«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607110
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
27 փետրվարի 2007 թ. |
N 40-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 22-ի «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները, քվեաթերթիկների ելունդները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը սահմանելու մասին» N 21-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 51 կետով.
«51. Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների (հանրաքվեի) հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է Հանրապետության Նախագահի ընտրության ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:
Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է համայնքի ղեկավարի ընտրության ընտրական փաստաթղթերի համար նախատեսված պարկում:»:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Գ. Ազարյան |