայրի մասին, եթե այն հայտնի է ադմինիստրացիային: նշված տեղեկություններն անհարգելի պատճառներով չհայտնելու դեպքում, դրանում մեղավոր անձինք կարող են ենթարկվել տուգանքի սույն օրենսգրքի 406 հոդվածով սահմանված կարգով ու չափով:
(27.04.66, 14.08.68, 28.05.80, 27.02.85, 26.03.86 խմբագրությամբ)
հոդված 398. |
վերահսկողություն աշխատավարձից կատարվող պահումների ճշտության վրա |
դատական կատարածուն սիստեմատիկ վերահսկողություն է իրականացնում պարտապանի աշխատավարձից և մյուս եկամուտներից պահումները ճիշտ և ժամանակին կատարելու և ետ պահված գումարները պահանջատիրոջն ուղարկելու վրա:
հոդված 399. |
բռնագանձումը պարտապանի` այլ անձանց մոտ գտնվող դրամական գումարների և գույքի վրա տարածելը |
բռնագանձումը պարտապանի` այլ անձանց մոտ գտնվող դրամական գումարների և գույքի վրա տարածելիս դատական կատարածուն այդ անձանց հարցում է ուղարկում այն մասին, թե արդյոք նրանց մոտ պարտապանին պատկանող որևէ գույք կա և արդյոք նրանց պարտավոր են որևէ գումար վճարել պարտապանին, ինչի հիման վրա և ինչ ժամկետում:
նշված անձինք միաժամանակ տեղեկացվում են այն մասին, որ դատական կատարածուի հարցումը ստանալու պահից պարտապանի` նրանց մոտ գտնվող գույքի և դրամական գումարների վրա արգելանք է դրվում բռնագանձման ենթակա գումարի չափով և որ նրանք, մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը, պարտավոր են պարտապանին հասանելիք բոլոր վճարումները հանձնել պահանջատիրոջը կամ մուծել դատարանի դեպոզիտ հաշիվը:
հոդված 400. |
այլ անձանց մոտ գտնվող գույքի վրա արգելանք դնելը |
պարտապանի գույքը այլ անձանց մոտ գտնվելու մասին հաղորդում ստանալու դեպքում դատական կատարածուն արգելանք է դնում այդ գույքի վրա:
այն դեպքում, երբ պարտապանի գույքը այլ անձանց մոտ է գտնվում պարտապանի և այդ անձանց միջև կնքված պայմանագրի հիման վրա, այլ անձանց` պայմանագրից բխող իրավունքները պահպանելու հնարավորության և գույքը վերցնելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 423 հոդվածով նախատեսված կարգով:
հոդված 401. |
բռնագանձումը քաղաքացիների ավանդների վրա տարածելը |
պետական աշխատավորական խնայողական դրամարկղերում և ԽՍՀՄ պետական բանկում քաղաքացիների ավանդների վրա բռնագանձում կարող է տարածվել դատարանի այն դատավճռի կամ վճռի հիման վրա, որով բավարարված է քրեական գործից բխող քաղաքացիական հայցը, կամ ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճռի կամ ժողովրդական դատավորի որոշման հիման վրա (այնպիսի վաստակի կամ այլ գույքի բացակայության դեպքում, որի վրա կարող է տարածվել բռնագանձումը), կամ ամուսինների համատեղ գույք հանդիսացող ավանդը բաժանելու հայցով` դատարանի վճռի հիման վրա:
հիշյալ վարկային հիմնարկներում քաղաքացիների ունեցած ավանդները կարող են բռնագրավվել օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ գույքը բռնագրավելու վերաբերյալ այն որոշման հիման վրա, որը կայացվել է օրենքին համապատասխան:
(27.02.85, 26.03.86 խմբագրությամբ)
հոդված 402. |
բռնագանձումը կապի մարմիններին հանձնված դրամական գումարների վրա տարածելը |
պարտապանի կողմից կամ պարտապանին փոխադրելու համար կապի մարմիններին հանձնված դրամական գումարների վրա բռնագանձումը տարածվում է միայն դատարանի դատավճռի կամ քաղաքացիական գործով դատարանի վճռի հիման վրա տրված կատարողական թերթով:
հոդված 403. |
դատարանի վճռում նշված առարկաները պահանջատիրոջը հանձնելը |
եթե դատարանի վճռում նշված որոշակի առարկաները վճռված են պահանջատիրոջ օգտին, ապա դատական կատարածուն այդ առարկաները առգրավում է պարտապանից և հանձնում պահանջատիրոջը:
հոդված 404. |
պարտապանին որոշակի գործողությունների պարտավորեցնող վճռի չկատարման հետևանքները |
եթե չի կատարվել այն վճիռը, որը պարտապանին պարտավորեցնում է գույք կամ դրամական գումարներ հանձնելու հետ չկապված որոշակի գործողություններ կատարել, ապա դատական կատարածուն ակտ է կազմում վճիռը չկատարելու մասին:
եթե վճռի մեջ նշված են վճիռը չկատարելու այն հետևանքները, որոնք նախատեսված են սույն օրենսգրքի 201 հոդվածի առաջին մասով, ապա կազմված ակտը ուղարկվում է կատարման վայրի ժողովրդական դատավորին, որը որոշում է կայացնում պարտապանի կողմից որոշակի գործողություններ չկատարելու կապակցությամբ վճռի մեջ նշված հետևանքները կիրառելու մասին:
եթե վճռի մեջ նշված չեն նրա չկատարման հետևանքները, ապա կազմված ակտը ուղարկվում է կատարման վայրի դատարանին, որը լուծում է սույն օրենսգրքի 206 հոդվածում նախատեսված կանոններով վճիռը կատարելու կարգի հարցը:
եթե դատարանի կողմից սահմանված ժամկետում չի կատարվում այն վճիռը, որը պարտավորեցնում է պարտապանին կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են կատարվել միայն նրա կողմից (սույն օրենսգրքի 201 հոդվածի երկրորդ մաս), ապա կազմված ակտը դատական կատարածուն ուղարկում է կատարման վայրի դատարանին: վճիռը չկատարելու վերաբերյալ հարցը լուծվում է դատական նիստում: նիստի ժամանակի և տեղի մասին տեղյակ են պահվում պահանջատերը և պարտապանը, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում վճիռը չկատարելու հարցի քննարկմանը: դատարանը, պարզելով, որ վճիռը պարտապանի կողմից չի կատարվել, կարող է պարտապանին տուգանել մինչև 200 դրամի չափով, նրան նոր ժամկետ տալով վճիռը կատարելու համար: պարտապանից տուգանքը գանձվում է հօգուտ պետության:
վճռի կատարման համար սահմանված ժամկետները պարտապանի կողմից կրկին անգամ խախտելու և հետագայում այդ խախտումները կրկնվելու դեպքում դատարանի կողմից նորից կիրառվում են այս հոդվածի չորրորդ մասով նախատեսված միջոցները: սակայն տուգանքի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 1000 դրամից: տուգանքների վճարումը պարտապանին չի ազատում դատարանի վճռով նախատեսված գործողությունները կատարելու պարտականությունից: այս հոդվածում նշված հարցերի վերաբերյալ որոշումների դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
(27.02.85 խմբագրությամբ)
հոդված 405. |
աշխատանքում վերականգնելու վերաբերյալ վճիռները չկատարելու հետևանքները |
այն դեպքում, երբ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան չի կատարել դատարանի վճիռը` սխալ ազատված կամ փոխադրված աշխատողին աշխատանքում կամ իր նախկին պաշտոնում վերականգնելու վերաբերյալ, դատարանը, սույն օրենսգրքի 206 հոդվածով նախատեսված կարգով, որոշում է կայացնում սխալ ազատված աշխատողի օգտին հարկադրական պարապուրդի ժամանակի համար վարձատրություն բռնագանձելու կամ սխալ փոխադրված աշխատողին աշխատավարձի տարբերությունը վճարելու մասին` վճիռն արձակելու օրից մինչև նրա կատարման օրն ընկած ամբողջ ժամանակամիջոցի համար:
այն վնասները, որոնք պատճառվել են դատարանի վճիռը չկատարելու հետևանքով աշխատողին դրամական գումարներ վճարելով, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության հայցի կամ դատախազի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի նախաձեռնությամբ կարող են բռնագանձվել համապատասխան կազմակերպության օգտին այն պաշտոնատար անձից, որը մեղավոր է դատարանի վճիռը չկատարելու համար: այդ դեպքում պաշտոնատար անձերից վճռվող գումարների չափը որոշվում է աշխատանքային օրենսդրությամբ:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 406. |
դատական կատարածուի պահանջները չկատարելու հետևանքները |
սույն օրենսգրքի 390, 397 և 399 հոդվածներում նշված պահանջները դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով չկատարելու դեպքում համապատասխան ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների մեղավոր պաշտոնատար անձինք կամ քաղաքացիները, դատական կատարածուի միջնորդությամբ, դատարանի կողմից ենթարկվում են տուգանքի` մինչև 30 դրամի չափով:
պահանջատերը իրավունք ունի նաև հայց հարուցելու համապատասխան ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության դեմ` պարտապանից ետպահման ենթակա այն գումարները բռնագանձելու մասին, որոնք ետ չեն պահվել այդ ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության մեղքով:
(27.02.85 խմբագրությամբ)
գ լ ու խ 40.
վճիռների կատարումը պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների նկատմամբ
հոդված 407. |
ընդհանուր կանոնների կիրառումը |
պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների նկատմամբ վճիռների կատարումը տեղի է ունենում սույն օրենսգրքի կանոնների համաձայն` այն բացառություններով, որոնք նշված են օրենսգրքի այս գլխում:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 408. |
բռնագանձումը դրամական միջոցների վրա տարածելը |
պետական ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, կոոպերատիվ այլ կազմակերպություններից, դրանց միավորումներից ու հասարակական այլ կազմակերպություններից կատարողական փաստաթղթերով կատարվող բռնագանձումը առաջին հերթին տարածվում է պարտապանի` վարկային հիմնարկներում գտնվող դրամական միջոցների վրա, ըստ այն կանոնների, որ սահմանված է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 409. |
բռնագանձումը դրամական միջոցների վրա տարածելու կարգը |
վարկային հիմնարկներում հաշիվներ ունեցող պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, կոլտնտեսությունները, կոոպերատիվ այլ կազմակերպությունները, դրանց միավորումները ու հասարակական այլ կազմակերպությունները, բռնագանձումը պարտապանների վարկային հիմնարկներում գտնվող դրամական միջոցների վրա տարածելիս, կատարողական փաստաթուղթը անմիջականորեն ներկայացնում են համապատասխան վարկային հիմնարկին` միջոցների հարկադրական դուրս գրման համար:
պետական բյուջետային հիմնարկների և այլ պետական կազմակերպությունների պարտքերը ծածկելու համար միջոցներ բաց թողնելու պայմաններն ու կարգը, եթե այդ պարտքերը չեն կարող ծածկվել նրանց նախահաշվի հաշվին, սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 410. |
բռնագանձումը պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքի վրա տարածելը |
եթե պետական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտքերը մարելու համար բավարար դրամական միջոցներ չունեն, ապա բռնագանձումը կարող է տարածվել պարտապանին պատկանող գույքի վրա, բացառությամբ ձեռնարկությունների, շենքերի, կառուցումների, սարքավորումների և հիմնական միջոցների շարքին դասվող այլ գույքի, սերմացուի և կերի ֆոնդերի, ինչպես նաև պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների նորմալ գործունեության համար անհրաժեշտ այլ շրջանառու ֆոնդերի:
պետական բյուջեով պահվող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքի վրա բռնագանձում տարածել չի թույլատրվում:
վարկային հիմնարկների տված փոխատվությունները վերադարձնելու վերաբերյալ նրանց պահանջներով բռնագանձում տարածելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 411. |
բռնագանձումը կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ կազմակերպությունների և նրանց միավորումների գույքի վրա տարածելը |
