Գլխավոր տեղեկություն
Համար
N 1420-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.09.2022-07.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.09.05-2022.09.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.09.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2022 թվականի N 1420-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 16-րդ ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 832-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ, 2007 թվականի օգոստոսի 9-ի N 905-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 8-րդ, 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 11-րդ ու 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի 12-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրել համարժեք փոխհատուցում՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2022 թվականի ինն ամսում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացնել 53,900.0 հազ. դրամ՝ «Կառավարական մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով:

3. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշման համաձայն հատկացված գումարի տրամադրումը որոշման N 1 հավելվածում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1247-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում «12001» դասիչի դիմաց միջոցառման անվանումը կարդալ` «Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցման տրամադրում», իսկ NN 2-4 հավելվածներում «12001» միջոցառման դասիչը կարդալ` «12003»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1420-Ն որոշման

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՀԱՍՑՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

NN

ը/կ

Ֆիզիկական և իրավաբանական անձ (նաև լիազորված անձ)

Տրանսպորտային միջոցի մակնիշը

Տրանսպորտային միջոցի պետհա- մարանիշը

Տրանսպորտային միջոցի գնահատված արժեքին համապատասխան փոխհա- տուցման չափը (դրամ)

1.

«Ֆլեշ» ՍՊԸ,

Աշոտիկ Թովմասի Գևորգյան

Կամազ 5320

53 SS 152

3 464 000 դրամ

2.

ԵՊԲՀ հիմնադրամ, Սամվել Գերասիմի

Բարոյան

Գազ 32214

849 OL 64

1 379 000 դրամ

3.

«Գայի

անվ.ավտոդպրոց», Լյուդվիգ Հարությունյան

Կամազ 4310

898 SU 62

1 028 400 դրամ

4.

«Մեհրաբյան և

Որդիներ» ՍՊԸ, Միհրան Մեհրաբյան

HOWO

515 AG 61

5 787 000 դրամ

5.

«Բաղրամյանշին» ԲԲԸ, Արտյոմ Սերգեյի

Հակոբջանյան

MAZ 555102

373 US 29

6 886 000 դրամ

6.

«Լավ ընկեր» ՍՊԸ,Վահե Կամոյի

Համբարձումյան

HYUNDAI COUNTY

416 AS 61

1 327 800 դրամ

7.

«Նորակ» ՍՊԸ,

Սամվել Անդրասյան

Կամազ 43118

501 DD 10

24 200 000 դրամ

8.

Զարզանդ Սերյոժայի

Բալեյան

Կամազ 65115

09 DD 059

2 337 900 դրամ

9.

Արտակ Իշխանի

Հակոբյան

Կամազ 5511

36 AN 178

1 249 800 դրամ

10.

«Բիդեք» ՍՊԸ, Գառնիկ Ավետիսի

Ավետիսյան

Կամազ 6520

655 AG 61

3 739 500 դրամ

11.

«Էլիտբաս» ՍՊԸ,

Գ. Նիկողոսյան

NEOPLAN 116

04 PL 033

2 522 700 դրամ

 

Ընդամենը

53 922 100 դրամ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

16.09.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1420-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1420-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1420-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

սեպտեմբերի 16-ի N 1420-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.2022, N 2113-Ն 07.02.2023, N 1420-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան