ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման պայմանագրերի վրա, բացառությամբ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.
4) վարձակալության պայմանագրերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պայմանագրերով նախատեսված է, որ վարձակալության օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքն անցնելու է վարձակալին:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. նոյեմբերի 13 Երևան
Նախագահ
Ս. Սարգսյան
ՀՕ-183-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|