եթե կոլտնտեսությունները, այլ կոոպերատիվ կազմակերպությունները ու նրանց միավորումները պարտքերը մարելու համար բավարար դրամական միջոցներ չունեն, ապա բռնագանձումը կարող է տարածվել նրանց պատկանող գույքի վրա, բացառությամբ ձեռնարկությունների, կուլտուր-կենցաղային հիմնարկների, շենքերի, կառուցումների, տրակտորների, կոմբայնների, մյուս մեքենաների, փոխադրական միջոցների և հիմնական միջոցների շարքին դասվող այլ գույքի, սերմացուի և կերի ֆոնդերի, ինչպես նաև վառելանյութի, պարարտանյութերի և կոլտնտեսությունների, այլ կոոպերատիվ կազմակերպությունների և նրանց միավորումների նորմալ գործունեության համար անհրաժեշտ այլ շրջանառու ֆոնդերի:
վարկային հիմնարկների տված փոխատվությունները վերադարձնելու վերաբերյալ նրանց պահանջներով բռնագանձում տարածելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
հոդված 412. |
բռնագանձումը արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունների գույքի վրա տարածելը |
եթե արհմիութենական և այլ հասարակական կազմակերպությունները պարտքերը մարելու համար բավարար դրամական միջոցներ չունեն, ապա բռնագանձումը կարող է տարածվել նրանց պատկանող գույքի վրա, բացառությամբ ձեռնարկությունների, շենքերի, կառուցումների, սարքավորումների և հասարակական կազմակերպությունների ձեռնարկությունների, սանատորիաների, հանգստյան տների, կուլտուրայի պալատների, ակումբների, ստադիոնների ու պիոներական ճամբարների հիմնական միջոցների շարքին դասվող այլ գույքի, կուլտուր-լուսավորական ֆոնդերի, ինչպես նաև մյուս այն գույքի, որոնց վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի կարող բռնագանձում տարածվել:
վարկային հիմնարկների տված փոխատվությունները վերադարձնելու վերաբերյալ նրա պահանջներով բռնագանձում տարածելու կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
հոդված 413. |
գույքի իրացումը |
պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսություններ, կոոպերատիվ այլ կազմակերպությունների, դրանց միավորումների ու հասարակական այլ կազմակերպությունների գույքն իրացվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 414. |
բռնագանձման կարգը կազմակերպությունների լուծարման դեպքում |
պետական ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության, կոլտնտեսության, կոոպերատիվ այլ կազմակերպության, դրանց միվորման և հասարակական այլ կազմակերպության լուծարվելու դեպքում պարտքը բռնագանձվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(28.05.80 խմբագրությամբ)
գ լ ու խ 41.
բռնագանձված գումարները պահանջատերերի միջԵՎ բաշխելը
հոդված 415. |
բռնագանձված գումարները պահանջատերերին հանձնելը |
պարտապանից դատական կատարածուի բռնագանձած գումարներից նախ ծածկվում են կատարման հետ կապված ծախսերը, մնացած գումարը տրվում է պահանջատերերին` ի բավարարումն նրանց պահանջների: բոլոր պահանջները բավարարելուց հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին:
պարտապանից բռնագանձված և պահանջատերերին հանձնելու ենթակա գումարները դատական կատարածուն մուտք է անում դատարանի դեպոզիտ հաշիվը, իսկ այնուհետև հանձնվում կամ փոխանցվում են սահմանված կարգով:
հօգուտ պետական եկամտի հաշվեգրման ենթակա դատական կատարածուն անմիջականորեն մուծում է ԽՍՀՄ պետական բանկի համապատասխան հիմնարկները:
արտասահմանում ապրող անձանց օգտին բռնագանձված գումարները պահանջատիրոջն են փոխանցվում սահմանված կարգով:
հոդված 416. |
բռնագանձմանը միանալը |
բռնագանձում կատարելիս այլ գործերով կատարողական փաստաթղթեր ունեցող անձինք կարող են միանալ բռնագանձմանը:
հոդված 417. |
պահանջատերերի պահանջները բավարարելու հերթականությունը |
եթե պարտապանից բռնագանձված գումարը կատարողական փաստաթղթերի բոլոր պահանջները բավարարելու համար բավական չէ, ապա այդ գումարը պահանջատերերի միջև բաշխվում է սույն օրենսգրքի այս հոդվածով և 418-420 հոդվածներով սահմանված հերթականության կարգով:
առաջին հերթին բավարարվում են ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջները. բանվորների և ծառայողների` աշխատանքային իրավահարաբերություններից բխող պահանջները. կոլտնտեսությունների անդամների այն պահանջները, որոնք կապված են կոլտնտեսությունում նրանց աշխատանքի հետ. փաստաբանների ցույց տված իրավաբանական օգնությունը վարձատրելու վերաբերյալ պահանջները. այն վարձատրության վճարման վերաբերյալ պահանջները, որ հեղինակներին հասնում է ստեղծագործության օգտագործման, հայտնագործության, գյուտի համար, որի վերաբերմամբ հեղինակային վկայագիր է տրված, ռացիոնալիզատորական առաջարկի ու արդյունաբերական նմուշի համար, որոնց վերաբերմամբ վկայագիր է տրված, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով պատճառված, ինչպես նաև կերակրողին կորցնելու հետ կապված վնասի հատուցման վերաբերյալ պահանջները:
նշված պահանջները լրիվ բավարարելուց հետո բավարարվում են սոցիալական ապահովագրությունից բխող պահանջները և քաղաքացիների այն պահանջները, որ վերաբերում են հանցագործությամբ կամ վարչական իրավախախտմամբ նրանց գույքին հասցված վնասի հատուցմանը:
երկրորդ հերթին բավարարվում են բյուջեի օգտին կատարվող հարկային և ոչ հարկային վճարումների վերաբերյալ պահանջները. պարտադիր ապահովագրության վերաբերյալ պետական ապահովագրության մարմինների պահանջները. հանցագործությամբ կամ վարչական իրավախախտումներով պետական ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին, կոլտնտեսություններին, մյուս կոոպերատիվ կազմակերպություններին, դրանց միավորումներին, այլ հասարակական կազմակերպություններին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ պահանջները:
երրորդ հերթին բավարարվում են գրավ դրված գույքի արժեքից կատարվող բռնագանձումների վերաբերյալ գրավով ապահովված պահանջները:
չորրորդ հերթին բավարարվում են պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, դրանց միավորումների, այլ հասարակական կազմակերպությունների` գրավով չապահովված պահանջները:
հինգերորդ հերթին բավարարվում են մնացած բոլոր պահանջները:
յուրաքանչյուր հաջորդ հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ մարելուց հետո: եթե բռնագանձված գումարը բավական չէ մեկ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելու համար, ապա այդ պահանջները բավարարվում են յուրաքանչյուր պահանջատիրոջը հասանելիք գումարին համեմատ:
(24.02.82 խմբագրությամբ)
հոդված 418. |
բռնագանձումը գրավ դրված գույքի վրա տարածելը |
գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել, եթե պարտապանի մյուս գույքը բավական չէ նրան ներկայացված այն բոլոր պահանջները լրիվ բավարարելու համար, որոնք գրավով ապահովված չեն:
եթե գրավառուն իրեն է վերապահում գրավ դրված գույքը, ապա նա պարտավոր է բավարարել իր պահանջի հանդեպ նախապատվություն վայելող պահանջները, սակայն այդ գույքի արժեքը չգերազանցող չափով:
(24.02.82 խմբագրությամբ)
հոդված 419. |
բռնագանձման հատուկ կանոնները |
ԽՍՀ Միության օրենսդրությամբ կարող են սահմանվել կանոններ երկաթուղային, ծովային, գետային, օդային տրանսպորտի, կապի կազմակերպությունների և վարկային հիմնարկների գործունեության հետ կապված բռնագանձման վերաբերյալ պահանջների նախապատվելի բավարարման մասին:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առանձին դեպքերում կարող են սահմանվել կանոններ այլ պահանջների նախապատվելի բավարարման մասին:
պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, կոլտնտեսությունների, մյուս կոոպերատիվ կազմակերպությունների, դրանց միավորումների, այլ հասարակական կազմակերպությունների կողմից վարկային հիմնարկներում բացվող հաշիվներից կատարվող բռնագանձումների վերաբերյալ պահանջների բավարարման հերթականությունը սահմանվում է ԽՍՀՄ օրենսդրությամբ:
(24.02.82, 25.12.87 խմբագրությամբ)
հոդված 420. | դատավճռի` գույքի բռնագրավմանը վերաբերող մասի կատարման հերթականությունը |
դատարանի դատավճռի գույքի բռնագրավմանը վերաբերող մասը կատարելիս պարտապանի գույքը իրացվում է պարտապանին ներկայացված այն բոլոր պահանջները բավարարելուց հետո, որոնք ծագել են մինչև քննչական կամ դատական մարմինների կողմից դատապարտյալի գույքի վրա արգելանք դնելը:
հոդված 421. | դատական կատարածուի կազմած հաշվարկը |
երբ կան մի քանի պահանջատերեր, իսկ պարտապանից բռնագանձված գումարները բավական չեն բոլոր պահանջները լրիվ մարելու համար, դատական կատարածուն հաշվարկ է կազմում դրամը պահանջատերերի միջև բաշխելու մասին և այն ներկայացնում է ժողովրդական դատավորի հաստատմանը:
դատական կատարածուի հաշվարկը հաստատելու կամ փոփոխելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
գ լ ու խ 42.
պահանջատիրոջ, պարտապանի ԵՎ այլ անձանց իրավունքների պաշտպանությունը դատարանի վճիռն ի կատար ածելիս
հոդված 422. | դատական կատարածուի գործողությունների գանգատարկումը |
վճռի կատարման վերաբերյալ դատական կատարածուի գործողությունների դեմ կամ այդպիսի գործողություններ կատարելուց հրաժարվելու դեմ կողմերը և գործին մասնակցող մյուս անձինք կարող են գանգատներ տալ այն ժողովրդական դատարանին, որին առընթեր գործում է դատական կատարածուն` տասն օրվա ընթացքում գանգատարկվող գործողությունը կատարելու օրից, կամ այն օրից, երբ գործողության կատարման ժամանակի և տեղի մասին չծանուցված գանգատաբերին հայտնի է դարձել այդ գործողությունը:
դատական կատարածուի գործողությունների դեմ տրված գանգատները քննության են առնվում դատական նիստում` այդ մասին տեղյակ պահելով շահագրգռված անձանց, սակայն նրանց չներկայանալը դատարանի առաջ դրված հարցի լուծմանը արգելք չի հանդիսանում:
դատական կատարածուի գործողությունների վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 423. | այլ անձանց իրավունքների պաշտպանությունը վճիռը ի կատար ածելիս |
եթե գույքի վրա արգելանք դնելիս դատական կատարածուն օրենքի խախտում է թույլ տալիս, որը հիմք է հանդիսանում արգելանքը վերացնելուն, անկախ գույքը պարտապանին կամ այլ անձանց պատկանելուց, արգելանքը վերացնելու մասին պարտապանի և այդ անձանց դիմումները դատարանը քննության է առնում սույն օրենսգրքի 422 հոդվածով սահմանված կարգով: այդպիսի դիմումներ կարող են տրվել նախքան արգելանքի տակ դրված գույքի իրացումը:
քաղաքացիական իրավունքի մասին այդ անձանց հարուցած վեճը` կապված այն գույքի պատկանելության հետ, որի վրա բռնագանձում է տարածվել, դատարանը քննության է առնում հայցային վարույթի կանոններով (գույքը արգելանքից ազատելու հայցեր):
գույքը արգելանքից ազատելու հայցեր կարող են հարուցել ինչպես սեփականատերերը, այնպես էլ պարտապանին չպատկանող գույքը տիրապետողները:
գույքը արգելանքից ազատելու հայցերը հարուցվում են պարտապանի և պահանջատիրոջ դեմ: եթե գույքի վրա արգելանք է դրվել գույքի բռնագրավման կապակցությամբ, որպես պատասխանողներ մասնակից են արվում դատապարտյալը և համապատասխան ֆինանսական մարմինը:
եթե արգելադրված գույքը արդեն իրացվել է, հայցը հարուցվում է նաև այն անձանց դեմ, որոնց հանձնվել է գույքը: իրացված գույքը վերադարձնելու վերաբերյալ հայցը բավարարվելու դեպքում գույքը ձեռք բերողի, պահանջատիրոջ և պարտապանի միջև առաջացած վեճերը դատարանը քննության է առնում հայցային կարգով:
դատավորը, անկախ շահագրգռված անձանց դիմումից, պարզելով այս հոդվածի առաջին մասում նշված հանգամանքները, պարտավոր է վերացնել գույքի վրա դրված արգելանքը:
հոդված 424. | վճռի կատարման շրջադարձումը |
ի կատար ածված վճիռը բեկանելու և գործի նոր քննությունից հետո հայցը լրիվ կամ մի մասը մերժելու մասին վճիռ, կամ գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու, կամ դիմումն առանց քննության թողնելու դեպքում պատասխանողին պետք է վերադարձվի այն բոլորը, ինչ բեկանված վճռի հիման վրա բռնագանձված է եղել նրանից հօգուտ հայցվորի (վճռի կատարման շրջադարձում):
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 425. | վճռի կատարումը շրջադարձելու հարցի լուծումը առաջին ատյանի դատարանի կողմից |
դատարանը, որին գործը հանձնված է վերստին քննելու, պարտավոր է իր նախաձեռնությամբ քննության առնել կատարումը շրջադարձելու հարցը և այն լուծել նոր վճռի կամ որոշման մեջ, որով ավարտվում է գործի վարույթը:
այն դեպքում, երբ գործը վերստին քննող դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարումը շրջադարձելու հարցը, պատասխանողն իրավունք ունի հայցային վաղեմության ժամկետի սահմաններում դիմում տալու այդ դատարանին` կատարումը շրջադարձելու մասին: այդ դիմումը քննության է առնվում դատական նիստում: գործին մասնակցող անձինք տեղյակ են պահվում նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում դատարանի առաջ դրված հարցը լուծելուն:
կատարումը շրջադարձելու հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:
հոդված 426. | վճռի կատարումը շրջադարձելու հարցի լուծումը վճռաբեկ կամ հսկողական ատյանի դատարանի կողմից |
վճռաբեկ գանգատի կամ բողոքի, կամ հսկողական կարգով բերված բողոքի հիման վրա գործը քննող դատարանը, եթե նա իր որոշմամբ վերջնականապես լուծում է վեճը կամ կարճում է գործի վարույթը, կամ հայցը թողնում է առանց քննության, պարտավոր է լուծել վճռի կատարումը շրջադարձելու հարցը կամ այն հանձնել առաջին ատյանի դատարանի լուծմանը:
եթե վերադաս դատարանի որոշման մեջ ոչ մի ցուցում չկա կատարումը շրջադարձելու հարցի մասին, պատասխանողն իրավունք ունի համապատասխան դիմում տալու առաջին ատյանի դատարանին, որը այդ դիմումը քննարկում և լուծում է սույն օրենսգրքի 425 հոդվածում նախատեսված կանոններով:
աշխատանքային իրավահարաբերություններից բխող պահանջների հիման վրա դրամական գումարներ բռնագանձելու, հեղինակային իրավունքի, հայտնագործության իրավունքի, այն գյուտի օգտագործման համար, որի վերաբերյալ հեղինակային վկայագիր է տրված և ռացիոնալիզատորական առաջարկության օգտագործման համար վարձատրություն բռնագանձելու, ալիմենտ բռնագանձելու, հաշմությամբ կամ առողջության այլ վնասումով, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցում բռնագանձելու վերաբերյալ գործերով, վճիռները հսկողական կարգով բեկանելիս, կատարման շրջադարձում թույլատրվում է եթե բեկանված վճիռը հիմնված է եղել հայցվորի հաղորդած սուտ տեղեկությունների կամ նրա ներկայացրած կեղծ փաստաթղթերի վրա:
հատված iy. օտարերկրյա քաղաքացիների ԵՎ քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիական դատավարական իրավունքները: օտարերկրյա պետությունների դեմ ուղղվող հայցեր, օտարերկրյա դատարանների դատական հանձնարարություններ ԵՎ վճիռներ: միջազգային պայմանագրեր
գ լ ու խ 43.
հոդված 427. | օտարերկրյա քաղաքացիների, օտարերկրյա ձեռնարկությունների և կազմակերպությունների քաղաքացիական դատավարական իրավունքները |
օտարերկրյա քաղաքացիները իրավունք ունեն դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններին և խորհրդային քաղաքացիներին հավասար օգտվում են քաղաքացիական դատավարական իրավունքներով:
օտարերկրյա ձեռնարկությունները և կազմակերպությունները իրավունք ունեն դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններին և իրենց շահերը պաշտպանելու համար օգտվում են քաղաքացիական դատավարական իրավունքներով:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 50 հոդվածին համապատասխան ԽՍՀՄ նախարարների խորհուրդը կարող է սահմանել պատասխան սահմանափակումներ այն պետությունների քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ, որտեղ խորհրդային քաղաքացիների, ձեռնարկությունների կամ կազմակերպությունների քաղաքացիական դատավարական իրավունքների հատուկ սահմանափակումներ են թույլ տրվում:
հոդված 428. | քաղաքացիություն չունեցող անձանց քաղաքացիական դատավարական իրավունքները |
քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններին և խորհրդային քաղաքացիներին հավասար օգտվելու քաղաքացիական դատավարական իրավունքներով:
(23.08.77 խմբագրությամբ)
հոդված 428.1 | Հայաստանի Հանրապետության դատարաններին քաղաքացիական գործերի ընդդատությունը այն վեճերով, որոնցում մասնակցում են օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա ձեռնարկություններ ու կազմակերպություններ, ինչպես նաև այն վեճերով, որոնցով կողմերից թեկուզև մեկն ապրում է արտասահմանում |
Հայաստանի Հանրապետության դատարաններին քաղաքացիական գործերի ընդդատությունը այն վեճերով, որոնցում մասնակցում են օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրյա ձեռնարկություններ ու կազմակերպություններ, ինչպես նաև այն վեճերով, որոնցով կողմերից թեկուզև մեկն ապրում է արտասահմանում, որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, իսկ ԽՍՀ Միության օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում` ելնելով սույն օրենսգրքով սահմանված ընդդատության կանոններից:
հոդված 429. | օտարերկրյա պետությունների դեմ ուղղվող հայցեր: դիվանագիտական անձեռնմխելիություն |
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 61 հոդվածին համապատասխան օտարերկրյա պետության դեմ հայց հարուցելը, հայցն ապահովելը և բռնագանձումը օտարերկրյա պետության` խսհ միությունում գտնվող գույքի վրա տարածելը կարող են թույլատրվել համապատասխան պետության իրավասու մարմինների համաձայնությամբ միայն:
օտարերկրյա պետությունների` խսհ միությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները և համապատասխան օրենքներում ու ԽՍՀՄ միջազգային պայմանագրերում նշված այլ անձինք ենթակա են քաղաքացիական գործերով խորհրդային դատարանի իրավասությանը միայն այն սահմաններում, որ որոշվում են միջազգային իրավունքի նորմաներով կամ ԽՍՀՄ միջազգային պայմանագրերով:
այն
դեպքերում, երբ օտարերկրյա պետության մեջ չի ապահովվում խորհրդային պետության, նրա գույքի կամ խորհրդային պետության ներկայացուցիչների նույնպիսի դատական անձեռնմխելիություն, որպիսին այս հոդվածի համաձայն ապահովվում է օտարերկրյա պետությունների, նրանց գույքի կամ խսհ միությունում օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների նկատմամբ, ԽՍՀՄ նախարարների խորհրդի կամ այլ իրավազորված մարմնի կողմից կարող է առաջարկվել, որպեսզի այդ պետության, նրա գույքի կամ այդ պետության ներկայացուցչի նկատմամբ կիրառվեն պատասխան միջոցառումներ:(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 430. | օտարերկրյա դատարանների դատական հանձնարարությունների կատարումը և Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից հանձնարարություններով օտարերկրյա դատարաններին դիմելը |
Հայաստանի Հանրապետության դատարանները կատարում են սահմանված կարգով նրանց տրված օտարերկրյա դատարանների հանձնարարությունները` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին (ծանուցագրերի և այլ փաստաթղթերի հանձնում, կողմերի և վկաների հարցաքննություն, փորձաքննության և տեղազննության կատարում և այլն), բացառությամբ այն դեպքերի`
1) երբ հանձնարարության կատարումը կհակասեր ԽՍՀՄ սուվերենությանը կամ կսպառնար ԽՍՀՄ անվտանգությանը.
2) երբ հանձնարարության կատարումը չի մտնում դատարանի իրավասության մեջ:
օտարերկրյա դատարանների` առանձին դատավարական գործողությունների իրականացման վերաբերյալ հանձնարարությունները կատարվում են խորհրդային օրենսդրության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության դատարանները կարող են դիմել օտարերկրյա դատարաններին առանձին դատավարական գործողություններ կատարելու հանձնարարություններով:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքների 62 հոդվածին համապատասխան, օտարերկրյա դատարանների հետ Հայաստանի Հանրապետության դատարանների հարաբերությունների կարգը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ԽՍՀՄ ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 431. | օտարերկրյա դատարանների և արբիտրաժների վճիռների կատարումը |
օտարերկրյա դատարանների և արբիտրաժների վճիռները հայաստանի հանրապետությունում կատարելու կարգը որոշվում է միջազգային պայմանագրերով, որոնց մասնակցում է խսհ միությունը: օտարերկրյա դատարանի կամ արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման կարող է ներկայացվել վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում:
(28.05.80 խմբագրությամբ)
հոդված 432. | միջազգային պայմանագրեր |
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության հիմունքներին համապատասխան, եթե ԽՍՀՄ միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան այն կանոնները, որոնք պարունակվում են խորհրդային քաղաքացիական դատավարության օրենսդրությունում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի կանոնները:
նույնպիսի կարգ է կիրառվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրության նկատմամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ:
(28.05.80 խմբագրությամբ)
հավելված 1
ց ո ւ ց ա կ
քաղաքացիների այն գույքի տեսակների, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել կատարողական փաստաթղթերով
կատարողական փաստաթղթերով բռնագանձումը չի կարող տարածվել անձնական սեփականության իրավունքով պարտապանին պատկանող կամ ընդհանուր սեփականության մեջ նրա բաժինը կազմող, պարտապանի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքի և առարկաների հետևյալ տեսակների վրա`
1) այն անձանց պատկանող բնակելի տունը իր օժանդակ տնտեսական կառուցումներով կամ նրա առանձին մասերը, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, եթե պարտապանը և նրա ընտանիքը մշտապես բնակվում են այդ տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ բռնագանձվում է տան կառուցման համար բանկից տրված փոխատվության գումարը.
2) այն անձանց, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` միակ կովը, կով չունենալու դեպքում` միակ հորթը. այն տնտեսություններում որոնք ոչ կով ունեն, ոչ հորթ` միակ այծը, ոչխարը կամ խոզը. կոլտնտեսականների` բացի դրանից, ոչխարները, այծերը և խոզերը, գյուղատնտեսական արտելի կանոնադրությամբ կոլտնտեսային ծխի համար սահմանված նորմայի կեսի սահմաններում, ինչպես նաև ընտանի թռչունները.
3) մինչև նոր կեր հավաքելը կամ մինչև արոտի դուրս բերելը անասունների համար անհրաժեշտ կերը.
4) այն անձանց, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է` հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն.
5) պարտապանի և նրա խնամքի տակ գտնվող անձանց տնային գործածության համար անհրաժեշտ հետևյալ առարկաները, կահույքը, հագուստեղենը`
ա) հագուստեղեն` ամեն մի անձի համար` մեկ ամառային կամ աշնանային վերարկու, մեկ ձմեռային վերարկու կամ քուրք, մեկ ձմեռային կոստյում ( կանանց համար երկու ձմեռային զգեստ), մեկ ամառային կոստյում (կանանց համար երկու ամառային զգեստ), գլխարկներ` յուրաքանչյուր սեզոնի համար մեկ հատ (կանանց համար, դրանից բացի, երկու ամառային գլխաշոր և մեկ տաք գլխաշոր կամ շալ), այլ հագուստեղեն և գլխարկներ, որոնք երկար ժամանակ գործ են ածվել և արժեք չեն ներկայացնում.
բ) գործածության մեջ գտնվող կոշկեղենը, սպիտակեղենը, անկողնային պարագաները, խոհանոցային ու ճաշասենյակի կարասիները (բացառությամբ այն առարկաների, որ պատրաստված են թանկարժեք նյութերից, այլև այն առարկաների, որոնք գեղարվեստական արժեք ունեն).
գ) կահույք` յուրաքանչյուր շնչին մեկական մահճակալ և աթոռ, ընտանիքին մեկ սեղան, մեկ պահարան և մեկ սնդուկ.
դ) մանկական բոլոր պարագաները.
6) պարտապանի և նրա ընտանիքի համար անհրաժեշտ քանակի սննդամթերքը մինչև նոր բերքը, եթե պարտապանի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, իսկ մնացած դեպքերում` սննդամթերքը և փողը` ընդհանուր գումարով պարտապանի մեկ ամսվա աշխատավարձի չափով, սակայն ոչ պակաս հարյուր ռուբլուց.
7) ընտանիքի կերակուրը պատրաստելու և ընտանիքի բնակելի շենքը ջեռուցման ամբողջ սեզոնում տաքացնելու համար անհրաժեշտ վառելիքը.
8) պարտապանի պրոֆեսիոնալ զբաղմունքը շարունակելու համար անհրաժեշտ ինվենտարը (այդ թվում ձեռնարկներն ու գրքերը), բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանի դատավճռով պարտապանը զրկված է համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ երբ ինվենտարը նրա կողմից օգտագործվել է ապօրինաբար արհեստով զբաղվելու համար.
9) կոոպերատիվ կազմակերպություններում ունեցած փայավճարները, եթե պարտապանը չի հեռացվում կոոպերատիվի անդամների կողմից.
10) կոլտնտեսային ծխի կամ մենատնտես գյուղացիական տնտեսության համատեղ գույքի մեջ պարտապանի ունեցած բաժնի վրա կատարողական փաստաթղթերով բռնագանձում տարածելու դեպքում այդ բաժնի չափը որոշվում է այդ գույքից դուրս գալով բնակելի տունը` տնտեսական շինությունների հետ միասին, որտեղ ապրում են ծխի անդամները, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն, կամ միակ կովը, իսկ կով չլինելու դեպքում` միակ հորթը (կոլտնտեսային ծխում նաև ոչխարները, այծերը, խոզերը և ընտանի թռչունները գյուղատնտեսական արտելի կանոնադրությամբ սահմանված նորմայի կեսի սահմաններում) և մնացած անասունների համար անհրաժեշտ կերը:
հավելված 2
դատական կամ կատարողական կորած վարույթի վերականգնումը
հոդված 1. քաղաքացիական գործով դատական կամ կատարողական կորած վարույթը դատարանը կարող է վերականգնել գործին մասնակցող անձանց և դատախազի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի նախաձեռնությամբ:
հոդված 2. կորած վարույթը վերականգնվում է լրիվ կամ նրա այն մասում, որի վերականգնումը անհրաժեշտ է առաջին ատյանի կամ վերադաս ատյանի դատարանի կարծիքով: վարույթը կարճելու վերաբերյալ դատարանի վճիռը կամ որոշումը, եթե գործով դրանք կայացվել են, պետք է վերականգնվեն պարտադիր կերպով:
հոդված 3. կորցրած դատական վարույթը վերականգնելու վերաբերյալ դիմումը տրվում է գործը քննող դատարանին, իսկ կորած կատարողական վարույթը վերականգնելու վերաբերյալ դիմումը` կատարման վայրի դատարանին:
հոդված 4. դիմումի մեջ պետք է մանրամասն տեղեկությունները լինեն գործի մասին: դիմումին կցվում են դիմողի մոտ պահպանված և գործի հետ առնչություն ունեցող փաստաթղթեր կամ դրանց պատճենները, եթե նույնիսկ դրանք վավերացված չեն սահմանված կարգով:
հոդված 5. գործը քննելիս դատարանը օգտագործում է վարույթի պահպանված մասերը, այն փաստաթղթերը, որոնք գործից տրվել են քաղաքացիներին և հիմնարկներին նախքան վարույթը կորչելը, այդ փաստաթղթերի պատճենները, ուրիշ այնպիսի տեղեկանքներ և թղթեր, որոնք առնչություն ունեն գործի հետ:
դատարանը կարող է որպես վկաներ հարցաքննել դատավարական գործողությունների կատարմանը ներկա գտնված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում` այն գործը քննող դատարանի կազմի մեջ մտնող անձանց, որի վարույթը կորել է, ինչպես նաև դատարանի վճիռը կատարող անձանց:
հոդված 6. եթե հավաքված նյութերը անբավարար են կորած վարույթը ճշտորեն վերականգնելու համար, դատարանը իր որոշմամբ դադարեցնում է վարույթը վերականգնելու վերաբերյալ դիմումի քննարկումը: այդ դեպքում դիմողը իրավունք ունի հայց հարուցելու ընդհանուր կարգով:
հոդված 7. դիմողն ազատվում է այն դատական ծախսերի վճարումից, որ կրել է դատարանը կորած վարույթը վերականգնելու վերաբերյալ գործը քննելիս: ակնհայտ կեղծ դիմումի դեպքում դատական ծախսերը գանձվում են դիմողից:
հավելված 3
միջնորդ դատարանի կանոնադրությունը
(հավելված 3-ը ուժը կորցրել է 05.05.98 թիվ ՀՕ-219 օրենք` 01.01.99 թվականից)
հոդված 1. քաղաքացիները կարող են իրենց միջև ծագած ամեն մի վեճ հանձնել միջնորդ դատարանի քննությանը, բացառությամբ աշխատանքային և ընտանեկան հարաբերություններից ծագող վեճերի:
վեճը միջնորդ դատարանի քննությանը հանձնելու պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
հոդված 2. միջնորդ դատարանը կազմակերպվում է ամեն անգամ վեճի բոլոր մասնակիցների հատուկ համաձայնությամբ:
հոդված 3. միջնորդ դատարանը կազմվում է կողմերի հայեցողությամբ մի դատավորի կազմով կամ մի քանի դատավորների կազմով, որոնք ընտրվում են յուրաքանչյուր կողմից հավասար թվով, և մի դատավորի կազմով` դատավորների ընդհանուր ընտրությամբ:
հոդված 4. միջնորդ դատարանի անդամ չեն կարող լինել`
1) չափահաս չդարձած անձինք.
2) խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձինք.
3) դատարանի դատավճռով դատական և դատախազական մարմիններում պաշտոններ վարելու կամ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված անձինք` դատավճռում նշված ժամկետի ընթացքում.
4) քրեական պատասխանատվության ենթարկված անձինք:
հոդված 5. վեճը միջնորդ դատարանի քննությանը հանձնելու պայմանագիրը պետք է բովանդակի`
1) կողմերի անուններն ու նրանց բնակության վայրը.
2) վեճի առարկան.
3) ընտրված դատավորների անունները.
4) վեճը լուծելու ժամկետը.
5) պայմանագիրը կազմելու տեղն ու ժամանակը:
հոդված 6. մինչև գործի քննության ավարտվելը դատավորներին փոխել թույլ չի տրվում: կողմն իրավունք ունի համաձայնությունից հրաժարվելու, եթե ապացուցի, որ դատավորներից որևէ մեկը շահագրգռված է գործի ելքով և որ այդ հանգամանքի մասին իրեն հայտնի չի եղել պայմանագիրը կնքելիս:
հոդված 7. դատավորներից մեկի մահվան, տվյալ վայրից մեկնելու կամ ծանր հիվանդության դեպքում կողմերի համաձայնությունից է կախված լուծումը վերապահել դատավորների առկա կազմին կամ ընտրել նոր դատավոր, որի մասին մակագրություն է արվում հենց պայմանագրի վրա, որն ստորագրում են բոլոր մնացած դատավորներն ու կողմերը:
հոդված 8. միջնորդ դատարաններում գործերի քննությունը կատարվում է անվճար:
հոդված 9. վեճը միջնորդ դատարանի քննությանը հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքող քաղաքացիներն իրավունք չունեն հրաժարվելու նրանից նախքան պայմանագրով նախատեսված ժամկետի լրանալը, բացի սույն կանոնադրության 6-րդ հոդվածում նշված դեպքերից:
հոդված 10. միջնորդ դատարանը կաշկանդված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում շարադրված դատավարական կանոններով, սակայն նա չի կարող գործը վճռել առանց կողմերի բացատրությունները լսելու, բացի այն դեպքերից, երբ կողմը խուսափում է բացատրություններ տալու համար դատարան ներկայանալուց:
հոդված 11. միջնորդ դատարանը համարվում է չկայացված`
1) պայմանագրով նախատեսված ժամկետն անցնելու հետևանքով.
2) դատավորներից մեկի հրաժարվելու կամ հեռացվելու հետևանքով (սույն կանոնադրության 6-րդ հոդվածը).
3) եթե գործի քննության ընթացքում երևան է գալիս այնպիսի հանգամանք, որը հիմք է տալիս որևէ կողմի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կարող է ազդել գործի ելքի վրա.
4) կողմերից մեկի մահվան դեպքում:
հոդված 12. միջնորդ դատարանի վճիռը կայացվում է ձայների մեծամասնությամբ:
հոդված 13. վճիռը շարադրվում է գրավոր: վճռի մեջ պարտադիր կերպով պետք է նշված լինեն`
1) վճիռը կայացնելու ժամանակն ու տեղը և միջնորդ դատարանի կազմը.
2) այն պայմանագիրը, որի հիման վրա գործել է դատարանը.
3) վեճի բոլոր մասնակիցների անունները.
4) վեճի առարկան.
5) այն շարժառիթները, որոնց հիման վրա միջնորդ դատարանը հանգել է իր եզրակացությանը.
6) միջնորդ դատարանի որոշումը:
հոդված 14. վճիռն ստորագրում են բոլոր դատավորները: դատավորներից որևէ մեկի ստորագրելուց հրաժարվելն ու առանձին կարծիքը նշվում են հենց վճռի մեջ:
հոդված 15. վճիռը կողմերին հայտարարվում է դատարանի նիստում, ընդ որում նրանք ստորագրում են հենց վճռի տակ: եթե կողմը հրաժարվում է ստորագրելուց կամ առանց հարգելի պատճառների չի ներկայանում դատարանի նիստին, ապա վճիռը համարվում է նրան հայտարարված, որի մասին հենց վճռի վրա նշում է արվում նախագահի կողմից:
հոդված 16. գործի քննությունն ավարտվելուց հետո միջնորդ դատարանի ամբողջ վարույթը պահպանության է հանձնվում այն շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին, որի շրջանում տեղի է ունեցել միջնորդ դատարանը:
հոդված 17. միջնորդ դատարանի վճիռը, երբ հոժարակամ չի կատարվել, կարող է ի կատար ածվել հարկադրաբար` ժողովրդական դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա:
հոդված 18. կատարողական թերթը տալիս դատավորը ստուգում է, թե միջնորդ դատարանի վճիռը արդյոք չի հակասում օրենքին և այն կայացնելիս արդյոք թույլ չի տրվել սույն կանոնադրությամբ նախատեսված կանոնների խախտում:
հոդված 19. եթե ժողովրդական դատավորը մերժում է կատարողական թերթ տալը, ապա այդ մերժման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել մերժման օրից տասնօրյա ժամկետում:
հոդված 20. կատարողական թերթ տալը մերժելու վերաբերյալ ժողովրդական դատավորի որոշումը օրինական ուժի մեջ մտնելուց հետո վեճը կարող է շահագրգռված կողմի դիմումի հիման վրա լուծումն ստանալ դատարանում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.06.1998, ՀՕ-247 | --------- | |
01.07.1998, ՀՕ-225 | 03.07.1998, | |
27.12.1997, ՀՕ-176 | --------- | |
23.06.1997, ՀՕ-134 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|