ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի նոյեմբերի 13-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի «դեպքում» բառը փոխարինել «կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերում» բառերով.
2) 1-ին մասի 3-րդ կետի՝
ա. առաջին պարբերությունը «համար» բառից առաջ լրացնել «կամ ծանուցված գործունեության դադարեցման» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումը լիազոր մարմին ներկայացնում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից հետո, ապա դրա բավարարման դեպքում հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված ժամկետի վերջին օրվանից (դիմումում դադարեցման ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում` այդ օրվանից) սկսած հաշվարկվում է միայն տույժ` մինչև գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) համար դիմումի ներկայացման օրը: Եթե դիմումում նշված է ավելի վաղ ժամկետ, քան դիմումի ներկայացման օրը, ապա տույժը հաշվարկվում է մինչև իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմումի ներկայացման օրը:».
3) 1-ին մասի 4-րդ կետի բոլոր տեղերում «կամ որակավորման» բառերը փոխարինել «, որակավորման կամ ծանուցման» բառերով.
4) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողությունը կամ ծանուցված գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում (բացառությամբ կասեցված լինելու ժամանակահատվածում դիմումի համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության ուժը կորցրած ճանաչելու դեպքերի կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքերի) հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման անկախ արտոնագրի, թույլտվության, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության կամ ծանուցված գործունեության կասեցման հիմքերից ու ժամկետներից:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» կետով.
«ժգ) օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետը, 18-րդ կետի 18.8-րդ, 18.8.1-ին, 18.10-րդ, 18.14-րդ, 18.14.1-ին, 18.14.2-րդ և 18.14.3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.
«Հոդված 20.1. | Օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը |
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1) հրագործական ապրանքների արտադրության, ներմուծման կամ առևտրի իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝ |
|
ֆիզիկական անձանցից |
տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով |
իրավաբանական անձանցից |
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով |
2) անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների, շիճուկների և ախտորոշիչ միջոցների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով |
3) անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝ |
|
ֆիզիկական անձանցից |
տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով |
իրավաբանական անձանցից |
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով |
4) բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝ |
|
ֆիզիկական անձանցից |
տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով |
իրավաբանական անձանցից |
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով |
5) թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների), ինչպես նաև 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային |
6) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
7) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով |
8) գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով |
9) գարեջրի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով |
10) առևտրի իրականացման վայրի կազմակերպման իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝ |
|
ա. Երևան քաղաքում |
տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
բ. մարզկենտրոններում |
տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով |
գ. Երևան քաղաքից և մարզկենտրոններից դուրս |
տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով |
11) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծում իրականացնելու իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով |
12) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման իրականացման իրավունք ձեռք բերելու համար |
տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով: |
2. Բացառությամբ սույն օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետում նշված ծանուցման ենթակա գործունեության տեսակի, մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ևս ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան տվյալ գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար՝ սահմանված պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով:
3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:
4. Եթե «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցում ներկայացրած անձը պարտավոր է ծանուցման ենթակա գործունեությունն իրականացնել միայն ծանուցման մեջ նշված վայրում, ապա մեկից ավելի վայրերում ծանուցման ենթակա նույն գործունեության իրականացման վերաբերյալ միաժամանակ ծանուցումներ ներկայացնելու դեպքում ծանուցումներ ներկայացրած անձը կարող է ինքնուրույն ընտրել այն ծանուցումը, որում նշված վայրում գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերը ենթակա են գանձման (վճարման) սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով: Ծանուցում ներկայացրած անձի կողմից ինքնուրույն չորոշելու և (կամ) «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնին չհայտնելու դեպքում լիազոր մարմինն իր հայեցողությամբ որոշում է, թե վայրերից որում նույն գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար է սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքը ենթակա գանձման (վճարման) սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:
5. Եթե ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք է ձեռք բերել՝ վճարելով տարեկան պետական տուրքը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապա ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սույն օրենքի այլ կետերով սահմանված կարգով վճարված պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման կամ սահմանված տարեկան հերթական պետական տուրքը սահմանված ժամկետում չվճարելու հիմքով կասեցված համարվելու օրվանից սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարած տուրքը եռօրյա ժամկետում ենթակա է լրավճարման այդ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու որևէ մեկի համար` սույն օրենքի այլ կետերով տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով: Եռօրյա ժամկետում լրավճարումը չկատարելու դեպքում սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վճարված տարեկան պետական տուրքի հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը (իրավունքները) համարվում է (են) կասեցված եռօրյա ժամկետին հաջորդող օրվանից:»:
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.
«Օրենքով սահմանված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրք սահմանված լինելու դեպքում համապատասխան ծառայության մատուցում կամ գործողության իրականացում է համարվում լիազոր մարմնի կողմից համապատասխան անձին հաշվառելը:»:
Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) երրորդ պարբերությունը «տրման» բառից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման» բառերով.
2) չորրորդ պարբերությունը բոլոր տեղերում «գործողությունը» բառից հետո լրացնել «կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) հինգերորդ պարբերությունը «պարտավորության ժամանակահատվածը» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով սահմանված դեպքերում գործունեության որոշ տեսակներ իրականացնելու վերաբերյալ ծանուցում ներկայացրած անձանց հաշվառման մասով միայն պարտավորության ժամանակահատվածը» բառերով.
2) վեցերորդ պարբերությունը «գործողության» բառից հետո լրացնել «ծանուցված գործունեության» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
ՆախագահՍ. Սարգսյան
2015 թ. նոյեմբերի 24
Երևան
ՀՕ-124-Ն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|