Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
17 հունիսի 2011 թվականի N 23
17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՆԻՍՏԻ N 42 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրային որոշման 24-րդ կետի N 2 հավելվածի Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների առաջին փուլի իրականացման միջոցառումների ծրագրի`
1) «Ա. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳ/ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻՉ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «1. Բիզնես գործընթացների վերաձևակերպում և ՊՖԿՀ բոլոր հանգույցների գործունեության ներդաշնակեցում» մասի «ՊՖԿ բարեփոխումների ոլորտ» սյունակի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
» |
2) «Ա. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳ/ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻՉ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «2. ԿՖԿՏՀ ՆԵՐԴՐՈՒՄ» մասի «ՊՖԿ բարեփոխումների ոլորտ» սյունակի «բ» կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «Ժամկետներ» սյունակում «2011 թ. մարտ» բառերը փոխարինել «2014 թ. դեկտեմբեր» բառերով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված 2-5-րդ նախաձեռնությունները կիրականացվեն համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 23 Երևան |
