Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 78-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 17.05.2022
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.05.2022
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

05 մայիսի 2022 թվականի

թիվ 78-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

««ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կանոնակարգել բանկերի կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեության կամ գործառնությունների իրականացման համար թույլտվության տրամադրման ընթացակարգը,

 հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.

1. Սահմանել ««Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ուղղակիորեն չնախատեսված գործունեության կամ գործառնությունների իրականացման թույլտվության տրամադրման կարգի, պայմանների, ժամկետների և թույլտվության տրամադրումը մերժելու հիմքերի վերաբերյալ» կարգը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2022 թ. մայիսի 12

 Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

 2022 թվականի մայիսի 5-ի

թիվ 78-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԳԼՈՒԽ 1. ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի (այսուհետ՝ բանկ) կողմից «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) ուղղակիորեն չնախատեսված գործունեության կամ գործառնությունների (այսուհետ՝ այլ գործունեություն) իրականացման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից թույլտվության տրամադրման կարգը, պայմանները, ժամկետները և թույլտվության տրամադրումը մերժելու հիմքերը:

2. Բանկն Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված թույլտվությունը ստանալու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացնում (բացառությամբ՝ սույն կարգի 12-րդ կետով սահմանված դեպքերի).

1) Դիմում՝ համաձայն սույն կարգի Հավելված 1-ի,

2) Հիմնավորում, որ նախատեսվող այլ գործունեությունը բխում է կամ սերտորեն կապված է բանկային գործունեության կամ Օրենքի 4-րդ գլխով նախատեսված գործառնությունների հետ, և դրա իրականացումը չի հակասում Օրենքի նպատակներին և չի վտանգում բանկի ավանդատուների և վարկառուների շահերը,

3) Հիմնավորում, որ այդ գործառույթը նորարարական է և(կամ) նպաստում է ֆինանսական համակարգի թվայնացմանը: Մասնավորապես՝ ուղղված է.

ա.հաճախորդների համար ֆինանսական ծառայությունների մատուցման հասանելիության, արդյունավետության, անվտանգության և որակի բարելավմանը, կամ

բ. թվային ֆինանսական ծառայությունների արագ զարգացմանը, գլոբալացմանը, կամ

գ. նոր տեխնոլոգիաների կամ առկա տեխնոլոգիաները նորովի կիրառելու միջոցով ֆինանսական ծառայությունների մատուցմանը, կամ

դ. Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների ռիսկերի կառավարման արդյունավետության բարձրացմանը և կիբեռանվտանգության բարձր մակարդակի ապահովմանը, կամ

 ե. ֆինանսավորման կամ ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծմանը:

4) Տեղեկատվություն՝ բանկի կողմից նախատեսվող այլ գործունեության պայմանների վերաբերյալ, այդ թվում՝ այլ գործունեության իրականացման կարգը, ժամկետները, դադարեցման պայմանները,

5) Տեղեկատվություն՝ բանկի կողմից նախատեսվող այլ գործունեությունից ակնկալվող եկամուտների և ծախսերի (միջին տարեկան կտրվածքով կամ բանկի համար ընդունելի այլ ձևաչափով) վերաբերյալ,

6) Վերլուծություն՝ բանկի կողմից նախատեսվող այլ գործունեության իրականացման դեպքում բանկի համար առաջացող ռիսկերի և դրանց նվազեցման համար կիրառվող գործիքների վերաբերյալ,

7) Բանկի և երրորդ անձի (այսուհետ՝ Գործընկեր) միջև կնքվելիք պայմանագրի նախագիծը (Գործընկերոջ առկայության դեպքում),

8) Գործընկերոջ վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն սույն կարգի Հավելված 2-ի (Գործընկերոջ առկայության դեպքում),

9) Բանկի կողմից նախատեսվող այլ գործունեության իրականացումը կարգավորող ներքին իրավական ակտերը (հաստատված ներքին իրավական ակտ չունենալու դեպքում՝ իրավական ակտի նախագիծը), որոնք պետք է ներառեն նաև այդ գործունեությունը դադարեցնելու (այդ թվում՝ նաև Կենտրոնական բանկի պահանջով) դեպքում բանկի գործողությունների ծրագիրը: Եթե այդ իրավական ակտերը նախկինում ներկայացվել են Կենտրոնական բանկ, ապա սույն կարգի Հավելված 1-ով սահմանված «Դիմումի հետ ներկայացվող փաստաթղթեր» սյունակում նշվում է տվյալ ակտի հղումը։

3. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերում կամ տեղեկություններում վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և (կամ) նման այլ բացթողումների առկայության դեպքում Կենտրոնական բանկը դրանց մասին տեղեկացնում է բանկին: Դիմումը ներկայացված է համարվում ճշգրտված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից։

4. Կենտրոնական բանկը, սույն կարգով պահանջվող տեղեկությունների պարզաբանման անհրաժեշտությունից, ինչպես նաև առանձին վերահսկողական նպատակներից ելնելով, կարող է բանկից պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ:

5. Սույն կարգով պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ էլեկտրոնային կրիչով, պատվիրված նամակով կամ առձեռն` Կենտրոնական բանկ մուտքագրելու միջոցով:

6. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո, մեկամսյա ժամկետում, Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սույն կարգով նախատեսված այլ գործունեության իրականացման թույլտվությունը տրամադրվում է կամ մերժվում: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի տեղեկություններ և (կամ) պարզաբանումներ ստանալու նպատակով մեկամսյա ժամկետը Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կարող է կասեցվել երեք ամսից ոչ ավել ժամկետով՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով բանկին: Ժամկետի կասեցման դեպքում փաստաթղթերի քննության վերսկսման որոշման պահից քննության ժամկետը չպետք է գերազանցի փաստաթղթերը ստանալու պահից հետո մեկամսյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

7. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ մեկամսյա ժամկետում թույլտվության տրամադրումը չմերժելու կամ այդ ժամկետի կասեցման մասին բանկին չտեղեկացնելու դեպքում մեկամսյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից թույլտվությունը համարվում է տրված:

8. Սույն Գլխով սահմանված թույլտվությունը տրվում է որոշակի ժամկետով կամ անժամկետ՝ հիմք ընդունելով բանկի՝ սույն Կարգի 2-րդ կետի համաձայն ներկայացրած հիմնավորումները:

 

ԳԼՈՒԽ 2. ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

9. Կենտրոնական բանկը Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կարող է մերժել սույն կարգով սահմանված այլ գործունեության իրականացման թույլտվության տրամադրումը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով.

1) ներկայացված փաստաթղթերը թերի կամ կեղծ են, փաստաթղթերում առկա են անարժանահավատ տեղեկություններ,

2) բանկի կողմից նախատեսվող այլ գործունեությունը չի բխում կամ սերտորեն կապված չէ բանկային գործունեության կամ Օրենքի 4-րդ գլխով նախատեսված գործառնությունների հետ,

3) բանկի կողմից նախատեսվող այլ գործունեության իրականացումը վտանգում կամ կարող է վտանգել բանկի հաճախորդների շահերը կամ բանկի և(կամ) ֆինանսական համակարգի կայունությունը,

4) բանկի կողմից նախատեսվող այլ գործունեության իրականացումը կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացմանը,

5) բանկի կողմից նախատեսվող այլ գործունեության իրականացումը կարող է բանկի համար առաջացնել բիզնես մոդելի, համբավի կամ այլ ռիսկեր,

6) բանկի կողմից նախատեսվող այլ գործունեության իրականացումը չունի նորարարական բնույթ և(կամ) չի նպաստում ֆինանսական համակարգի թվայնացմանը։

10. Այն դեպքում, եթե բանկը ստացել է սույն կարգի Գլուխ 1-ով նախատեսված այլ գործունեության իրականացման թույլտվություն, բանկը պարտավորվում է սույն կարգի 2-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունների յուրաքանչյուր փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին փոփոխությունը տեղի ունենալուց հետո մեկ ամսվա ընթացքում:Կենտրոնական բանկը կարող է բանկից պահանջել Կենտրոնական բանկի կողմից սահմանված պարբերականությամբ տեղեկացնել նաև սույն կարգի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվության փոփոխության մասին։

11. Սույն կարգի Գլուխ 1-ի համաձայն տրված թույլտվությունը Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե բացահայտվել է տեղեկատվություն, որի արդյունքում առաջացել է սույն կարգի 9-րդ կետով սահմանված մերժման հիմքերից որևէ մեկը:

 

ԳԼՈՒԽ 3. ԱՌԱՆՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԴԻՄԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

12. Սույն կետով սահմանված գործունեություն իրականացնելու թույլտվությունը համարվում է տրված՝ առանց Կենտրոնական բանկ դիմելու.

1) Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորի գործառույթը,

2) Բանկի կողմից գույքը վարձակալությամբ կամ ենթավարձակալությամբ (այսուհետ՝ վարձակալություն) տրամադրումը, եթե վարձակալությամբ տրամադրման պահի դրությամբ արդեն իսկ վարձակալությամբ տրամադրված և նոր տրամադրվող գույքերի հաշվեկշռային արժեքների հանրագումարը չի գերազանցում տրամադրման ամսաթվին նախորդող ամսվա վերջի դրությամբ հաշվարկված բանկի առաջին մակարդակի կապիտալի 5%-ը,

3) Բանկի տարածքը՝ վճարահաշվարկային տերմինալների տեղադրման համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային գործառնություններ իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպություններին վարձակալությամբ տրամադրումը,

4) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն արեգակնային էներգիայի աղբյուրով ինքնավար էներգաարտադրող հանդիսացող բանկի և էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև գործառնությունները` բանկային գործունեության իրականացման տարածքի համար արտադրվող էլեկտրաէներգիայի փոխանակման շրջանակում:

 (12-րդ կետը փոփ. 30.05.23 թիվ 75-Ն)

13. Սույն կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմանին չբավարարելու դեպքում բանկը կարող է դիմել Կենտրոնական բանկ` սույն կարգի 2-րդ կետի համաձայն:

14. Կենտրոնական բանկը Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ բանկից պահանջում է սահմանված ժամկետում դադարեցնել սույն կարգի 12-րդ կետով սահմանված գործունեության իրականացումը, եթե բացահայտվել է տեղեկատվություն, որի արդյունքում առաջացել է սույն կարգի 9-րդ կետով սահմանված մերժման հիմքերից որևէ մեկը: Եթե բանկի և Գործընկերոջ միջև կնքված պայմանագրով սահմանվել է դրույթ, որով պայմանագրով նախատեսված գործունեության դադարեցումը բանկի համար կարող է առաջացնել բացասական հետևանք, ապա դա հիմք չէ, որպեսզի Կենտրոնական բանկը բանկից չպահանջի սահմանված ժամկետում գործունեությունը դադարեցնել:

 

Հավելված 1

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

____________________________-ին

 

Հարգելի ………………,  


Խնդրում ենք -----------------------------------------------------------------------------------------ին

(բանկի լրիվ անվանումը)

 


տրամադրել թույլտվություն --------------------------------------------------------------------------

(գործառնության անվանումը)

 
------------------------------------------------------------------------------------------------------------ համար:  

 

Դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի ցանկը՝

____________________________________

____________________________________

____________________________________

____________________________________

____________________________________

____________________________________

____________________________________

 

Իրավասու անձ    

 _________________________________________________________________________
/բանկի իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

   


____ ________________ 20____ թ.

   

 

Հավելված 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավաբանական անձի տվյալները

1.1. Անվանումը ____________________________________________________________
1.2. Գրանցման հասցեն ______________________________________________________
1.3. Գրանցման ամսաթիվը ____________ վայրը _____________ համարը ____________
                                        (օր/ամիս/տարի)

2. Տեղեկություններ իրավաբանական անձի ղեկավարների (խորհրդի նախագահ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն և գլխավոր հաշվապահ) վերաբերյալ

Անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը/հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

Պաշտոնը

   
   
   
   

3․ Տեղեկություններ իրավաբանական անձի մասնակիցների վերաբերյալ

Մասնակիցների անվանումը/ անունը,
ազգանունը

Մասնակցության չափը
(դրամով)

Մասնակցության
չափը
(%)

     
     
     

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ֆիզիկական անձի տվյալները

Անունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը/ հանրային ծառայության համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը

Աշխատավայրը

Պաշտոնը

     
     
     

(հավելվածը փոփ. 30.05.23 թիվ 75-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մայիսի 2022 թվական: