Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-54-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.01.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին

        

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «ուսումնասիրելու» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում անձանց բարեվարքությունն ուսումնասիրելու» բառերով:

    

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով․

«1.2) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերի վերլուծության և բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացների շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմումի հիման վրա ստուգել հայցվող տեղեկատվությունը՝ հանձնաժողով փոխանցելով իրենց հայտնի դարձած տվյալները։»:

    

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

     

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. փետրվարի 16
Երևան
ՀՕ-54-Ն

  

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: