Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.23/11(814) Հոդ.75
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունվարի 2011 թվականի N 12-Ն

 

ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.05.23 N 748-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին, 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 5-րդ կետին, ինչպես նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 18.05.23 N 748-Ն)

1. Հաստատել`

1) զենքի առևտրի լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) զենքի առևտրի լիցենզիա ստանալու մասին դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) զենքի առևտրի լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.05.23 N 748-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 18
Երևան 

 

 

 


Հավելված N 1 
 ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 12-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` դիմումատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:

(1-ին կետը փոփ. 18.05.23 N 748-Ն)

2. Զենքի առևտրի լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքներով ու սույն կարգով:

(2-րդ կետը փոփ. 18.05.23 N 748-Ն)

3. Հայաստանի Հանրապետությունում զենքի առևտրի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

(3-րդ կետը փոփ. 18.05.23 N 748-Ն)

4. Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:

5. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1144-Ն)

6. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

7. Լիցենզավորված իրավաբանական անձինք պարտավոր են գործունեություն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Ելնելով զենքի հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև զենքի առևտուր իրականացնողների և օգտագործողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` զենքի առևտրի լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են զենքի առևտրի իրականացման վայրում ունենալ զենք և փամփուշտներ պահելու համար նախատեսված զետեղարաններ (այսուհետ` զետեղարան):

 9. Զետեղարանները պետք է համապատասխանեն տեխնիկական ամրացվածության հետևյալ պահանջներին՝

1) շենքերի պատերը, միջնորմները, առաստաղը, հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված, քարե շարվածքի հաստությունը պետք է լինի առնվազն 360 մմ, պատերի բետոնե բլոկները` առնվազն 200 մմ, երկաթբետոնե ծածկերը` առնվազն 180 մմ, երկշերտ բետոնե բլոկները` յուրաքանչյուրը 90 մմ.

2) սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին չհամապատասխանող կառույցի հատվածները պետք է պատվեն առնվազն 16 մմ տրամագծով երկաթե ձողերից պատրաստված 150 x 150 մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով.

3) ներքին պատերը կառուցելու ժամանակ թույլատրվում է օգտագործել զուգավորված բետոնե միջնապատային սալեր (յուրաքանչյուրը՝ առնվազն 80 մմ հաստությամբ)` նրանց միջև սույն կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխանող վանդակաշար անցկացնելով: Պատերի ամրացման համար թույլատրվում է օգտագործել այլ նյութեր, որոնք իրենց տեխնիկական բնութագրերով չեն զիջում նշված կառուցվածքներին.

4) ինժեներական ցանցերի համար նախատեսված, ինչպես նաև օդափոխիչ հորանցքերն ու պատերի անցքերը պետք է փակվեն առնվազն 16 մմ հաստությամբ երկաթե ձողերից պատրաստված 50 x 50 մմ չափի վանդակաշարով.

5) դռների խորշերը պետք է սարքավորվեն`

ա. առնվազն 3 մմ հաստությամբ երկաթե դռնով, որն ամրացվում է պարագծով և անկյունագծով` պատերի՝ առնվազն 3 մմ հաստությամբ, և կողերի՝ առնվազն 50 մմ լայնությամբ երկաթե պրոֆիլով,

բ. առնվազն 16 մմ հաստությամբ ձողերով և 150 x 150 մմ-ից ոչ ավելի վանդակների չափերով պատրաստված վանդակապատ դռնով, որը նույնպես ամրացվում է պարագծով և անկյունագծով: Դռան խորշի շրջանակը պատրաստվում է պատերի՝ առնվազն 5 մմ հաստությամբ, և կողերի՝ առնվազն 100 մմ լայնությամբ երկաթե պրոֆիլից.

6) երկաթե վանդակապատ դռան ձողերը յուրաքանչյուր հատման և պրոֆիլների հետ միացման տեղերում պետք է լինեն եռակցված, իսկ դռների խորշի շրջանակները պետք է լինեն պատերի մեջ 80 մմ խորությամբ ամրացված և ցեմենտապատված.

7) մուտքի հիմնական դուռը պետք է ունենա ներքին երկու փական, իսկ վանդակապատ դուռը` մեկ կախովի կամ ներքին փական, ծխնիների հուսալի կառուցվածք և ամրություն: Մուտքի դուռը պետք է լրացուցիչ սարքավորված լինի կնքման համար հարմարանքով.

8) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության և զետեղարանների պատուհանները պետք է ծածկված լինեն առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ ավելի չափի վանդակաշարով.

9) զետեղարանը պետք է համապատասխանի հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին, սարքավորված լինի հրդեհաշիջման միջոցներով և ազդանշանային համակարգով` ձայնային կամ լուսային ազդանշանը պահպանության դիտակետին միացնելով կամ շենքի արտաքին մասին ամրացնելով: Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա պահեստային էլեկտրասնուցման աղբյուր.

10) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության և զետեղարանների բոլոր մուտքերի դռները պետք է ունենան ազդանշանային համակարգ և լինեն լուսավորված:

9.1. Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Մյուս տեսաձայնագրող սարքը պետք է տեղադրված լինի անմիջականորեն զենքի վաճառք իրականացնելու համար նախատեսված սրահում` այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու առևտրի սրահում կատարվող գործողություններին: Զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:

(9.1-ին կետը լրաց. 19.06.14 N 621-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

10. Լիցենզիա ստանալու համար դիմումատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) լիցենզիա ստանալու մասին դիմում.

2) (ենթակետն ուժը կորցրել է 31.01.13 N 72-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 31.01.13 N 72-Ն)

4) լիցենզավորող մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը սույն կարգով սահմանված պահանջների կամ պայմանների ապահովման վերաբերյալ.

5) զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման՝ պայմանագրի պատճենը.

6) շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը.

7) զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին դիմումատուի հրամանների, այդ անձանց անձնագրերի պատճենը և զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը.

8) (ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 N 94-Ն)

9) (ենթակետն ուժը կորցրել է 06.02.14 N 94-Ն)

10) գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:

(10-րդ կետը փոփ. 31.01.13 N 72-Ն, 06.02.14 N 94-Ն, 18.05.23 N 748-Ն)

11. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

12. Լիցենզավորող մարմինն ստուգում է դիմումատուի կողմից դիմումին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 9-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին: Լիցենզավորող մարմինը, դիմումատուի կողմից սույն կարգի 10-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է լիցենզիան:

(12-րդ կետը խմբ. 18.05.23 N 748-Ն)

13. Լիցենզիան տրվում է անժամկետ:

(13-րդ կետը փոփ. 18.05.23 N 748-Ն)

14. Լիցենզիա ստանալու մասին դիմումը մերժվում է, եթե`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված և սահմանված ժամկետում այդ թերությունները չեն վերացվել.

2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու սույն կարգի պահանջներին.

3) դիմումատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու զենքի առևտրով.

4) ապահովված չեն սույն կարգով սահմանված պահանջները կամ պայմանները.

5) օրենքով նախատեսված են այլ դեպքեր:

(14-րդ կետը փոփ., լրաց. 18.05.23 N 748-Ն)

15. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1144-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1144-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1144-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1144-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1144-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1144-Ն)

21. Լիցենզավորված իրավաբանական անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ` լիցենզավորող մարմնի սահմանած ձևին համապատասխան:

(հավելվածը փոփ. 31.01.13 N 72-Ն, 23.10.13 N 1144-Ն, 06.02.14 N 94-Ն, լրաց. 19.06.14 N 621-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.05.23 N 748-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 12-Ն որոշման

 

Ձև

 

_______________________________________

_______________________________________
(իրավաբանական անձի անվանումը)

_______________________________________

________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

________________________________________
(գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)

_____________________________________

(պետական գրանցման համարը)

 

Հ Ա Յ Տ

 

ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ ինձ տալ զենքի առևտրի լիցենզիա

  _________________________
                  (նշել զենքի տեսակը)

 

________________________________________________________________

 

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:

 

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. ______________________________________________________________

2. ______________________________________________________________

3. ______________________________________________________________

4. ______________________________________________________________

5. ______________________________________________________________

6. ______________________________________________________________

7. ______________________________________________________________

8. ______________________________________________________________

9. ______________________________________________________________

10. _____________________________________________________________

______________________________________________________________

 

Դիմումատու

_____________________ 
        (ստորագրությունը)

________________________________
              (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

 _____ _____________ 20 թ.

 

(հավելվածը լրաց. 31.01.13 N 72-Ն, փոփ. 30.06.16 N 691-Ն, 18.05.23 N 748-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 13-ի N 12-Ն որոշման

 

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

Զ Ե Ն Ք Ի  Ա Ռ ԵՎ Տ Ր Ի

 

Սերիա - ԶԱՌ

N ____________

 

Իրավաբանական անձի
անվանումը

________________________________________

  ________________________________________
  ________________________________________

 

Գտնվելու վայրը (հասցեն)

________________________________________

  ________________________________________
  ________________________________________

Գործունեության իրակա-
նացման վայրը (հասցեն)

________________________________________

  ________________________________________
  ________________________________________

 

Գործողության ժամկետը՝

___________________________________

 

ՀՀ ոստիկանության պետ __________________ 
     (ստորագրությունը)

________________________
       (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 _____ _____________ 20 թ.

 

(հավելվածը փոփ. 18.05.23 N 748-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան