Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-298
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.27/14(80)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
14 ապրիլի 1999 թ.

 

«ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-ԻՆ ԵՎ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒՆԵՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 31.03.04 ՀՕ-62-Ն)

(31.03.04 ՀՕ-62-Ն օրենքն ունի վերնագրին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 1. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը տալ հետևյալ արտոնությունները`

ա) 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 139885,7 հազար դրամ ժամկետանց պարտավորությունների (այդ թվում` շահութահարկի գծով 94266,3 հազար դրամի, բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով 27496,1 հազար դրամի, գույքահարկի գծով 9492,6 հազար դրամի, հողի հարկի գծով 8226,9 հազար դրամի, ճանապարհների մասհանումների գծով 403,8 հազար դրամի չափով) և 187,3 միլիոն դրամ ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը.

բ) ազատել 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 25490,7 հազար դրամ պարտավորությունների գծով տուգանքներից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 13786,3 հազար դրամի, շահութահարկի գծով 9481,8 հազար դրամի, բնապահպանական և բնօգտագործման վճարի գծով 2222,6 հազար դրամի չափով), բյուջեի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների գծով հաշվարկված և չվճարված 289145,86 հազար դրամ տույժերից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 20351,46 հազար դրամի, շահութահարկի գծով 100108,3 հազար դրամի, բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով 151663,2 հազար դրամի, գույքահարկի գծով 6350,0 հազար դրամի, հողի հարկի գծով 7182,7 հազար դրամի, ճանապարհների մասհանումների գծով 3490,2 հազար դրամի չափով), ինչպես նաև ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված 1447,5 միլիոն դրամ տույժերից:

(1-ին հոդվածը խմբ. 31.03.04 ՀՕ-62-Ն)

(31.03.04 ՀՕ-62-Ն օրենքն ունի 1-ին հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

 

Հոդված 2. Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը տալ հետևյալ արտոնությունները`

ա) 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 240928,4 հազար դրամի ժամկետանց պարտավորությունների (այդ թվում` շահութահարկի գծով 249,7 հազար դրամի, բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով 66368,0 հազար դրամի, եկամտահարկի գծով 133854,3 հազար դրամի, գույքահարկի գծով 13216,3 հազար դրամի, հողի հարկի գծով 15400,6 հազար դրամի, ճանապարհների մասհանումների գծով 9554,4 հազար դրամի և ժամկետանց կրեդիտորական պարտքերի գծով 2285,1 հազար դրամի չափով), ինչպես նաև 88625,0 հազար դրամի ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2003 թվականի նոյեմբերի 30-ը, իսկ 202475,0 հազար դրամի ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը.

բ) ազատել 1999 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բյուջեի հանդեպ ունեցած 5897,1 հազար դրամ պարտավորությունների գծով տուգանքներից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 3355,8 հազար դրամի, շահութահարկի գծով 134,8 հազար դրամի, եկամտահարկի գծով 2056,1 հազար դրամի և ժամկետանց կրեդիտորական պարտքերի գծով 350,4 հազար դրամի չափով), բյուջեի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների գծով հաշվարկված և չվճարված 329417,0 հազար դրամ տույժերից (այդ թվում` ավելացված արժեքի հարկի գծով 30488,7 հազար դրամի, շահութահարկի գծով 327,9 հազար դրամի, եկամտահարկի գծով 153536,0 հազար դրամի, գույքահարկի գծով 11590,1 հազար դրամի, հողի հարկի գծով 8532,5 հազար դրամի, բնավճարի գծով 67571,8 հազար դրամի և ճանապարհների մասհանումների գծով 41868,9 հազար դրամի և ժամկետանց կրեդիտորական պարտքերի գծով 15501,1 հազար դրամի չափով), ինչպես նաև ժամկետանց պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված և չվճարված 2482,0 միլիոն դրամ տույժերից:

(2-րդ հոդվածը խմբ. 31.03.04 ՀՕ-62-Ն)

(31.03.04 ՀՕ-62-Ն օրենքն ունի 2-րդ հոդվածին վերաբերող անցումային դրույթ)


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
20 մայիսի 1999 թ.
ՀՕ-298