Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
19 հունվարի 2012 թվականի N 2
5. ՄԱԿ-Ի ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ «ՄԱՆԿԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 13-րդ կետերին համապատասխան՝
1. Հաստատել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցները` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցների թարգմանությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունվարի 24 Երևան |
ՀՀ կառավարության 2012 թ. |
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եվ մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության 12-րդ հոդվածի առաջին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող սկզբնական զեկույց
ՀՀ կառավարության 2012 թ. |
ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային կից «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրության 8-րդ հոդվածի առաջին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվող սկզբնական զեկույց
