Գլխավոր տեղեկություն
Համար
N 1126-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 06.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 2023 թվականի N 1126-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1605-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի «Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 1605-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը» բառերով.

2) որոշման 4-րդ և հավելվածի 1-ին կետերում «հուլիսի» բառը փոխարինել «դեկտեմբերի» բառով.

3) հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետը «հետ» բառից հետո լրացնել «, կամ ճշգրտել գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը» բառերով.

4) հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետում «հատկությունների» բառը փոխարինել «հատկանիշների» բառով.

5) հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Կազմակերպության կողմից ապահովվում է էլեկտրոնային հարթակում տեղադրված տվյալների հասանելիությունը:».

6) հավելվածի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Ծրագիրն իրականացվելու է կազմակերպության կողմից՝ ծրագրով նախատեսված 5 բաղադրիչների համաձայն:».

7) հավելվածի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Առաջին բաղադրիչ` հողերի իրավական կարգավիճակի ճշգրտում, չօգտագործվող հողերի գույքագրում։ Այս բաղադրիչի շրջանակներում կազմակերպությունը, համայնքապետարանից և շահառուների կողմից ստացված, ինչպես նաև կոմիտեում առկա տեղեկատվության համադրմամբ, իրականացնում է բնակավայրերում առկա գյուղատնտեսական նշանակության, այդ թվում նաև չօգտագործվող հողերի գույքագրում, դրանց իրավական կարգավիճակի, ինչպես նաև սեփականության իրավունքի հետ կապված իրավական խնդիրների հաշվառում։ Այս բաղադրիչով նախատեսվում է նաև կազմակերպության կողմից տրամադրել ֆինանսական աջակցություն բնակավայրերում հողերի առուվաճառքի, փոխանակման, ժառանգության և այլ գործարքների իրականացման համար կատարված նոտարական ծախսերի կամ վճարված պետական տուրքի գումարի չափով: Կազմակերպությունը սույն բաղադրիչով նախատեսված ֆինանսական աջակցությունը տրամադրում է շահառուին վերջինիս կողմից էլեկտրոնային կամ թղթային եղանակով ներկայացված դիմումը և նոտարական ծախսերի կատարման կամ պետական տուրքի վճարման անդորրագիրը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով։ Սույն բաղադրիչով նախատեսված գործարքները նոտարի միջոցով իրականացնելու դեպքում նշված գործարքի իրականացման համար անհրաժեշտ նոտարական ծախսերը կամ պետական տուրքի գումարը կազմակերպության կողմից կարող է անմիջապես վճարվել նաև համապատասխան նոտարին՝ վերջինիս կողմից կազմակերպությանը դուրս գրված էլեկտրոնային հաշիվ վավերագիրը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաշիվ վավերագրում նշված բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Ընդ որում, սույն կետով նշված նոտարի կողմից դուրս գրված հաշիվ վավերագրի հիման վրա կազմակերպության կողմից գործարքի իրականացման համար անհրաժեշտ նոտարական ծախսերը կամ պետական տուրքի գումարը կարող է վճարվել, եթե դուրս գրված հաշիվ վավերագրում նշված են գործարքի կողմ հանդիսացող շահառուի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անուն ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, ՀՎՀՀ) և գործարքի առարկա հանդիսացող հողի կադաստրային ծածկագիրը:».

8) հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Երկրորդ բաղադրիչ՝ հողերի առուվաճառք։ Այս բաղադրիչով կազմակերպությունն իրականացնում է՝

1) շահառուների կողմից վաճառվող գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում բնակավայրերի տարածքներում.

2) շահառուների կողմից վաճառվող գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում բնակավայրերում գտնվող հողերին սահմանակից, այդ թվում նաև ծրագրով չնախատեսված այլ բնակավայրերի տարածքներում՝ հողամասերի հետ միավորման (կոնսոլիդացման) հնարավորության դեպքում.

3) հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառվող և ծրագրով նախատեսված բնակավայրերում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում.

4) ծրագրի շրջանակներում ձեռք բերված հողերի վաճառք կամ փոխանակություն.

5) ընդ որում, ծրագրի 15-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով ձեռք բերված հողերի առնվազն 80%-ը ծրագրի 4-րդ բաղադրիչի շրջանակներում և դրա պահանջներին համապատասխան մինչև ծրագրի ավարտը ենթակա է կոնսոլիդացման:».

9) հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) ֆիզիկական անձի դեպքում անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի կանոնադրության և պետական միասնական գրանցամատյանից տրված իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստող քաղվածքի պատճենները.».

10) հավելվածի 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«20. Կազմակերպության կողմից ձեռք բերված և ծրագրի 4-րդ բաղադրիչի պահանջներին համապատասխան կոնսոլիդացված հողերը վաճառվում են գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝ նախապատվության հետևյալ իրավունքների կիրառմամբ, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ նախապատվության իրավունքը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ նախապատվության իրավունքը՝

1) վաճառվում է հողին սահմանակից հողի սեփականատիրոջը։ Մեկից ավելի սահմանակից հողերի սեփականատերերից հողի գնման առաջարկ ստանալու դեպքում կոնսոլիդացված հողերը վաճառվում են այն հողի սեփականատիրոջը, որին պատկանող հողի և ձեռք բերվող հողերի հանրագումարային մակերեսն ամենամեծը կլինի։ Ընդ որում, սույն ենթակետով սահմանակից են համարվում նաև այն հողերը, որոնք չունեն ընդհանուր սահման և բաժանված են միայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերով.

2) ամենաբարձր գին առաջարկած ներդրողին:».

11) հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«23. Չորրորդ բաղադրիչ՝ հողամասերի միավորում (կոնսոլիդացիա)։ Այս բաղադրիչի շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է ծրագրի շրջանակում ձեռք բերված միմյանց սահմանակից առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի միավորում (կոնսոլիդացիա): Ծրագրի իմաստով հողամասերի կոնսոլիդացիան միմյանց սահմանակից առնվազն 5 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերի հանրագումարի (այսուհետ՝ «կոնսոլիդացիայի տարածք») ձևավորումն է, որի տարածքում բացառվում է այլ սուբյեկտներին պատկանող հողամասերի առկայությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի, որոնք անհնարին են դարձնում դրանց մեկ ընդհանուր սահման ունենալը (ընդ որում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը կազմակերպության կողմից ձեռք չբերվելու դեպքում չեն հաշվարկվում կոնսոլիդացիայի տարածքի հանրագումարում)։ Համապատասխան համայնքի ավագանու նախնական համաձայնությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը կարող են ներառվել կոնսոլիդացիայի տարածքում: Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումը հողերի կոնսոլիդացիայի գործընթացի շրջանակներում իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով։ Ընդ որում, կոնսոլիդացիայի կամ դրա ընդլայնման նպատակով ձեռք բերված և ձեռք բերվող հողերում պետական և համայնքային սեփականության հողերի մակերեսները չեն կարող գերազանցել ձեռք բերված և ձեռք բերվող հողերի ընդհանուր մակերեսի 20%-ը: Կոնսոլիդացման տարածքն ընդլայնելու նպատակով նոր առանձին գույքային միավոր հանդիսացող հողեր կարող են ձեռք բերվել, եթե դրանք սահմանակից են կոնսոլիդացիայի տարածքին՝ բացառելով ձեռք բերվող հողերի և կոնսոլիդացիայի տարածքի միջև այլ սուբյեկտներին պատկանող հողերի առկայությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 10-րդ կետերով նախատեսված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի: Կոնսոլիդացված հողատարածքները տեղադրվում են էլեկտրոնային հարթակում վաճառքի համար։«.

12) հավելվածի 25-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

13) հավելվածի 28-րդ կետում «5,5 մլրդ դրամ։ 2022 թվականին ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները կազմում են 411.4 մլն դրամ, իսկ 2023 թվականին ծրագրի իրականացման գնահատված արժեքը կկազմի 5.125 մլրդ դրամ:» բառերը փոխարինել «1 մլրդ դրամ» բառերով.

14) հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31. Բնակավայրերում ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի չօգտագործման և մասնատվածության մակարդակի նվազեցում.

2) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության բարձրացում.

3) ոռոգելի հողատարածությունների ավելացում.

4) շուրջ 200 հա հողատարածքի շրջանառության մեջ ներառում.

5) հողերի շուկայի զարգացում.

6) գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներ ունեցող գյուղացիական տնտեսությունների քանակի կրճատում:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան