ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24-ը դեկտեմբերի 2020 թ. N 89-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 5-րդ, 14-րդ հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի վարչական տարածքում 2021 թվականի տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի, 1.1-ի, 1.2-ի, 1.3-ի, 1.4-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։
ԱՎԱԳԱՆԻ՝ |
|
||
ԿՈՂՄ-9 |
|
ԴԵՄ-0 ՁԵՌՆՊԱՀ-0 | |
ՆՈՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ | ՍԱՄՎԵԼ ՇՈՒԽՅԱՆ | ||
ԱՐՏԱՇԵՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ | ԱՐՄԵՆԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ | ||
ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ | ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ | ||
ԱԶԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ | ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ | ||
ՎԱՀԱԳՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Թ.ՇԱՀՎԵՐԴՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|