ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 մայիսի 2025 թ. |
N 347-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՓԱՐՔԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 34-35-րդ, 42-րդ և 67-րդ հոդվածներով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու` 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.268-Ն որոշումը.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեից բաժնետոմսերի և կանոնադրական կապիտալում մասնակցության ձեռքբերման նպատակով հատկացված 198,000,000 (հարյուր իննսունութ միլիոն) ՀՀ դրամի սահմաններում՝ կանոնադրական կապիտալի` 198,000,000 (հարյուր իննսունութ միլիոն) ՀՀ դրամի չափով ավելացմամբ պայմանավորված՝ Երևան համայնքի կողմից լրացուցիչ ձեռք բերված 198,000 (հարյուր իննսունութ հազար) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ յուրաքանչյուրը՝ 1000 (մեկ հազար) դրամ անվանական արժեքով տեղաբաշխման արդյունքները:
2. «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 2,309,163,000 (երկու միլիարդ երեք հարյուր ինը միլիոն հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 2,309,163 (երկու միլիոն երեք հարյուր ինը հազար հարյուր վաթսուներեք) հատ 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2025 թ. մայիսի 20 Երևան |
Հավելված |
Կազմված է ----- ----------2025թ. և բաղկացած է 2 թերթից Տպագրված է ընդամենը 5 օրինակ Օրինակ -- |
Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ Է
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու «20» մայիսի 2025թ. N 347-Ա որոշմամբ
Երևանի քաղաքապետ՝
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ 27.09.2012 թ., գրանցման N264.120.710805 վկայական N03 Ա 860805 ՀՎՀՀ 00117375
27.09.2012թ. գրանցված կանոնադրության թիվ ____.___ փոփոխությունը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից
____________________
“____”_____ 2025թ. |
«ՓԱՐՔԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ»
ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
(փոփոխություն)
2025թ.
Ընկերության կանոնադրության 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.2. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 2,309,163,000 (երկու միլիարդ երեք հարյուր ինը միլիոն հարյուր վաթսուներեք հազար) դրամ, որը կազմում է 2,309,163 (երկու միլիոն երեք հարյուր ինը հազար հարյուր վաթսուներեք) հատ հասարակ (սովորական) հատ անվանական բաժնետոմս, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 1000 (մեկ հազար) դրամ:
Բոլոր 2,309,163 բաժնետոմսերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետության Երևան համայնքին»:
Սույն փոփոխությունը հանդիսանում է «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության՝ 27.09.2012թ. պետական ռեգիստրում գրանցված կանոնադրության բաղկացուցիչ մասը:
