ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2010 թվականի N 378-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված խմելու ջրի ներքին ցանցերի, խմելու ջրի մայր ջրագծի նոր ճյուղի և օրական կարգավորող ջրավազանի (ՕԿՋ), ոռոգման համակարգի, ոռոգման ջրագծի և ջրընդունիչների, գազատարի, վերականգնված մայր ջրագծերի, ջրի ներքին ցանցերի և ջրընդունիչի, ջրի արտաքին ցանցի, ոռոգման ներքին ցանցի, ոռոգման ջրագծի և ջրընդունիչների, ոռոգման համակարգի, օրական կարգավորող ջրավազանների, օրական կարգավորող ջրավազանի ջրընդունիչ կառույցների, ջրհավաք ավազանի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում կառուցված գույքի կազմից 93.526.326 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի:
2. Առաջարկել Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում խմելու ջրի մայր ջրագծերի և օրական կարգավորող ջրավազանի, խմելու ջրի ներքին ցանցերի վերականգնման նպատակով կատարված ծախսերը` 465.178.068 դրամի չափով, ավելացնել համապատասխան համայնքների սեփականությունը հանդիսացող կառույցների հաշվեկշռային արժեքներին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով համայնքների միջոցների հաշվին: Համապատասխան համայնքներին հանձնել կառուցված և վերականգնված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կատարողական ակտերից մեկական օրինակներ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. ապրիլի 14 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 378-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ | Համայնքը | Գույքի անվանումը | Քանակը | Կառուցման տարեթիվը | Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. | ՀՀ Գեղարքունիքի մարզի Անտառամեջի գյուղական համայնք | խմելու ջրի ներքին ցանց | 1 | 2008 թ. | 8.319.795 |
2. | ՀՀ Արագածոտնի մարզի Լեռնապարի գյուղական համայնք | գազատար | 1 | 2008 թ. | 19.772.999 |
3. | ՀՀ Արագածոտնի մարզի Եղնիկի գյուղական համայնք | խմելու մայր ջրագծի նոր ճյուղ, ՕԿՋ | 1 | 2008 թ. | 16.414.757 |
4. | ՀՀ Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնք | ոռոգման համակարգ | 1 | 2008 թ. | 28.308.091 |
5. | ՀՀ Սյունիքի մարզի Աղիտուի գյուղական համայնք | ջրագծի ներքին ցանց | 1 | 2008 թ. | 7.225.772 |
6. | ՀՀ Սյունիքի մարզի Մուցքի գյուղական համայնք | ոռոգման ջրագիծ և ջրընդունիչներ | 1 | 2008 թ. | 13.484.912 |
Ընդամենը | 6 | 93.526.326 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 378-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ
NN ը/կ | Համայնքը | Գույքի անվանումը | Քանակը | Վերա-կանգնման տարեթիվը | Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
1. | ՀՀ Արագածոտնի մարզի Հնաբերդի գյուղական համայնք | մայր ջրագիծ | 1 | 2008 թ. | 66.211.423 |
2. | ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղական համայնք | խմելու ջրի մայր ջրագիծ, ջրընդունիչ, ՕԿՋ | 1 | 2008 թ. | 33.132.595 |
3. | ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկաշենի գյուղական համայնք | մայր ջրագիծ, ներքին ցանց | 1 | 2008 թ. | 18.117.240 |
4. | ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնք | ոռոգման ներքին ցանց | 1 | 2008 թ. | 13.983.775 |
5. | ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդի գյուղական համայնք | խմելու ջրի ներքին ցանց | 1 | 2008 թ. | 14.055.813 |
6. | ՀՀ Արագածոտնի մարզի Լեռնարոտի գյուղական համայնք | մայր ջրագիծ | 1 | 2008 թ. | 10.363.389 |
7. | ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշի գյուղական համայնք | ջրի ներքին ցանց, ՕԿՋ | 1 | 2008 թ. | 23.871.837 |
8. | ՀՀ Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնք | ջրի ներքին ցանց | 1 | 2008 թ. | 11.633.739 |
9. | ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորավանքի գյուղական համայնք | խմելու ջրի ջրագիծ` երկու ջրընդունիչով | 1 | 2008 թ. | 6.796.692 |
10. | ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահանի գյուղական համայնք | խմելու ջրի ջրագիծ և ներքին ցանց | 1 | 2008 թ. | 12.894.500 |
11. | ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութի գյուղական համայնք | խմելու ջրի ջրագիծ և ներքին ցանց | 1 | 2008 թ. | 6.920.091 |
12. | ՀՀ Լոռու մարզի Ծաղկաբերի գյուղական համայնք | խմելու ջրի ջրագիծ | 1 | 2008 թ. | 25.066.382 |
13. | ՀՀ Լոռու մարզի Կարմիր Աղեկի գյուղական համայնք | խմելու ջրի ներքին ցանց | 1 | 2008 թ. | 6.487.822 |
14. | ՀՀ Լոռու մարզի Արդվիի գյուղական համայնք | խմելու ջրի ջրագիծ | 1 | 2008 թ. | 6.421.664 |
15. | ՀՀ Լոռու մարզի Բովաձորի գյուղական համայնք | խմելու ջրի ներքին ցանց | 1 | 2008 թ. | 9.917.800 |
16. | ՀՀ Լոռու մարզի Մեդովկայի գյուղական համայնք | խմելու ջրի ներքին ցանց | 1 | 2008 թ. | 16.448.666 |
17. | ՀՀ Լոռու մարզի Նորաշենի գյուղական համայնք | խմելու ջրի մայր ջրագիծ և ներքին ցանց | 1 | 2008 թ. | 32.078.057 |
18. | ՀՀ Լոռու մարզի Ձյունաշողի գյուղական համայնք | խմելու ջրի մայր ջրագիծ և ներքին ցանց | 1 | 2008 թ. | 8.343.237 |
19. | ՀՀ Սյունիքի մարզի Վաղատուրի գյուղական համայնք | ջրի ներքին ցանց, ջրընդունիչ կառույցներ | 1 | 2008 թ. | 13.016.705 |
20. | ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի գյուղական համայնք | ջրի ներքին ցանց, ջրընդունիչ կառույցներ, ՕԿՋ | 1 | 2008 թ. | 17.888.676 |
21. | ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկի գյուղական համայնք | խմելու ջրի մայր ջրագիծ, ներքին ցանց | 1 | 2008 թ. | 12.018.096 |
22. | ՀՀ Սյունիքի մարզի Որոտանի գյուղական համայնք | խմելու ջրի մայր ջրագիծ | 1 | 2008 թ. | 8.524.630 |
23. | ՀՀ Սյունիքի մարզի Շենաթաղի գյուղական համայնք | խմելու ջրի մայր ջրագիծ, ջրընդունիչներ | 1 | 2008 թ. | 11.827.009 |
24. | ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնք | խմելու ջրի մայր ջրագիծ, ջրհավաք ավազան | 1 | 2008 թ. | 10.980.471 |
25. | ՀՀ Սյունիքի մարզի Տոլորսի գյուղական համայնք | խմելու ջրի ջրագիծ, ներքին ցանցի ջրընդունիչ | 1 | 2008 թ. | 12.344.269 |
26. | ՀՀ Սյունիքի մարզի Ախլաթյանի գյուղական համայնք | խմելու ջրի մայր ջրագիծ, ՕԿՋ-ի ջրընդունիչ | 1 | 2008 թ. | 17.696.218 |
27. | ՀՀ Սյունիքի մարզի Թասիկի գյուղական համայնք | խմելու ջրի ջրագիծ, ՕԿՋ-ի ջրընդունիչ | 1 | 2008 թ. | 8.309.760 |
28. | ՀՀ Սյունիքի մարզի Հացավանի գյուղական համայնք | մայր ջրագիծ, ՕԿՋ | 1 | 2008 թ. | 8.011.081 |
29. | ՀՀ Տավուշի մարզի Չինչինի գյուղական համայնք | խմելու ջրի արտաքին ցանց | 1 | 2008 թ. | 21.816.431 |
Ընդամենը | 29 | 465.178.068 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |